| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| A1plus.am | RSS |
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 13 guests այս պահին |
| Գ. Նժդեհի «ՑԵղը եւ իր տականքը» |
| Գրել է Լուսանցք | |
| 29-01-2010 | |
|
(խորհրդածութիւններ)
Ա. Մի իմաստասէր նկատում է - մի գրքի արժէքը հասկացւում է նրա առաջին տողերից: Շատ մտածողներ էլ ասում են - աշխարհի եղելոյթները տառապելով ապրել՝ նշանակում է իմաստասիրել: Բացէ’Գ. Նժդեհի գիրքը եւ անմիջապէս, անգամ, «Երկու խօսքի» առաջին տողերից պիտի զգաք, որ հեղինակը մեր կեանքի եղելոյթներին մօտենում է տառապելով եւ իմաստասիրօրէն մտածելով: Սովորական հայ գիրք չէ դա, այլ՝ ուղեփոխիչ մի երկասիրութիւն, որ մեր օրւայ մտածական ինքնուրոյն գրականութեան առջեւ նոր հորիզոններ է բացում: Նրա արժէքը այն տարբերութեան մէջ է, որ ունի դա մեր հասարակաբանական եւ քաղաքական սովորական յօդւածագրութիւնից: Օրւայ հայը ձգտում է աւելի երեւոյթների կերպարանը ճանաչել, քան՝ նրանց բովանդակութիւնը ըմբռնել: Նրա մտածումը խորշում է իրերի խորքը, էութեան անդունդները թափանցելու ճիգից: Այս ճիգը նկատւում է Նժդեհի իւրաքանչիւր խորհրդածութեան մէջ: Օրւայ հայը զբաղւում է հարցերով, բայց չի շօշափում նրանց սիրտը: Նա ազդւում է դէպքերից, զգայուն է իրականութեան հանդէպ, բայց խուսափում է դրանց ծնուցիչ պատճառների իմաստը մեկնաբանելու տքնութիւնից: Նժդեհը իր սիրտն է դրել հարցերի մէջ եւ իր երեւակայութիւնը լծել մի գործի - մեր ողբերգութիւնը ներկայացնել պատճառագիտօրէն: Օրւայ հայը աշխատում է, նոյնիսկ աշխատասէր է, բայց քիչ դէպքերում յաջողւում է ճշմարտօրէն երկասիրել: Իր աշխատանքը նա պայմանաւորում է արտաքին դրդապատճառներով, աշխարհի պարտադրած կարիքներով, որով՝ իր ջանքը չունի ներբխականութեան դրոշմ: Նժդեհը ամեն վայրկեան բախում է իր ցեղի ոգու դուռը, պրպտումներ է անում նրա էութեան կրակարանում եւ ամէն միտք կամ ճշմարտութիւն բխեցնում է նրանից: Օրւայ հայը սիրում է արտաքին դիտողութիւնը, դրա համար էլ նրա գրականութիւնը աւելի նկարագրական բնոյթ ունի: Նա նախընտրում է դիւրաբար տպաւորել եւ ոչ թէ իր էութիւնը ստեղծագործօրէն պարտադրել: Նա աւելի խօսում է, քան թէ ապրում, աւելի գրում է, քան թէ մտածում, աւելի քննադատում է, քան թէ քննում: Նժդեհը աշխարհը դիտում է իր հոգու լուսամուտից եւ նրան պարտադրում իր ներապրումները: Նրա իւրաքանչիւր բառը արդիւնք է ներքին զննութեան, դրա համար էլ՝ ամեն մի խօսքը խտացեալ մտածում է: Օրւայ հայը սիրում է օտար գաղափարներն ու մտքերը թարգմանել միայն, քիչ դէպքերում նա կարողանում է դրանք ներձուլել եւ մանաւանդ դրոշմել՝ ըստ իր էութեան պատկերի: Նրա մտաւորական ոգորումները յաճախ զուրկ են մնում ցեղային զգացումի վերահսկողութիւնից: Դրա համար էլ նա մտաւորապէս շուտ է այլասերւում: Նժդեհը օգտագործում է միայն օտար մտքերն ու գաղափարները: Նա չի ղեկավարւում նրանցով, այլ՝ ղեկավարում է դրանց: Իր հուժկու ցեղզգացութեան թափով նա ճմլում է նրանց սիրտը եւ ստիպում, որ սա տրոփի հայօրէն: Օրւայ հայու իմացականութիւնը զինւած չէ կենսազգացութեամբ, այլ՝ միայն անթեւ բանապաշտութեամբ: Անզօր բանապաշտութիւնը յաճախ ենթակային մատնում է մտքի խուճապի, իսկ խուճապահար միտքը միշտ էլ ուրւականներ է ստեղծում, երեւակայութեան անտեղի տառապանք եւ խնդիրների քաոս: Նմանը դառնում է ջղային, զրկւում է ապրումների մշտավառ կրակից, ներքին լարումից ու լաւատեսութիւնից: Այդ է պատճառը, որ այսօր, երբ ազգերի կեանքը դառնում է մէկ էական կնճիռի - կենսաբանական-ցեղայինի - շուրջը, հայը հրապարակ է նետել անթիւ «կնճիռներ» եւ իր բանական ողջ պաշարը վատնում է դրանց վրայ: Նա չգիտէ խնդիրների «խնդիրը» զանազանել եւ հարցերի «հարցը», իր կեանքի մեծ հրատապը պարտադրել իր մտածում-զգացումին: Յաւիտենականը թողած՝ նա զբաղւում է առօրեայով, տունկը լքած՝ նա կոծում ու աղմկում է թափւող տերեւների համար, ինչպէս դասալիքը, որ կռւի ժամանակ իր սիրտն ու սուրը գործի դնելու փոխարէն՝ դժգոհում է իր ձիու պայտից, իր կօշիկի գամերից եւ նրանց տալիս «ռազմագիտական» նշանակութիւն: Նժդեհի միտքը գործում է իր սրտի զարկով. այդ պատճառով էլ նա զբաղւում է կենսաբանօրեն էականով: Հոգու յորձանումով նա մղւում է դէպի ձգողական այն ոյժը, որ կոչւում է յաւիտենական-ցեղային. դրա համար էլ նա համակած է զգացումի կրակով, մշտախռով ապրումներով, անցումի կարօտով եւ լաւատեսութեամբ: Այս հոգեվիճակը նրան ընձեռում է մտքի լարում, ուշադրութեան կենտրոնացում, որով՝ հարցերից «հարցը» ընտրելու եւ նրա մասին յայտնութեան լեզւով խօսելու ընդունակութիւն: Օրւայ հայը ծառայելով չոր բանապաշտութեան՝ անտեսում է այն ճշմարտութիւնը, թէ իմացութիւնը կենսաբանական մի գործիք է: Դրա համար էլ նա ոչ թէ բովանդակութիւնը, այլ ձեւն է դարձնում նպատակ: Նա վիճում է՝ յենւած կրքերի «տրամաբանութեան» եւ ոչ թէ կենսաբանական բարոյականին: Այդ է պատճառը, որ նա անվերջ խօսում է, բայց չի կարողանում իր «գաղափարական» հակառակորդը տարհամոզել: Նա մոռանում է, որ, ընդհանրապէս, տրամաբանութեամբ «տարհամոզելը» մի նախպաշարում է, որ աշխարհում ամեն նւաճում լինում է յաղթահարումով, իսկ վերջինս՝ կենսաբանական ըմբռնում է: Նա չգիտէ, որ «յաղթահարել»-ը պայմանաւորւում է ինքնայաղթահարումով, ներքին տկարութեանց նւաճումով: Նա չգիտէ, թէ նւաճել սեփական անձը՝ նշանակում է պատմագործութեան մարզը իջնել ամբողջական «Ես»-ով, այսինքն՝ ժառանգական եւ ստացական բոլոր կարողականութիւնների զօրահաւաքումով: Մինչդեռ օրւայ հայը գործի է լծել միայն իր լեզուն: Երբ սիրտը չի կառավարում լեզուն՝ սա դառնում է շփոթահարոյց գործիք: Սրտի իշխանութիւնը՝ դա «Ես»-ի օրգանաւոր ներդաշնակութեան, անձի ներքին հաւաքականութեան յայտարարն է: Անկարելի է ներքուստ ցրւած լինել եւ շինարար լեզու ունենալ: Իսկ ներքուստ ցրւած են բոլոր նրանք, որոնց իմացութեան աղբիւրը ցեղը չէ: Այդպիսիք ընդհանրապէս ունեն երկարապատում, մանւածապատ ոճ եւ բեկորային մտածում: Նժդեհի ոճը բեկորային է, մտածումը՝ ամբողջական: Բեկորային ոճը արդիւնք է մտքի անհանգստութեան - Նժդեհը «ցեղահոգ» է: Մտածման ամբողջականութիւնը պայմանաւորւում է նրա խորին ցեղազգացութեամբ - Նժդեհը ցեղամարդ է: Ցեղամարդը կենսազգաց իմացականութիւն ունի. նրա լեզուն սիրտն է, որում ցեղի արիւնի հետ՝ տրոփում է նրա գոյութեան խորհուրդը: Սրտով եւ արիւնով խօսել, ասել է՝ էութեան կսկիծն ու բերկրանքը վերածել բառի, դառնալ պատգամախօս - Նժդեհը պատգամախօս է: Նմանի իմացութեան աղբիւրը ցեղի էութեան անդունդն է, ենթագիտակցականը, յաւիտենականը: Նմանի իմացական իդէալը ինքնապաշտպանութիւնն է, ներիմացութիւնը: Ներքուստ ամբողջացած, ինքնայաղթահարումի յանգած «Ես»-ը միայն ընդունակ է ներիմացական ապրումի: Այստեղ էլ ճշմարտագրվում է այն տեսութիւնը, թէ Բացարձակին ձուլւելը հնարաւոր է միայն սեփական ոգու երկնքի տակ՝ անցաւորը ապրելով եւ յաւիտենականի մասին մտածելով: Երկու խօսք եւս: «Ցեղը եւ Իր Տականքը» հակադրութեանց գիրք է: Կեանքի անկատարութեան պատճառներից մէկն էլ թերեւս այն է, որ օրգանաւոր «գոյ»-ը բազմատարր է եւ տարբերարժէք, որ նա, ինչպէս Նիցշէն է ասում, կազմւած է ե՛ւ ոգուց ե՛ւ աղբից: Այս այլազանութիւնն ու այլարժէքութիւնը հիմք են դառնում մարդկային բարոյական զգացման: Դրանց վրայ է խարսխւում արժէքների ուսմունքը - բարոյագիտութիւնը: Վերջինս արժէքների հակադրութեանց գիտութիւն է: Համեմատական եղանակաբանութեան կիրարկմամբ, բարոյագիտութիւնը ճգնում է յանգել արժէքների համադրութեան իդէալին, հանրարժէք բարոյականի ըմբռնումին: Այդպես է նաեւ Նժդեհի մեթոդը: Նա միմեանց է հակադրում ցեղազգաց ընտրանու լիարժէքութիւնն ու ցեղի տականքի անարժէքութիւնը, եւ մեր առջեւ դնում ցեղամարդ հայու գաղափարատիպը: Ցեղամարդ հայը՝ դա զօրութենական բարոյականով օժտւած, ցեղային արժէքազգացութեամբ համակւած հայն է: Դա համադրական հայ «Ես»ն է, հոգեւոր երկւութիւնից ձերբազատւած ամբողջական հայը: Ա՛յս հայն է միայն ստեղծագործ, նա՛ է միայն հոգեւոր ինքնակառուցումի ընդունակ, նրա՛ ճակատը միայն կարող է մի օր պսակւել յաղթանակով: Նժդեհի գիրքը կարօտի եւ զզւանքի գիրք է: Եւ հենց այդ պատճառով էլ, նա հոգեւոր ինքնակառուցումի նորատիպ մի փորձ է: Ամէն կառուցում նախատեսում է կառուցանիւթերի զննում, մերկացում, ճանաչում: Հեղինակը գտել է մեր կեանքի լուսաւոր եւ ստւերային գծերը եւ դրանք հակադրել միմեանց - ցեղը եւ իր տականքը: Ցեղը՝ դա կենսազօրոյթի յաւիտենական լուսաղբիւրն է, որ ոգիները վառում է ինքնայաղթահարումի, մեծագործութեան կարօտով: Տականքը՝ դա այրւած ոգու մնացորդն է, սրտի ապականութիւնը - հոգեւոր դիանեխութիւն, որ միայն զզւանք է յարուցանում: Այս երկու զգացումները - կարօտ եւ զզւանք - ստեղծագործ ոյժեր են: Զզւանքը՝ դա ինքնաժխտումի խռովքն է, տկարութեանց բացասման նախաքայլը: Կարօտը՝ դա բարձրատիպ գոյութեան տենչն է, իբր արժէք յաւիտենականացնելու ճիգը: Զզւանքը իրականութեան խթանումն է, կարօտը՝ իդէալի երազը: Ստեղծագործական ամէն յղութիւն պատճառւում է իրականութեան խայթումով, ստեղծագործական ամէն ծնունդ պայմանաւորւում է աշխարհի ցաւը յաղթահարելու կարօտով: Հայ ցեղի տականքը՝ դա մեր օրերի ցաւն է: Իսկ ի՞նչ է ասում ցաւը: Ինչպէս իմաստասէրն է նկատում, նա ասում է. «Անցի՛ր»: Զզւանքը՝ դա «թռչող թեւեր» է տալիս, իսկ ամէ՛ն թռչող ոգի, ամէ՛ն մտրակւած երեւակայութիւն համակւում է նորաստեղծութեան կարօտով: Այդ կարօտը: Դա մեր կեանքի լինոյթն է. դա լինելիական հայու հոգեւոր առաջընթացն է, դա յաւիտենական հայու անդադար չուն է: Նորաստեղծւի՛ր այրելով մէջդ ինչ որ զզւելի է: Նորաստեղծւի՛ր վառելով մէջդ ինչ որ վսեմ է: Այդ ասել է՝ հոգեկերտւի՛ր ցեղօրէն, համակւի՛ր հզօրանքի զգացումով, եղի՛ր դաշնակցական: Այս է Նժդեհի կոչը, այս է նրա գրքի իմաստը: Բ. Նժդեհի գիրքը կրում է «Ամերիկահայութիւնը» ընդհանուր վերտառութիւնը: Նրա բովանդակութիւնը, սակայն բնորոշւում է «Ցեղը եւ իր Տականքը» ենթախորագրով: Գրւածքի յօրինման իբր անմիջական շարժառիթ հանդիսացել են ամերիկահայ կեանքի վերջին տարիների իրադարձութիւնները: Նիւթը, սակայն, ընդհանուր է, համահայկական: Դա ներկայացնում է օրւայ հայ կեանքի համայնապատկերը: Հեղինակը խորապէս ըմբռնել է, թէ ներկան ո՛չ այլ ինչ է, քան անցեալի եւ ապագայի հանգոյցը - մի կամուրջ, որի վրայից պատմագործ ցեղերը կատարում են իրենց յաւիտենական չուն: Այդ պատճառով էլ գրւածքն ստացել է վերլուծական նկարագիր, իսկ վերլուծման չափանիշը համարւել է յաւիտենական-ցեղայինը: Հայութիւնը պատմականօրէն բաժանւած է երկու հակամարտ հոսանքների: Դրանցից մէկը «ցեղահոգ» է, միւսը՝ անձնազոհ: Մէկի ճակատը պսակում է ցեղի ձեռքը, միւսի էութիւնը կնքւած է ընկածութեան մրով: Մէկը վառւում է ցեղի կենդանանորոգ զօրութենականութեամբ, միւսը՝ մոխիր է միայն: Մէկն առաջնորդւում է ցեղի լինելիական բարոյականով, ինքնակատարելագործումի տենչ ունի եւ մարմնացնում է ճակատագիրը յաղթահարելու, բարձրանալու բնաճիգը, միւսը՝ էութեամբ ստորնահակ է, «տականք»: Ըստ այդմ էլ՝ գիրքը բաժանւում է երկու մասի - Դաշնակցականութիւն եւ հակադաշնակցականութիւն: Հեղինակի լաւատես ոգին մղել է նախ՝ զբաղւել հակադաշնակցական տականքի էութեան բնութագրմամբ: Նա քրքրում է այս հոգեւոր տիղմը, մերկացնում նրա զազրատիպ դէմքը, ախտորոշում նրա վէրքերը, յետոյ իր ընթերցողները դաշնակցականութեան լուսաւոր դէմքով մխիթարելու, նրանց դաշնակցական հզօրանքի շնչով վարակելու համար: Հենց այստեղ է գործի դաստիարակչական արժէքը. դա հոգեւոր ինքնակառուցումի գիրք է: Ամբողջ գիրքը մշակւած է ամերիկահայ «Եռագոյնի բանակին» ձօնւած «Երկու խօսք»-ի եւ գրքի 15 հատւածների մէջ: «Երկու խօսք»-ով արդէն ուրւագծւում է օրւայ հայութեան ներքին պայքարի դէմքը: Դա պայքարն է ցեղօրէն «յաւիտենական»-ի եւ ժողովրդօրէն «առօրեայ»-ի. նպատակադրութեան եւ «անուղի, աննպատակ» հոգեշփոթի, ցեղային «լիարժէքութեան» եւ մարդկօրէն «ընկածութեան գիտակցութեան»: Կողմերից մէկը - հակադաշնակցականութիւնը լծւած է «վատութեան» եւ «ամբարիշտ ուրացում»-ի գործին, միւսը՝ դաշնակցականութիւնը՝ խայթւած է ազգային ամօթանքի զգացումից: Սրանով էլ պայմանաւորւում է գրքի ողբերգական բնոյթը, նրա ցեղացաւ շեշտը: Բոլոր ողբերգութիւնների հիմքը նրանում է, որ մարդս բարոյական զգացում ունի, իսկ երեւոյթները ենթակայ են չարի եւ բարու սկզբունքներին: Այս սկզբունքները ենթակայական ըմռնում-ապրումներ են, բայց տիեզերական ցաւի շեշտ կայ աւետարանչի աþյն խօսքի մէջ, թէ «Յիւրսն եկն եւ իւրքն զնա ո՛չ ընկալան»: Կեանքի վրայ մի անէծք կայ եւ այդ նրանում է, որ նոյն արգանդից ե՛ւ Աբէլ է ծնում ե՛ւ Կայէն, որ մէկը չարն է գործում իսկ միսը տառապում է ուրիշի գործած վատութեան համար: Մեր վիշտը նրանում չէ, որ աշխարհում թուրք կայ, այլ նրանում, որ թրքատիպ հայ կայ: Հայ՝ որ ցեղի ձայնը չի լսում, որ նրա առաքելութեան խորհուրդին չի հաւատում, հայ՝ որ չարութեան անօթ է եւ պղծում է մեր ոգու ստեղծագործ երկունքը, որ անասնզգաց է, ընդունակ չէ ապրել ու հասկանալ, թէ իր ընկածութեամբ ինչ սպանիչ ամօթանք, բարոյական ի՞նչ զարհուրելի տառապանք է պատճառում ցեղօրէն զգայուն հայ մարդուն: Այստեղ է հայ կեանքի մղձաւանջը, այստեղ՝ նրա այրող ցաւը, այստեղ՝ մեր ողբերգութիւնը: * * * «Միջավայրը» հատւածում թւելով մարդա-աշխարհագրական, հոգեւոր-մշակութային, հոգեբանական եւ տնտեսական ա՛յն գործօնները, որոնք նպաստում են ամերիկահայութեան ցրվածութեան՝ հեղինակն այդ գաղութը բաժանում էր երկու մասի - «Հայ հասարակութիւն դառնալու իդէալով առաջնորդւող ազգայնական հոսանք եւ ցեղօրէն դիմազուրկ ցրւածութիւն»: Կենտրոնահակ եւ կենտրոնախոյս այս տրամադրութիւնները ունեն կենսա-հոգեբանական հիմք: Ցեղը կենտրոնաձիգ զօրույթ է, անցեղազգաց խուժանը՝ կենտրոնացիր հակում: Ցեղօրէն զգայուն տարրերն ունեն համախմբւելու բաղձանք, այսինքն՝ ընկերօրէն «հասարակութիւն», ազգօրէն պետութիւն դառնալու իդէալ: Դրա հանդէպ ցեղօրէն ուծացած տիպերը համակւած են վանողական զգացումով. ձգտում են ձերբազատւել ցեղի գերիշխանութիւնից եւ ապրել անձնօրէն: Դրանք զուրկ են կախումի, որով պարտականութեան, ինչպէս նաեւ կարգապահութեան գիտակցութիւնից: Դրանք անձնիշխան չեն, այլ՝ միայն «ես»-ական, այսինքն՝ մանր շահերի եւ կրքերի գերի, որով՝ չունեն ցեղի ինքնիշխանութեան ըմբռնումը, այսինքն՝ հոգեբանօրէն ստրուկ են: Հոգեբանօրէն ստրուկը նա չէ, որին քաղաքականօրէն ծանր մի դրութիւն է պարտադրւած, այլ նա, որ անձնիշխան դառնալու խռովք չունի: Նմանին պակասում է երկու բան - խորին հայրենազգացութիւն եւ խորին ինքնազգացութիւն, որով՝ հայրենասիրութիւն եւ ինքնասիրութիւն: Հայրենասէրը կարող է տարագրւել, բայց երբե՛ք հոգեպէս տեղափոխւել, ինքնասէրը կարող է պարտւել, բայց երբեþք անպատւօրէն տեղի տալ: Այս հակամերժ զգացումների փոթորկումն է, որ այսօր գաղութահայ իրականութիւնը վերածել է կռւադաշտի: Ինքնազգաց հայը խօսում է Միացեալ եւ Անկախ Հայաստանից, վրէժից եւ հայ ճակատագրին ու դատին շուրջը ցեղօրէն համախմբւելու անհրաժեշտութիւնից, անցեղազգաց հայը երջանկութիւն ասելով հասկանում է անձնական շահը, իսկ այդ կարելի է ապահովել միայն անհատական ճիգով եւ նաեւ Հայաստանից դուրս: Կենտրոնաձիգ եւ կենտրոնախոյս այս տրամադրութիւնները հեղինակը պատմա-հոգեբանօրէն բացատրում է նրանով, որ «հայութեան մի մասը՝ Ամերիկայում արմատ ձգելու նպատակով չի հեռացել երկրից, այլ եղել է պանդխտութիւն», մինչ «միւս մասը՝ Հայրենիքը թողել է ընդմիշտ, գնացել դրամ շահելու եւ նոր կեանք վայելելու նպատակով»: Դաշնակցականը՝ դա ակամայից Հայրենիքը թողած «պանդուխտ» հայն է, որի «սրտում հայրենի հողի զգացումը դեռ այսօր էլ կենդանի է»: Հակադաշնակցականը՝ դա հոգեբանօրէն «անհայրենիք, ապահայրենական» հայ տիպն է: Իբրեւ հայրենաստեղծական երկունքով համակւած էակ՝ դաշնակցական հայը տառապապաշտ է իր հոգեբանութեամբ. դրա հանդէպ՝ անստեղծագործ հակադաշնակցականի ոգին «չարութեան շտեմարան է»: Տառապանքը ինքնաբուխ բարոյականի մէկ արտահայտութիւնն է, չարութիւնը՝ արտաքուստ հրահրւելու տրամադրութիւնը: Տառապապաշտը ինքնագիտակ երկնող է, ստեղծագործ, նրա իդէալն է սեփական էութեան արձանացումը (քաղաքականօրէն՝ այդ ասել է ազգային պետութեան կառուցումը): Ցեղօրէն վատը, չարը - դա արտաքին թշնամու գործիքն է, նրա զինակիցը, անիքնակամը, դրսից գրգռւողը - դրա իտէալն է բարոյական անձնատւութիւնը օտարին (քաղաքականօրէն՝ այդ ասել է օտարահպատակ մնալու տենչ): Հայկ Ասատրյան «Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 2, 3 Հ. Գ. - խմբ. կողմից - այսքան նվիրումից հետո ՀՅԴ-ից հեռանում են Նժդեհն էլ, Հայկ Ասատրյանն էլ: Այսօր էլ մտածելու բան կա: «Լուսանցք» թիվ 2, 3 (133, 134), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|



