Home arrow ՀԱՄ arrow Հոդվածներ arrow «Ընդդիմությունը» եւ «դիմությունը»՝ առանց մեծ ու իրական քաղաքականության
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«September 2010 
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930     
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 13 guests այս պահին
«Ընդդիմությունը» եւ «դիմությունը»՝ առանց մեծ ու իրական քաղաքականության
Գրել է Լուսանցք   
12-03-2010
Կփորձենք այս անգամ վերնագրի չակերտավոր տերմինները հեռու պահել մեծ քաղաքականությունից եւ զերծ մնալ ամենատարբեր գործիչների իշխանատենչական մղումների լուսաբանումից:
Խոսքն այն պետական ու քաղաքական (նաեւ՝ այլ) այրերի պահվածքի մասին է, ովքեր տարված լինելով անզիջում պայքարով, հաճախ մոռանում են ոչ միայն զուտ քաղաքական պայքարի օրինական ու քաղաքակիրթ կանոնները, այլեւ՝ հայերեն ճիշտ խոսելը... եւ չկարողանալով նորամուծություն մտցնել իրենց գաղափարներում կամ ժողովրդին խոստացածում, փորձում են «նորամուծություն» մտցնել հայերենի բառապաշարում: Եվ կամ հայերենի իրենց վատ իմացությունը փորձում են լրացնել հանպատրաստից հորինած բառերով ու արտահայտություններով, որոնք իրենց կառուցվածքային բովանդակությամբ հաճախ իրենց իմացածի ճիշտ հակառակ իմաստն ունեն: Իհարկե, բոլորիս է հայտնի, որ մեր շատ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ (մականունավոր կամ առանց դրա) հայերեն խոսելու լուրջ խնդիր ունեն առհասարակ, բայց խոսքն այս մասին չէ:

Այսպես, ներկայիս որոշ քաղաքական գործիչներ եւ ԱԺ պատգամավորներ, հրապարակային ելույթների ժամանակ կամ հեռուստատեսությամբ ու ձայնասփյուռով հանդես գալիս, այլախոհներին անվանելով «ընդդիմադիրներ», իշխանամետներին էլ անվանում են «դիմադիրներ»: Այս մասին էլի խոսվել-գրվել է, բայց...
Նախ` վերջին արտահայտությունը հայերենում առհասարակ չեն գործածում, իսկ  գործածողներն էլ, ծանոթ չլինելով հայերենի բառակազմության կանոններին, չեն էլ հասկացել, որ այդ նորաստեղծ «դիմադիրներ» բառը «ընդդիմադիրներ» բառի նկատմամբ դառնում է ոչ թե հականիշ, այլ՝ հոմանիշ: Այդ երկու բառերի արմատները նույնն են, իսկ «ընդ» նախածանցը ոչ թե հակառակն է դարձնում բառի իմաստը, այլ ուժեղացնում է (օրինակ՝ «հակառակ» եւ «ընդհակառակ» կամ «գծել» եւ «ընդգծել» եւ այլն): Այսինքն, իշխանամետներին անվանելով «դիմադիր»՝ նրանց դասում են ընդդիմադիրների համախոհների շարքերը...
Դժբախտաբար, վերջին տասնամյակում հայերենում այս կարգի «նորամուծությունների» խցկվելը դարձել է սովորական եւ ականջի համար ընկալելի: Օրինակ` բարձրաստիճան անձաց կողմից հաճախակի գործածվող եւ սիրելի դարձած «ներ է մուծվել» արտահայտությունը: Հավանաբար շուտով զարմանալի չի լինի, եթե նույն անձինք սկսեն ասել «արտա է հանվել» կամ տնտեսությունը «զար է գանում»: Հետաքրքիր է, ինչպե՞ս իրեն կզգա նախագահը, երբ նրա մասին սկսեն ասել, թե նա «նախա է գահել» կամ «նախ է ագահել»: Եվ եթե պետականամետ անձաց ասեն, որ նրանք «պետ են ականամետ», նրանք հազիվ թե գոհ լինեն...
Այսպիսի արտահայտություններն այնքան են շատացել, որ բոլորը թվարկելու համար ժամանակ է անհրաժեշտ: Ասում են «ներ է դրվել», երեւի շուտով կասեն «արտա է դրվել», կամ չեն նկատում, որ երբ ասում են «վեր է ածել», ապա այդ արտահայտությունը հավի գործելակերպից տարբերվում է միայն այն բանով, որ վերջինս «վար է ածում»: Երբ մեկին ասում են «վեր է կացել» երեւի նկատի ունեն, որ նա սկզբում «վար էր կացել»: Զարմանալի չի լինի, երբ շուտով սկսեն ասել` «խրա է խուսել», «բոր է բոքվել», «գործ է ադրել», «ծրա է գրել» կամ իշխանավորը «հրա է մայել» եւ այլն: Այսքան օրինակները ներկայացնում ենք` այսպես խոսողներին գոնե մի քիչ հիասթափեցնելու նկատառումով:
Այս մասով նշենք, որ հեռուստատեսությամբ մշտապես ելույթ ունեցող հաղորդավարներից ու մեկնաբաններից ոմանք եւս, ազդվելով այս «նորամուծություններից», նույնպես սկսել են մասնակից դառնալ հայերենի աղավաղմանը: Եվ այս պարագան շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ այսպիսի աղավաղումները դանդաղորեն խցկվում են հեռուստալսարան, մեր լեզվի բառապաշար՝ անընդհատ կրկնվելու հետեւանքով:
Թվում է, թե վերեւում նշվածն ավելի շատ երգիծական բնույթ ունի, քան նախազգուշական, սակայն «ներ է մուծվելու»  ներմուծումը հատկապես ղեկավար այրերի բառապաշարում եւ մյուս արտահայտությունների խցկվելը խոսակցական լեզվում, հակառակ լեզվաբանների եւ հայոց լեզվի ուսուցիչների ժամանակին բարձրացրած տագնապի, ապացուցում է այն դառը ճշմարտությունը, որ հաճախ հաղթում է համառ տգիտությունը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 9 (140), 2010թ.

Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց