Home arrow Հոդվածներ
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«September 2010 
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930     
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 7 guests այս պահին
Հոդվածներ
,,Լուսանցք,,-ը վերադարձավ արձակուրդից. Իսկ մենք պատրաստվենք պատերազմի, որ հաղթենք.
Գրել է Լուսանցք   
03-09-2010
Բարեւ, ես Ձեր թերթն եմ

«Լուսանցք»-ը վերադառնում է մեկամսյա արձակուրդից հետո: Մենք, իհարկե, կուզեինք արձակուրդ չգնալ, քանի որ ասելիք միշտ էլ կա, իսկ արձակուրդը մի տեսակ խզում է ընթերցող-թերթ կապը: Բայցեւ ամենօրյա տքնաջան աշխատանքից հետո կարճատեւ հանգիստն անհրաժեշտություն է պարզապես:
Հիմա վերադառնում ենք այդ մեկամսյա ընթացքում անցած-դարձածի յուրօրինակ ամփոփումով, վերադառնում ենք յուրաքանչյուր ընթերցո-ղին ասելու. «Բարեւ, ես Ձեր թերթն եմ»:
Ձերն եմ, որովհետեւ իմն են Ձեր հոգսերը, տխրություններն ու ուրախությունները, հրճվանքը, հիասթափությունն ու հուսավա-ռությունը: Ձերն եմ, որովհետեւ Ձեզ համար են իմ շաբաթական, ամենօրյա ու ամենժամյա տքնանքները: Ձերն եմ, որովհետեւ սպասում եք ինձ` արձագանքելու իմ աշխատանքին:

Կարդալ ավելին...
Սեպտեմբերի 1. Նոր ուսումնական տարի.
Գրել է Լուսանցք   
03-09-2010
Օրհնանքն ու երդումը չարեփոխումը բարեփոխում չե՛ն դարձնի

ՀՀ-ում 2010-11թթ. ուսումնական տարվա առաջին օրը իրենց դռները բացեցին 1404 դպրոց՝ 1313 հիմնական, 91՝ ավագ: Աշակերտների քանակը դեռ պարզ չէ, հայտնի կլինի միայն սեպտեմբերի 10-ից հետո: Իսկ ըստ կանխատեսումների, 1-ին դասարան կհաճախի մոտ 37.390 երեխա: 91 ավագ դպրոցներից 37-ը գործելու է Երեւանում, 11-ը՝ Կոտայքում, 9-ը՝ Շիրակում, 6-ը՝ Արմավիրում, 5-ական՝ Լոռիում եւ Գեղարքունի-քում, 4-ական՝ Սյունիքում ու Տավուշում, 3-ական՝ Արարատում, Վայոց Ձորում ու Արագածոտնում: ՀՀ-ում գործում է նաեւ 59 մասնավոր դպրոց, որոնց կրթական ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է պետական դպրոցների ծրագրերին:
Կարդալ ավելին...
Օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է. Հայկը նետահարեց Բելին.
Գրել է Լուսանցք   
03-09-2010

Նավասարդյան ուրախություններ` հեթանոսաբար ու լիառատ

Օգոստոսի 11-ին Հայոց Նավասարդի տոնն էր: Ցավոք, այս անգամ էլ այն չնշվեց պետականորեն: Հայ արիները, ազգայնականները եւ մի շարք գիտա-մտավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ դեռ տարիներ առաջ առաջարկել էին այդ օրը ԱԺ կողմից հաստատել որպես Հայոց Ինքնության օր: Սակայն ցայսօր հարցը դրական լուծում չի ստացել: Ինչպես միշտ Հայ առաքելական եկեղեցին եւ որոշ քրիստոնյա հայեր ընդվզեցին, քանզի Ազգային Ինքնության օրը չէր առնչվում քրիստոնեությանը (հետաքրքիր է` ինչու՞ պիտի առնչվեր, ե-թե հայության տարիքը տասնյակ հազարամյակներ է հաշվվում, իսկ քրիստոնեականը շուրջ 2 հազարամյակ... ընդամենը):
Կարդալ ավելին...
Արցախը ո'չ Կոսովո է, ո'չ էլ Ադրբեջան.
Գրել է Լուսանցք   
03-09-2010
Սեպտեմբերի 2-ին լրացավ Արցախի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձը:
Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած քա-ջության համար «Արիության» մեդալով պարգեւատրվել են 7 հոգի, որից 6-ը` հետմահու: Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիութ-յան համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են 392 հոգի, որից 16-ը` հետմահու: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառա-յությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 3 հոգի, որից 1-ը` հետմահու:

Կարդալ ավելին...
Թուրքերը շահարկում են Վանի Ս. Խաչ եկեղեցու պատարագը.
Գրել է Լուսանցք   
03-09-2010
Թուրքական խաղին ընդառա՞ջ.
Էջմիածնի համար կարեւորը ա՞զգն է, թե՞ կրոնը

Վանի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին նախատեսված պատարագի արարողությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի մասնակցի, բայց Մայր Աթոռից ներկա կլինեն 2 ներկայացուցիչ:
Ինչպես բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ուժեր, անհատներ, այնպես էլ ՀՀ հանրային խորհուրդը քննարկել եւ բացասական է գնահատել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունների նախաձեռնած միջոցառումը` այն անվանելով շոու եւ կոչ է արել հայությա-նը՝ հրաժարվել դրան մասնակցելուց: Այս թուրքական ձեռնարկը հետապնդում է նյութական ու քաղաքական շահեր եւ նպատակներ, որի մասին ար-դեն շատ է խոսվել: Կարծում ենք` Էջմիածինը ամենայն լրջությամբ կվերաբերի հայության տարբեր հատվածների մտահոգություններին եւ կհրաժարվի թուրքական այս կրոնախաղին մասնակցելուց:

Կարդալ ավելին...
Թուրքերը կթաղեն հայ լեռնագնացներին..
Գրել է Լուսանցք   
03-09-2010
Թուրքիայի Աղրը նահանգի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Էրաթը մտահոգություն ու զայրույթ է հայտնել վեր-ջերս Մասիսի գագաթին հայ լեռնագնացների կողմից Հայաստանի եւ Արցախի դրոշները կանգնեցնելու փաստի առնչությամբ: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր» լրատվական կայքը՝ վկայակոչելով «Անկարա» լրատվական գործակալությանը:
Նա ասել է. «Եթե իրականում այդպես է, համոզված եմ` դա բոլոր աղրըցիներին խորապես կվշտացնի: Մենք չենք ուզում հավատալ, որ դրոշ-ները իրոք կանգնեցվել են: Այնումանայնիվ, եթե դա եղել է, ուրեմն ես եւ աղրըցիները այդ դրոշները կիջեցնենք եւ Հայաստանի կող-մից Արարատի գագաթին Թուրքիայի դրոշը կկանգնեցնենք»:
Մ. Էրաթը պնդելով, թե այդ` դրոշ կանգնեցնելու վարկածն առայժմ չի հաստատվել ոչ մեկի կողմից, ավելացրել է. «Աղրըցիները նման լուր ստանալու դեպքում այդ լեռնագնացներին հենց լեռան գլխին էլ կթաղեին»:
Կարդալ ավելին...
Հակամարտություն. Հայաստան-Ռուսաստան - Ադրբեջան-Թուրքիա.
Գրել է Լուսանցք   
03-09-2010
Տա­րա­ծաշր­ջան եւ հա­կա­մար­տութ­յուն.
Ու՞մ ­սայրն է սուր` Հա­յաս­տան-Ռու­սաս­տա՞նի, թե՞ Ադր­բե­ջան-Թուր­քիա­յի

ՌԴ ­նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վե­դե­ւի օգս­տոս­յան 3-օր­յա այ­ցը ՀՀ ­շատ կա­րե­ւոր էր ՀՀ-ՌԴ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման ա­ռու­մով, քա­նզի 2 երկր­նե­րի ­ռազ­մա­վա­րա­կան փոխ­գոր­ծակ­ցութ­յու­նը մեր պե­տա­կան ան­վ­տ­ան­­գութ­յան բաղ­կա­ցու­ցիչ մա­սե­րից է. հա­մոզ­ված են ՀՀ ­նա­­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում:
Բարձր մա­կար­դա­կով քննար­կ­­վեց Գյում­րիում ռու­սա­կան ռազ­մա­կա­յան­նե­րի ժամ­կե­տի եր­կա­րաձգ­ման հա­մա­ձայ­նագ­րի կնքու­մը, ինչ­պե­սեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին, ռազ­մա­կան անվ­տան­գութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րե­լու նպա­տա­կով նույն ռազ­մա­կա­յա­նի՝ գոր­ծա­ռույթ­նե­րն­ ընդ­լայ­նե­լու մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը:
Կարդալ ավելին...
Ներքին լուրեր.
Գրել է Լուսանցք   
03-09-2010
Մարդը մոռացել է մարդուն

Հարգելի «Լուսանցք»-ի խմբագրություն: Ձեզ եմ դիմում՝ զրույցի ակնկալիքով: Ուզում եմ մի հարց տալ, որի պատասխանը գուցե միա-սին գտնենք, կամ էլ...
Ես ապրում եմ միջին երեւանցու պես: Միջին երեւանցին նշանակում է ոչ թե ինչպես արտասահմանում է՝ նորմալ աշխատավարձ, բնակարան, ավ-տոմեքենա, այլ՝ խորհրդային տարիներին ստացած բնակարան, հացը հացին հասցնող աշխատավարձ եւ 6-7 ձմեռը մեկ փոխող կոշիկներ: Սա նշանա-կում է, որ ես ռեստորաններ այցելել չեմ կարող՝ թեկուզ առիթից առիթ (վերջին անգամ ռեստորան եմ այցելել խորհրդային տարիներին՝ ԱՄՆ-ից ժամանած բարեկամուհուս հետ): Ահա այդ բարեկամուհիս կրկին Հայաստան եկավ այս տարվա հուլիսին: Ու քանի որ ինձ ու ընտանիքիս բերած նվերների առումով բավականին շռայլ էր գտնվել, ինչը բնորոշ չէ դրսերում ապրող մեր հայրենակիցներին, ամուսնուս հետ որոշե-ցինք լավությունը փոխհատուցել: Իմ թոշակն ու ամուսնուս կանխավ վերցրած աշխատավարձը (շինարարություն է անում օրական 2.500 դրամով) միացրեցինք ու որոշեցինք մեր հյուրին գոնե երեւանամերձ վայրերում պտտեցնել ու ռեստորանում ճաշի հրավիրել: Եվ գիտե՞ք ինչ եղավ: Արդի հայերենով ասած՝ կատարյալ քցոցի: Ներողություն եմ խնդրում իմ այն աշակերտներից (եթե իհարկե թերթ են կարդում), ում տա-րիներ շարունակ սովորեցրել եմ հնարավորինս ճիշտ խոսել հայերեն:

Կարդալ ավելին...
Արտաքին լուրեր.
Գրել է Լուսանցք   
03-09-2010
Ադրբեջանն արգելել է Երեւան ուղեւորվող գերմանական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածք
Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքի օգտագործման թույլատվությունը` Աֆղանստանից Երեւան ուղեւորվող գերմանական ինք-նաթիռին: Հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադ-րումներ կատարող մարդատար ինքնաթիռը Երեւան էր տեղափոխում Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո իրենց ծառա-յությունը ավարտած հայ խաղաղապահների հերթափոխին: Այն հարկադրված է եղել այլ երթուղի ընտրել:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում այս միջադեպը գնահատվել է որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթա-ցը խոչընդոտելու, ինչպես նաեւ դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնա-րավորությունները սահմանափակելու փորձ:

Կարդալ ավելին...
Մարզաշխարհը քաղաքականության մեջ.
Գրել է Լուսանցք   
03-09-2010

Իրանի նախագահը` այս անգամ Պաուլին
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «գուշակ» ութոտնուկ Պաուլին անվանել է արեւմտյան աշխարհի բարոյալքման խորհրդանիշ: Գերմանա-կան Օբերխաուզեն քաղաքի ջրաշխարհում բնակվող այս ութոտնուկը 2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարում ճիշտ կանխագու-շակել էր Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ խաղերի ելքերն ու առաջնության կիսաեզրափակչի ու եզրափակչի արդյունքները, ին-չի պատճառով աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների ու ֆուտբոլասերների շրջանակում:
Իրանի նախագահը Թեհրանում մի ելույթի ժամանակ Պաուլին անվանել է «արեւմտյան քարոզչության ու նախապաշարմունքների խորհրդա-նիշ», եւ ասել, թե «ովքեր հավատում են նմանատիպ բաների, չեն կարող առաջ տանել իրենց ժողովուրդներին, ինչպես անում է Իրանը, որն ա-նընդհատ ձգտում է ինքնակատարելագործման ու հենվում իրական հոգեւոր արժեքների վրա»:

Կարդալ ավելին...
Այլասերնե՞ր թե՞ այլազգիներ - Արմեն Ավետիսյան
Գրել է Լուսանցք   
24-07-2010
Հայկական տեսանկյուն

Այլասերնե՞ր, թե՞ այլազգիներ

Այսօր Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում են ավելի քան 98% հայեր: Եվ մենք բնականորեն հպարտանում ենք մեր օրինակելի միատարրությամբ:
Այսպիսի միատարր պետություն այլեւս չկա աշխարհում: Այստեղ հաստատ 1-ին տեղում ենք: Եվ ամեն ինչ արտաքուստ հրաշալի է թվում, որով-հետեւ մեզ մեր հայրենիքում ղեկավարում են մեր ազգակիցները, եւ մեր հոգսերն ու նպատակներն այդպիսով ընդհանուր են: Գոնե պարզ բանականությունն է պահանջում այդպես մտածել... Նաեւ՝ օտարի աչքերով նայած տրամաբանությունը:
Սակայն, իրականությունն այլ է, ու շատ դաժան մեզ՝ մեր հայրենիքում ապրող (բացարձակ մեծամասնական) հայերիս համար: Առնվազն, վերջին մի քանի հարյուրամյակներում, Հայաստանում ավելի հաճախ մեզ այլազգիներն են ղեկավարում (նաեւ` խառնածիններ), քան՝ զտարյուն հա-յերը:

Կարդալ ավելին...
Հայոց հին հավատի նոր քրմերը
Գրել է Լուսանցք   
24-07-2010
«Լուսանցք»-ի հետ հանդիպումը` մեկամսյա արձակուրդից հետո

Սիրելի ընթերցողս: Ինչպես յուրաքանչյուր ոք, մենք էլ իրավունք ունենք տարին գոնե մեկ անգամ հանգստանալու:
Արդեն 3 տարի մամուլի աշխարհի մասնիկը լինելով՝ ընթերցողների թեկուզ ոչ այնքան մեծաթիվ, բայց կայուն բանակ ունենք, որ հաստա-տապես միտում ունի համալրվելու: Ու մեզ համար կարեւորն այն է, որ ընթերցող-թերթ կապը մի՛շտ եղել է, կա՛: Ու սա այն է, ինչ անհ-րաժեշտ է թերթին ընթերցողի զարկերակը զգալու համար, զգալու նրա ցավերը, հոգսերը, ուրախությունն ու տխրությունը...
Մեր ընթերցողի հետ կրկին կհանդիպենք կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 3-ին՝ կրկին նորովի, հետաքրքիր նյութերով` կրկին ազգային դիմագծով:  

«Լուսանցք»

*  *  *

Կարդալ ավելին...
Իսկապե՞ս չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ. -
Գրել է Լուսանցք   
24-07-2010
Թե՞ բարեկամը բարեկամ չէ, իսկ թշնամին խորամանկ է

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու Արեւմուտքի փորձը, որին միահամուռ միացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, Իրանի տարածքում եւ Ադրբեջանում ադրբեջանցի-թյուրքերի աշխուժացումը ԻԻՀ մասնատման խնդ-րում եւ այլ հակաիրանական քայլերը հավաստում են, որ ԱՄՆ-ի սիոնա-մասոնական վարչախումբը փորձում է քաղաքական հող նախապատրաստել՝ իր հերթական ոտնձգությունը հերթական անկախ պետության դեմ իրագործելու նպատակով:
Դեռ ոչ հեռու անցյալում տեսնելով, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ քարոզարշավը հաջողությամբ չի ընթանում, իսկ միջազգային հանրությանը եւս մեկ անգամ խաբելն այլեւս դյուրին չէ (ինչպես Իրաքի պարագայում), ԱՄՆ-ի վարչախումբը նախահարձակ է լինում հին ու փորձված ձեւով՝ ազգամիջյան բախումներ կազմակերպելով: Այդ ժամանակ Կոնգրեսի շենքում տեղի ունեցավ համաժողով՝ Իրանի էթ-նիկ խմբավորումների՝ քրդերի, ադրբեջանցիների, արաբների եւ բելուջների մասնակցությամբ: Աշխարհի «ամենաարդար եւ ամենաժողովր-դավար» երկիրը կեղծիքի ու դժբախտությունների քաղաքականությամբ շարունակեց ստորացնել եւ ոչնչացման տանել նշյալ ժողովուրդնե-րին՝ խաղալով նրանց սրբազան զգացմունքների վրա...

Կարդալ ավելին...
Տարածաշրջանի նոր շիկացմանն սպասելիս
Գրել է Լուսանցք   
24-07-2010
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է այն տեղեկությունը, թե Հայաստանում կազմակերպվելիք ՆԱՏՕ-ի մարդասիրական զորավարժանքների շրջանակներում ժամանակավորապես բացվելու է հայ-թուրքական սահ-մանը. «Սահմանի բացման մասին խոսք անգամ չկա, այդպիսի բան երբեք մեր օրակարգում չի եղել: Այդ լուրերը ստահոդ են: Ես այդ մասին ասել եմ պրն. Մամեդյարովին, ու թող ոչ ոք նման սպասելիք չունենա»:
Արտակարգ իրավիճակների դեմ համախմբված գործելու եւ գործընկեր պետությունների միջեւ համագործակցության զարգացումը խորացնելու նպատակով Եվրոատլանտյան աղետներին արձագանքման կոորդինացիոն կենտրոնը (EADRCC) ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպվող ամենամյա ցա-մաքային զորավարժություններն այս տարի անցկացնելու է Հայաստանում սեպտեմբերի 11-17-ը: Ծրագրված է շուրջ 20 երկրների մասնակ-ցությունը, այդ թվում եւ՝ Թուրքիայի:

Կարդալ ավելին...
Ադրբեջանը դեռ նոր է մասնատվելու
Գրել է Լուսանցք   
24-07-2010

ՌԴ ԱԳ նախարարությունում օրերս քննարկել են ԼՂ հարցը: Այդ երկրի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներ-կայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հետաքրքիր է, որ ՌԴ ԱԳՆ տեսակետով դեռեւս չի ենթադրվում քննարկել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը, բայց նաեւ՝ չի բացառվում:
Իսկ ահա «Առավոտ» օրաթերթը մի նկարով տեղեկատվություն է տվել, որ ԼՂՀ պետական դրոշը ծածանվում է Ստամբուլում, ավելի ստույգ՝ այդ քաղա-քի թուրքական սուրբ Սոֆիայի մզկիթ դարձած եկեղեցու մատույցներում, աշխարհի տասնյակ այլ պետությունների դրոշների կողքին: «Հայի աչք շոյող այս տեսարանից, թերեւս, չարժե ենթադրել, թե Թուրքիան ճանաչել է ԼՂՀ-ն»,- գրում է թերթը:
Այսպես, հնարավոր է, որ մի օր Մոսկվան ճանաչի ԼՂՀ անկախությունը, բայց Արցախի դրոշը այստեղ չի հայտնվում այլ երկրների դրոշ-ների կողքին, իսկ Անկարան, որը դժվար թե երբեւէ ճանաչի ԼՂՀ անկախությունը, այսպես «մեծահոգաբար» թույլ է տալիս Արցախի պետական խորհրդանիշի հայտնվելը այլ պետությունների դրոշների կողքին...…

Կարդալ ավելին...
Վահագն Չախալյանի հայտարարությունը և էմիգրանտների խնդիրները
Գրել է Լուսանցք   
23-07-2010
Հայ­տա­րա­րութ­յուն բան­տից

Վրաս­տա­նում հրա­ժար­վում են լսել հայ քաղ­բան­տարկ­յալ­նե­րի բո­ղո­քը

Ջա­վախ­քա­հա­յութ­յա­նը հու­զող բո­լոր խնդիր­նե­րին պետք է տր­­վեն մի­ջազ­գա­յին նոր­մե­րի ո­գուց բխող լու­ծում­ներ. ա­սել է ա­նա­զա­տութ­յան մեջ գտնվող ջա­վախ­քա­հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Վա­հագն Չա­խալ­յա­նը՝ իր տա­րա­ծած հայ­տա­­րա­րութ­յու­նում:
Հի­շեց­նենք, որ Վրաս­տա­նի Գե­­­րա­գույն դա­տա­րա­նը հրա­ժար­վել է Չա­խալ­յա­նի հոր՝ Ռու­բեն Չա­խալ­յա­նի, կրտսեր եղ­բոր՝ Ար­մեն Չա­խալ­յա­նի եւ նրա գործն ըն­դու­նել վա­րույթ՝ թող­նե­լով ի­րենց նկատ­մամբ կա­յաց­ված դա­տավ­ճիռ­ներն ան­փո­փոխ:
«Այս ո­րո­շու­մը սպա­սե­լի էր. գե­րա­գույն դա­տա­րա­նը, ինչ­պես մինչ այդ՝ ա­ռա­ջին ատ­յա­նի ու վե­րաքն­նիչ դա­տա­րան­նե­րը, հլու հն­­ա­զանդ են­թարկ­վեց վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի կամ­քին՝ ոտ­նա­հա­րե­լով ար­դար դա­տա­վա­րութ­յան տար­րա­կան սկզբունք­նե­րը: Դա­տա­րա­նի այս ո­րո­շու­մը հա­­մա­հունչ է ջա­վախ­քա­հա­յութ­յան քա­ղա­քա­կան, քա­ղա­քա­ցիա­կան, լեզ­վա-կրթա­կան, կրո­նա­կան եւ մշա­կու­թա­յին ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­­ման վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յա­նը վեր­ջին շրջա­նում նոր թափ հա­ղոր­դե­լու մի­տում­նե­րին:

Կարդալ ավելին...
Մշակույթ և մարզական կյանք
Գրել է Լուսանցք   
23-07-2010
 «Ոսկե ծիրան»-ի ծիրանը թուրքին բաշխեցին

Թուրքերին սիրելու պոռնկամիտ քարոզը շարունակվում է - 1

«Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի փակման եւ մրցանակների հանձնման արարողությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրո-նում:
Այս տարի փառատոնի ստացած շուրջ 500 հայտերից ընտրվել էին եւ ցուցադրվեցին մոտ 120 ֆիլմեր, որոնցից 45-ը մրցում էին միջազգային 3 մրցույթներում, իսկ դրանք դատում էին 5 միջազգային ժյուրիներ:
- Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ
1. «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին:
2. «Արծաթե ծիրան» մրցանակ Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմին:
- Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ

Կարդալ ավելին...
Մեր փոստից - Ավերումի և խավարի մոլուցք
Գրել է Լուսանցք   
23-07-2010
 
Երեւանի Աբովյան փողոցում կար մի գողտրիկ շենք, որի առջեւով անցնող ամեն հայ, ով քիչ թե շատ ծանոթ է նրա պատմությանը, խորին ակ-նածանքով էր նայում այդ շենքին: Քանզի այն ո՛չ միայն սոսկ ճարտարապետական կառույց էր (այդ առումով էլ էր ուշագրավ), այլեւ հայ գիտա-կան մտքի զարգացման ներկա դարաշրջանի նշանավոր օջախներից մեկն էր՝ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին շենքը: Այդտե-ղի՛ց էր սկիզբ առել մեր գիտությունների ակադեմիայի իրապես արգասավոր գործունեությունը, նրա պատմությունը:
Ինչպե՞ս կարող էիր ակնածանքով չնայել այդ շենքին՝ հիշելով այն մեծերին, ովքեր հենց այդտեղ ի կատար ածեցին ու շարունակեցին հա-մաշխարհային գիտության սահմաններում հռչակ վայելող հայ գիտական մտքի վիթխարի թռիչքները. սկսած ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելուց, այնուհետեւ Վիկտոր Համբարձումյանից եւ գիտության անպիսի հսկաներից, որոնց անունների սոսկ թվարկումն ան-գամ երկար ժամանակ կպահանջեր: Արդյո՞ք նրանք ավելի արժանի չեն «սուրբ» կոչվելու, քան եկեղեցական պատմության մեջ «սուրբ» հռչակված շա-տերը, որ բարբարոսաբար ոչնչացրին հայ ազգի դարավոր ձեռքբերումները. եւ կամ այն «սրբերը», որոնք քարայրներում ճգնել են՝ աղո-թելով չգիտես ում կամ ինչի համար...

Կարդալ ավելին...
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

Արդյունք 1 - 19 of 831
Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց