Home arrow ՀԱՄ arrow Հոդվածներ arrow Ինչու՞ Քոչարյանը այցելեց ԻԻՀ
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«September 2010 
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930     
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 22 guests այս պահին
Ինչու՞ Քոչարյանը այցելեց ԻԻՀ
Գրել է Լուսանցք   
29-01-2010
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը կարծում է, թե կարիք չկա զարմանալու, որ օրերս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է Իրան եւ այդ այցի ընթացքում ՀՀ անունից արել է հայտարարություններ:
Ըստ ԱԳ նախարարի, նախկին նախագահներն այցելում են տարբեր երկրներ, եւ մեր նախկին նախագահը գնացել է Իրան: Ինչ վերաբերում է Իրանի ԱԳ նախարար Մոթաքիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ-ի անունից Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, ապա Է. Նալբանդյանը կրկին որեւէ արտառոց բան չի տեսնում. «Հայաստանը կողմ է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը: Դրա մասին խոսվում էր, երբ ՀՀ նախագահն էր պարոն Քոչարյանը, դրա մասին ասվում է այսօր: Դա բնական է, որ մեր հարեւան երկրի հետ ՀՀ-ն ձգտում է ընդլայնել կապերը եւ դրա մասին բազմիցս է ասվել: Այո, մենք պատրաստում ենք միջկառավարական հանձնաժողով»: Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի ընթացքում կքննարկվեն հայ-իրանական շատ հարցեր: 
Ռոբերտ Քոչարյանը Իրան այցելել է պետական հրավերով, սակայն սա համարվել է մասնավոր այց: Իսկ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պարզաբանել է, որ Իրան կատարած այցի ընթացքում, որը բարեկամական եւ ոչ պաշտոնական բնույթ է կրել, Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններով հանդես չի եկել: Ըստ ամենայնի, տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ ոչ ճիշտ թարգմանության արդյունք է»: Որեւէ խոսք չկա նաեւ այն մասին, թե Ռ. Քոչարյանն ինչ է ասել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, խաղաղարար ուժերի, Կովկասի ճգնաժամերը կարգավորելու՝ օտար տերությունների դեղատոմսերի վնասակարության կամ օգտակարության մասին: Ընդհանրապես Վ. Սողոմոնյանի տարածած տեղեկատվությունից տպավորություն է ստեղծվում, որ Մահմուդ Ահմեդինեջադն ու Մանուչեհր Մոթաքին հիմնականում խոսել են Ռոբերտ Քոչարյանի օրոք արդյունավետ համագործակցության եւ այդ տարիներին հայ-իրանական բարեկամության զարգացման մասին: Իբր այլ հետաքրքրություն ներկայացնող հարցեր չեն քննարկվել: Սակայն, մեր զլմ-ներում պարբերաբար լուրեր են տարածվում, թե Ռ. Քոչարյանը ակտիվացրել է իր գործունեությունը ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտներում: Ի դեմս ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի որոշ բարձրաստիճան անձանց, ՀՀ 2-րդ նախագահը փորձում է վերատեղավորվել ՀՀ ներքին կյանքում, իսկ Ռուսաստան եւ Իրան այցերով՝ արտաքին աջակցություններ է որոնում:
Բայց կարծում ենք` Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի նախկին կապերը դեռեւս կայուն են, եւ դրանք կարող են տատանվել միայն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական (արցախյան) խնդիրների անհաջող ծավալման դեպքում:

Վահագն  Նանյան

... Իսկ Վրաստանի վարչապետը` ՀՀ
Մեկօրյա աշխատանքային այցով հունվարի 26-ին Երեւանում էր Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը մասնակցեց հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Նիստից հետո տեղի ունեցավ ՀՀ եւ ՎՀ վարչապետների կարճատեւ մամլո ասուլիսը:
Ամեն ինչ եղավ ըստ կանխորոշածի՝ ըստ օրակարգի: Երկու վարչապետներն էլ ջերմ բարեկամական խոսքեր հղեցին միմյանց: Սա հասկանալի է` արարողակարգային է: Բայց այս արարողակարգ կոչվածում ասվում են բաներ, որոնք չպիտի ասվեն: Օրինակ, որ «էլ ավելի կամրապնդվի հայ-վրացական ավանդական բարեկամությունը»: Որովհետեւ էլ ավելի-ի համար նախ պետք է գոնե նորմալ հարաբերություններ լինեն, որ այդ նորմալը էլ ավել-ացվի: Կամ` մեր երկու երկրների հարաբերությունները ավանդաբար բարեկամական չեն եղել:
Փոխարենը Վրաստանը կարողանում է ասել իր ուզածը: Երբ ՎՀ վարչապետին հարցրին, թե ինչպիսի՞ն է ռուս-վրացական հարաբերություններում Հայաստանի դերը, նա կարճեց. «Ռուս-վրացական հարաբերություններում ես տեսնում եմ Ռուսաստանի դերը»:
Ինչու՞ ՎՀ վարչապետը հապճեպ եկավ Երեւան: Պատճառը պետք է փնտրել հայ-թուրքականի՞ համատեքստում: Որքանո՞վ է Վրաստանը շահագրգռված հայ-թուրքական սահմանի բացմամբ տնտեսական տեսակետից, եւ Վրաստանն ունի՞ հաշվարկներ, թե բեռնափոխադրման տարանցիկ ուղու մասով ինչքա՞ն վնաս է կրելու այդ պարագայում: Նաեւ՝ պատրաստվու՞մ է Վրաստանն արդյոք վերանայել բեռնափոխադրման եւ տարանցիկի սակագները: Երբ Ն. Գիլաուրիին ուղղեցին այս հարցերը, նա թե` իրենք ողջունում են հայ-թուրքական սահմանի բացումը: Ինչպե՞ս կարող է ՎՀ-ն ողջունել դա, երբ տարանցիկի գումարների մեծ մասից է զրկվելու. ՎՀ-ն ՀՀ-ի դժվարին վիճակներից միշտ է օգտվել եւ տարանցիկի գործոնը շահարկել: Բայց ոչ, սակագները փոփոխել չի պատրաստվում, քանի որ ՎՀ վարչապետը վստահ է. «Հայ-թուրքական սահմանի բացումը ազդեցություն չի ունենալու սակագների վրա»: Վստահ է, որովհետեւ... նման են Թուրքիան ու Վրաստանը իրենց քաղաքականությունում... Վստահ է, որովհետեւ հայ-թուրքական սահմանի բացումը, ինչպես որոշ տխմարներ են կարծում, մեզ արշալույս չի բերելու, ու ՀՀ-ն դարձյալ մնալու է ՎՀ-ի հույսին: Մինչեւ թելադրել սովորենք նաեւ մենք:
Իսկ Երեւան Ն. Գիլաուրիի գալը գուցե պետք է փնտրել էներգետիկայի ոլորտում. հատկապես նրանց կողմը շատ էր ուզում իմանալ, թե երբ կսկսվի 400 ԿՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը:

Աստղինե  Քարամյան
   «Լուսանցք» թիվ 3 (134), 2010թ.

Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց