| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| A1plus.am | RSS |
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 11 guests այս պահին |
| Ցեղասպանության մի նոր տեսակ |
| Գրել է Լուսանցք | |
| 29-01-2010 | |
|
«Կովկասի ինստիտուտ»-ը ապազգային կադրե՞ր է բուծում
«Արարատ» կենտրոնի հայցադիմումն, ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի, արդեն Վերաքննիչ դատարանում է: «Արարատ»-ը բողոքարկում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ «Արարատ» կենտրոնը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Կովկասի ինստիտուտ»-ին հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը. արգելել Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը, ինչպես նաեւ պահանջել վնասի փոխհատուցում: «Կովկասի ինստիտուտ»-ը 2008թ. Երեւանում հրատարակել է «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը, որտեղ, ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաեւ թուրք Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան» հարաբերություններ. Հավերժական փակու՞ղի» հոդվածը, որում հոդվածագիրը, ըստ հայցվորի՝ հերքում է Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, Կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի պնդմամբ՝ գրքի խմբագիր Ալեքսանդր Իսկանդարյանը եւս հերքում է այդ փաստը: Սակայն դատարանը դեկտեմբերի 4-ին կարճել էր գործի վարույթը՝ այն հիմնավորմամբ, որ այն ենթակա չէ քննման: Մնում է պարզապես զարմանալ, թե ինչպես կարելի է ՀՀ-ում հրատարակել նման գիրք: Թուրքերից ոչ մի պետականամետ կեցվածք չսովորեցին մեր պետական պաշտոնյաները եւ պատասխանատուները: Իսկ օտար երկրների ազդեցության գործակալները կամ տարաբնույթ օթյակային գործակալները շարունակաբար եւ առանց խոչընդոտների վխտում ու ապականում են մեր պատմությունը, մեր անցյալը, առօրյան եւ ապագան: Ցեղասպանության մի նոր տեսակ է ցեղասպանամերժությունը, այն էլ՝ մեզանում, այն էլ՝ Հայոց Ցեղասպանության հարցում, այն էլ՝ մեր անկախ կոչված հանրապետությունում... Գոհար Վանեսյան Ցեղասպանության մասին՝ 10 լեզվով Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ հրատարակվել է բազմալեզու գիրք՝ «The Armenian Genocide»: 10 լեզուներով մի գրքում Հայոց ցեղասպանությունը ներկայացված է բացառապես գիտական մակարդակով: Հեղինակը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ցեղասպանագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանն է, ով երկար տարիներ հետազոտել է Հայոց ցեղասպանությանը անդրադարձած օտարերկրյա աղբյուրները: Խոսելով ցեղասպանագիտության մասին` նա հիշատակեց աշխարհի հայտնի ցեղասպանագետների՝ Հելլեն Ֆայնի եւ Բարբարա Հայթի անունները, ովքեր մեծ գործ են արել, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստն աշխարհում իբրեւ հենց ցեղասպանություն ընկալվի եւ ճանաչվի: Աշխարհին 10 լեզուներով Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը մեծ ներդրում կունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Վահագն Նանյան Պատմական Հայաստանը... ԱՄՆ-ում Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում կազմակերպվել էր սեմինար՝ «Հայ-թուրքական արձանագրությունները, իրականություն եւ առասպել» խորագրով: «Սի Էն Էն թուրք» լրատվական ծառայությունը տագնապալի է համարել սեմինարի ժամանակ ցուցադրված քարտեզի առկայությունը, որտեղ ներկայիս Թուրքիայի արեւելյան հատվածը նշված է եղել որպես Պատմական Հայաստան: Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչն իր դժգոհությունն է հայտնել նշված քարտեզի առիթով, իսկ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից Սին Մըրֆին թուրք ներկայացուցչին տեղեկացրել է, որ իրենց արած հարցումին ի պատասխան «Գուգլ» որոնման համակարգը այդ քարտեզն է բերել: Ըստ կազմակերպիչների, քարտեզը տեղադրվել էր, որպեսզի արծարծվեին բոլոր այն մտահոգությունները, որոնք առկա են Թուրքիայի ներկայիս սահմանների առնչությամբ: Անի Մարության Նոր փաստաթուղթ Դինքի գործում Հրանտ Դինքի սպանությանն առնչվող կարեւոր փաստաթուղթ է ի հայտ եկել: «Սի Էն Էն-Թուրք»-ի հեռուստաեթերով, «Չեզոք գոտի» հաղորդման ժամանակ հրապարակվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանն առնչվող մի նոր փաստաթուղթ, որը մինչեւ օրս ընդգրկված չի եղել գործում: Այն ներկայացրել է Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից Բահրի Բելենը: «Գաղտնի» նշումով այդ փաստաթուղթը Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարան է ուղարկել Տրապիզոնի անվտանգության ծառայության հետախուզության բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքը: «Հիշյալ մարդուն (Հրանտ Դինք) սպանած Օգյուն Սամասթին Ստամբուլ գալու ժամանակ ավտոկայարանում դիմավորել են Օրհան Օզբաշ, Թուրան Մերալ, Քաան Գերչեք անուններով անձիք: Սպանության ժամանակ օգտագործված փամփուշտները տրամադրած Սալի Հաջըսալիհօղլու անունով մարդը ձերբակալվել, ուղարկվել է Ստամբուլի հատուկ տիպի քրեակատարողական հիմնարկ: Տրապիզոնում ձերբակալված Ջոշքուն Ըղջի անունով մարդուն Ստամբուլի հանրապետական դատախազությունը ազատ է արձակել»: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին լրացավ պոլսահայ հայտնի մտավորական, «Ագօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 3-րդ տարելիցը: Բացահայտման հարցում թուրքական արդարադատությունը դրսեւորում է պասիվություն ու ոչ պատշաճ վերաբերմունք: Բավական է միայն նշել, որ 3 տարվա ընթացքում եղել է ընդամենը 11 դատական նիստ: Այնուամենայնիվ, հետաքննությունը շարունակվում է: Կարեն Բալյան «Լուսանցք» թիվ 3 (134), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|




