Home arrow ՀԱՄ arrow Հոդվածներ arrow Հերթական թուրքական լաբիրինթոս
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«September 2010 
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930     
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 2 guests այս պահին
Հերթական թուրքական լաբիրինթոս
Գրել է Լուսանցք   
06-02-2010
Թուրքիան` իր իսկ փորած փոսու՞մ
Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն արդեն անցել է մի շարք փուլեր, եղել են նոր ու բուռն զարգացումներ: Հատկապես Անկարան է փորձում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ձգձգվի արձանագրությունների ստորագրումը: Ավելին՝ թուրքերը ձգտում են անընդհատ բարդացնել իրավիճակը՝ իրենց ռազմա-քաղաքական նպատակներն արծարծելով:
Ինչեւէ, թուրքական կողմում նկատելի է որոշակի հիասթափություն` կապված ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշան հետ, որն ընկալվեց նաեւ գերտերությունների կողմից: Թուրքիան ու նրա դաշնակիցները հասկացան, որ Երեւանի վրա որեւէ ճնման դեպքում անգամ հնարավոր չէ մոտ ապագայում Արցախ-ԼՂՀ-ի հարցում ինչ-որ զիջում ակնկալել: Արձանագրությունների ստորագրման գործընթացը նույնիսկ չխարխլեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: Այս հիասթափությունները գուցե ժամանակավոր լինեն (դեռ չի կարելի վստահ ենթադրություններ անել), բայց գոնե այժմ անհանգստացրել են թուրքական կողմին:
 Թուրքիայի համար արդեն իսկ շատ դժվար է բացել սահմանը եւ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, քանզի Անկարան կարող է կորցնել Ադրբեջանին (համաթուրանական ծրագիրը), իսկ որ ավելի վատ է, երկրում կլինեն ներքին խժդժություններ: Խոսում են անգամ հերթական զինվորական հեղաշրջման մասին:
Անկարային քիչ ժամանակ է մնացել մինչեւ որոշում կայացնելը, որովհետեւ ձգձգելը հավասարազոր է ձախողման, իսկ այդ դեպքում թուրքերը կարժանանան այսպես կոչված միջազգային հանրության պարսավանքին եւ գուցե նոր պետություններ էլ սկսեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, նույնիսկ՝ ԱՄՆ-ն:
Ինչ մնում է Երեւանի դիրքորոշմանը, ապա ամեն բան առավել հստակ կլինի ՀՀ Ազգային Ժողովի քննարկումների ընթացքում, երբ կհասունանա որոշում ընդունելու պահը:

Անկարան կհանդուրժի՞ մասնատումները
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանգրությունների վավերացումը Թուրքիայի համար դարձել է լուրջ ներքաղաքական հարց: Այդ երկրի վարչապետի ու ԱԳ նախարարի՝ միմյանց հակասող հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ներքին կյանքում ահագնացող լարվածություն կա: Առկա բացահայտ պայքարը կունենա հանգիստ ավարտ, թե ոչ, դժվար է ասել:
Բացի ներքին քաղաքացիական լարվածությունից, առաջացել են նաեւ ներքին էթնիկ անհանգստություններ, ինչը կապված է քրդական շարժումների նորովի աշխուժացման եւ ծպտյալ հայերի՝ հեռահար գործոն լինելու հանգամանքի հետ: Այսինքն՝ Թուրքիայի թուլացումը վստահաբար կվերհանի Քրդստան ստեղծելու իսրայելա-արեւմտյան գաղափարը, ինչպես նաեւ կարժեւորի Արեւմտյան Հայաստանի արծարծման խնդիրը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հոլովույթում:

Թուրք դեսպանը` սեռական ոտնձգության հեղինա՞կ
Թուրքիայի ԱԳ նախարարությունում մի նոր իրարանցում է սկսվել: Հայ-թուրքական հարաբերությունների հարցը քիչ էր, հիմա էլ արտաքին գործերում սեռական ոտնձգություն կատարելու խնդիր է առաջացել... Իտալիայում Թուրքիայի դեսպան Ալի Յաքիթալի դեմ ներկայացվել է մեղադրանք:
Թուրքական զլմ-ների տեղեկացմամբ՝ եթե նախաքննությամբ պարզվի, որ թուրք դեսպանը իրոք սեռական ոտնձգություն է կատարել, ապա նա կարող է պաշտոնանկ արվել: Հանկարծակի եկած թուրք դեսպանն ու նրա կինը պարզաբանումներ են տվել. «Մեղադրական այդ պնդումները չեմ կարող ընդունել: Նույնիսկ չեմ քննարկի` նման բան եղել է, թե ոչ: Անհնար է: Ինձ Անկարայում ճանաչում են, գիտեն: Թող նախաքննություն իրականացնեն, որ ես էլ կարողանամ արդարանալ: Ես նման բաներ անող մարդ չեմ»,- ասել է դեսպանը: Իսկ նրա կինը ասել է. «Շատ ծանր օրեր ենք քաշում: Սակայն դա, անշուշտ, կհաղթահարենք: Մեզ ճանաչում են, իմացողները գիտեն»:
3 ամիս առաջ դեսպանի պաշտոնում նշանակված Ա. Յաքիթալը մինչ այդ պաշտոնավարել է որպես արտաքին քաղաքական հարցերով Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական: Իսկ միջադեպը առաջին դեպքը չէ, որ «կատարվում» է թուրք դիվանագետների հետ, այնպես որ սա էլ «Արձանագրության» կետ կարելի է դարձնել...

Արման Դավթյան

Աշխարհիկ եւ կրոնական «բանավեճ»

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ) պատգամավորների միջեւ: Պատճառն այն է եղել, որ ԱՇԿ պատգամավոր Օսման Դուրմուշը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա տիկնոջ հասցեին:
Վերջինիս թույլ չեն տվել մասնակցել զինվորական ծերակույտի հավաքին՝ գլխաշոր կրելու համար:
Էրդողանի հասցեին Օ. Դուրմուշն ասել է. «Նա դեռ իրեն մարգարե է կոչում, ի՞նչ մարգարե նրանից, եթե նրա կնոջը թույլ չեն տալիս մասնակցել նիստին»:
ԱԶԿ խորհրդարանական խմբակցության համանախագահ Բեքիր Բոզդաղը իր բողոքն է արտահայտել հակառակորդի նկատմամբ, որից հետո ամբիոն է բարձրացել վարչապետը: Նա անբարո է համարել իր կնոջ հասցեին խոսակցությունները, որին ի պատասխան՝ ԱԶԿ եւ ԱՇԿ պատգամավորների միջեւ ձեռնամարտ է սկսվել: Նախագահողը դադարեցրել է նիստը, իսկ Էրդողանը հեռացել է խորհրդարանի նիստերի դահլիճից:
Ծեծկռտոցի ժամանակ երկու պատգամավորների ակնոցները ջարդվել են, որոշներն էլ իրենց գործընկերների կողմից քերծվածքներ են ստացել, իսկ ԱԶԿ պատգամավոր Ալի Գյունչուն հոսպիտալացվել է:
Երկար տարիներ է՝ ինչ Թուրքիայում բուռն վեճ է ընթանում աշխարհիկ պետություն մնալու եւ հոգեւոր երկիր դառնալու համար: Սակայն, հատկապես զինվորականները, ուժային այլ կառույցների ներկայացուցիչները հայտարարում են, որ պետք է հավատարիմ մնալ թուրքերի հոր՝ Աթաթուրքի ստեղծած աշխարհիկ պետությանը, իսկ իսլամական Թուրքիան, նրանց կարծիքով, երկիրը կհեռացնի եվրոպական համագործակցությունից եւ կդարձնի սահմանափակ երկիր:

Արման Դավթյան

Ժամանակը սպառվում է

Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացի կապակցությամբ մեկնելու է ԱՄՆ եւ Շվեյցարիա: Թուրքիային տրված ժամանակը մոտենում է ավարտին:
Խորհրդականի մեկնումը նպատակ ունի շահագրգիռ կողմերին փոխանցել Անկարայի մտահոգություններն արձանագրությունների վերաբերյալ՝ ՀՀ ՍԴ-ի ընդունած որոշման առնչությամբ: «Կանգնած գնացքի պատուհանից երբ նայում ես շարժվող գնացքին, քեզ թվում է, թե քո գնացքն էլ է շարժվում: Հայաստանի մոտեցումը այդպիսի մի աչքի խաբկանք է»,- այսպես են կարծում թուրք դիվանագետներից ոմանք` մոռանալով, որ հենց Թուրքիան է թերացել արձանագրություններով ստանձնած պարտավորությունները կատարելիս եւ այդ փաստաթղթերի վավերացման ընթացակարգը պահպանելիս: Ավելին` թուրքերը փորձում են միմյանց կապել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Գոհար Վանեսյան

Ցանկալին այս դեպքում իրականություն չէ

Ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ թուրքական հանրության կարծիքը այսպիսին էր՝ հայ-թուրքական շփումներին ու երկու երկրների միջեւ սահմանի գործարկմանը դեմ էր հարցվածների 48%-ը: Այժմ, վերջին օրերի տվյալներով, այդ թիվը հասել է 70%-ի:
Նշանակում է, որ Թուրքիայի իշխանությունները, եթե նույնիսկ անկեղծ ցանկություն ունեն բարելավելու հարաբերությունները Հայաստանի ու հայության հետ, ապա չափազանց լուրջ խնդիրների առջեւ են կանգնելու իրենց իսկ բնակչության հետ: Վստահ ենք, այսպիսի մի «թակարդում» էլ կհայտնվեն ՀՀ իշխանությունները, եթե ոչ պակաս բուռն ցանկությամբ հասնեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:
Հայաստանում նույնպես (սփյուռքում էլ) հայության մեծ մասը դեմ է Թուրքիայի հետ առանց մեր կողմից նախապայմանների հարաբերություններին: Սա դեռ այն դեպքում, երբ հայկական զլմ-ները հիմնականում գովազդում են հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, քանի որ պետական ճնշիչ լծակներն իրենց մեթոդներով կարողանում են հասնել դրան... Այլապես, գուցեեւ միաձայն, հայությունը Թուրքիայի նկատմամբ բացահայտորեն կցուցաբերեր իր պահանջատիրությունը:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 4 (135), 2010թ.

Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց