| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| A1plus.am | RSS |
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 18 guests այս պահին |
| Երջանկությունը «չիպ»ականացված հոլովույթում |
| Գրել է Լուսանցք | |
| 22-01-2010 | |
|
Բայց` մի քիչ էլ հումորով
Հումորի զգացում չունենալու դեպքում կատակախոսին կարելի է համարել նաեւ ցավագար, քանի որ ճշմարտությունը վերջինիս մենաշնորհն է: Հոգեբուժարանը ճշմարտախոսությունների փեթակ է: Հոգեբույժի ականջները դաստիարակվում են փիլիսոփայի պատվիրանով. «Ունկնդրի՛ր ճշմարտությունը»: Ստելը նրան թույլատրվում է հիվանդությունների պատմությունները շարադրելիս, ինչպես որ հիվանդանոցից դուրս, հանգստի ժամերին... սակայն դա անհնարին է իրագործել քուն մտնելուց հետո: Աշխատանքի գործընթացը, սիրվելու դեպքում, խաղի նմանությամբ, ցրում է ուտելու անհարկի ախորժակը (անհարկի, երբ ուտելու բան չկա) ... մեզ տալով ուտելու հնչուն միջոցները: (Հնչուն, քանի որ թղթադրամները կարծրասրտությունից վերածվել են կորնչելի մետաղադրամների): Ծիծաղը օգուտ է լյարդին, բայց վնաս է ստամոքսին, քանի որ աշխատանքի դիմաց վճարում են ըստ իրենց լայնափորության: «Կարիք» բառն առաջացել է «կար» (բայց հիմա չիք) սոցիալական բառաբարդությամբ: «Չ»-ն ամոթից մտել է տողի տակ: Այս մեկնաբանության մասին երկու կար-ծիք լինել չի կարող: Մշտապես երջանիկ է նա, ով շուտափույթ մոռանում է ներկա-անցնող վայրկյանի դժբախտությունը: Քեֆ անողին՝ թե որ քեֆ ծնողը պակասի, դանակավորի մոտ՝ կլիմաքսի մեջ հայտնված հավը կլինի մեղավոր: Արջերը ձմռանն են երկար քնում, ճնճղուկներն ամռանն են քիչ քնում: Երջանկությունը դուրս է գալիս սրտից եւ ֆիզիոլոգիական ապաստան է գտնում ստամոքսի մեջ՝ ճարպաշերտերով պաշտպանվելու համար սրտակեղեք շրջապատից: Հայարիական տեսության մեջ ասվում է՝ «Ճանաչի՛ր քո մեծագույն թշնամուն, որը՝ ունայնությունը՝ սինն է: Կիսակույր ես, եթե չունես դրա ճանաչման ներհայեցողություն, բայց սինը կարող ես գտնել ուրիշի մեջ»: Երջանկությունն էլ «կիսակույր» պատճառահետեւանքային կապ ունի... Իսկ երջանիկ լինելու հանգամանքը հայ-արիների մոտ համարվում է շարունակական երեւույթ՝ «Միշտ ձգտի՛ր երջանկության: Երջանկությունը վաղանցիկ ոգեմտացնծության վիճակ է՝ պայմանավորված գոյիմաստական հաղթանակներով: Որքան բազում եւ հարաճուն են հաղթանակները, այնքան տեւական է երջանկության զգացումը: Դու՛ ես քո դժբախտության պատճառը եւ երջանկության երաշխավորը»: Այսպես, իրոք, սթափությունն է ներկա, եւ ցրվում են մշտագո ամպերը: Ամպամած գիշերին, անցնելով անթափանց վարագույրի հետեւը, աստղերը հետաձգում են երկրաբնակների համար նախատեսված անվճար ներկայացումը: Շնորհակալ են միայն աստղագետները՝ լրացուցիչ հանգստյան գիշերի համար, թեեւ իրենց աստղագուշակությամբ նմանապես պարտավոր էին կանխատեսել ասենք՝ մարդակուլ-մարդահամար «Չիպ»-ի աղետը: «Չիպ»-ից հրաժարված հավի կորեկապատկեր երազը համարեցին պետական հանցագործություն, եւ աղվեսի թելադրանքով աքլորը նրան դատապարտեց հետմահու բանտարկության չիպավորվածի ստամոքսի մեջ: «Չիպ»-ի թագավորության ժամանակ, միմյանց հետ ծանոթանալիս, անուն-ազգանուն եւ նույնիսկ հայրանունի փոխարեն պիտի ասեն իրենց թվահամարակալումը: Նույնիսկ հիվանդությունները եւ սեռական... ամեն բան համար ունեն... գուցե երջանիկ համարներ: Ով մոռանա իր համարը, զույգ ձեռքերը թուլանան: Ով հիշի ուրիշի համարը, փեշի մեջ քար կկուտակի եւ մոռացած կլինի նաեւ ավետարանական միջադեպը: «Չիպ»-երին նաեւ ասել են չիք: Եվ չիքչիպերը կզրկվեն դրամակերպ մանանայից՝ Աստծո աշխարհիկ տեղակալ թագավորի դեկրետի համաձայն, հիշենք՝ «գաղտնի տեղակալ թագավորի», եւ տիկին բյուջեն կծածկի գոտուց ներքեւ իր մշտադալար ճեղքվածքը: Արտասահմանյան օրինավոր չիքչիփերը, իրենց բարոյական աջակցությամբ (քանզի փողը չիպչիպերի մոտ է), կօգնեն սովահար, տեղացի չիքչիփերի աղեստամոքսային համակարգի խախտումները կարգավորելու գործընթացին: Ի տարբերություն մարդասպանների՝ մեր հարազատ չիքչիպերը կդատապարտվեն դանդաղագործ մահապատժի: Սովաբուժության շնորհիվ նրանք կազատվեն ապրելու հիվանդությունից: Սրան կնպաստեն մեր օտարապաչան եւ սեփականակծան չիպչիպերը...… Այսպես էլ կբազմանան: Երբ հաչիփները հափչիվակերպ փռշտան, եւ չիքչիփերը նրանց չասեն՝ առողջություն, ապա հավանական է, որ երկրում սկսվի քաղաքացիական պատերազմ ու էլ չլինի երջանկություն: Ու դրանից խուսափելու համար՝ կկազմակերպվի հարեւանային պատերազմ, եւ չիքչիփերը կմեկնեն ռազմաճակատ՝ հետմահու շքանշան ստանալու հույսով: Իսկ շքանշանները կմոռացվեն նրանց գերեզմաններից չիփանտեղյակ որդերի կողմից: Չոփչոփիկ հաչիփները, կուշտուկուռ ուտելուց հետո, իրենց ճենճոտված ձեռքերը կլվանան պիղատոսավարի: Այդ առիթով իրենց հավերին նվիրած երգը չիպադրբեջանցիները կերգեն հետեւյալ կերպ. «Չիպ-չիպ չիվալարըմ...»: Եվ նրանց հավերը կբուժվեն վաղաժամ կլիմաքսից: «Չիպ»-ը շուռ տված բիճ է, որ ձգտում է իշխանության՝ հանուն «միլիոն, միլիոն, միլիոն թաքիխ ռոզ... (կամ թաքիխ բոզ)»: Մինչ Պեպոն պիտի երգի. «Վայ էն մարդուն էս աշխարհում, որը խաչչիփ հաց է ուտում»՝ միջազգային կաշառատվությանը առնվազն 3 միլիոն դոլարի ծախսի տակ գցելով, - մի թիվ, որ համարյա համընկնում է մի ազատ-անկախ հանրապետության բնակչության ստամոքսաքանակին: Խափշիկներն անգամ (համարյա խափչիպիկները) պիտի զարմանան, որ համաշխարհային պատմության մեջ, չիպավազքի մարզաձեւում, չնայած որ քիչ են, բայց... 2-րդ տեղն են գրավում հնամենի կովկասցիները: «Ժավելի սպիրտ...», - հայն է տալիս՝ շրջիկ վաճառողը: «Հաճելի սպիրտ...», - լսում են հայրենասիրական ճառերից հոգնած ու կախընկած ականջները: Քիթը նմանապես կախվում է՝ ընդամենը երջանկության հոտն առավ: Բերանը կորցրեց իր հումորաձիգ ժպիտը, կամ պիտի...կամ՝ չիպ-պիտի... Արամ Ավետյան «Լուսանցք» թիվ 2 (133), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|




