Home arrow ՀԱՄ arrow Հոդվածներ arrow Արիական իմաստության վերհանումը` ազգային վերածննդի հաղթաթուղթ
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«September 2010 
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930     
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 11 guests այս պահին
Արիական իմաստության վերհանումը` ազգային վերածննդի հաղթաթուղթ
Գրել է Լուսանցք   
06-03-2010
Ժամանակին Հայաստանի հայ արիները նախաձեռնել էին Երեւանում Արիական Կենտրոն հիմնելու ծրագիր: Այժմ էլ Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) աջակցությամբ փնտրում է ճանապարհներ՝ այդ նպատակն իրագործելու համար: Նույնիսկ Համաարիական Կենտրոնի հիմնադրման մասին է խոսքը: Իհարկե, դա նախ պետք է անդրադառնա Հայարիականությանը, հետո՝ Համաարիականությանը: Այս առումով փորձեր են արվել մեր մայրաքաղաքում Համաարիական Համաժողով անցկացնելու համար, որոնք սակայն համարժեք աջակցություն չեն ստացել պետական եւ այլ մարմինների կողմից:

Հիշեցնենք, որ Արիական Հայաստանի անկումից շատ դարեր անց Երեւանում, 2000թ. ապրիլի 26-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Արիական ուժերի Համաժողով, որը կազմակերպել էին ՀԱՄ կազմի մեջ մտնող Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք կազմակերպությունը եւ «Հայ-Արիներ» Հայկազունների ազգային միությունը: Դա աննախադեպ եւ ինքնատիպ գիտապատմամշակութային համաժողով էր: Վերջերս էլ հայտարարություն եղավ Երեւանում Արիական Մայր (Գլխավոր) Տաճար կառուցելու մասին, եւ այս գործը նույնպես ընթացքում է...
Իսկ մինչ Արիական եւ Համաարիական նախաձեռնությունները, ժամանակին ՀԱՄ-ի կողմից տարբեր հետազոտություններ են կատարվել վերոնշյալ ուղղություններով, հրատարակվել են գրքեր, թեմաներն արծարծվել են տարբեր զլմ-ներով:
Այժմ մենք էլ կարեւորում ենք այդ նախաձեռնությունները եւ առաջարկում հիմնել Արիական հետազոտությունների կենտրոն եւ նախածրագիր բոլորի համար (իհարկե օգտվում ենք Հայ Արիական միաբանության նախնական ծրագրից):
Դրա համար անհրաժեշտ ենք համարում ներկայացնել մի առավել համառոտ ծրագիր կամ նախածրագիր, որը կլրացվի եւ կիրականացվի համապատասխան ուժերի կողմից:
1. (Հայ)Արիական հետազոտությունների կենտրոնի գործնական նախածրագիր բոլորի համար
ա) Արիականության մասին պատկերացումները մարդկության հիշողության մեջ պահպանվել են հազարավոր տարիներ՝ ուղեկցելով մարդկային քաղաքակրթության զարգացման գործընթացը պատմության ամբողջ ընթացքում: Ներառելով բոլոր այն դրական բարոյահոգեբանական ու արարչական սկզբունքները, որոնք կազմավորվել են մարդու՝ որպես բնական արարածի գիտակցության մեջ, նրանք պարունակում են նաեւ այնպիսի ոգեղեն ներուժ, որը խթանում է մարդկության բնականոն գոյատեւումն ու առաջընթացը` հակառակ հակաարարչական ու հակաարիական ուժերի մշտական դավերին ու խարդավանքներին:
բ) Հակաարիական ուժերի հիմնական շարժիչ ուժն ու նպատակը միշտ եղել է շահը, նյութական իշխանությունը: Շահը սահմաններ չի ճանաչում, ընդհակառակը` հանուն իր ընդարձակման ոտնակոխ է անում ամեն մի բարոյական եւ հոգեւոր  չափանիշ ու մարդուն անասունից սահմանազատող ամեն մի արգելապատնեշ: Այն իր աճի գործընթացում հասնելով ծայրահեղության եւ դառնալով անպատժելի` ի վերջո կորցնում է ամեն մի հեռատեսություն ու զգուշություն` դառնալով վտանգավոր ամբողջ մարդկության եւ ազգերի ճակատագրերի համար:
գ) Ոգեղեն բնագավառում 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքն ու ավարտը հակաարիական ուժերի ընդարձակ գործունեության համար ընձեռնեց լայն հնարավորություններ: Այն բարենպաստ միջավայր ստեղծեց արիական գաղափարները ծաղրելու եւ դրանք բացասական ներկայացնելու համար` նենգափոխելով արիականության էությունը, մարդկային հիշողությունից առհասարակ այդ հասկացությունը ջնջելու նպատակով:
դ) Սակայն, ինչքան հեռանում ենք 2-րդ համաշխարհային պատերազմից եւ մարդկությունը ավելի սթափ է գնահատում դրա պատճառներն ու հետեւանքները, ակներեւ է դառնում, որ պատերազմի պատճառը արիական սկզբունքների վրա բարդելու եւ ընդհանրապես արիականությանը մեղադրելու հիմնական պատճառը եղել են հակաարիական ուժերի դավերը: Հակաարիականությունը որպես արիականություն ներկայացնելը:
Ներկայումս ձգտելով շահի գերապահովմանը` հակաարիական ուժերը տնտեսա-քաղաքական մեթոդներով, քարոզչության, ուղղորդված տեղեկատվության եւ գովազդի միջոցներով ձեւավորում ու տարածում են այնպիսի գաղափարներ ու բարոյական սկզբունքներ, որոնք մարդուն դարձնելով կառավարելի եւ, մարդկային հարաբերություններում որպես ելակետ դարձնելով հաշիվը, այլասերում են նաեւ մարդկային հարաբերությունները, նաեւ՝ արարչական-աստվածային պատկերացումները:
ե) Մյուս կողմից աստիճանաբար ակներեւ է դառնում, որ նման հակաբնական վիճակի շարունակվելը անհնար է, որ մարդկային ենթագիտակցության մեջ արիական սկզբունքները ի վերջո գլուխ կբարձրացնեն, ինչն էլ հղի լինելով համաշխարհային խոշոր բախումներով ու աղետներով, արդեն զգացնել է տալիս Ք.հ. 3-րդ հազարամյակի սկզբում: Առաջացած միաբեւեռ աշխարհը անբնական է եւ իրենից ներկայացնում է անկայուն հավասարակշռության վիճակ: Իսկ համապարփակեցման (գլոբալիզացիայի) ծրագրերը իրենց միտումներով մարդկային հարաբերությունները չհասկացող ու պատմության դասերին անտեղյակ, կաղապարված ու մանկամիտ դատողությամբ, բայց հզոր լծակների տիրապետող անհատների հիվանդ ուղեղների արգասիք են՝ աշխարհի մութ, ապազգային եւ գաղտնի ուժերի աշխարհակուլ ծրագիր:…
զ) Առկա վիճակի վտանգավոր լինելը, հավանաբար, ի վերջո զգացել են նաեւ հակաարիական ուժերը, կամ ավելի ճիշտ նրանց ենթակա հետազոտական կենտրոնները, որը զգացվում է նրանց մարտավարության մեջ նշմարվող փոփոխություններից: Հետզհետե պայքարը գնում է ոչ թե արիականությանը մերժելու, այլ նրա արժեքները յուրացնելու եւ իրենց նպատակներին ծառայեցնելու ուղղությամբ: Այսպես Ք. հ. 2-րդ հազարամյակի վերջում սկսեցին տարբեր գրքույկների ու հոդվածների հոսքեր, որոնցում առաջին արիներ սկսեցին համարել սեմիթներին (այսինքն՝ հիմնականում եբրայեցիներին): Բացառված չէ, որ հիմնական ֆինանսական, լրատվական եւ գովազդի միջոցները, նրանց ձեռքում լինելու շնորհիվ, այդ գործընթացը կդառնա առավել բացահայտ ու համառ: Հատկապես, որ այս ուժերը ստի հորինման հետ խնդիրներ չունեն:
է) Նման խեղաթյուրումների հետեւանքները վտանգավոր են ինչպես ամբողջ մարդկության, այնպես էլ առանձնապես հայ ազգի ճակատագրի համար: Այդ գործերում հաճախ արիների նախահայրենիքը Հայկական (Արարատյան) լեռնաշխարհից տեղափոխելով Սառուցյալ օվկիանոս, «Ատլանտիդա» եւ այլն, բացի այն, որ արիներին կտրում են իրենց բնական ու իրական արմատներից, այլեւ «արի» հասկացությունը զրկում են ոգեղեն ու արարչական էությունից` նենգափոխելով հիվանդ երեւակայությամբ տառապող, փառամոլ ու ինքնասիրահարված միջակությունների ուղեղի արտադրանքով եւ բացառելով հայեր-արիներ շարունակական կապը, կասկածի են ենթարկում նաեւ Հայկական Լեռնաշխարհը Արիների Նախահայրենիքը լինելու ապացույցները: Նման ապացույցները արիներին բնորոշում են ոչ թե որպես առասպելական կամ հեքիաթային ցեղի, այլ իրական մարդկային ծագումնաբանությամբ եւ հստակ նախահայրենիք ունեցող էթնոսը:
Այստեղ չի կարելի չնկատել հայության ճակատագրում հակաարիական ուժերի հազարամյակներ շարունակ հյուսած դավերի հետեւանքները, որոնք միշտ պայքարում էին հայերի դեմ` նրանցում տեսնելով արիական արժեքները իրենց ավանդույթներում պահպանող հանրույթի: Արիների հայկական իրական արմատներ ունենալը հակասում էր նրանց ծրագրերին:

2. Նպատակը
ա) Հետազոտությունների միջոցով բացահայտել ու հիմնավորել (հայ)արիականության սկզբունքները, արժանիքները, մարդկության զարգացման գործում կատարող առաքելությունը եւ այլն:
բ) Փաստական տվյալների ու ապացույցների հիմամբ բացահայտել եւ մարդկությանը հասու դարձնել արիների ու հայերի հաջորդական սերտ կապը, ընդհանուր ծագումնաբանությունը, արիականության սկզբունքների եւ համամարդկային առաջադիմական ու հոգեւոր-բարոյական սկզբունքների նույնականությունը, ազգային եւ առաքինի համամարդկային արժեքների համադրելիությունը:
գ) Մշտապես հետամուտ լինել եւ հսկողության տակ պահել հակաարիական ուժերի գործողությունները, պարզել նրանց ծրագրերն ու նպատակները` արիական սկզբունքները զերծ պահելով նրանց նենգափոխումներից: Միաժամանակ բացահայտել այն վտանգավոր հետեւանքները, որ կարող են առաջանալ արիական շարժումների մեջ ինչպես խեղաթյուրումների, այնպես էլ անհեռատեսության ու ծայրահեղության պատճառով:

3. Գործունեության ձեւերը
ա) Գիտական հետազոտությունների, ուսումնասիրությունների եւ այլ գործառույթների կազմակերպում ու աջակցում, անհրաժեշտության դեպքում թեմատիկ պատվերների ձեւակերպում:
բ) Ռազմավարական եւ ընթացիկ ծրագրերի կազմում` ինչպես սեփական, այնպես էլ համակիր անձած կամ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքներ կատարելու համար:
գ) Այլ կազմակերպությունների կամ անհատների պատվերով, սեփական գործունեության հետ առնչվող աշխատանքների իրագործում:

4. Իրագործման մեթոդները
ա) Ներգրավելով կամ համագործակցելով անկեղծորեն ազգային մտածելակերպով օժտված մտավորականների՝ պատմաբանների, լեզվաբանների, հումանիտար տարբեր ճյուղերի մասնագետների, ինչպես նաեւ իսկապես ազգանվեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ, մամուլի տարբեր աշխատությունների, հոդվածների, հեռուստա-ռադիոհաղորդումների եւ այլ տեղեկատվական միջոցների օգտագործմամբ ամեն կերպ տարածել ու պարզաբանել (հայ)արիական գաղափարներն ու սկզբունքները:
բ) Ամբողջական կամ համառոտ թարգմանություններով միջազգային հանրությանը բացատրել արիականության էությունը, սկզբունքներն ու նպատակները` օգտագործելով ինտերնետի կամ տեղեկատվական ու կապի ժամանակակից այլ միջոցները:
գ) Խորհրդատվությամբ, տվյալներով ու նյութերով օժանդակել ու խրախուսել անհատ հետազոտողներին, որոնք սեփական նախաձեռնությամբ ու խղճի կոչով որոշել են իրոք օգտակար լինել հայերի ու արիների ընդհանուր ծագումնաբանության ուսումնասիրությանը, մարդկության զարգացման գործում հայերի կատարած ներդրումներին եւ այլն:
դ) Կազմակերպել տարբեր հանդիպումներ, գիտաժողովներ, քննարկումներ: Քարոզելու ու հասկանալի դարձնելու համար (հայ) արիական գաղափարները` բացահայտել հակաարիական ուժերի հերթական գործողությունների նպատակներն ու դրանց վտանգավոր հետեւանքները:
ե) Կապեր հաստատել ու համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնց գաղափարախոսությունն ու գործելակերպը նպաստում է արիական սկզբունքների եւ հայ ազգային գաղափարախոսության, հին հավատի ամրապնդմանն ու տարածմանը՝ համաձայնեցնելով նրանց հետ առանձին մոտեցումներն ու գործողությունները:
Նախածրագիրը (առավել ծավալուն մեկնաբանությամբ) ներկայացրել ենք ՀԱՄ կառույցի Հոգեւոր դասին, հարկ եղած դեպքում այն կարող է լրացվել, զարգացվել, ինչպես առանձին կետերը հստակեցնելու կամ որոշակիացնելու նպատակով, այնպես էլ նոր, հրատապ կամ հեռանկարային ուղղությունների ծագման պարագայում՝ առանձին ենթածրագրերի կամ որոշումների միջոցով` համաձայն սույն փաստաթղթի տառին եւ ոգուն:

Արամ Ավետյան

Հայտարարություն – կոչ

Հայությու՛ն.  
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) ու «Լուսանցք» շաբաթաթերթը ամիսներ առաջ հայտարարեցին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Արիական Մայր տաճար կառուցելու մասին: Այս քայլն արվեց՝ արդեն վաղուց գործող Գառնո Հեթանոսական տաճարի հետ Հայաստանը Համաարիական կենտրոն դարձնելու նպատակով: Հայտարարությանը հետեւեցին հետեւյալ քայլերը՝ 1. Երեւանում գտնվող բանկերից «Էյչ-Էս-Բի-Սի»-ում բացվեց հաշվեհամար Արիական Մայր Տաճարի կառուցելու համար, 2. Ստեղծվեց Հոգեւոր դաս, որն աշխատանքներ է ծավալում Հայաստանում եւ Սփյուռքում Քրմական դաս  ձեւավորելու ուղղությամբ: 3. Բանակցություններ են ընթանում հայազգի եւ այլազգի (արիական ազգերի) պաշտոնատար եւ գործարար շրջանակների հետ` Երեւանում Համաարիական կենտրոն ստեղծելու առումով (Արիական Մայր Տաճար` Քրմական դասով, Արիական իմաստության եւ մարտարվեստների կենտրոն ու դպրոց եւ այլն):

Եվ այսպե՛ս հայեր.
Այս նախաձեռնությունն ընթացքի մեջ է եւ կարիք ունի բոլորիդ աջակցության եւ մասնակցության: Մասնակցի՛ր, ով հայորդի, եւ քո լուման բե՛ր այս սրբազան գործին, որի հաջողությունը վեր կհանի Հայոց Ինքնությունն ու Առաքելությունը, կվերականգնի Հայոց միասնական Հայրենիքը:

Ուրե՛մն հայեր.
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով:

Հիշե՛ք հայեր.
Հայաստանն այսօր կործանվում է համաշխարհայնացման ճիրաններում, մեր երկիրը ոտնատակ են անում տարբեր աղանդավորական, սեռամոլագարական, մասոնական եւ նմանատիպ այլ ուղղությունները, իսկ իշխանությունների եւ քրիստոնեական հայ եկեղեցու պատասխանատուները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում այս ամենից Հայրենիքն ու Ազգն  ազատելու համար: Ավելին՝ կամա թե ակամա նպաստում են դրանց գործին` համագործակցելով կամ հարաբերվելով այս ուժերի հետ, հանդուրժելով դրանց ներկայությունը Հայաստանում:
Հայ Արիական Հայաստանը կմերժի այս ամենը եւ Հայկականությունը, Հայադավանությունը, Հայրենանվիրվածությունը կդառնան ինչպես հայաստանահայության, այնպես էլ համայն հայության չափորոշիչները:

Մի՛ հապաղեք հայեր.
Հանգանակություն արե՛ք, աջակցե՛ք Երեւանում Արիական Մայր տաճարի կառուցմանը, որը միայն սկիզբն է Հայաստանում բոլոր տաճարների, հոգեւոր կենտրոնների վերականգնման գործում:  

Հ. Գ. - «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի հաշվեհամարներին (փոխանցումներ՝ դրամով, դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլիով) կարող եք ծանոթանալ www.hayary.org կայքում կամ զանգահարելով 52-38-75 հեռախոսահամարով: Շուտով հնարավոր կլինի կատարել փոխանցումներ նաեւ ինտերնետ-համացանցով, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հայ Արիական միաբանություն (ՀԱՄ)
Հայ ազգայնականների համախմբում  (ՀԱՀ)
«Լուսանցք» շաբաթաթերթ              

«Լուսանցք» թիվ 8 (139), 2010թ.

Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց