Home arrow ՀԱՄ arrow Հոդվածներ arrow Մատչելի՞ են «մատչելի բնակարաններ»-ը
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«September 2010 
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930     
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 6 guests այս պահին
Մատչելի՞ են «մատչելի բնակարաններ»-ը
Գրել է Լուսանցք   
06-02-2010
Գործադիրը քննարկել եւ հաստատել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: Եվ այս ծրագրից կարող են օգտվել երիտասարդ այն ընտանքիները, որոնց ամուսինների գումարային տարիքը չի կարող գերազանցել 60-ը:
Պետությունը կսուբսիդավորի երիտասարդ ընտանիքներին տրվող վարկերը, եւ դրա հետեւանքով բանկերը վարկերը կարող են տալ 8.5-9%-ով եւ առնվազն 10 տարի ժամկետով: Այժմ պետության օգնության ռեսուրսը 3 մլրդ դրամ է:
Ծրագրի առաջին փուլից կարող են օգտվել 300 ընտանիքներ: Նախնական փուլում յուրաքանչյուր շահառուի կտրվի 10 մլն դրամ: Բնակարանը չի կարող արժենալ ավելին, քան 16 մլն դրամը: Բանկի կողմից տրվող վարկերի առավելագույն տոկոսադրույքները պետք է լինեն մինչեւ 10%, եւ երիտասարդ ընտանիքները այս ծրագրի պարագայում բնակարանի տեր կարող են դառնալ ամսական վճարելով 130 հազ. դրամ: Բայց նրանք 3 անգամ ավելի եկամուտ պետք է ունենան` 350 հազ. դրամի սահմաններում:
Հարց է ծագում` այդ դեպքում մատչելի՞ են արդյոք այս բնակարանները: Մի բան հստակ է: Որոշ առումով մատչելի են, եթե հաշվի առնենք, որ վարկի տարեկան տոկոսադրույքը 8.5-9% է, մինչդեռ եթե պետությունը չսուբսիդավորի վարկերը, դրանք 22%-ից պակաս չեն լինի (բանկերի 12%-անոց գովազդները ընդամենը մանեւր են)... Այդ բնակարանները երիտասարդները անպայման չէ, որ ձեռք բերեն կենտրոնամերձ թաղամասերում: Նրանք կարող են բնակարանի տեր դառնալ քաղաքի ծայրամասերում եւ վարկ վերցնել ոչ թե 16, այլ 10 մլն, կամ դրանից էլ պակաս: Իսկ մարզերում այդ գնով կարելի է 100քմ բնակարան ձեռք բերել:
Մյուս կողմից` այս` 8.5-9%-անոց վարկն էլ ձեռնտու չէ, քանի որ երիտասարդ ընտանիքին վարկը կտրվի 70%-ից ոչ ավելի: Այսինքն` 30%-ը նա պետք է ունենա: Սրան հավելած` ինչպես նշեցինք, 350 հազ. դրամ ամսական եկամուտ:
Սա նշանակում է, որ ամուսիններից գոնե մեկը անպայման պետք է աշխատի բանկային ոլորտում, կամ` մասնավոր որեւէ հիմնարկում: Իսկ գյուղի երիտասարդությունը պետական այս ծրագրից չի կարող օգտվել, քանզի հող է մշակում, իսկ դրանից էլ աշխատավարձ չի ֆիքսվում, որպեսզի նա համապատասխան տեղեկանք ցույց տա բանկին: Իսկ, այսպես ասած, մայրաքաղաքային ընտանիքը, որտեղ ամուսիններից գոնե մեկը լավ է վարձատրվում ու կարող է բնակարան ունենալ, հաստատ մարզում չի ապրի: Այնպես որ, պետական այս ծրագիրը, այնուամենայնիվ, վճարունակ ընտանիքների երիտասարդների համար է:
Ի դեպ, միայնակ մայրերն էլ կարող են օգտվել պետական այս ծրագրից, եթե մոր տարիքը չի գերազանցում 30-ը: Արդյո՞ք այս 8-9%-անոց վարկը թանկ չէ միայնակ մոր համար: Հարցին ի պատասախան ֆինանսների փոխնախարարը նշում է, թե միայնակ մորը ֆինանսական երաշխավորներ կարող են կանգնել ընտանիքի անդամները, պապիկները, տատիկները եւ այլն: Մնում է զարմանալ. եթե պապիկը կարողանար ֆինանսական երաշխավոր դառնալ իր թոռին, ով միայնակ մայր է, ապա հաստատ պետության հույսին չէր մնա ու կօգներ միայնակ մորը բնակարան ձեռք բերել...

Աստղինե Քարամյան

Հեռուստաեթերը կմաքրե՞ն իսկապես, թե՞ պարզապես կգրաքննեն...

Մայիսին պատրաստ կլինի Հանրային խորհրդի անդամներ, ԳԱԱ ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի եւ «Սինոպսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մուսայելյանի նախաձեռնությամբ սկսված վերլուծությունը՝ հեռուստաեթերում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հեղինակներն առաջնորդվելու են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով, որոնցում հստակորեն նշված է, որ պետք է կանխարգելել հայ ազգային հոգեւոր արժեքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն: «Այն, ինչ ցուցադրվում է, բացարձակ անճաշակ է, նույնիսկ շատ դեպքերում վտանգավոր հաղորդումներ են Հայաստանի մասին... խորացնում են այն երեւույթները, որոնք կան սփյուռքում, ավելի են նպաստում, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին լքել են Հայաստանը եւ ցանկանում են ներգաղթել, իրենց որոշումը փոխեն»,- ասել է Հ. Դեմոյանը:
Իսկ առաջիկայում հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում խորհրդակցություն կլինի այս թեմայով: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացնելու է մշակված չափորոշիչներ, որոնց նպատակն է լինելու եթերը զերծ պահել քրեական սերիալներից, անորակ, ցածրաճաշակ, բռնություն եւ էրոտիկա պարունակող նյութերից: Ըստ որոշ լուրերի, նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է մի առիթով քննադատել հեռուստաընկերությունների վարկանիշի հետեւից ընկնելու մոլուցքը, ինչի հետեւանքով հեռուստաեթերը ողողվում է ցածրորակ հաղորդումներով, կինոնկարներով ու տարբեր շոուներով:

Անի Մարության

Համագործակցության նոր փուլ

«Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ տարեկան համաժողովը տեղի կունենա Վաշինգտոնում, 2010թ. փետրվարի 28-ից մինչեւ մարտի 2-ը:
Համաժողովին մասնակցելու են հրավիրել մտավորականների, գիտական, քաղաքական եւ հանրային գործիչների բավականին ներկայացուցչական հատված՝ քննարկելու Հայաստանի ու Սփյուռքի միջեւ նոր առանցքային հարաբերությունների ու ժամանակի թելադրանքով պարտադրված մարտահրավերներին իրատեսորեն արձագանքելու հնարավորությունները: Կլսվի նաեւ «ՀՀ անկախությունից 20 տարի անց» զեկույցը: Համաժողովի օրակարգը կհրապարակվի մոտ օրերս: 1-ին համաժողովը եղել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամին նվիրված, որը կազմակերպվել էր 2009թ. մայիսի 25-ին, Երեւանում:

Սեփ. լրատվություն

Ծնունդների թիվն ավելացել է
Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը նշում է, որ մեր երկրում անպտղության վերաբերյալ անցած տարվա հետազոտության արդյունքները վկայել են, որ 35-40%-ի դեպքերում անպտղության պատճառները զուգակցված են, «այսինքն՝ ժխտվում է այն մոլորությունը, թե հիմնական մեղավորը կինն է: Դա հիմք է տալիս մասնագետներին պնդելու, որ անպտղության դեպքում ամուսնական զույգն ուսումնասիրվի միասին՝ համալիր հետազոտության մեթոդներով»:
Ներկայումս կանանց վերարտադրողական առողջությունը պետական գերակա առաջնահերթություններից է: Դրան ուղղված քայլերից է անվճար ծննդօգնության հավաստագրերի տրամադրումը: Մասնագետները պնդում են, որ դա խթանել է ծնելիության աճը: Եթե 2007-2008թթ. հանրապետությունում արձանագրվել է շուրջ 40 հազ. ծնունդ, ապա 2009թ.-ին այդ ցուցանիշը 43 հազ. է:
Խորհրդային տարիների համեմատ էապես նվազել են հղիության արհեստական ընդհատման դեպքերը՝ շուրջ 75%-ով: Եթե այն ժամանակ 1 ծնունդին բաժին էր ընկնում 4 արհեստական ընդհատում, ապա ներկայումս ճիշտ հակառակ իրավիճակն է:

Կեղտոտ օդը` անպտղության պատճա՞ռ
Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի վարիչ, կանանց առողջության կենտրոնի տնօրեն Կարինե Սարգսյանի խոսքերով, բնապահպանական վիճակը նույնպես իր բացասական ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա՝ մեծացնելով վիժումների, անպտղության առաջացման հավանականությունը, իսկ հղիների մոտ ազդում է պտղի նորմալ զարգացման վրա:
Հայաստանում վերարտադրողական ֆունկցիայի եւ էնդոկրին խանգարումների պատճառ կարող է լինել նաեւ յոդի պակասը (մեր երկրում կերակրի աղ արտադրվում է, ու վերջին տարիներին այդ խնդիրը լուծվում է աղի մեջ յոդի որոշակի չափաբաժնի ավելացմամբ):
Ի դեպ, Հայաստանում վիժումները, վաղաժամ ծննդաբերությունները կազմում են 8-9%: Դրանք կարող են բերել երկրորդական չբերության, որին կարող է հանգեցնել նաեւ առաջին հղիության արհեստական ընդհատումը: Վատ սովորությունները նույնպես բացասաբար են ազդում վերարտադրողական գործառույթի վրա: Օրինակ, տղամարդկանց կողմից ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է սերմի ակտիվությունը, իսկ կանանց համար ծխելը կարող է հանգեցնել պտղի ներարգանդային զարգացման խանգարման եւ այլ խնդիրների:

Չբերությունը «հետ է քաշվում»
Հայաստանում անպտղության տարածվածության վերաբերյալ թեեւ պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի, սակայն խնդիրն ուսումնասիրվում է: Վերջին 10 տարիների հետազոտությունների համաձայն, մեր երկրում արձանագրվել է անպտղության ցուցանիշների նվազում. կանանց շրջանում այն 32%-ից նվազել է 16.4%-ի, իսկ տղամարդկանց շրջանում կազմում է 4-5%:
Մասնագետների կարծիքով՝ այդ  նվազումը հիմնականում պայմանավորված է բժշկությունում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներով:

Անի Մարության

Փաստ, որ մեկնաբանության կարիք չունի
Կհայտնվե՞նք, թե՞ ոչ... «Փարիզյան ակումբ»-ում

Ինչու՞ ենք այդքան խոսում ՀՀ արտաքին պետական պարտքի շեմի մասին եւ այն համարում ոչ ռիսկային` մեջբերելով միջազգային փորձը: Չէ՞ որ այն շեմը, որ ռիսկային չէ այլ երկրների համար, կարող է վնասակար լինել մեր երկրի պարագայում: Մտածե՞լ ենք, որ հանկարծ կարող ենք հայտնվել «Փարիզյան ակումբ»-ում, դա հաշվի առնվե՞լ է: Ինչպե՞ս ենք մարելու պարտքերը, երբ մեր տնտեսությունում ներմուծման ծավալները մի քանի անգամ գերազանցում են արտահանման ծավալներին:
Հարցերիս ի պատասխան ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ճիշտ է, մենք չունենք հզոր արտահանում, բայց երկիր մտնող հոսքեր ունենք, որոնք հաշվի են առնվում եւ դրանք հաշվի են առնված ԿԲ վերլուծությունում: Միջազգային կազմակերպությունները հենց այնպես վարկեր չեն տրամադրում, իսկ այդ կազմակերպությունների գնահատականն այն է, որ մենք վճարունակ ենք: Մեր արտարժութային հոսքերը բավարար են: 2009թ. մենք էապես մեծացրինք մեր պարտքերի ծավալը, քանզի այդ պարտքի ցուցանիշները բավարար էին: Այդ առումով վարկանիշային սանդղակն է դա վկայում: Վստահեցնում եմ` ամեն ինչ հաշվարկված է: Ռիսկայնության սահմանը չենք անցել: Որեւէ խնդիր չեմ տեսնում: Կայունության առումով էլ հարց չկա: Հնարավոր է վերակառուցենք մեր պարտքը: Սա անընդհատ է, եւ քաղաքական ճնշումների չվերագրեք: «Փարիզյան» կամ «Լոնդոնյան» ակումբներին էլ մոտ չենք եւ այնտեղ հայտնվելու վտանգ չունենք»:
Ի միջի այլոց,  2010թ. վերջին ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 3549 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 41.5%-ը:

Աստղինե Քարամյան

Համա թե պա՜րտք ենք անում...

2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 1,577.1 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 13.2%-ը:  2009թ. ընթացքում փաստացի ստացված ՌԴ  500.0 մլն ԱՄՆ դոլարի ու Արժույթի Միջազգային Հիմնադրամի 102.668 մլն SDR-ի վարկերը եւ Համաշխարհային Բանկի ու Ասիական Զարգացման Բանկի կողմից տրամադրված` համապատասխանաբար 40.4 եւ 51.378 մլն SDR-ի վարկերը, ՀՀ արտաքին պետական պարտքը  (ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի վարկային պարտավորություններ եւ վերջիններիս կողմից տրամադրված արտաքին երաշխիքներ) 2009թ. վերջին կազմեց մոտ 3,046 մլն դոլար կամ ՀՆԱ-ի 29.7%-ը: 2010թ. ընթացքում, ՀՀ արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է ստանալ մոտ 551 մլն դոլար: 2010թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել մոտ 117.1 մլն  դոլար՝ 48.8 մլն դոլար հիմնական գումարի մարման գծով եւ մոտ 68.3 մլն դոլար որպես տոկոսավճար, այդ թվում ՀՀ կառավարության պարտավորությունների գծով մոտ 25.338 մլն դոլարի հիմնական գումարի մարում եւ 55.662 մլն դոլարի տոկոսավճար:

Սեփ. լրատվություն

Միլիարդներով պարտք, մեկ-մեկ էլ` օգնություն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2011թ. ֆինանսական տարվա բյուջեի ծրագիրը: Դրանով առաջարկվում է 40 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին: Ի դեպ, դա 10 մլն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա առաջարկը եւ 1 մլն դոլարով ավելի քիչ անցած տարվա Կոնգրեսի հաստատած բյուջեից: Ամերիկայի հայ դատի հանձնախմբին չի բավարարել այս փաստը. «Հավասարության սկզբունքը չի պահպանվել միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման համար նախատեսված բյուջեում. Ադրբեջանին այդ նպատակով կհատկացվի 900 հազ. դոլար, Հայաստանին՝ 450 հազ. դոլար»,–ասված է հանձնախմբի հայտարարությունում:
ԱՄՆ-ի նախագահի բյուջետային ծրագրի համաձայն՝ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար ֆինանսական ռազմական օգնություն է հատկացվում՝ 3,5 մլն-ական դոլար: Մինչդեռ ԱՄՆ-ում գործող ԱՄՆ–ի հայկական կազմակերպություններն ակնկալում էին, որ հատկացվելիք օգնությունը կլինի 70 մլն դոլար:
Հավելենք, որ 2011թ. Ադրբեջանի համար Օբաման Կոնգրեսից խնդրել է 22,12 մլն -ի օգնություն, ինչը 120 հազ. դոլարով ավելին է, քան այն գումարը, որը Կոնգրեսը հաստատել էր անցյալ տարի:

Կարեն Բալյան

Գործադիրը քաղաքացուն ազատեց մաքսայինից
Կառավարությունը երեկվա նիստում լրացում կատարեց ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում եւ, ըստ այդմ, փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկում ավելացրեց մաքսային միջնորդական գործունեությունը:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը որոշումում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորեց փոստային կապի ազգային օպերատոր` «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող փոստային կապի ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովմամբ:
«Փոստային կապի մասին» օրենքի համաձայն` փոստային կապի օպերատորը կարող է իրականացնել առեւտրային եւ ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը կսահմանի կառավարությունը: Վերջինս էլ որոշեց այդ ցանկն ավելացնել մաքսային միջնորդական գործունեության տեսակով:
Նախկինում մեր քաղաքացին տարբեր երկրներից ծանրոցներ ստանալիս շփվում էր մաքսային կառույցների հետ, ինչը բավականին դժվարություններ էր առաջ բերում, թե ինչու, առավել քան ակնհայտ է:
Իսկ այսուհետ քաղաքացիները իրենց ծանրոցները կստանան հենց «Հայփոստ»-ից` մաքսազերծված վիճակում:
Բայց թե այդ ծառայության համար «Հայփոստ»-ը միջնորդավճար կգանձի, թե ոչ, կամ ինչքան կգանձի, առայժմ պարզ չէ: Մնում է հուսալ, որ հիմա էլ քաղաքացու նյարդերը «Հայփոստ»-ում չեն քայքայվի:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 4 (135), 2010թ.

Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց