Home arrow ՀԱՄ arrow Հոդվածներ arrow Թուրքական բանջարեղենը վաղուց է գրոհում
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«September 2010 
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930     
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 11 guests այս պահին
Թուրքական բանջարեղենը վաղուց է գրոհում
Գրել է Լուսանցք   
12-03-2010
Լոլիկն ու վարունգը (դեռ մյուս բանջարեղեններին չենք անդրադառնում) մայիս ամսին են հասնում Հայաստանում, սակայն ամբողջ տարվա ընթացքում դրանք վաճառվում են: Այդ ամբողջ տարին վաճառասեղաններին հայտնված այս բանջարեղենը հիմնականում ներկրված է, եւ այս սեզոնին հատկապես վաճառում են Թուրքիայից բերված լոլիկ եւ վարունգ, շատ քիչ քանակությամբ էլ՝ նաեւ ջերմոցներում աճեցված:
Տեղական եւ դրսից բերված լոլիկի գինը 500-1000 դրամի տարբերություն է տալիս: Թուրքիայից ներկրվածն արժե 1000 դրամ, իսկ ջերմոցներինը՝ 1600 դրամ, եւ դա շատ քչերն են գնում: Վարունգն էլ համարյա նույն գնին է:

Այսօր լոլիկ աճեցվում է Մասիսի, Արտաշատի, Արարատի եւ Էջմիածնի ջերմոցներում: Մարդիկ, իհարկե, նախընտրում են տեղական ջերմոցինը, կան հարուստներ, որ միայն դա են նախընտրում, սակայն ոչ բոլորն են ունենում հնարավորություն դա գնելու: Ամռանը, երբ հողի լոլիկը բավականին շատ է, նույնիսկ այդ ժամանակ շարունակվում է դրսից ներկրվածը վաճառել, քանի որ ավելի էժան է. այսպես են ասում եւ վաճառողները եւ գնորդները:
Ըստ պետական եկամուտների կոմիտեի տվյալների, 2009թ. Հայաստան է ներկրվել ավելի շատ լոլիկ, քան՝ վարունգ: 2009թ. Հայաստան է ներկրվել 139 տոննա լոլիկ, նախորդ տարվա 121 տոննայի դիմաց, որի մաքսային արժեքը կազմել է 346 հազար ԱՄՆ դոլար, իսկ 1 կգ-ի մաքսային արժեքը կազմել է մոտ 2,5 դոլար:
2009թ. Հայաստան է ներմուծվել 131 տոննա վարունգ` նախորդ տարվա 168 տոննայի փոխարեն, որի մաքսային արժեքն է 337 հազար ԱՄՆ դոլար, իսկ 1 կգ-ի մաքսային արժեքն է մոտ 2,6 դոլար: Ընդ որում, 1-3-րդ եռամսյակներում ներկրվել է 23.746 կգ, որի մաքսային արժեքը կազմել է 55 հազար ԱՄՆ դոլար:
2009թ. արտահանվել է 621 տոննա լոլիկ եւ 45 տոննա վարունգ: Լոլիկի մաքսային արժեքը կազմել է 145 հազար ԱՄՆ դոլար, իսկ վարունգինը՝ 12 հազար ԱՄՆ դոլար:
Հայաստանն ու Թուրքիան դեռ չունեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն թուրքական շուկան (եւ ոչ միայն գյուղատնտեսական) արդեն երրորդ երկրների միջոցով տարիներ շարունակ ամրագրվում է Հայաստանում: Նույնիսկ փակ սահմանները չեն խոչընդոտում, որպեսզի թուրքական անորակ եւ էժան ապրանքատեսակները գրավեն հայկական շուկան, իսկ մեր տնտեսվարողները ինչպես հիմա չեն կարողանում ներթափանցել թուրքական շուկա, սահմանները բացվելուց հետո առավելեւս չեն կարողանալու դիմակայել թուրքական «էժանությանը», ինչը նաեւ թուրքական իշխանությունների կողմից  նպատակային կդառա...

Նարե Մշեցյան

2 ամսու՞մ, թե՞ մինչեւ ապրիլի 24-ը

Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ մի շարք եվրոպացի (շուրջ 2 տասնյակ) հեղինակավոր գործիչները բաց նամակ են հրապարակել Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկին, ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ բարոնուհի Աշտոնին, Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գաբրիելե Ալբերտինիին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Ցաբրնոխին ուղղված:
Եվրոպացի գործիչները կոչ են արել համաեվրոպական կառույցներին` եռանդորեն ներգրավվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ պահանջելով հանդես գալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը համահունչ հայտարարությամբ ու Թուրքիայի համար սահմանել արձանագրությունների վավերացման ողջամիտ՝ երկամսյա ժամկետ:
«Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների ստորագրությամբ սկսվեց իսկապես մի պատմական գործընթաց, որը կփոխի թշնամական տրամադրությունները երկու երկրների միջեւ ու կնպաստի ամբողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը: Սակայն, տեսնում ենք, որ մերձեցումը խոչընդոտվում է քաղաքական կամքի պակասի եւ արձանագրությունների հիմնարար սկզբունքները աղավաղելու փորձերի պատճառով»: Մտահոգված լինելով վերջին զարգացումներով՝ Խորհուրդը կարծում է, որ ԵՄ-ն պետք է միջամտի բոլոր հնարավոր միջոցներով՝ ներառյալ տարածաշրջան բարձրաստիճան այցի կազմակերպմամբ՝ 2 կողմերին հորդորելով վավերացնել արձանագրությունները առանց նախապայմանների եւ իրատեսական ժամկետում՝ ոչ ավել քան 2 ամսվա ընթացքում: Նաեւ հորդորում է տարածաշրջանի բոլոր կողմերին կառուցողական ներդրում ունենալ ու, մասնավորապես, Ադրբեջանին կոչ է արվում սատարել գործընթացին: Նշվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը, որը ողջունում է ՀՀ ՍԴ-ի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, որ դատարանի որոշումը նպաստում է ՀՀ-ում արձանագրությունների վավերացմանը եւ չպետք է չարաշահվի որեւէ մեկի կողմից որպես գործընթացը ձախողելու պատրվակ: Եվրոպացի գործիչները մեկ անգամ եւս հիշեցնում են բոլոր ներգրավված կողմերին՝ ամբոխահաճության անցանկալի հետեւանքների մասին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կապերի վերականգման պատմական գործընթացի վրա:
Իսկ ինչու՞ են շտապում եվրոպացիները... Ինչու՞ են բոլորը շտապում եւ շտապեցնում...

Վահագն Նանյան

Հարաբերական անդորր` ճակատներում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Կառավարության նախաձեռնած եւ խորհրդարանի ընդունած սույն օրինագիծը թույլ է տալիս կառավարությանը դադարեցնել, կասեցնել կամ չեղյալ հայտարարել միջազգային պայմանագրերը՝ նախքան դրանց ուժի մեջ մտնելը:
Իսկ վերլուծաբանների կարծիքով՝ նոր փոփոխությունը արվում է հայ-թուրքական կոչված արձանագրությունների դեմ, որպեսզի իշխանությունները կարողանան արձանագրությունները վավերացնելուց հետո հրաժարվել դրանցից, եթե թուրքական կողմը նախապայմաններ առաջ քաշի կամ հրաժարվի վավերացնել:

* * *
Իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ բրիտանացի գրող, լրագրող, կովկասյան տարածաշրջանի եւ արցախյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը ասել է, թե «հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն ավելի դյուրին է, քան արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը. Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, ժողովուրդների հետ շփումներ կա, պատերազմի սպառնալիք չկա, արտաքին քաղաքականության հարցերում իր շահերն ունի»: Թ. դե Վաալը կարծում է, որ Թուրքիան կարող է ներգրաված լինել արցախյան խնդրի կարգավորման գործում այնքանով, որքանով կողմերը դա կցանկանան, թեեւ կարողանում է անուղղակիորեն ներգրաված լինել: «Հայ-թուրքական մերձեցումը կդառնա դրական զարգացումների կատալիզատոր, որը բնականաբար դեռ չի եղել Թուրքիայի կողմից առաջ քաշվող տարաբնույթ պատճառների հետեւանքով. Թուրքիան ներքաղաքական կամ այլ գործոններից դրդված ուզում է ավելի ուժեղ դերակատարում ունենալ այս հարցում: Չեմ կարծում, որ կներգրավվի բանակցություններում, քանի որ խնդիրների կհանդիպի, բայց երկարաժամկետ հատվածում հիմնարար դինամիկան մնալու է նույնը»,- ասել է բրիտանացի լրագրողը:

Արտակ Հայոցյան

Մարմնավաճառներին՝ նոր աշխատա՞նք

Թուրքական իշխանությունները մտադրվել են զբաղվել «հնագույն մասնագիտությամբ»՝ մարմնավաճառությամբ զբաղվող կանանց աշխատանքի տեղավորման հարցով: Նման «մասնագետների» թիվն այդ երկրում անցնում է 100.000-ից: Թուրքիայի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել շուրջ 3.000 մարմնավաճառ կանանց հետ, եւ եթե հանդիպման ընթացքում պարզվի, որ նրանք այդ գործն անում են ստիպված, ապա օգնելու են այդպիսիներին՝ աշխատանքի տեղավորելով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հոգեբաններ եւ սոցիոլոգներ:
Թուրքական զլմ-ները տեղեկացնում են, որ պաշտոնական տվյալների համաձայն, Թուրքիայում կա 56 հասարակաց տուն, որոնցում օրինականորեն «աշխատում» է մոտ 3.000 մարմնավաճառ: Ընդհանուր առմամբ, այս ոլորտում, որը բոլոր ժամանակներում էլ մեծ պահանջարկ է վայելում, նույն պաշտոնական տվյալներով, զբաղված է 15.000 մարմնավաճառ: Իսկ ինչպես նշեցինք, Թուրքիայում, պաշտոնական տվյալներով, մարմնավաճառների իրական թիվն անցնում է 100.000-ը, որոնցում կան նաեւ հետխորհրդային երկրներից եկած կանայք, այդ թվում՝ Հայաստանից:

Գոհար Վանեսյան

Երկրաշարժից մահացել է 72 մարդ

Թուրքիայի արեւելքում գրանցված երկրաշարժի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 72 մարդ: Ըստ այդ տվյալների, շուրջ 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մահացածները եւ վնասվածք ստացածները 3 գյուղի բնակիչներ են, իսկ պաշտոնական թիվ չի հայտնվել:
Գրանցվել էին 6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, էպիկենտրոնում՝ Էլյազիգ շրջանում (Անկարայից 550 կմ հեռավորության վրա) ավերվել են տասնյակ տներ: Թուրքիայում բավականին հաճախ են  երկրաշարժեր տեղի ունենում: Առավել ուժգին՝ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի էր ունեցել 1999թ., որը խլել էր 18 հազար մարդու կյանք:

Կարեն Բալյան

Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց