| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| A1plus.am | RSS |
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 22 guests այս պահին |
| Մեր փոստից. ամենայն պարզությամբ |
| Գրել է Լուսանցք | |
| 29-01-2010 | |
|
Ժամանակի ոտքով
Աշխարհը զարթնելու փորձեր է անում... Աշխարհի զարթոնքի գործընթացը նման է մի ինչ-որ «դիսկո ակումբ»-ի կեսօրական զարթոնքին: Բժժած գլխով յուրաքանչյուրը նայում է շուրջը ու փորձում հիշել, թե ինչի՞ց հետո եւ ինչպե՞ս եղավ, որ հայտնվեց ուրիշի ծոցում, կամ էլ օտարին գիրկը ընդունեց: Փորձում է հիշել` ինչի՞ց է թմրել, դեպի բազմոցը ի՞նքն է եկել, թե՞ քարշ են տվել: Մասնակցությունը այդ մեծ օրգիային ի՞նչ ձեւ է եղել եւ ինչքա՞ն տեւել: Արդյո՞ք ապրել է բավականություն... Հետո հիշողության դավաճանությունից վհատված սկսում է հարցնել մյուս արթնացողներին, ովքեր նույն հիմար վիճակում են: Սակայն գտնվում են ոմանք, ովքեր սկսում են տեղում «բանահյուսել», ինչով եւ տպավորություն են գործում որպես «արտակարգ հիշողության տեր անձնավորություն»: Եվ «տպավորվածները» որոշում են կրկին գալ այդ ակումբ` «հիշողությունը մարզելու» վճռականությամբ: Մերօրյա աշխարհակարգերը մաշվածությունից հատակը պատռված տակառի նման սպառում են իրենց: Եվ պարունակությունը չգիտես ուր է հոսում ու անհետ ներծծվում: Սակայն, դեռեւս պարունակության մակարդակի անկումն է գիտակցվում եւ փորձ արվում ներմուծումը բազմապատկելու շնորհիվ մակարդակը պահել: Սակայն «թագավորի մերկությունը» արդեն ժողովրդական քննարկումների առարկա է, որը մարդկային որոշ միավորների արտամղում է ինքնամոռացությունից եւ հանգեցնում ինքնագիտակցման սկզբնավորման: Սակայն, ինքնագիտակցումը պարզ լինելով հանդերձ, դյուրիններից չէ, եւ այն յուրացնելու համար ազնիվ ու անկեղծ ջանքեր են հարկավոր: Եվ այդ ջանքերին ժամանակ է պետք: Եվ ժամանակին լուրջ վերաբերմունք: Եվ մարդիկ հաճախ են անտեսում վերաբերմունքի այդ լրջությունը եւ փորձում ցատկել ժամանակի վրայով: Նրանք չեն գիտակցում, որ ժամանակը կրճատելով, կրճատում են ջանքերը եւ, համապատասխանաբար, ինքնագիտակցումը: Մարդիկ հաճախ են մարդկայնությունից իրենց նահանջը ժամանակին վերագրում: Հաճախ են մարդիկ իրենց իսկ քծնում, թե իբր իրենք մեծ ժամանակի ոտքով են քայլում: Հաճախ են մարդիկ ժամանակի մեջ անվերջ ուշանում, զի շատ են շտապում: Արթնացի՛ր, Հայ մարդ: Թափ տուր գլուխդ ունայնությունից: Չէ՞ որ Հավերժություն տանող միակ հոսանքը ժամանակն է: Քո Արի Նախնիք այդ մեծ հոսանքը ընկալում էին ներզգացությամբ ու չէին չափում: Եվ ժամանակը չէին մասնատում, չէին վաճառում: Գիտեին այդ մեծ Գետի հոսանքին առագաստ բացել եւ թիավարել: Նրանց Տոհմակարգ կոչվող նավերը չէին խորտակվում այդ հզոր գետի ոլորապտույտում: Երբեք էլ ուշ չէ լողալ սովորել: Եվ անհնար չէ Տոհմակարգի մեջ վերահաստատվել: Անդրանիկ Աթոյան Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար «Լուսանցք» թիվ 3 (134), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|



