| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| A1plus.am | RSS |
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 16 guests այս պահին |
| Հիմա էլ դեմ են հեռուստաահաբեկչությանը |
| Գրել է Լուսանցք | |
| 15-01-2010 | |
|
2006թ. հուլիսին, երբ Իսրայելը սկսեց հարձակումը Լիբանանի վրա՝ ԱՄՆ-ի բացահայտ հովանավորությամբ («Նոր Մերձավոր Արեւելք» աշխարհ բերելու նպատակով, որը նույնպես վիժեցվեց), շատ լավ հասկանում էր, որ խոչընդոտներից մեկը ոչ միայն լիբանանյան դիմադրությունը մարմնավորող «Հըզբոլլա»-ի ազատամարտիկներն էին լինելու, այլեւ նրանց սատարող՝ ոչ նվազ ազդեցիկ «Ալ-Մանար» արբանյակային հեռուստաալիքը: Եվ պատահական չէր, որ հարձակման առաջին թիրախներից էր նշյալ հեռուստաալիքը, որ կատաղի եւ ավերիչ հարձակման ենթարկվելով լռեց, բայց... միայն 2 րոպե: Այո, 2 րոպե անց հեռարձակումը շարունակվեց բունկերից, եւ հեռուստաալիքը դիմադրության հաղթանակի գլխավոր կերտիչներից մեկը դարձավ:
Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Իսրայելի հասարակությունն ավելի հավատ է ընծայում «Ալ-Մանար»-ի եւ ի մասնավորի՝ «Հըզբոլլա»-ի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլայի, քան՝ Իսրայելի ղեկավարների նկատմամբ, նամանավանդ պատերազմի ժամանակ, երբ միշտ առաջին զոհը ճշմարտությունն է... Այդ պատերազմը բացառություն չկազմեց, եւ իսրայելցիները դառը ճշմարտությունն իմացան «Ալ-Մանար»-ից... Այսօր Իսրայելը տակավին անկարող ուշքի գալու այդ աննախադեպ պարտությունից, եւ անպատրաստ նոր արկածախնդրության դիմելու, գործի է լծում ԱՄՆ-ում գործող իր ուժեղ լոբբիին՝ կասեցնելու օրական 20 մլն. հեռուստադիտող ունեցող «Ալ-Մանար»-ին, նաեւ ահաբեկելու բոլոր այն ալիքներին, որոնք գնում են դեպի «դիմադրության մշակույթ», որը տարածվում է Լիբանանից Միջին Արեւելքի այլ երկիրներ եւ այլուր: Եվ այսպես, հրեական լոբբին իր ազդեցության տակ գտնվող կոնգրեսականներից պահանջում է շտապ անցկացնել մի օրենք «Հեռուստաալիքային ահաբեկչության» մասին, որ, ըստ լոբբիի, խիստ անհրաժեշտ է ԱՄՆ-ի համար, եւ որպես ապացույց մատնանշվում է այն, որ «Ալ-Մանար» հեռուստաալիքը եւ այլ ալիքներ ցուցադրում են «Հըզբոլլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի ճառերը, որոնք իբր ատելություն են սերմանում ընդդեմ ԱՄՆ-ի ժողովրդի: Իրականում, սակայն, այդ ճառերի մեջ ոչ մի խոսք անգամ չկա ամերիկացի կոչվող ժողովրդի մասին, այլ միայն քննադատվում է ԱՄՆ-ի կառավարության անվերապահ սատարումը եւ աջակցությունը Իսրայելի գործած ոճիրներին, որը կարելի է լսել ամերիկյան ցանկացած նահանգում, ամենատարբեր զլմ-ներով... Իսրայելա-հրեական լոբբիի ճնշման տակ ազատ խոսքի «գերպաշտպան» եւ «առաջամարտիկ» ԱՄՆ-ն տեղի տվեց... Օրենքը անցավ ներկայացուցիչների պալատում, երբ 395 անդամները կողմ եւ 3-ը դեմ քվեարկեցին: Արաբական լիգայի անդամ 22 երկրները, ինչպես նաեւ «Իսլամական կոնֆերանս»-ի 57 անդամ երկրները բողոքեցին եւ, հավանաբար, այդ բանաձեւը նորից ընթերցվի, որի հաջողման դեպքում այդ փաստը դիտվելու է որպես մեծ ձախողություն Իսրայելի համար: Եթե հաջողեն հրեական լոբբիի անդամները, ապա հաջորդիվ նմանատիպ օրենքները «քայլելու» են դեպի այլ երկրներ... Ռաֆֆի Պապիկյան «Հայրենիք - Սփյուռք նախաձեռնության» ղեկավար «Լուսանցք» թիվ 1 (132), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|



