| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| A1plus.am | RSS |
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 1 guest այս պահին |
| Անհեքիաթ ամանոր |
| Գրել է Լուսանցք | |
| 15-01-2010 | |
|
Ավարտվեցին ամանորյա տոնակատարությունները (հին ու նոր կոչված քրիստոնեական տոմարներով): Հրապարակներից եւ բեմերից գնացին ձմեռ պապը, ձյունանուշը եւ «հեքիաթային» հերոսները: Մեր մանկության տարիներին, երբ մեզ տանում էին Նոր տարվա ներկայացում դիտելու, մենք հավատում էինք բոլոր հերոսներին` թե բարի, թե չար: Այդ հավատը ցայսօր պահպանվել է, այդ հերոսների էությունն է պահպանվել մեր մեջ:
Ի՞նչ է կատարվում այսօր: Մանկական մի շարք ներկայացումներ` բացօթյա, թե թատրոնային, վերածվել են «բիզնես ծրագրերի». որքան հնարավոր է հանդիսատեսից, տվյալ դեպքում ծնողներից ավելի շատ դրամ շորթել: Իսկ երեխաները դիտում են անհեքիաթ նյութ, որի գործողությունների անծանոթ ու անգաղափար շղթան դառնում է օրինաչափ բոլոր ներկայացնումների համար: Երեւանի դրամատիկական թատրոնը բեմադրել էր ներկայացում ինչ-որ մեղուների ու թիթեռնիկների սիրո մասին, որոնց խանգարում է կրետը եւ, ի վերջո, ներկայացումը ավարտվում է այն բանով, որ ձմեռ պապը հաշտեցնում է բոլորին: Նույնօրինակ մի անսյուժե ներկայացում էլ ցուցադրվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում. մի աղջիկ պարում էր, անկապ մտքեր արտահայտում, հետո ինչ-որ երկու կին, չգիտես ինչու, ցանկացան չարություն անել, եւ վերջում նրանց պատժեց ձմեռ պապը: Իսկ ահա, Հանրապետության հրապարակում շրջում են բազմաթիվ Ձմեռպապիներ (իրականում նա մեկը պետք է լինի), Ձյունանուշներ, ովքեր ընդամենը շարժվող մանեկեններ են, ում հետ կարելի է միայն լուսանկարվել. դրա համար ամբողջ զարդարանքը կար` ձիակառքեր, մեքենաներ, կարուսելներ..., իսկ խաղալիքներ շահող ապարատները... իրականում ոչ մի խաղալիք էլ երեխաներին չէին տալիս: Զարմանալի դաստիարակություն ենք տալիս մեր սերնդին. նրանց մեջ սպանում ենք մանկական երազը, այն վերածում անորոշության, իսկ դերասանները իրենք էլ չեն հավատում իրենց ասածին (ուր մնաց երեխային հավատացնեն), նրանց խոսքը գռեհիկ հայերենն է, որ «համեմված» է անճաշակ երաժշտությամբ: Վաղը այս սերունդը կանգնելու է դժվարության առաջ, ինչը կոչվում է անգաղափար, անիմաստ ու անհոգի սերնդի բարդույթ: Աշոտ Բադալյան Կորցրե՞լ ես անձնագիրդ, ավելի շատ վճարիր Գործադիրը երեկ հրավիրեց իր առաջին նիստը եւ, ի թիվս այլ խնդիրների, քննարկեց մի հարց` անձնագրերը կարճ ժամկետում տրամադրելուն վերաբերող: Ոստիկանությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել ավելի կարճ ժամկետներում: Ներկայացնում ենք այդ ծառայությունների վճարների չափերը: ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը 1 աշխատանքային օրվա ընթացքում արժե 60 հազար դրամ: Կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 3-րդ աշխատանքային օրը, արժե 50 հազար դրամ: Կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 5-րդ աշխատանքային օրը, արժե 40 հազար դրամ: Ինչ վերաբերում է անձնագիր տալուն կամ փոխանակելուն (երբ անձնագիրը չի կորել). ՀՀ քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` 1 աշխատանքային օրվա ընթացքում արժե 20 հազար դրամ: Անձնագիր տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը արժե 10 հազար դրամ: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այս փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը պայմանավորում է հետեւյալ հանգամանքով. վերջին ամիսներին կտրուկ աճել է կորստյան գործերով ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություններ դիմող այն քաղաքացիների թիվը, ովքեր ցանկություն ունեն ավելի կարճ ժամկետում ստանալ նոր անձնագրերը: Քաղաքացիների նման դիմումները չեն բավարարվել, քանի որ ՀՀ կառավարության 25.12.98թ. թիվ 821 որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված են կորած անձնագրի փոխարեն նորը տալու ավելի ուշ ժամկետներ /կորած անձնագրի փոխարեն նորը տրվում է 1-ամսյա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն եւ ստուգում չպահանջող դեպքերում` 15-օրյա ժամկետում, իսկ նախատեսվող փոփոխությունների համաձայն կորած անձնագրի փոխարեն նորը տրվում է դիմումը ստանալու 15-րդ օրը/: Այսինքն` 5-օրյա ժամկետը չի վերաբերում անձնագրերի կորստյան դեպքերին: ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով` հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների կորած անձնագրերի փոխարեն, վերջիններիս ցանկությամբ, նորերը տալ 1-օրյա, 3-օրյա կամ 5-օրյա ժամկետներում` վճարովի ծառայության մատուցման պայմանագրի հիման վրա: Աստղինե Քարամյան 500 մլն-ի ջանը սաղ լինի Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում նախարարներին հանձնարարեց տարվա ընթացքում իրականացվելիք երեք կարեւորագույն ծրագրեր ներկայացնել, որոնք որոշակի ոլորտներում պետք է դրական տեղաշարժ ապահովեն: Կառավարությունը քննարկեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ըստ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը կապել հյուսիսի հետ եւ ապահովել ելքը դեպի միջազգային շուկաներ: Ասիական զարգացման բանկը, որ կլինի ծրագրի հիմնական ֆինանսավորողներից մեկը, ՀՀ կառավարությանը կհատկացնի 500 միլիոն դոլարի վարկ, որից 60 մլն-ն` արտոնյալ պայմաններով: Ի դեպ, այս բանկը ֆինանսավորում է նաեւ Ադրբեջան-Վրաստան միջանցքի ադրբեջանական հատվածը, ինչպես նաեւ Փոթի-Բաթումի-Սարպի ճանապարհային միջանցքը: Սեփ. լրատվություն «Լուսանցք» թիվ 1 (132), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|




