Համատարած վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է


Հայերը՝ Հայ Աստվածների երկրային ժառանգներ

Մեր պատմահայր Խորենացին նույնպես (իհարկե մասամբ, քանի որ նրա աշխատությունը եւս եկեղեցական գրաքննության է ենթարկվել) իր Հայոց պատմությունում խոսում է Հայկական լեռնաշխարհում բնակվող հսկա ցեղախմբերի մասին: Մեր նահապետներից Հայկը, երբ վերադառնում է Հայք, մինչեւ Բելի հետ ճակատամարտելը, նույնպես առնչվում է այս հսկաների հետ, ովքեր խմբերով շարունակում էին բնակվել մեր լեռնաշխարհում, եւ Հայկ նահապետը ոմանց հետ մարտնչելով, ոմանց էլ համոզելով, կարողանում է համախմբել եւ ի մի բերել Հայազունների տեսակը` այդպիսով վերականգնելով հզոր Հայկական Երկիրը: Ինչն էլ նպաստում է, որ Հայկը համախմբված ու կազմակերպված դուրս գա տիտանյան Բելի դեմ եւ հաղթելով նրան՝ նոր վերազարթոնքի հնարավորություն ընձեռի Հային ու Հայքին…

…Հսկաների ցեղը՝ Հայ Աստվածների երկրային Ժառանգները՝ մարդ-աստվածները՝ հայերը, բնակվել են Հայքում՝ Արարչական Աստվածային Տարածքում՝ Սրբազան Արարատյան Լեռնաշխարհում:
ԱրԱրատը Արիական ցեղի Նախահայրենիքն է, եւ քանի որ Արիացին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է…
Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ր) Աստծո անունով…
Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայերի Երկիր՝ Հայրենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են  մարդկության Հայրերը՝ Նախնիները…
Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքելություն..
…Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հայաստան նույնությունն անկասկած է…
Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում Եդեմ-Դրախտը (որից ելնող 4 գետերից 2-ը Տիգրիսն ու Եփրատն էին): Այնտեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրեւ Սրբազան Վայր, Սրբազան Օրենքների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օրենքները՝ Տիեզերակարգը…
Հայկական լեռնաշխարհը կրում է Անմահության խորհուրդը (Կենաց ծառ եւ Անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, Կենաց ծառի ճամփին): Ավելորդ չենք համարում նշել, որ Արատտա-Ուրարտու-Արարատ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան եւ ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում:
Մեր նախնիներից, որպես ազգային հոգեւոր-մշակութային համակարգի մաս, հավատամքը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի ու էության մեջ: Հավատքի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առաքինությունը: Հայոց Հավատքի հիմքում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծագումը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո՛, ներկա համատարած վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է, որը ճանապարհ է հարթում դեպի Առաքելություն…
«Աստվածային Սուրբ Օրինաց Երկրում» հայերը՝ որպես Արարչադիր Օրենքները պահպանողի կրողի առաքելություն ունեցող Էակներ, տեղյակ են եղել Տիեզերքում տեղի ունեցող գործընթացներին ու մշտապես պայքարել են Մոլորակի ու Մարդկության գոյատեւման համար…
Ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու տիրապետելով տարածության եւ ժամանակի մեջ մտովի տեղաշարժվելու իմաստությանը՝ նրանք անընդհատ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու կենդանական ու բուսական աշխարհի հնարավոր կործանումը՝ Տիեզերքի՝ պարբերաբար վերաձեւավորման արարիչ-ավերիչ ազդեցությունից…
Երկրագնդի բոլոր անկյուններում կատարելով փրկիչ-վերականգնիչ գործողություններ, երկար ժամանակ մնալով աղետյալ գոտիներում՝ նրանցից շատերը հարաբերվեցին երկրաբնակ բոլոր 4 ցեղերի հետ՝ տալով նոր տեսակի ցեղատիպեր՝ առանց Աստվածության, իսկ Էությամբ՝ ոչ լիարժեք երկրացի: Եվ այս տեսակները, զրկվելով Աստվածությունից եւ չունենալով երկրացու Էություն, դարձան թշնամի ամենայն արարման՝ Երկրագնդի վրա…
Դարերի ընթացքում նորաստեղծ, բայց Հզոր Գենից սերած ցեղերի ավերիչ պատերազմները բոլոր երկրաբնակ ցեղերի մեջ (այդ թվում՝ նաեւ Արիական) առաջացրին ներքին պառակտումներ, որոնք էլ բոլոր ցեղերի համերաշխության խարխլման ու ցեղապղծության դրսեւորումների հաջորդական տարածման պատճառ դարձան: Թուլացավ նաեւ հզոր Հայ-Արիական Ցեղատիպը, որը հնարավորություն տվեց ցեղապիղծ զանգվածներին խեղելու Արիական-ցեղապաշտական (իմա՝ Հայկական-ցեղապահպանական) ապրելակերպն ու մտածողությունը, որն էլ զգալիորեն հեռացրեց Հային եւ Արիացուն Բնությունից եւ իրենց Էությունից՝ վտանգելով նաեւ Հայքի սահմանները…     
Մեր նախնիների հզորության անկումը շարունակվեց Հայկական բարձրավանդակի տարածքում պարբերաբար տեղի ունեցող արտաքին միջամտություններին ու երկարատեւ ավերիչ պատերազմներին զուգահեռ, որի հետեւանքով Հայ-Արիացիները թույնի պես ներգործող ներքին պառակտումների ու տարաձայնությունների հորձանուտում չկարողացան կենտրոնացնել ու նպատակամղել Ցեղի շարժիչ ուժը՝ էլ ավելի հեռանալով իրենց Արմատներից՝ զրկվելով Աստվածային Տարածքի հովանավորությունից…
Թեեւ շարունակական անկմանը, մեր նախնիները պարբերաբար ստեղծում էին պետական կազմավորումներ ու քաղաքակրթություններ, որոնք, սակայն, գազանաբար ոչնչացվում էին քոչվոր ու բարբարոս ցեղախմբերի կողմից (դրանք, լինելով այլամերժ եւ չունենալով արարման կարողություն, ներխուժելով Հայկական բարձրավանդակ, գոյատեւում էին ավերելու միջոցով): Սրանք էին, որ շուտով հրաժարվեցին իրենց ծագումից ու ծննդավայրից, հորինեցին հայամերժ եւ ցեղամերժ գաղափարախոսություններ, կրոններ…
Ավերումներն ու մասնատումները, ներքին պառակտումներն ու անհաշտությունները Հայ-Արիացիներին օրինաչափորեն մղեցին առավել համախմբվելու եւ ինքնությունը պահպանելու: Ու Հինավուրց Ցեղը հզորանալով` ձեռք բերեց նոր որակ, որը ձեւավորվեց ինչպես ինքնատիպ ներազգային ավանդույթներով, այնպես էլ նախնիների ներցեղային օրենքներով՝ նպաստելով հայ ազգի կազմակերպմանն ու սրընթաց առաջընթացին…
Սակայն այդ որակական զարգացմանը զուգընթաց, պատմական որոշ տարածքներում տեղի էր ունենում Հայ Ցեղի մի հատվածի բարոյական անկում՝ հոգեմարմնական այլասերում: Այդ դարավոր փորձությունների ընթացքում ձեւավորվեց նաեւ հայության մի այլ զանգված՝ հայ ժողովուրդ, որը, այնուամենայնիվ, կարողացավ իր մեջ պահպանել Հայ Ցեղի բացառիկ Գենը եւ նրա անջնջելի հիշողությունը…
Վերջին հարյուրամյակներում, չունենալով որեւէ պետական կազմավորում եւ պարբերաբար ենթարկվելով կոտորածների եւ ցեղասպանության, հայ ժողովուրդը գրեթե դատապարտվել էր վերածվելու խառնամբոխի, որն էությամբ ապազգային ու ցեղամերժ լինելով, պիտի ինքնասպառմամբ ոչնչացներ Հայ-Արիների Գենը…
Ինչպես դարեր առաջ՝ ասուրա-բաբելական, հռոմեական, բյուզանդական, մոնղոլ-թաթարական… եւ այլ երկրների ու ազգերի վայրագ եւ ավերիչ միջամտություններից է տուժել հայ ազգը, այնպես էլ վերջին ժամանակներս թուրքական ու ռուսական զավթողական, նենգ ու դավադիր միջամտություններից եւ արեւմուտքի պետությունների այլասերված դիվանագիտությունից են տառապել Հայությունն ու Հայաստանը…
Այս 2 կայսրությունների մեծապետական ձգտումների եւ արեւմտյան պետությունների ծավալապաշտական դիվանագիտական  խաղերի հետեւանքն էր նաեւ 1918-1921թթ. նորաստեղծ առաջին ՀՀ-ի կործանումը, որից հետո Հայաստանը կրկին բաժանվեց Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Հայ ազգի համար սկսվեց հալածանքի, տառապանքի ու մասնատման դժվարին ժամանակաշրջան, երբ բարոյահոգեբանական առումով ոչ պակաս վտանգավոր էր տեսակի անհետացման վտանգը՝ թուրքացմամբ ու խորհրդային ժողովուրդ-ամբոխի կերտմամբ…
Եվ այսօր, մեր Արյան ու գերագույն ճիգերի գնով ստեղծվել է նոր Հայկական պետություն, իսկ հայ ազգն իր ազատատենչ ու ռազմաշունչ Ոգով հնարավորություն է ձեռք բերել ոչ միայն գոյատեւելու, այլեւ իրականացնելու իր Գերագույն Նպատակը՝ վերատիրելու ազատ, անկախ ու միացյալ Հայաստանին: Վաստակել է նաեւ ազգային ու բարոյական նկարագրին, ներազգային ավանդույթներին ու արժեքներին տեր լինելու իրավունք` իրականություն դարձնելով «մեկ Ազգ՝ մեկ Հայրենիք» գաղափարը, որը կնպաստի Հայ-Արիական ներցեղային օրենքների եւ Արիական-ցեղապաշտական (իմա՝ Հայկական-ցեղապահպանական) կացութաձեւի վերականգնմանը եւ Հայ ցեղի վերահաստատմանը իր Արարչական Բնօրրանում՝ Հայքում…
Հայաստանում ստեղծված եւ գործող ազգային կուսակցությունները, միություններն ու այլ կազմակերպությունները փորձում են համախմբել Հայությանը եւ կազմակերպված ծառայել Ազգին ու Հայրենիքին: Սակայն, համախմբել անտարբեր, օտարասեր ու ստրկամիտ ժողովուրդ-զանգվածին Ցեղի եւ Ազգի սերուցքի շուրջ, ներկայումս աննպատակահարմար է. դա հնարավոր է միայն Ազգային Ոգու արթնացմամբ: Իսկ արդ, Ազգի ու Հայրենիքի համար իրեն զոհաբերողը չի կարող համակերպվել Ազգն ու Հայրենիքը դավաճանողի կամ լքողի հետ:
Այս պատմական իրականությունից եւ Հայ-Արիական մտածողությունից թելադրված՝ անհրաժեշտություն կա միավորելու բոլոր ճշմարիտ հայարիադավան կազմակերպություններն ամենուր (նաեւ՝ համաարիական ուղղությամբ)…
Նպատակն է՝ համախմբել Ցեղապաշտին հատուկ գաղափարներով առաջնորդվող եւ Ամբողջական Հայաստանի վերատիրման համար անձնվիրաբար պայքարող Հայ Ազգի հայահավատ նվիրյալներին, որոնք իրենց համարում են Հայ Ցեղի սերունդ, Հայ-Արիական Ոգու կրող, չեն հանդուրժում ոչ մի այլ ազգի ու պետության դավանանք ու համոզմունք, պաշտում են Հայրենիքի գաղափարը եւ իրենց գործունեությամբ հենվում են Ազգի Ներուժի վրա: Այդ գործընթացը որոշակիորեն նախաձեռնել է Հայ Արիական միաբանությունը, սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում պետք է առավել արագ իրականացվեն նպատակային քայլերը…
Այս քայլերին նպաստող հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ սկզբունքային  պետք է համարի իր Ազգի միասնությունն ու Արյան մաքրությունը, բուն Հայ-Արիական Ակունք-Արմատներին վերադառնալու անհրաժեշտությունը, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը, ամբողջականությունն ու հզորությունը եւ բոլոր ուժերով ու միջոցներով պայքարում է հանուն այս Սուրբ Նպատակների իրականացման:
…Պատմականորեն անխուսափելի արցախյան շարժման հզոր ալիքը հայ ազգի նոր զարթոնքի, ալեկոծման սկիզբը եղավ: Բուռն պոռթկումը հայության մեջ արթնացրեց Հայ Ցեղի բացառիկ Գենը եւ Հայ-Արիացիների  քաջարի (արի), ազատատենչ Ոգին…
Արցախյան ազատամարտը հայ ազգի հայրենասիրական զգացմունքները վերափոխեց հայրենապաշտականի ու հայրենատիրականի, եւ հայ ազգային ազատագրական պայքարը թեւակոխեց նոր փուլ, որն ավարտվեց Հայաստանի (նաեւ Արցախի) անկախացմամբ:
Անկախության ձեռք բերումից հետո պահանջվեց ուժերի գերագույն լարում եւ առավել կազմակերպվածություն ու կարգապահություն՝ մեր հիմնական նպատակներին հասնելու համար:
Անցած հազարամյակների ու ներկա պայքարի փորձը, Հայաստանում առկա իրադրությունը հանգեցրել են ազգի ինքնահաստատմանը եւ Հայ Տեսակի արարող արմատներին վերադառնալու գաղափարին: Առաջացել են բարդ ու տարաբնույթ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը հայ ազգի գոյատեւման, ազատ, անկախ զարգացման, հայրենիքի միասնության համար կարեւոր են ու սկզբունքային…
Այսօր պետք է կերտվի այն հայը, ում ամուր ձեռքերում է լինելու Ազգի ու Հայրենիքի ապագան: Այդ հայը պետք է դառնա իր Ակունքներին եւ բազմադարյան իմաստությամբ ու հզորությամբ վերատիրի Ամբողջական Հայաստանին՝ կազմակերպելով Հայ Տեսակի համախմբումը, Հայոց Հավատի վերականգնումը հզոր Միացյալ Հայրենիքում:
Ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի վերակերտումը, հայերի  բնօրրանի վերատիրումը (Արցախ  (Լեռնային եւ Դաշտային), Նախիջեւան, Ջավախք, Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա…) պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանում պատմական պահի, Հայաստանի դիրքն ու կարողությունները, եւ քաղաքական-տնտեսական, կրոնական-գաղափարախոսական ոլորտներում նաեւ միջազգային շահերի նպաստավոր լինելու հանգամանքը…
Պետք է աջակցել այն բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, որոնք գործում են բացառապես Ազգի ու Հայրենիքի շահերից ելնելով, եւ առաջնորդվում են անցյալի պատմական հիշողությամբ ու չեն անտեսում ազգային ավանդույթներն ու արժեքները, չեն աղճատում հայի ազգային, հավատքային ու բարոյական նկարագիրը:
Դե ուրեմն, նորից ու կրկին բարի վերադարձ Հայ Աստվածներին՝ վասն Հայքի ու Հայի Առաքելության… Քանզի մեր Աստվածների կամքով, առաջնորդությամբ եւ մեր Առաքելության Զորացմամբ ենք վերատիրելու Հայքը…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 14 (145), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։