Home arrow ՀԱՄ arrow Հոդվածներ arrow Տարածաշրջանի հարեւանները
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«September 2010 
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930     
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 3 guests այս պահին
Տարածաշրջանի հարեւանները
Գրել է Լուսանցք   
29-01-2010
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի երեւանյան հանդիպումը դրական է գնահատվել՝ հայ-իրանական բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները զարգացնելու առումով:
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակությամբ են նշել, որ պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ այցերը վկայում են երկու հարեւան երկրների հարաբերությունների ու համագործակցության հետագա ծավալման ուղղությամբ շահագրգռվածությունը: Իրանի ԱԳ նախարարը Երեւան էր ժամանել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում նախարարները վստահություն են հայտնել, որ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի  նիստերը միշտ կլինեն արդյունավետ: Երկուստեք կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը, ինչը երկկողմ համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի:
Է. Նալբանդյանն ու Մ. Մոթթաքին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման վերաբերյալ: Անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին եւ արծարծել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախարար Մոթթաքին ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը: Իրանական կողմը ներկայացրել է նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները:

Նարե  Մշեցյան

Դիվանագիտության եւ իրականության սահմանագիծը
Որ կարող է խաթարել հարաբերությունների զարգացումը

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստից հետո  ստորագրվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը: ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին ասուլիսում հայտնեց, թե Հայաստանն ու Իրանը հեշտ ու դժվար օրերի բարեկամներ են ու հաստատակամ են այդ բարեկամությունը շարունակել` հենվելով երկու երկրների նախագահների հաստատուն կամքին:
Մ. Մոթթաքին շեշտեց, թե ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ առեւտրի որոշ խնդիրներ «շատ բաց ու թափանցիկ է քննարկել», այն է` եթե կան ապրանքներ, որոնք պետք է ներմուծվեն Հայաստան,  առաջնահերթությունը լինի Իրանից ներմուծումը: Նույնը` փոխադարձաբար Իրանը կանի` առաջնահերթությունը տալով Հայաստանին:
Հուշագրում ներառված են երեք կարեւորագույն ծրագրեր` Մեղրի ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան երկաթուղու, նավթամթերք տեղափոխող խողովակաշարի կառուցում: Ա. Մովսիսյանը մանրամասնեց դրանց ներկայիս վիճակը: Մեղրի ՀԷԿ-ի (Արաքսի ջրային ներուժի գործածում) տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն ավարտված են, տեխնիկական ուսումնասիրությունները` նույնպես: Կա կառուցման սխեմայի վերաբերյալ նախնական փաստաթուղթը: Համաձայն փոխըմբռնման հուշագրի, երկու ամիս ժամկետ է տրված վերջնական ուսումնասիրության համար:
Նավթամթերք տեղափոխող խողովակաշարի եւ տերմինալի տեխնիկատնտեսական հիմնավորումը ավարտման փուլում է: Վերջնական քննարկման համար երկու ամիս ժամկետ է տրված:  
Երկաթուղու մասով իրանական եւ հայկական կողմերը պատրաստակամություն են հայտնել ֆինանսական ապահովման խնդիրները լուծելուց հետո սկսել երկաթուղու միաժամանակյա կառուցումը` իրանական կողմը` ԻԻՀ, իսկ հայկական կողմը` ՀՀ տարածքում: Իրանական կողմն էլ պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել հայկական կողմում երկաթուղու շինարարության համար:
Այդ օրը հայկական կողմի լրագրողներին մի բան հետաքրքրեց` իրանական կողմի դիրքորոշումը Արցախյան խնդրի վերջին զարգացումների հետ կապված: Նախարար Մոթթաքին պատասխանեց այնպես, ինչպես միշտ պատասխանել է նմանատիպ հարցերի. «Մենք հարեւան ենք եւ՛ Հայաստանի եւ՛ Ադրբեջանի հետ: Այս պետությունները նաեւ մեր բարեկամներն են: Ապրում ենք նույն տարածաշրջանում միասին: Եվ որպես այդ երկու երկրների բարեկամ, մեր նպատակն է, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն եւ կայունություն: 2008թ.  Վրաստանի իրադարձությունները լավ ենք հիշում: Նման դեպքեր չպետք է տեղի ունենան: Մեր տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը շատ կարեոր է մեզ համար»:
Իհարկե հասկանալի է, որ ԱԳ նախարարը հաճախ տալիս է դիվանագիտական պատասխաններ, սակայն կան հարցեր, որոնցում դիվանագիտությունը պետք է արծարծի նաեւ իրականությունը:
Մեզ համար դա Արցախի հարցն էլ է:
Եվ հիմա լինում է այնպես, որ ԱՊՀ-ում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այդ հարցում իր գործընկեր Հայաստանին ու Արեւմուտքի գործընկեր Ադրբեջանին նույն դիվանագիտական մոտեցումներն է ցուցաբերում (որն այնքան էլ հեռու չէ Մոսկվայի իրական կեցվածքից), եւ ահա, մեր լավ հարեւան Իրանն էլ է նման ձեւով առաջնորդվում:
Սակայն, երբ Երեւանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել եւ՛ Ռուսաստանի եւ՛ Արեւմուտքի հետ, չգիտես ինչու Մոսկվան երբեմն խրտնում է... Հիմա, եթե Երեւանը Իրանի պես դիվանագիտական մոտեցումներ ցուցաբերի եւ՛ Իրանի, եւ՛ Իրաքի... եւ՛ Իսրայելի նկատմամբ, կարծում ենք` Թեհրանն էլ մեր այսպիսի դիվանագիտությունից չի ոգեւորվի:
Այնպես որ, կան հարցեր, որոնց արծարծումը կարող է նաեւ կանխորոշել հետագա երկկողմ հարաբերություններն ու զարգացումները: Ուստի` պետք է ավելի զգույշ ու իրատես լինել նաեւ արտաքին քաղաքականության մեջ:

Աստղինե  Քարամյան

Ներողության հերթը Թուրքիայի՞նն է

Իսրայելում Թուրքիայի դեմ հայտարարված տուրիզմի բոյկոտը դեռ շարունակվում է: Իսրայելական արհմիությունների 98%-ը մասնակցում է այդ բոյկոտին: Սակայն փետրվարին Թել Ավիվում կազմակերպվելու է տուրիստական տոնավաճառ, որին Թուրքիան ծրագրում է մասնակցել շատ մեծ տաղավարով:
Իսրայելական արհմիությունները պահաջնում են, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ներողություն խնդրի իր հակաիսրայելական ելույթների համար, եթե ուզում է վերջ դրվի հայտարարված բոյկոտին: Տեղեկացվում է, որ մինչեւ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը, ամեն տարի այդ արհմիությունները 100 հազարավոր զբոսաշրջիկներ էին ուղարկում Թուրքիա: Մինչդեռ հիմա նրանք իրենց հաճախորդներին Թուրքիայի փոխարեն ուղարկում են Ֆրանսիա, Իտալիա, Բուլղարիա եւ այլն: Դրա հետեւանքով Թուրքիա այցելած իսրայելցի զբոսաշրջիկների թիվը 44%-ով կրճատվել է:
Սպասվում է, որ այդ թիվն այս տարի ավելի մեծ կլինի: Իսկ թուրքերը դեռ Էրդողանից չեն պահանջում ներողություն խնդրել...…
Հիշեցնենք, որ վերջերս Իսրայելի ԱԳՆ-ն ներողություն էր խնդրել Անկարայից՝ Թուրքիայի դեսպանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Թե ինչպես կվարվեն թուրքերը, հայտնի կլինի շուտով: Համենայնդեպս, Էրդողանը մեկ անգամ չէ, որ վիրավորել է Իսրայելին:

Արման  Դավթյան

   «Լուսանցք» թիվ 3 (134), 2010թ.

Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց