| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 8 guests այս պահին |
| Քննադատում... եւ ուզում են սովորեցնել |
| Գրել է Լուսանցք | |
| 12-03-2010 | |
|
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հրապարակել է զեկույց՝ Հայաստանաում հետընտրական դատավարությունների վերաբերյալ: Այնտեղ մասնավորապես ասվում է՝ «Դատավարություները, որոնք տեղի են ունեցել Երեւանում 2008թ. մարտի հետընտրական բախումներից հետո, բացահայտում են ՀՀ դատական համակարգի թերությունները»:
Ավելի քան 16 ամիս տեւողությամբ ժամանակահատվածում 93 քրեական գործի դիտորդման հիման վրա կազմված 114 էջանոց զեկույցում կան մանրամասն առաջարկներ՝ ի հայտ եկած թերությունները վերացնելու համար: «Դատավարություները տեղի են ունեցել բարձր լարվածության միջավայրում, որը դատարանների աշխատանքը դարձրել էր չափազանց բարդ, եւ միաժամանակ դժվարությունը պահանջում էր նրանց մասնագիտական գործունեության ամենաբարձր մակարդակ,- ասել է ԺՀՄԻԳ-ի տնօրեն դեսպան Յանեշ Լենարչիչը: - Մենք հուսով ենք, որ այս զեկույցը նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի իշխանությունների ընթացիկ ջանքերին՝ բարեփոխելու երկրի դատական համակարգը միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան»: 2008թ. ապրիլ - 2009թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ԺՀՄԻԳ 37 դիտորդ հետեւել է մարտիմեկյան բախումների առնչությամբ հարուցված դատավարություններին: Զեկույցի հեղինակներն առաջարկում են սահմանափակել նախնական կալանքի կիրառումը եւ հետամուտ լինել անմեղության կանախավարկածին: Նաեւ առաջարկում են, որ լինեն միջոցներ՝ երաշխավորելու մեղադրող եւ պաշտպանող կողմերի հավասարությունը դատարանում, ինչպեսեւ` համապարփակ քննություն՝ խոշտանգումների եւ այլ վատ վերաբերմունքի բողոքների նկատմամբ՝ կանխարգելելու անօրինական ճանապարհով ձեռքբերված ցուցմունքների կիրառումը: Զեկույցում նշված է, որ դատավորների համար օգտակար կլինեն անաչառ ու մասնագիտական վարքագծի հմտությունների ուժեղացմանն ուղղված հետագա դասընթացները, եւ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ իշխանություններին՝ արդարադատության բարեփոխումների առաջընթացի շարունակության գործում: Նշվել է, որ ակնհայտորեն արդեն որոշ քայլեր նախաձեռնվում են՝ անդրադառնալու արդեն ի հայտ եկած թերություններին: * * * Մարտի 10-ին Հայաստան ժամանեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումները եղան ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների հետ: Հյուրերն այցելեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ մասնակցեցին ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարին: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժ. Սոարեշը տարածաշրջանային այցը սկսել է Վրաստանից, հայտարարել է, որ Վրաստան երկօրյա այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության հետ, հանդիպել է Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գ. Բարամիձեի հետ, իսկ հանդիպումից հետո հայտարարել, որ ԵԱՀԿ դիտորդները վերադառնալու են Վրաստան: ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը հայտարարել է, որ ամռանը Օսլոյում նախանշված ԵԱՀԿ Խորհրդարանական Գագաթաժողովի ժամանակ հնարավոր է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքների առնչությամբ ընդունվի հատուկ բանաձեւ: Ժ. Սոարեշը այցելել է նաեւ Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահին: Սա ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում Ժոաո Սոարեշի Հարավկովկասյան տարածաշրջան առաջին այցն է: Նրա գլխավորած պատվիրակության անդամների թվում է Վրաստանի եւ ԼՂ-ի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Նարե Մշեցյան Իսրայելը նոր բախու՞մ է ծրագրում Եվրոպական Միությունը սկսել է ավելի լրջորեն քննադատել Իսրայելին՝ Արեւելյան Երուսաղեմում շինարարական աշխատանքներ ծավալելու համար: Իսրայելի իշխանությունները որոշել են շարունակել Երուսաղեմի արաբական հատվածում մոտ 1.600 տների կառուցման աշխատանքները: «Իսրայելը պետք է վերանայի այդ որոշումը: ԵՄ-ն կոչ է անում իսրայելական իշխանություններին կատարել ստանձնած պարտավորություններն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ հետ կանգնել միակողմանի որոշումներից ու գործողություններից, որոնք կարող են վտանգի տակ դնել գործընթացի վերջնական արդյունքը»,- ասված է ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության ղեկավար Քեթրին Էշտոնի հայտարարությունում: Արտակ Հայոցյան «Լուսանցք» թիվ 9 (140), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|



