| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| A1plus.am | RSS |
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 5 guests այս պահին |
| Արցախը կլինի՞ բանակցային կողմ |
| Գրել է Լուսանցք | |
| 29-01-2010 | |
|
Մոսկվան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի երկխոսությանը` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ 2 նախագահների վերջին երկխոսությունը «շատ ինտենսիվ էր, այն չի բերել տպավորիչ առաջընթացի, այլ ամրապնդել է 2 առաջնորդների միջեւ հարաբերությունները, թույլ է տվել նրանց առավել խորանալ այն հարցերում, որոնք պետք է լուծվեն»: Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կայացել է հունվարի 25-ին Սոչիում:
Նախորդ տարի տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների 9 հանդիպում, որից 3-ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հատուկ շնորհակալություն է հայտնել այդ ջանքերի համար: Մինչ շարունակվում են եռակողմ, երկկողմ կամ բազմակողմ հանդիպումները ԼՂՀ հարցի շուրջ, քննարկվում է նաեւ Արցախ-ԼՂՀ-ի անմիջական ներգրավման հարցը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում: Քանզի հստակ է, որ Ստեփանակերտը կհամաձայնվի այն որոշումների հետ, որը կկայացվի Արցախի անկախությունը եւ արցախահայերի շահերը պաշտպանելով: «Ղարաբաղի վերադարձը դեպի բանակցային գործընթաց որոշակի փոփոխություններ կմտցնի խաղի կանոններում: Այս տարին ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման առումով դառնալու է գործնական քայլերի տարի: Անցած տարին պետք է դիտել որպես նախապատրաստական փուլ՝ տրամադրությունների շոշափումներով, միջազգային հասարակական կարծիքների ձեւավորումներով: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը որոշակիորեն ընդգծեց զարգացումների այն ուրվագիծը, որ ակնկալվում է»,- նման կարծիք է հայտնել «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: Ինչ վերաբերում է Արցախ-ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման փաստաթղթի նախաբանում տեղ գտնող առաջարկություններին, որոնք պետք է նախապատրաստեն Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ որոշ մասնագետների, այնտեղ պետք է ձեւակերպված լինեն այն սկզբունքները, որոնց շուրջ ընթանալու է արցախյան հիմնահարցի լուծումը: Իսկ այդ սկզբունքները, ինչպես հայտնի է, փոխառնված են լինելու մադրիդյան սկզբունքներից: Ամեն դեպքում սկսվում է վերստին կարեւորվել բանակցությունների հետագա փուլերում ԼՂՀ մասնակցության հրամայականը: Սակայն Բաքուն ցավագին է վերաբերվում նման առաջարկներին: Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ վրդովված է Օլեգ Եսայանի՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու փաստով: ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ, ԼՂՀ առաջին վարչապետ Օ. Եսայանի՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելը բողոքի ալիք է առաջացրել Բաքվի քաղաքագիտական շրջանակներում: Մասնավորապես, ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով Օ. Եսայանի նշանակումը, կարծիք է հայտնել, որ «ծնունդով ղարաբաղցու նշանակումը Մոսկվայում որպես դեսպան» կասկածելի են դարձնում Երեւանի նկրտումները... «Հայաստանի քաղաքականությունը չի փոխվում: Նրանք կարծում են, որ հողերն ազատագրել են թուրքերից, որ նրանք ազատագրել են իբրեւ թե հայկական տարածքները: Ուրախանում են, որ դուրս են շպրտել ադրբեջանցիներին իրենց տարածքներից»: Զ. Ալիզադեն եւ այլ վերլուծաբաններ փորձում են վերստին շեղել միջազգային շահագրգիռ կողմերի ուշադրությունը: Սակայն տարածաշրջանային այցի արդյունքում արված հայտարարության մեջ համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) նշել են, որ «երկու երկրների նախագահներն իրենց նվիրվածությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ գործընթացում վերահաստատել իրենց լրջությունը եւ պատրաստակամություն են հայտնել շարունակել խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները»: Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները մեկնել են Աստանա՝ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Ղազախստանի կառավարության հետ խորհրդակցություններ անցկացնելու համար: Այնտեղ անցկացված խորհրդակցություններից հետո նրանք եղել են նաեւ Սոչիում, որտեղ անցկացվեց Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Բաքուն կասկածանքով է վերաբերում ոչ միայն Մոսկվային եւ Մինսկի խմբին (այս առումով էլ եղել են հայտարարություններ), այլեւ՝ Վաշինգտոնին: Ադրբեջանի 3 նախագահների խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ԱՄՆ-ն Կովկասում ՆԱՏՕ-ի զորակայանները ցանկանում է տեղադրել Վրաստանում եւ Հայաստանում, քանի որ սրանք քրիստոնյա երկրներ են: Նա մտահոգություն ունի, որ այս համապատկերում Ադրբեջանում ՆԱՏՕ-ական զորքեր չեն լինի, ավելին՝ Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Իսրայելը: Այս պատճառով էլ, իբր, ձգձգվում է արցախյան հարցը: Արտակ Հայոցյան Ո՞վ կմնա խաղից դուրս Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը վերստին օտար երկրների տարածաշրջանային նկրտումների առանցք կարող է դառնալ: «Սոչիի եռակողմ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բացակայությունն ապացուցում է, որ ԼՂ-ի բանակցային գործընթացը սոսկ խաղ է»,-ասել է արցախցի փորձագետ Դավիթ Բաբայանը: Ռուսաստանը փորձում է գերակայող դիրք ունենալ տարածաշրջանում եւ արցախյան հարցը փորձելու է շահարկել յուրովի: Համանախագահները չմասնակցեցին եռակողմ հանդիպմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպել են այդ եռակողմ հանդիպումից հետո` Սոչիի օդանավակայանում: Ըստ փորձագետի, ԼՂ-ի բանակցային գործընթացն ավելի շուտ ոչ թե միջնորդություն է, այլ «աշխարհաքաղաքական մեծ խաղ, պայքար, մրցակցություն»: Այս պարագայում բնական է, որ յուրաքանչյուր երկիր՝ լինի դա միջնորդ, թե՝ ոչ, ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող, Հարավային Կովկասում ունի իր շահերը: Մոսկվան, որը բազմիցս հանդես է եկել կողմերին մերձեցնելու նախաձեռնությամբ եւ աշխարհագրական առումով մոտ է Հայաստանին, ցանկանում է ամրապնդվել եւ ընդգծված դեր ունենալ բանակցային գործընթացում: Իսկ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այս անգամ ներկայացրել է Մադրիդյան սկզբունքների լրացված տարբերակը, նշանակում է մի բան. «Այդ սկզբունքներն այլեւս չեն աշխատում: Դրա համար էլ ասպարեզ են բերվում այսպես ասած՝ նորացված տարբերակներ: Սա նշանակում է, որ ԼՂ-ի գործընթացը դեռ շարունակվում է, մշտապես նոր բաներ են ի հայտ գալիս եւ պարբերություններ են քննարկվում»: Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ Արցախը անմիջապես մասնակցի բանակցային գործընթացին, որպեսզի խնդիրը գոնե մոտենա ինչ-որ լուծման: Եթե կողմերի միջեւ որեւէ համաձայնություն չլինի այս առումով, ապա երրորդ մի քանի կողմերի շահարկումներն ավելի կծավալվեն: Իսկ ռուսաստանյան որոշ փորձագետներ կարծում են, որ Արցախի հարցը միայն խաղաղ կարգավորման կարիք ունի՝ «Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը Ադրբեջանին տնտեսական մեծ վնաս կհասցնի». վստահեցնում են նրանք: «Ամերիկայի ձայն» ռ/կ-ն եւս հրապարակել է կարծիքներ արցախյան հակամարտության մասին: Այսպես. «Ռուսաստանն ամենեւին էլ շահագրգռված չէ ի վնաս Ադրբեջանի, միակողմանի առավելությունների հասնել հօգուտ Հայաստանի, նրա նպատակը տարածաշրջանում կայունություն ապահովելն է,- հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, ԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իր` Ռուսաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հայտարարությունը»: Մեզ վաղուց հայտնի են այս գործչի խեղկատակությունները: Մեկ հայտարարում է, թե Ռուսաստանն ու Թուրքիան պետք է անմիջական սահման ունենան եւ նրանց «արանքում» այլ պետություններ չպիտի լինեն, մեկ էլ հայտարարում է, թե Արեւմտյան Հայաստանը պետք է միանա ՀՀ-ին: Վերջերս հայտարարել էր, թե ՌԴ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, հիմա էլ Ադրբեջանին չվնասելուց է խոսում: Իրապես հենց այսպես էլ առաջնորդվում է Մոսկվան, եւ ժիրինովսկիները ռուսաստանյան քաղաքական ծաղրածուներն են, ովքեր «լսեցնում» եւ հետեւում են ծավալումներին...… «Հայ-ադրբեջանական տարաձայնություններն այնքան խորն են, որ ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի իրավասության ներքո: Այդ պատճառով անհրաժեշտ է փնտրել նոր, բնականաբար, երկու կողմի համար էլ ընդունելի իրավական կարգավիճակ,- նշել է Վ. Ժիրինովսկին եւ ասել,- եթե ԼՂՀ-ն անկախություն հռչակի՝ Ռուսաստանը պետք է ճանաչի դա»: Այս ծաղրածուն հաստատ գիտի, որ ԼՂՀ-ն հռչակել է իր անկախությունը շատ տարիներ առաջ, սակայն, խաղում է ադրբեջանական եւ հայկական զգացմունքների հետ` փորձելով գտնել Ռուսաստանի շահը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել նաեւ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը. «Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը Ադրբեջանին տնտեսական մեծ վնաս կհասցնի, կնվազեն միջազգային ներդրումները»: Չի բացառում նաեւ այն տարբերակը, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը Բաքվին ու Երեւանին «պարզապես թելադրեն» վերջնական կարգավորման պայմանները: Սակայն, նախ՝ հնարավոր է հակամարտության կողմերը չհամաձայնեն դրանց հետ, երկրորդ՝ իրենց շահերի մասին սկսեն խոսել տարածաշրջանային մյուս պետությունները՝ Իրանը եւ Թուրքիան: Ինչեւէ, արցախյան խնդիրը նորից դառնում է տարածաշրջանային հիմնահարց: Նույնիսկ Իսրայելը փորձում է Թուրքիայի վրա ազդել (իհարկե, իր խնդիրները լուծելու համար) Արցախի եւ Հայոց ցեղասպանության խնդիրներով՝ սպառնալով, որ դրանք կարծարծի ԱՄՆ-ի հրեաների օգնությամբ: Իսկ Անկարան շարունակում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կապել Արցախի խնդրի հետ, եւ շատերի կարծիքով, այդ արձանագրությունների ստորագրման ձախողողը հենց Թուրքիան է լինելու: Այդ երկրի վարչապետ Էրդողանը Վաշինգտոնում եւ Մոսկվայում կրկնեց իր հայտնի թեզերը Արցախի մասին, սակայն ոչ մի տեղ չստացավ դրական մոտեցում: Այսինքն՝ թուրքական քաղաքականությունը մեկուսացավ, գոնե առ այսօր: Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման մեջ նախապայմաններ տեսնելու թուրքական կողմի ջանքերը նույնպես ձախողվեցին: Ուստի՝ Արցախի խնդրի արծարծումը որպես առանձին եւ առանցքային թեմա, կարող է նոր վերադասավորումներ նախաձեռնել Հայաստան-Արեւմուտք (Եվրոպա-ԱՄՆ), Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա, նույնիսկ Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Իսկ Սոչիի եռակողմ հանդիպումը միանշանակ արձագանքների չի արժանացել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հավաստել է, որ Երեւանն ու Բաքուն «կնախապատրաստեն սեփական առաջարկությունները ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի ներածականը համաձայնեցված է»: Սակայն, զլմ-ները պնդում են, որ բանակցային գաղտնիությունը չբացահայտելու համար չի ասվել, թե պայմանավորվածություն կա, որ ԼՂՀ-ն այլեւս պետք է պարտադիր մասնակցի բանակցային գործընթացին, եւ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով: Մնում է սպասել հետագա ծավալումներին: Արման Դավթյան «Լուսանցք» թիվ 3 (134), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|




