| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| A1plus.am | RSS |
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 5 guests այս պահին |
| «Սասնա Ծռերը» վերադառնում են |
| Գրել է Լուսանցք | |
| 29-01-2010 | |
|
Այս անգամ 8-ամյա սպասումից հետո
Հունվարի 25-ը սկսվեց ամպերի հռնդյունով, կայծակներով, ձնախառն անձրեւով: Կարծես ինքը` Վահագն աստվածն էր ողջունում Երեւանում «Սասնա Ծռեր» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան: «Մոսկվա» կինոթատրոնում այդ օրը ցուցադրվեց երկար սպասված «Սասնա Ծռեր»-ը: Մուլտֆիլմի հովանավորն է «Գրանդ քենդի» ընկերությունը: Կարեն Վարդանյանը, ով հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի տղան է, լրագրողներին շնորհավորեց եւ ասաց, որ այսուհետ իրենք շարունակելու են ազգային նմանատիպ ծրագրերի եւ ֆիլմերի ֆինանսավորումը: Մուլտֆիլմի ռեժիսոր Արման Մանարյանը շեշտեց, թե դեռ 1995թ. պատրաստված սցենարը համառորեն ֆիլմ չէր դառնում: Պատճառները շատ էին. «Պետական աջակցության շնորհիվ 2001թ. կարողացանք վերսկսել նկարահանումները, սակայն հիմնական բարդությունը տեխնիկական էր: Մեզ հաջողվում էր մեկ տարում նկարահանել ընդամենը 10 րոպե: Հոլիվուդյան չափանիշների համար չնչին, սակայն մեզ համար բավականին մեծ գումար՝ մոտ 1 մլն դոլար է ծախսվել այս 80 րոպեանոց մուլտիպլիկացիոն էպոսի ստեղծման 8 տարիների ընթացքում: Այլ պատճառ էլ կար. մենք չունեինք բավարար թվով լավ մուլտիպլիկատորներ: Այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում մուլտֆիլմի վրա աշխատել է ընդամենը 10 մուլտիպլիկատոր»: Փակագծերում համեմատության համար նշեմ, որ հոլիվուդյան միջին մի մուլտֆիլմի վրա աշխատում է առնվազն 100 մուլտիպլիկատոր: Ինչեւէ, «Սասնա Ծռերը» էկրանավորվեց, ու մուլտֆիլմի ստեղծման աշխատանքներում, հատկապես ֆինանսական աջակցության առումով զգալի էր «Գրանդ հոլդինգ»-ի դերը: «Սասնա Ծռերը» էկրանավորվեց ու դեռ կարժեւորվի սերունդների կողմից: Ինչու չէ, նաեւ` հենց մեր: Վերջապես մեր երեխաները գոնե մի պահ կկտրվեն անիմաստ ու ագրեսիա սերմանող մուլտերից` հասկանալով սեփականի արժեքը: Անիմացիոն ֆիլմում հնչում են Խորեն Աբրահամյանի, Կարեն Ջանիբեկյանի, Ժենյա Ավետիսյանի եւ հայտնի այլ արվեստագետների ձայները: «Սասնա Ծռեր»-ի էկրանավորմամբ երիտասարդ սերունդը բաց ճակատով կարող է մտնել անիմացիայի զարմանահրաշ եւ ամենակարող աշխարհը: Արման Մանարյանը «Սասնա Ծռեր»-ից նկարահանել է առաջին երեք ճյուղերը` «Սանասար եւ Բաղդասար», «Մեծ Մհեր» եւ «Սասունցի Դավիթ»: Սա արվել է` հաշվի առնելով էկրանային լիամետրաժ ժամի պահպանման կարգը: Սակայն հիմնական շեշտադրումը Սասունցի Դավթի վրա էր: Ինչ խոսք, հաջողությունն ապահովված էր. այն հուզեց հանդիսատեսին: Մուլտֆիլմը, որ հիմնված է հայկական էպոսի՝ Հովհաննես Թումանյանի մշակած տարբերակի վրա, արդեն ուղարկվել է Կաննի կինոփառատոնի անիմացիոն մրցույթին: Հ.Գ. Լավ կլիներ, որ մեր մյուս գործարարներն էլ հետեւեին այս օրինակին ու ֆինանսավորը դառնային ազգային ձեռնարկների: Աշոտ Բադալյան Հանրային խորհուրդը դեռ կասի Հանրային խորհուրդ մի փաստաթուղթ է ներկայացվել, որում արծարծված են հայկական հեռուստաեթերի վիճակը եւ ՀՀ բնակչության դժգոհություններն այդ առիթով: Փաստաթուղթն աշխատանքային է եւ հրապարակման ոչ ենթակա, բայց ըստ որոշ տեղեկությունների՝ սա «հայկական հեռուստաեթերը մաքրելու մտադրությունների հռչակագիր է» եւ, ըստ էության, սկիզբ՝ խաչակրաց արշավանքի, որը դեռեւս շատ նյարդային պահեր է կորզելու թե հեռուստադիտողներից, եւ թե այդ արշավանքին «դաբրո» տվողից: Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանը, ով այդ փաստաթուղթը ստեղծելու գաղափարի հեղինակներից է, ասել է, թե այսօրվա հեռուստատեսության մեջ ազգային անվտանգությանն ուղղված վտանգ է տեսնում, եւ մոտավորապես գիտի, թե որ երկրներից է դա գալիս, բայց անուններ դեռեւս չի տվել: Գոհար Վանեսյան Ամենաթանկ վարկը ՀՀ-ն ՌԴ-ից ստացավ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 3,5 միլիարդ դոլար: Չնայած այս թվին, որ մեր երկրի համար բավականին մեծ գումար է, ոչ մի միջազգային կազմակերպություն կամ երկիր արտաքին պարտքի սպասարկման առումով ՀՀ-ն չի համարել ոչ հուսալի երկիր: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանին ոգեւորել է այս փաստը եւ նա հայտնում է, թե ճիշտ աշխատելու պարագայում այդ պարտքը սպասարկելու խնդիր չենք ունենա: ԲՀԿ-ականը, սակայն, մոռանում է, որ խնդիր չունենք, որովհետեւ առայժմ միջազգայինները չեն ուզում, որ ունենանք: Իսկ երբ պահը գա, մենք կունենանք այդ խնդիրը, այլ կերպ` մեզ կպարտադրեն դա... Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այն տեսակետին է, որ թեեւ ՀՀ-ի պատմության մեջ եղել են ճգնաժամեր (1990-ական թթ.), սակայն երբեք «այս տարվա նման շռայլորեն» արտաքին պարտք չեն վերցրել: «Մոտ 3 անգամ անցած տարվա ընթացքում աճել է մեր արտաքին պարտքը, իսկ արդյունքը բոլորս գիտենք. մեր տնտեսության անկումը անհամեմատ ավելի մեծ թիվ կազմեց, քան ԱՊՀ որեւէ երկրում»: Տնտեսագետն ասաց, որ Հայաստանը պատմության մեջ ամենաթանկ փողը ստացել է անցած տարի: Դա էլ եղել է ՀՀ-ի «ռազմավարական» գործընկերոջ տված վարկը: Ինչ վերաբերում է հաջորդ տարվան. 2010 թվականի ընթացքում, ՀՀ արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է ստանալ մոտ 551 մլն ԱՄՆ դոլար` այդ թվում ՀՀ կառավարության պարտավորությունների գծով 355.5 մլն ԱՄՆ դոլարի արտաքին միջոցներ (այդ թվում` 149.1 մլն ԱՄՆ դոլար Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, 20.0 մլն ԱՄՆ դոլար Զարգացման միջազգային գործակալության կողմից որպես Զարգացման քաղաքականության գործողությունների երկրորդ վարկ եւ 186.4 մլն ԱՄՆ դոլար` ծրագրային վարկերի գծով): 2010թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել մոտ 117.1 մլն ԱՄՆ դոլար՝ 48.8 մլն ԱՄՆ դոլար հիմնական գումարի մարման գծով եւ մոտ 68.3 մլն ԱՄՆ դոլար որպես տոկոսավճար, այդ թվում ՀՀ կառավարության պարտավորությունների գծով մոտ 25.338 մլն ԱՄՆ դոլարի հիմնական գումարի մարում եւ 55.662 մլն ԱՄՆ դոլարի տոկոսավճար: Հաշվի առնելով վերը նշվածը` 2010թ. վերջին ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 3549 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 41.5%-ը: Արդյո՞ք սա վտանգավոր շեմ չէ ՀՀ համար եւ ի վիճակի կլինե՞նք սպասարկել արտաքին պարտքը: Ֆինանսների նախարարը միանշանակ վստահեցնում է. «2009-2010 թթ. արտաքին պետական պարտքը բնութագրող ցուցանիշները հիմնականում կգտնվեն նվազ եւ միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշների սահմաններում: Վստահեցնում եմ, մենք ունենք հաշվարկներ եւ մինչեւ 2025թ. նախատեսել ենք, թե ինչպես ենք սպասարկելու: Ռիսկային ոչինչ չկա: Ներգրավված միջոցներով հանդերձ արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ ռիսկային չի համարվում»: Նկատենք, որ երբ մեր ֆինանսների նախարարն ասում է, թե ռիսկային չէ, նա նկատի ունի միջազգային փորձը: Բայց մոռանում է, որ այդ «ոչ ռիսկային» կոչվող շեմը ռիսկային է ՀՀ-ի համար, որը թույլ տնտեսություն ունի: Տնտեսություն, որի ՀՆԱ-ի 40%-ը շինարարությունն է տալիս: Տնտեսություն, որի ներմուծման ծավալները մի քանի անգամ գերազանցում են արտահանման ծավալներին: Տնտեսություն, որտեղ հայրենական արտադրությունը պաշտպանված չէ: Տնտեսություն, որտեղ մարդիկ աշխատավարձի հույսին մնալը անեծք են համարում: Հիմա այս պարագայում 40%-ը ռիսկային չէ՞: Խնդրի լուծման համար իրականությանը պետք է բաց աչքերով նայել, ոչ թե թվերով խաղալ: Տնտեսությունը աճպարարություն չէ: Ա. Քարամյան Նարե Մշեցյան «Լուսանցք» թիվ 3 (134), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|




