Ու՞ր է գնում հայի միտքը… Փարիզում կհիշեն հայերի ցեղասպանությունը

Ու՞ր է գնում հայի միտքը

Ըստ ՅՈւՆԵՍԿՈ-ի տվյալների, հայկական գիտությունը հարաբերական ցուցանիշներով առաջատարներից է աշխարհում: Հրատարակվել է ՅՈւՆԵՍԿՈ-ի 2010թ. գիտական հաշվետվությունը՝ աշխարհում գիտության վիճակի վերաբերյալ (UNESCO Science Report 2010: The Current Status of Science around the World), որում ներկայացված են բոլոր երկրների գիտությունների վիճակագրական ցուցանիշները: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադե-միկոս Ռադիկ Մարտիրոսյանի հանձնարարությամբ պատրաստվել են ամփոփիչ տեղեկություններ Հայաստանի գիտության վերաբերյալ՝ համաշխար-հային եւ տարածաշրջանային կտրվածքով:


2000-2008թթ. գիտական հրապարակումների թվով Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայում Հայաստանն առաջատարներից է եւ զիջում է միայն Իսրա-յելին: Այդ ընթացքում, բացառությամբ 2000թ., 10 երկրների մեջ Հայաստանն անխտիր զբաղեցրել է 2-րդ տեղը, ընդ որում՝ վերջին տարի-ներին այն է՛լ ավելի է առաջ անցել հաջորդ տեղերում գտնվող երկրներից:
2008թ. Հայաստանի գիտնականների հրապարակումների ընդհանուր թիվն է 544, որից հետո գալիս են Վրաստանը (328), Ուզբեկստանը (301), Ադրբե-ջանը (292), Ղազախստանը (218), Մոնղոլիան (115), Ղրղզստանը (54), Տաջիկստանը (45) եւ վերջին տեղում է Թուրքմենստանը (3): Ի դեպ, նախ-կին ԽՍՀՄ պետությունների մեջ ՀՀ-ն գերազանցում է նաեւ Լատվիային ու Մոլդովային եւ զիջում է միայն Ռուսաստանին, Ուկրաինա-յին, Լիտվային, Բելառուսին եւ Էստոնիային:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալների, 2002թ. Հայաստանում եղել է 4927 գիտնական, որից 47%-ը՝ կանայք, իսկ 2007թ՝ 4114 գիտնական, որից 44,7%-ը՝ կանայք: Չնայած գիտության հաջողություններին, գիտնականների թիվը մեր երկրում նվազել է, մինչդեռ գրեթե ամբողջ աշխարհում այն ավե-լացել է:

Նարե Մշեցյան

*  *  *

Մարդը եւ Տիեզերքը

Ապրիլի 7-13-ին ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքում կազմակերպվել է «Մարդը եւ տիեզերքը» հանրապետական ֆիլա-տելիստական ցուցահանդեսը: «Հայկական ֆիլատելիան ունի հարուստ եւ բարի ավանդույթներ՝ միջազգային եւ հանրապետական ցուցահանդեսների կազմակերպման առումով:
Վստահ եմ, որ այս ցուցահանդեսը մի նոր էջ կբացի ՀՀ-ում ֆիլատելիայի զարգացման համար»,- նշել է Հայաստանի Ֆիլատելիստների Միութ-յան նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Արդեն մի քանի անգամ է, ինչ տեղի են ունենում հանրապետական եւ միջազգային նշանակության ցուցահանդեսներ, որոնց հիմնական նպատակն է երիտասարդության շրջանում ֆիլատելիայի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը:
Նամականիշների՝ որպես պետության խորհրդանիշներից մեկի մասին իրազեկության բարձրացումը նույնպես կարեւոր գործոն է երիտասար-դության դաստիարակության առումով:  

Գագարինի թռիչքի 50-ամյա հոբելյանը

Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Տիեզերական ակնթարթ» երեկոն՝ նըվիրված Գագարինի թռիչքի 50-ամյա հոբելյանին: Առանձին մեկնաբանություններով կներկայացվեն փաստագրական բացառիկ նյութեր եւ լուսանկարներ՝ Հայաստանում տիեզերական հետազոտութ-յունների վաղ շրջանի վերաբերյալ:
Կցուցադրվի Ռիտա Շառոյանի ֆիլմը՝ նվիրված աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին:

Կարեն Բալյան

*  *  *

Երիտասարդական Խորհրդարան՝ ինքնաառաջադրմամբ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան (ԵԽ):
Ընդգրկվելու համար կարող են դիմել ՀՀ 18-30 տարեկան քաղաքացիները, իսկ անդամ կարող են լինել անհատ քաղաքացիներ՝ ՀՀ մարզերից (ինք-նաառաջադրման կարգով) եւ ԱԺ-ում ներկայացված կուսակցություններից, չներկայացված կուսակցություններից, հ/կ-ներից, ստեղծագործական միութ-յուններից (ինքնաառաջադրման կարգով), պետական ուսումնական հաստատություններից:
ԵԽ առնվազն 3%-ը կարող են լինել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Արտակ Հայոցյան

Փարիզում կհարգեն ցեղասպանության զոհերին հիշատակը

Այս տարի ապրիլի 10-ը բացառություն չի լինելու: Արդեն 5-րդ անգամն Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ պատրաստվում են հավաքվելու Ֆրանսիայում բնակվող հայերն ու թուրքերը՝ «ցուցադրելու համար իրենց հավատարմությունը փոխադարձ հարգանքի եւ ըմբռնման հարաբե-րություններին»: Ակցիայի նախաձեռնողը Biz Miyassine (Մենք միասին ենք) կազմակերպությունն է, գրում է Nouvelles d`Armռnie-ն: Նախաձեռնության հիմնադիրներն են Միշել Աթալայն ու Դենիս Դոնիկյանը:
Նախաձեռնությունն արդեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կարեւոր է, որպեսզի շատ հայեր եւ թուրքեր հավաքվեն Կոմիտասի հուշարձանի մոտ, որը խորհրդանշում է 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, առանց որեւէ հռետորության: Դրանով ներկաները ցույց կտան, որ չի կարելի կենսունակ ապագա կառուցել, եթե այն չի կառուցվում պատմական ճշմարտության եւ մարդկային հարաբերություններում թա-փանցիկության վրա: Հայերը չեն կարող դուռը փակել բարի կամք դրսեւորող թուրքերի առաջ, թուրքերն էլ չեն կարող փակել իրենց աչքերը հայերի ցավի առաջ»:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 13 (189), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։