Home arrow ՀԱՄ arrow Հոդվածներ arrow Հազարամյակների՛ Հայոց բանակը
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«September 2010 
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930     
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 6 guests այս պահին
Հազարամյակների՛ Հայոց բանակը
Գրել է Լուսանցք   
29-01-2010
Հունվարի 28-ին լրացավ ներկայիս Հայաստանի Հանրապետության բանակի ստեղծման 18-րդ տարին: Առավել ստույգ՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության բանակի տարեդարձն է այդ օրը: Սա նշում ենք, քանի որ մեզանում անընդհատ փոքրանում են տարեթվերն ու խորհուրդները, փոքրանում են ավելի՝ քան այսօր Հայաստան աշխարհի մի անկյունում ծվարած Հայաստանի 3-րդ Հանրապետությունն է իր տարածքով...…
Չգիտես ինչու մեր օրերում ամպագոռգոռ նշվում են Հայոց Բանակի 18-րդ ամյակը, Հայոց պետականության շուրջ 20-ամյակը, Հայոց կրթակարգի ... Հայոց ազատագրական պայքարի ... Հայոց ... Հայոց ... ամենատարբեր ոլորտների 5, 10 կամ 15 ... ամյակները:

Եվ ոչ մի անգամ այդ նշողները հարց չտվեցի՞ն իրենց, թե «Հայոց» հասկացողության մեջ ինչքա՞ն հազարամյակներ են տեղավորվում: Հոբելյաններ նշելը հրաշալի բան է, սակայն, ամեն խորհուրդ իր իմաստի մեջ պահելն էլ պարտադիր  է:
Հաճախ ենք խոսում Հայաստանի 1-ին Հանրապետության կամ ՀԽՍՀ-ի՝ Հայաստանի 2-րդ Հանրապետության մասին, եւ կրկին շեշտում ենք  «Հայաստանի Հանրապետություն» տերմինը: Եվ ստացվում է, ամեն անգամ այլ մի Հանրապետության մասին խոսելիս, քիչ թե շատ անտեղյակ մարդու համար 3 Հանրապետությունների մասին արծարծվող որեւէ թեմա դառնում է միասնական՝ լսողի համար:
Վստահաբար 1-ին Հանրապետության տարիներին նշել են, թե Հայոց բանակը 2 տարեկան է, հետո ՀԽՍՀ-ի ժամանակներում օրինակ՝ Հայոց կրթական համակարգը «դարձել» է ասենք՝ 50 տարեկան, իսկ 3-րդ Հանրապետությունում Հայոց բանակը «դարձել» է 18, իսկ կրթահամակարգը ասենք՝ 19 տարեկան, եւ այսպես շարունակ...…
Իսկ իրականում Հայոց բանակը մի քանի հազար տարեկան է, Հայոց կրթական համակարգը մոտավորապես դրա չափ եւ այսպես շարունակ... Ուստի, եւս մեկ անգամ կարեւորում ենք այն հանգամանքը, որ որեւէ հոբելյանի մասին խոսելիս, եթե դա նոր ժամանակների մասին է, շեշտվի Հայաստանի 3-րդ Հանրապետության այսինչ ոլորտի այսքան տարեդարձը: Այլապես հայոց հինավուրց պատմության «սրբագրումները» հետագայում մեր դեմ շուռ կգան օտարի ձեռքերով, իսկ մեր սերունդները կկտրվեն հայկական իրական արմատներից, ինչի ականատեսն ենք հենց այսօր:
Եվ ուրեմն՝ շնորհավորում ենք Հայաստանի 3-րդ Հանրապետության բանակի՝ զինված ուժերի 18-ամյա հոբելյանը եւ մաղթում, որ հասնի Հայոց բանակի հազարամյակների ուժին եւ փառքին:
Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի եւ հակազդող են նրա զինված ուժերը, անվտանգության համակարգը: Մեր նախնիները մշտապես հզորացրել են դրանք, հասնելով կատարելության, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն Հայկական պետությունների գոյատեւմանը: Ցավոք, այս զորությունից մենք դեռեւս նպատակային չենք օգտվում, որի հնարավորություններն ունենք գենետիկորեն, եւ արարչական է մեր այդ զորությունը...
Հնագույն հայարիական տեսության մեջ ասվում է՝ հզոր Հայաստանի օգնությանն ու ապավինությանն են դիմել բազմաթիվ երկրներ ու ազգեր, որոնք ցանկացել են թոթափել օտարների լուծը: Հայ բարեպաշտ արքաները հզոր բանակներով հսկել են «անծայրածիր տարածքներ», հաստատել օրենքներ եւ կրել «Արքայից Արքա», «Աշխարհի չորս կողմերի Արքա» եւ այլ հնչեղ տիտղոսներ: Փառավոր է Հայոց Պատմությունը եւ հարատեւ՝ Հայոց անկոտրում Ոգին...
Հեռանալով նախնիների արմատներից, հայարիական ներցեղային ներդաշնակ ապրելակերպից, ինչպես նաեւ, կորցնելով հայրենիք-բնօրրանի հիմնական մասը` հայ ազգը, պարբերաբար ենթարկվելով հալածանքի ու այլասերման, տկարացավ եւ կորցրեց նախկին զորությունը: Թվում էր, թե վիճակն անհույս է այլեւս, սակայն ինքնապաշտպանության աներեւույթ բնազդն արթնացրեց նիրհած հզոր Գենը եւ խոսեց նահատակների հանդեպ ոգեղեն պարտականությունը («Իր նահատակների դեմ մեղանչող ժողովուրդը՝ մեղանչում է իր ապագայի դեմ... - Գ. Նժդեհ»), եւ հայ ազգը գերագույն ճիգերի գնով վերականգնեց իր անկախ պետականությունը, անվտանգության եւ պաշտպանական համակարգերը...
Ռազմապաշտպանական ուժերի եւ ազգային բոլոր կառույցների ներդաշնակ գործունեությունն է երաշխիքը այն ցանկալի կայունության, որը թույլ կտա հիմնավորապես կարգավորել ներազգային խնդիրները... ազգային նպատակները...

Հայկ  Թորգոմյան

   «Լուսանցք» թիվ 3 (134), 2010թ.
Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց