Մի օր Էջմիածինը բոլորովին այլ թեմա կքննարկի

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 12-16-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվեց միջազգային գիտաժողով` «Կոմունիզմի «դասերը» Եկեղեցիներին» թեմայով: Այն նախաձեռնել էր Հելսինկիի համալսարանի Քաթրին ինստիտուտը: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին հետեւյալ հիմնահարցերը.
ա. Ինչպե՞ս էր կոմունիզմը պայքարում Եկեղեցիների դեմ.
բ. Ինչպե՞ս էին Եկեղեցիներն արձագանքում դրան.
գ. Ինչպիսի՞ արդյունքի հասան Եկեղեցիներն իրենց դիմակայությամբ.
դ. Ի՞նչ դաս կարելի է քաղել այդ փորձառությունից ներկայիս մարտահրավերների հաղթահարման համար:

Գիտաժողովին մասնակցեցին նշանավոր գիտնականներ Հայաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Լատվիայից եւ Ռուսաստանից: Այս օրերին նրանք հանդիպեցին Ամենայն Հայոց Հայրապետի հետ, այցելեցին Հայաստանի տարբեր սրբավայրեր, մշակութային ու գիտական հաստատություններ եւ տեսարժան վայրեր:
Մենք դեռ հույս ենք տածում, որ մի օր էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայ հավատի վերաարժեւորումը» թեմայով: Եվ կքննարկվեն.
ա. Ինչպե՞ս էր հուդա-քրիստոնեությունը պայքարում Արիական Տաճարների դեմ.
բ. Ինչպե՞ս էին Տաճարներն արձագանքում դրան.
գ. Ինչպիսի՞ արդյունքի հասան Տաճարներն իրենց դիմակայությամբ.
դ. Ի՞նչ դաս կարելի է քաղել այդ փորձառությունից ներկայիս էկումենիստական (նույնն է թե՝ սիոնա-մասոնական) մարտահրավերների հաղթահարման համար:

Արման Դավթյան

Սուր անկյուն

Եկեղեցին ինքնաբավ կլինի
Եթե, իհարկե, ՀՀ-ն առաքելական է

«Ֆոկուս» ամսագրի կատարած մի հարցախույզի համաձայն, գերմանացիների 56%-ը վստահություն չունեն եկեղեցու հանդեպ, եւ կաթոլիկ հավատավորների 26%-ը մտադիր են լքել եկեղեցին: Պատճառը անվերջանալի սեռական չարաշահման մեղադրանքներն են ընդդեմ եկեղեցու եւ հոգեւորականների ու նրանց, ովքեր փորձում են այդ ամենը ծածկել:
Հիշեցնենք, որ Գերմանիայում, ինչպես նաեւ եվրոպական մի շարք այլ երկրներում որեւիցե կրոնի անդամակցության համար վճարվող հարկը 8-9% է, որն էլ Կաթոլիկ եկեղեցու պարագայում կազմում է եկամտի 70%-ը:
Կարծում ենք, որ վերոնշյալ ձեւը պետք է կիրառվի  նաեւ Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մեկընդմիշտ ավարտվի այն թյուր կարծիքը,  ըստ որի ՀՀ-ում բնակչության ջախջախիչ մեծամասնությունը առաքելական է: Այդպիսով երեւալու է առաքելական համայնքի հետեւորդների իրական թիվը: Ճիշտ չէ պետությունից պահանջել օգնություն՝ ենթադրելով, որ հասարակության մեծամասնությունը եկեղեցու հետեւորդներ են: Իսկ եթե իրոք այդպես է, թող հավատավորը ուղղակի եւ եւ ոչ թե անուղղակի իր ներդրումը կատարի: Իսկ անուղղակիի դեպքում մուծում է նաեւ ոչ հավատավորը` առանց իր ցանկության:
Եթե Եհովան չի կարողանում իր գործը առաջ տանել, ապա թող փակվի մյուս անհաջող բիզնեսների նման:

Ռաֆֆի Պապիկյան
Հայաստան-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար

«Լուսանցք» թիվ 14 (145), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։