| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| A1plus.am | RSS |
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 20 guests այս պահին |
| «Փոխված» Թուրքիայի առօրյան... |
| Գրել է Լուսանցք | |
| 22-01-2010 | |
|
Հանցագործն արդեն զինվոր է
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ 30 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել 1981թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ մահափորձ իրականացրած Մեհմեթ Ալի Աղջան: 20 տարի Իտալիայում բանտարկված մնալուց հետո վերջինս 2000թ. տեղափոխվել էր թուրքական բանտ: Անկարայի բանտում Աղջան շարունակել է պատիժ կրել ավելի շուտ կատարած այլ հանցագործության համար: 1979թ. նա սպանել էր «Միլիյեթ» թերթի հայտնի լրագրող Աբդի Իփեքչիին: Մարդասպանի փաստաբաններից Գյոքայ Գյուլթեքինը լրագրողներին հայտնել է, որ ազատ արձակումից հետ ոստիկաններն Աղջային տանելու են զինկոմիսարիատ, քանի որ դեռեւս 2006թ. առկա տեղեկանքն առ այն, որ Մեհմեթ Ալի Աղջան պիտանի չէ զինծառայության, արժանացել է պաշտպանության նախարարության առարկությանը: Այժմ թուրք հանցագործը վերստուգիչ բուժզննում է անցնում թուրքական բանակ զորակոչվելու համար, ինչից ժամանակին նա խուսափել էր: Իսկ թուրքական բանակը իսկը աղջաների համար է: Սասունում էլի թեժ է Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառի եւ Դիարբեքիրի Քուլփ շրջանի լեռներում հերթական զինված բախումն է տեղի ունեցել ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցություն) գրոհայինների ու Թուրքիայի անվտանգության ուժերի միջեւ: Փոխհրաձգության հետեւանքով սպանվել է թուրքական ժանդարմերիայի մեկ սերժանտ, մեկն էլ` վիրավորվել: Թուրքական իշխանությունների վերջին շրջանի հակաժողովրդավարական քաղաքականությունն ավելի է սրել թուրք-քրդական լարվածությունն, ու հաճախակի են դարձել քրդական խռովությունները: Սրան նպաստեց Թուրքիայի Սահմանադրական դատարանի` քրդական կուսակցության (DTP) լուծարման մասին որոշումը եւ քուրդ պետական ու քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը: Հարցը եվրադատարանում է: Պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՔԲԿ-ի ազդեցիկ ղեկավարներից մեկը՝ Դուրան Քալքանը, շաբաթներ առաջ հայտարարել էր, որ եթե քրդական հարցի լուծումը կասեցվի, ապա չի բացառվի համաքրդական ապստամբության բռնկումը Թուրքիայում: Ըստ երեւույթին, Թուրքիային կրկին սպառնում է մարդու իրավունքների եվրոպական զեկույցում հայտնվելու վտանգը: Նշվեց Հրանտ Դինքի մահվան տարելիցը Ստամբուլում, «Ակօս» թերթի խմբագրության դիմաց տեղի է ունեցել Հրանտ Դինքի մահվան տարելիցի արարողությունը: 3 տարի առաջ դավադրաբար սպանվեց հայազգի լրագրողն ու մտավորականը, որի պատասխանատուների ցանկում հստակ երեւակվում են թուրքական զինվորական եւ անվտանգության ոլորտների բարձրաստիճան անձինք: Արարողությանը վեր էին հանվել «Մարդասպանին հայտնաբերեք, արդարություն հաստատեք» գրություններով պաստառներ: Մոմավառություն է կատարվել, երգել են հայկական ազգային եւ թուրքական երգեր: Սգո արարողությանը մասնակցել են նաեւ Հրանտ Դինքի կինն ու զավակները: Եվրոպայի հայերի համագումարը հայտնում է ԵՀՀ-ն միջազգային հանրությանն ուղղված մամլո հաղորդագրություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով առաջադեմ մարդկությանը հայ ժողովրդին զորակցելու եւ ցավակցելու համար: «Հայ մտավորական եւ լրագրող Հրանտ Դինքի` թուրք ծայրահեղականների կողմից սպանության 2-րդ ամյակի եւ Հայոց Ցեղասպանության 95-րդ ամյակի առթիվ, Եվրոպայի Հայկական Համագումարի անունից հայտնում ենք մեր ջերմ շնորհակալությունը համայն առաջադեմ մարդկությանը, մանավանդ, եվրոպական շուրջ տասնյակ պետություններին, կառույցներին եւ քաղաքական կուսակցություններին, որոնք ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը եւ բռնի տարագրությունը, ցավակցել ու զորակցել են հայ ժողովրդին՝ իր դեմ իրագործված դաժանության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: ԵՀՀ-ն այն կարծիքին է, որ 2007թ. հունվարի 19-ին, Պոլսում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի՝ թերթի խմբագրատան առջեւ կատարված սպանությունը մի ծայրահեղականի միջոցով, պատահական սպանություն չէր: Դինքը, մարդկային եւ ազգությունների դեմոկրատական իրավունքները պաշտպանելու պատճառով, Թուրքիայի Սահմանադրության տխրահռչակ 301-րդ հոդվածը խախտած լինելու համար, այն է՝ «թուրքերին վիրավորած լինելու» մեղադրանքով, բազմիցս աղմկարար դատավարությունների ենթարկվեց: Թուրքիայում, փաստորեն, ծայրահեղականությունը պետականորեն բորբոքվում եւ քաջալերվում է ամեն օր: Թուրքիան ցանկանում ու հավակնում է դառնալ եվրոպական երկիր եւ Եվրամիության անդամ՝ շարունակաբար խոստանալով դրական ու լուրջ քայլեր նախաձեռնել եվրոպական չափանիշներին մոտենալու համար: Թուրքիան նույնիսկ հանդգնում եւ քննադատում է Եվրամիությանը, այն «Քրիստոնեական կլուբի» վերածվելու մեղադրանքով, մինչդեռ երկրում շարունակվում է բիրտ հալածանքը հայ, հույն, ասորի եւ այլ ազգությունների նկատմամբ: Պատահական չէր, որ հույն Տիեզերական պատրիարքը, վերջերս, ի լուր աշխարհի, հայտարարեց եւ կրկնեց, որ քրիստոնյա փոքրամասությունները «Քրիստոսի նման խաչվում են Թուրքիայում»: Անկարան համառորեն խուսափում է Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից, միջազգային օրենք խախտելով, շուրջ 20 տարի է արդեն, ծովային ելք չունեցող Հայաստանին շրջափակման է ենթարկել: Վերջին ամիսներին Թուրքիան, միջազգային հովանավորությամբ եւ երաշխավորությամբ, նախարարական մակարդակով, ՀՀ-ի հետ ստորագրեց միջպետական համաձայնագիր, սակայն, քիչ ժամանակ անց, Թուքիայի նախագահը, վարչապետը եւ ԱԳ նախարարը սկսեցին հայտարարություններ կատարել իրենց ձեռամբ իսկ ստորագրած համաձայնությունների դեմ՝ դրանց վավերացումը պայմանավորելով չնախատեսված եւ չհամաձայնեցված նոր նախապայմաններով: «Նման անսկզբունքային եւ անպատասխանատու մոտեցումը ոչ միայն աղետաբեր է հարեւան երկրների կամ Եվրոպայի համար, այլ հենց Թուքիայի բնակչության համար»,- ասված է ԵՀՀ-ի հաղորդագրության մեջ: ԵՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում եվրոպական բոլոր այն կուսակցություններին եւ պետություններին, որոնք Թուրքիայի` Եվրամիության անդամակցությունը պայմանավորում են նրա լիակատար ժողովրդականացման հետ՝ սատարելով 2009 թ. հոկտեմբերի 14-ին Եվրոպական կոմիսիոնի կողմից ներկայացված Եվրամիության ընդլայնման քաղաքականության վերաբերյալ տարեկան ռազմավարական փաստաթղթի որոշմանը: Արման Դավթյան «Լուսանցք» թիվ 2 (133), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|




