| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| A1plus.am | RSS |
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 7 guests այս պահին |
| «Ես» եւ ինքնություն |
| Գրել է Լուսանցք | |
| 22-01-2010 | |
|
Ի՞նչ է մարդը, մեղքի արդյո՞ւնք, մարմի՞ն արդի, թե՞ միտք արդար:
Մի՞ թե մարդը իր նմանի ճանապարհին ոստայն հյուսող մի նենգ սարդ է, կամ պճնանքի արդուզարդ է, կյանքի ճահիճ նետված կարթ է, ոգելիցից հյուծված լյարդ է, ծեծ ու ջարդ է...: Մի՞թե մարդը այդքան բարդ է: Ի՞նչ է մարդը, երկոտանի կենսատեսա՞կ, ձեւակերպու՞մ, թե՞ հոգեւոր կայուն արժեք: Երբ նայում ենք մարդկանցից հիասթափվածների քանակին, մտորումներ են առաջանում, թե արդյո՞ք մարդը կայուն որակ է: Երբ դիտարկում ենք հիասթափվածների գանգատների նմանությունը, մտորումները հանգեցնում են հարցերի, թե ինչու՞ են մարդիկ մարդկություն փնտրում: Չէ՞ որ փնտրում են չեղածը, կամ` կորցրածը: Իսկ ինչու՞ են իրենցից դուրս փնտրում: Ներմուծելու՞ համար, թե՞ ընդօրինակելու: Եվ երբ նայում ես հիասթափվածների եզրահանգմանը, ապա տեսնում ես, որ նրանք վճռել են այլեւս ընդօրինակել իրենց իսկ ճաշակած անմարդկայինը: Եվ այդպես, անմարդկայինի թվաբանական աճ (պրոգրեսիա): «Հիասթափություն» բառը ինքնին խոսուն է: Այն ներառում է թե թմբիրը եւ թե նրանից դուրս վիճակը: Սակայն շատ դեպքերում այդ վիճակը հանգեցնում է մի նոր թմբիրի՝ «ես»-ի: «Ես»-ը որպես թմրամիջոց անհամեմատելի եւ անգերազանցելի է: Նա անբաժան է մարդուց, ինչպես ստվերը: «Ես»-ը մարդու Հոգու ստվերն է: Եվ մարմնի եւ հոգու ստվերների մեծության պատճառները ուղիղ համեմատական են: Որքան բարձր է Լույսը, այնքան չնչին` ստվերը: «Ես»-ը բոլոր ժամանակների մարդակերն է եւ սնվում է բացառապես մարդով: «Ես»-ի սնունդը մարդու «Ինքնություն»-ն է՝ նրա Ներաշխարհը: Եվ նա հոշոտում է մարդուն ներսից` առաջացնելով նրա մեջ վախ եւ արյան ծարավ: «Ես»-ը գործում է գայթակղությամբ եւ մարդուն պատում երեք գրգիռով: Որոնք են «ագահություն»-ը, «իշխանության բարդույթ»-ը եւ «սեռական սանձարձակություն»-ը: Եվ այդ երեքից կամքը թուլանում, իսկ ինքնությունը թմրապատվում է: Արթնացի՛ր, Հայ մարդ: Վար ձգիր ուսերիցդ «ես»-ի բեռը եւ թոթափիր Ինքնությանդ հետ նրա շփոթը: Մոռացի՛ր «ես»-դ եւ հիշի՛ր Մենք-դ: Քո ներսում եղած Լույսը բարձրացրու, եւ թող որ «ես»-դ միանա մարմնիդ ստվերի սկզբին: Որքան ցածր է «ես»-ը, այնքան առողջ է մարդը, ամուր` բազուկը եւ թեթեւ` քայլքը: Այնպես որ վստահ, ոտքերիդ տակ տուր Ինքնությանդ հանդեպ ատամները սուր պահող քո անհատական «սեւ խոռոչ»-ը: Գիտցիր, որ «ես»-իդ «քաղցաբուժությամբ» կլուծես կյանքիդ հարցերը բոլոր: Եվ վստահ եղիր, որ «ես»-ի քաղցից դեռ չի մահացել ոչ մի ԻՆՔՆՈւԹՅՈւՆ: Անդրանիկ Աթոյան Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար «Լուսանցք» թիվ 2 (133), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|




