Home arrow ՀԱՄ arrow Հոդվածներ arrow Մենք եւ հրեանե՞րը…
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«September 2010 
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930     
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 6 guests այս պահին
Մենք եւ հրեանե՞րը…
Գրել է Լուսանցք   
06-02-2010
Ամերիկայի հրեական համայնքը մի նոր խաղ է սկսել: Նա միացել է հայկական համայնքին եւ կոչ է անում ԱՄՆ նախագահ Օբամային՝ ճանաչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը:
Ամերիկայի հայկական եւ հրեական համայնքների ղեկավարները ինտերնետային խնդրագրով դիմել են մարդկանց՝ ստորագրելու նամակ, որն ուղղված է լինելու ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին, որով կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը: «Այս նախաձեռնությունը կարեւոր է, քանզի դա ցույց է տալիս, որ երկու համայնքներն էլ՝ հայկական եւ հրեական, արդարության վերականգնման խիստ պահանջ ունեն: Սա կենսական նշանակություն ունեցող քայլ է, ինչը կստիպի Վաշինգտոնի ազդեցիկ ուժերին, լինեն դրանք Պետքարտուղարությունում, թե լոբբիստական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, հասկանալ եւ գիտակցել, որ իրենք պատասխան կտան, եթե պատմական ճշմարտությունը զոհաբերեն քաղաքական նպատակահարմարությանը»,- ասել է Մասաչուսեթսի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ եւ այս նախաձեռնության համանախագահ Լաուրա Պողոսյանը:
Ինտերնետային ակցիան կատարվում է այս կայքէջում՝
«Sign the petition: www.change.org/recognizearmeniangenocide»:
Կարծում ենք, որ այս անգամ էլ հրեական համայնքի խաղը կընթանա ի օգուտ... միայն իրենց: Հայերի օգտին կընթանա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան եւ Իսրայելը գտնվում են դիվանագիտական պատերազմի մեջ, որին «Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է: Երբ կարգավորվեն թուրք-հրեական հարաբերությունները, հայերը վերստին մենակ կմնան ԱՄՆ-ի նախագահի եւ Կոնգրեսի առջեւ... Կարծում ենք` մեր հայրենակիցները այս քայլին պատրաստ են, արդեն սովորած կլինեն:

Նարե Մշեցյան

Կոչ ընդդե՞մ, թե՞ հանուն պատերազմի

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը, հանդես գալով ԱՄՆ սենատի հետախուզության հարցերի կոմիտեի լսումներում, հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծագել»: Այս առումով ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ «Պատերազմի վերսկսման հավանականություն միշտ էլ կա, իսկ սեփական պետության անկախությունը եւ անվտանգությունը պաշտպանելուն պատրաստակամ են ցանկացած պետության զինված ուժեր... ցանկացած պահի... ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի հայտարարությունը ԼՂՀ-ում կընդունեն ի գիտություն, սակայն ոչ ավելին, քանի որ Ղարաբաղում կարծում են, որ այդ հայտարարությունն ամենից առաջ ուղղված է Ադրբեջանին»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն քանի տարի խոսում է հնարավոր պատերազմից... Իսկ Արցախի հարցը վերարծարծվում է հայ-թուրքական խնդրի հետ:

Անի Մարության

Միջկրոնական խնդիրներ

Նիգերիայում կանայք դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ բռնության: Բողոքի ցույցն անցկացվել է քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ կրոնական հողի վրա տեղի ունեցած բախումից մի քանի շաբաթ անց: Հարյուրավոր կանայք դուրս են եկել հանրահավաքի՝ Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի Ազգային ասամբլեայի շենքի դիմաց: Իսկ միջկրոնական բախումների հետեւանքով մահացել են հարյուրավոր մարդիկ:
Իսկ, ահա, Ֆրանսիայի կառավարությունը մերժել է մի օտարերկրացու ֆրանսիական քաղաքացիություն տալու հայտը, «քանի որ օտարերկրացի տղամարդը ստիպել էր իր կնոջը կրել մուսուլմանական չադրա»: Օտարերկրացու ներկայիս քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ֆրանսիայի էմիգրացիոն վարչությունից հայտնել են, որ տղամարդը կնոջը պարտադրաբար զրկում էր իր իրավունքներից եւ ստիպում քայլել ծածկված դեմքով:

Արտակ Հայոցյան

Այդ վտանգավոր թափառող շները

Մեր երկրում պարբերաբար արծարծվում է թափառող շների խնդիրը: Չնայած դեռեւս (ի ուրախություն մեզ) լուրջ ահազանգեր չեն գրանցվել, բայց վտանգը կա, որ թափառող շները կարող են վնասել  մարդկանց:
Վերջերս զլմ-ները հայտնեցին, որ թափառող շների մի խումբ ներխուժել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենդանաբանական այգու տարածք ու հոշոտել դրա 15 բնակչի՝ կենդանիների: Նշվել է, որ շների «բաժին» դարձած կենդանիների թվում եղել է 4 եղնիկ, 8 մուֆլոն եւ մեկ եղջերու: Կենդանաբանական այգու տնօրեն Իվան Իվանովը հայտարարել է, որ մեծ վնաս է հասցվել: Նշել է, որ հատկապես մուֆլոնն ու եղջերուն թակարժեք կենդանիներ են:
Սոֆիայում այս հարցը շատ սուր է դրված, հաճախ գրանցվում են նաեւ հարձակումներ մարդկանց վրա, որոնք, երբեմն մահացու ելքով են ավարտվում: Ավելի քան 1,3 միլիոն բնակչություն ունեցող Սոֆիայում հաշվվում է շուրջ 8.500 թափառող շուն: Ավելի քան 1 միլիոնանոց Երեւանում վստահաբար ավելի շատ թափառող շներ կան, ուստի՝ մենք նույնպես լուրջ մտածելու բան ունենք:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 4 (135), 2010թ.

Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց