Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին
(Հայկ Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ)
Ս. թ. մարտի 10-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) էլեկտրոնային փոստով տարածվեց այդ հաստատության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի՝ «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածը (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով): Նույն օրն այդ հոդվածը հրապարակվեց ՀՑԹԻ-ի, ինչպես նաեւ Լոս Անջելեսի «Ասպարէզ» օրաթերթի կայքերում:
1. Գիտական չէ բուն հարցադրումը՝ Արցախում (Ղարաբաղ) թուրքերի ցեղասպանական փորձերի քննարկումը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատ-մամբ Բարձր Դռան վարած ընդհանուր քաղաքականությունից անջատ: Մասնավորապես՝ հեղինակն անարդարացիորեն առանձնացնում է 1720-ական թթ. Ղա-րաբաղի հայոց դիմադրությունը ճնշելու օսմանյան փորձերը՝ անտեսելով թուրքերի նույնական քաղաքականությունը հարեւան Սյունի-քի, Երեւանի, հայկական այլ շրջանների ու բնակավայրերի դեմ: Խառնափնթոր ու անհիմն է նաեւ Հ. Դեմոյանի հետեւյալ եզրակացությունը. «Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ թուրքական մոտեցումները (պատմական եւ ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքա-կան ցեղասպանությունների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների եւ քեմալականների/հանրապետականների կողմից» (շա-րադրանքի լեզուն այսպես խառնակ է բնագրում-Գ.Յ.): Սակայն Ղարաբաղը չէր կարող լինել «թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտ» թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ խնդրո առարկա ժամանակահատվածներում (1720-ական, 1918-1921 եւ 1990-ական թթ.) այնտեղ կա-յին հայկական զինված ուժեր, որոնք, ինչպես ընդունում է ինքը Դեմոյանը, արդյունավետ դիմադրություն ցույց տվեցին օսմանյան ու ադր-բեջանական զորքերին: Ուստի՝ Ղարաբաղում թուրքական ցեղասպանական փորձերի անջատ դիտարկումը հակապատմական է՝ թելադրված ներկա պահին հար-մարվելու ցանկությամբ: Զուտ իրավիճակից բխող մտածողությունը պրն Դեմոյանին բերում է Հայաստանն ու Ղարաբաղն առանձին երկրներ ներկայացնելու քաղաքականապես սնանկ եւ հույժ վնասակար դիրքորոշման: Ահավասիկ դրա ապացույցները՝ վերցրած նրա հոդվածից. «Ղարաբաղյան հիմնահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած ա-ջակցությունը», «Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծե-ցին Հայաստանի եւ Ղարաբաղի համար»: Մի՞թե ՀՑԹԻ-ի տնօրենը տեղյակ չէ, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է բոլոր առումներով՝ թե՛ ազգաբա-նորեն, թե՛ տնտեսապես, թե՛ մշակութապես, թե՛ լեզվական տեսակետից, թե՛ պատմականորեն, թե՛ վերջապես՝ ռազմական առումով, դեռ չնշելով 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման հռչակագիրը, որը մինչեւ օրս հայերս այդպես էլ չեղյալ չենք հայտարարել: Հ. Դեմոյանը չգիտե՞, որ Հա-յաստանը, իբրեւ հայոց հայրենիքը բնորոշող հասկացություն, ներառում է թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբա-ղի Հանրապետությունը, նաեւ՝ հարեւանների բռնագրաված հայկական տարածքները (ցավոք, «Հայաստան» եւ «Արցախ-Ղարաբաղ» հասկացությունները տարբերակողները չափազանց շատ են ՀՀ իշխանական վերնախավում ու նրա շուրջը պտտվող պալատական գիտնականների լեգեոնում): Փաստորեն, պր. Դեմո-յանը՝ Ղարաբաղը որպես առանձին մի երկիր ներկայացնելով, կամա թե ակամա, կեղծ-պատմագիտական դրույթ է պաշտպանում եւ իբրեւ այդպիսին, հող է նախապատրաստում արտաքին ուժերի՝ սկզբից ԼՂՀ-ն ՀՀ-ից, իսկ արցախցիներին՝ ԼՂՀ տարածքից դուրս ապրող հայերից անջատելու, այ-նուհետեւ նրանց միմյանց հակադրելու վտանգավոր, ազգակործան ծրագրերի համար:
2. Հ. Դեմոյանը կոպտորեն խախտում է գիտական բարոյականության տարրական նորմերը՝ լռության մատնելով քաղաքական գիտությունների դոկտոր Ար-մեն Այվազյանի՝ «1720-ական թթ. հայոց ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը» (The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal, Yerevan, 1997) անգլերեն մենագրությունը: Այդ աշխատության մեջ
, Ա. Այվազ-յանը, բազմալեզու սկզբնաղբյուրների եւ գիտական գրականության ծավալուն հիմքի վրա, հայ պատմագիտության մեջ առաջին անգամ առաջադրել եւ ապացուցել է այն վարկածը, որ Հայաստանի ամբողջ տարածքի վրա հայերին ի սպառ բնաջնջելու ծրագրերն ու գաղափարներն Օսմանյան կայսրության իշխող շրջանակներում սաղմնավորվել են հե՛նց 1720-ական թթ.: Ի թիվս Ա. Այվազյանի նշած մի շարք այլ պատճառների, այդպիսի տրամադրութ-յուններն առաջացել են հատկապես այն կատաղի դիմադրությունից, որ հայերը ցույց տվեցին Արեւելյան Հայաստան ներխուժած օսմանյան բա-նակներին Արցախում, Սյունիքում, Երեւանում, Լոռիում եւ հայկական ազատագրական շարժման մի շարք այլ կենտրոններում: Ըստ դոկտ. Այվազյա-նի, Օսմանյան կայսրության պետական քաղաքականությունն ի սկզբանե ուղեկցվել է ցեղասպան մտայնությամբ ու գաղափարախոսությամբ: Այդ քաղաքականության իրագործմանը նպաստել են նաեւ հստակ մշակված մեխանիզմները, որոնցից մեկը ֆեթվան էր՝ կայսրության մուսուլման բարձ-րագույն հոգեւորականության կրոնաիրավական որոշումը:
Կարճ ասած՝ Ա. Այվազյանի մենագրությունում (որն, ի դեպ, վաղուց արդեն գիտական շրջանառության մեջ է մտել, բազմաթիվ գրախոսությունների արժանացել, նաեւ ամբողջությամբ զետեղվել համացանցում) քննության են ենթարկված շատ հարցեր ու հարցադրումներ, որոնց Հ. Դեմոյանն անդրադառնում է իր վերոնշյալ հոդվածում, այդ թվում՝ 1720-ական թթ. Արցախում (եւ Սյունիքում) օսմանյան զորքերին պատճառված պարտութ-յուններն ու մարդկային կորուստները (Ա. Այվազյանի մենագրության էջ 4-20), հայերին ոչնչացնելու մտադրությունները – որոնք սկիզբ էին առել հայոց ազատագրական կռիվների, ինչպես նաեւ ռուսների՝ մերձկասպյան շրջանները ռազմակալելու ժամանակ (էջ 21-32) -, գե-րի ընկած օսմանցի զորահրամանատար Սալեհ փաշայի խոստովանությունը (էջ 39-40): Փաստորեն, Ա. Այվազյանի ամբողջ գիրքը առաջադրում եւ քննում է այն խնդիրները, որոնց մասին գրում է Հ. Դեմոյանը: Վերջինս դրանք ներկայացնում է իբրեւ ի՛ր մտքի արգասիք՝ չհիշատակելով մինչ այդ արված աշխատանքը:
«Օսմանյան կայսրությունում բնաջնջման որոշումներ ընդունելն ու դրանք իրագործելը» ենթագլխում (էջ 33-36), հայ պատմագրության մեջ Ա. Այվազյանն առաջին անգամ ներկայացրել ու վերլուծել է 1720-ական թթ. շիաների ու քրիստոնյաների ոչնչացման վերաբերյալ Օսման-յան կայսրության գերագույն մուֆթիի արձակած կրոնաիրավական որոշումները՝ ֆեթվաները, այնինչ պր. Դեմոյանը, չհիշելով դոկտ. Այվազյանի գրքի մասին, գրում է. «1725 թ. սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու հատուկ ֆեթվա (հրաման) արձակեց օսմանցիներին հաջող դիմադրություն կազմակերպած հայերի դեմ՝ հրամայելով սպանել բոլորին՝ մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու եւ օսմանցի-ների մուտքը դեպի Բաքու շրջափակելու համար»:
Այս ասելով՝ Հ. Դեմոյանը երկակի սխալ է թույլ տալիս. 1) սուլթանը չէր կարող ֆեթվա արձակել, քանի որ դա Օսմանյան կայսրության բարձրա-գույն հոգեւոր հեղինակության՝ շեյխ-ուլ-իսլամ տիտղոսը կրող մեծ մուֆթիի բացառիկ իրավասությունն էր: Սուլթանը նրան էր դի-մում պետական կարեւորություն ունեցող հարցերով, իսկ ֆեթվան իր արձակման պահից ինքնըստինքյան մտնում էր ուժի մեջ եւ նույնիսկ սուլթանն իրավասու չէր դա չեղյալ հայտարարել: 2) 1725թ. հայերի ոչնչացման վերաբերյալ իբր արձակված հատուկ ֆեթվայի մասին պատմական տե-ղեկություններ չկան, գոնե առ այսօր չեն հայտնաբերվել: Հայտնի են Կ. Պոլսում հրապարակված ընդամենը երկու նմանատիպ ֆեթվաներ՝ համապատաս-խանաբար 1723 եւ 1730 թթ., երկուսն էլ առաջին հերթին ուղղված Իրանի շիաների դեմ, ու պակաս չափով՝ քրիստոնյաների դեմ (տե՛ս Ա. Այվազ-յանի նշված աշխատությունը, էջ 33-36):
Հ. Դեմոյանը մեջբերում է Ղարաբաղում 1725թ. գերված օսմանցի զորահրամանատար Սալեհ փաշայի խոստովանությունը, որտեղ վերջինս խո-սում է հայերին ու շիաներին բնաջնջելու սուլթանի «հրամանի» մասին, որի արձակման ժամանակը, սակայն, չի հստակեցվում: Հայ պատմաբա-նը, առավել եւս ՀՑԹԻ-ի նման պատասխանատու կառույցի ղեկավարը պարտավոր է իմանալ, որ սուլթանի հրամանը եւ ֆեթվան բոլորովին տարբեր բա-ներ են: Ուշագրավն այն է սակայն, որ Սալեհ փաշայի խոստովանությունն ամբողջությամբ մեջբերված ու մեկնաբանված է նաեւ Ա. Այվազյանի նշված ուսումնասիրության մեջ (էջ 39-40): Նրա գրքի հետ չափից շատ այս համընկնումները լուրջ մտորումների տեղիք են տալիս……
Ա. Այվազյանը, վերլուծելով Սալեհ փաշայի խոստովանությունը, ընթերցողի ուշադրությունը հրավիրում է աշխարհառազմավարական «սեպի» այն դերին, որ կատարում էին Սյունիքում եւ Արցախում (ոչ միայն Արցախում, ինչպես գրում է Հ. Դեմոյանը՝ ելնելով ներկայի քաղաքա-կան իրադրությունից) կենտրոնացած հայկական զինված ուժերը. «Հայկական Սղնախներն ի վիճակի էին որեւէ պահի կտրելու օսմանյան զորքերի եւ արեւելյան Այսրկովկասի որոշ շրջանները ռազմակալած նրանց սուննի դաշնակիցների՝ կովկասցի լեռնականների միջեւ եղած հաղորդակցութ-յան կարեւոր ուղիներն ու այդպիսով իրական պատնեշ էին օսմ
անյան ծավալապաշտության դեմ» (էջ 39): Դեմոյանի մեկնաբանությունը նույնա-տիպ է. «18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդեպ թրքական մոտեցման ծագումնաբանությունը, որոնց հետագայում Թուրքիան կմեղադրվի Ստամբուլի եւ թրքական Արեւելքի միջեւ անմիջական կապը խափանելու մեջ» (շարադրանքի լեզուն այսպես խառնակ է բնագ-րում-Գ.Յ.):
Դոկտ. Այվազյանը չափազանց հետաքրքրական մի տեղեկություն էլ մեջբերում է մխիթարյան միաբան Եղիա վարդապետի՝ 1725թ. մարտի 9-ին Կ. Պոլսից Մխիթար Սեբաստացուն հասցեագրած նամակից (էջ 28-29): Նամակում ասվում է. «Թագավորը (սուլթան Ահմեդ Գ-ը-Գ.Յ.) կատաղած է հայերի վրա եւ բազմիցս ցանկացել է Պարսկաստանի դեպքերի պատճառով հայերին ի սպառ բնաջնջել, բայց մուֆթին հայերին բնաջնջելու ֆեթվա չի արձա-կել» [«թագաւորն տաղտկացեալ է ի հայոց եւ բազմիցս կամեցեալ է բնաւ զՀայս բնաջինջ առնել, բայց մուֆթին ոչ տուեալ է զհրաման առ ի բնաջինջ առնել զՀայս»]: Ա. Այվազյանի նույն մենագրության մեջ նշված է, որ Ղարաբաղում հայերը գերի էին վերցրել Սալեհ փաշային 1725 թ. մարտի 3-4-ին (էջ 20, էջ 70, ծան. 72): Իսկ, ինչպես նշեցինք, Եղիա վարդապետի նամակը գրվել է 1725 թ. մարտի 9-ին, այսինքն՝ Սալեհ փաշայի հարցաքննության ժամանակ հայերին բնաջնջելու վերաբերյալ հատուկ ֆեթվա
գոյություն չի ունեցել: Այդուհանդերձ՝ 1720-ական թթ. Արեւելյան Հայաստանի (ոչ միայն Ղարաբաղի) հարյուր հազարավոր հայեր ենթարկ-վեցին կոտորածի, բռնի տեղահանության եւ գերեվարության:
Կարծում եմ, ասվածը բավարար է, որպեսզի պարզ լինի, որ Հ. Դեմոյանը պարզապես պարտավոր էր հղում կատարել Ա. Այվազյանի «1720-ական թթ. հա-յոց ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը» մենագրությանը, քանի որ վերջինիս մեջ, ինչպես վերն ար-դեն նշվեց, առաջին անգամ բարձրացվել եւ մասնագիտորեն վերլուծվել են այն խնդիրները, որոնց պր. Դեմոյանն անդրադառնում է իր մարտի 10-ի հոդվածում: Ուրիշի հեղինակային իրավունքի նմանատիպ խախտման փաստի դիմաց՝ զավեշտալի է դիտվում ՀՑԹԻ-ի տարածած հետեւյալ եռալեզու ծանոթագրությունը. «Բոլոր իրավունքները պաշտպանված են: ՀՑԹԻ-ի կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է»:
Կարծում եմ, որ ՀՀ ԳԱԱ-ում պետք է լրջորեն զբաղվեն Հ. Դեմոյանի կողմից գիտական բարոյականության խախտման նշածս դեպքով, ինչպես նաեւ մեզանում տարածում գտած բոլոր նման դեպքերով: Եթե մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում գիտությունն ապագա ունենա, ապա գիտական բարոյակա-նության բոլոր տեսակի խախտումներին պետք է տալ ամենախիստ ու անաչառ գնահատականները: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գերմա-նիայի պաշտպանության նախարար Կարլ Թեոդոր ցու Գուտտենբերգին զրկեցին ինչպես իր պաշտոնից, այնպես էլ իր դոկտորական աստիճանից այն պատճառով, որ իր ավարտաճառում փոխառել էր հատվածներ տարբեր հրապարակումներից ու ելույթներից՝ առանց համապատասխան հղումներ անելու: Գերմանական մամուլը այդ չկայացած գիտնականին անվանեց պարոն Copy-Paste……
3. Պր. Դեմոյանի հոդվածի բոլոր 3 տարբերակները (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն) լիքն են մտքի, մեղմ ասած, անհաջող կառուցվածքներով ու լեզվաոճական սխալներով, որոնք անթույլատրելի են նույնիսկ ուսանողական ռեֆերատի համար: Որպեսզի ասվածը չհնչի իբրեւ մերկապարա-նոց մեղադրանք, ստորեւ մի քանի նախադասություն մեջբերենք հոդվածի հայերեն տարբերակից, մեկնաբանությամբ հանդերձ (մեր սույն հրապարակման ռուսերեն տարբերակում բերված են նմանատիպ օրինակներ Հ. Դեմոյանի ռուսերեն շարադրանքից).
1. Հետեւյալ անմշակ ու թերի կետադրությամբ երկար նախադասության նույնիսկ մի քանի անգամ ընթերցումը թույլ չի տալիս հետեւել հե-ղինակի մտքին.
«Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հար-ցում ճնշումներ գործադրելու քաղաքականությունը եւ Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկ-յունից շատ արդիական է թվում եւ հղումները պատմական փաստերին, այս տեսանկյունից օգնում են լույս սփռել Ղարաբաղյան հարցի շուրջ «թուրքական ռազմավարության» ակունքների վրա»:
2. Լեզվաոճական առումով խառնափնթոր, նույնքան երկար հետեւյալ նախադասության մեջ 3 անգամ գործածվել է «փորձ» բառը, 2-ական անգամ էլ՝ «կող-մից» եւ «ուղղակի/ուղղակիորեն» բառերը. «Չէի ցանկանա պնդել, որ ցեղասպանության 3-րդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականություն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցությունն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկության դեմ հանցագործությունների իրականացման եւ հայ բնակչության արտաքսման փորձերը թույլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիորեն, ներգրավված էր Ղարաբաղում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրագործելու փորձի մեջ»:
3. Հավանաբար, միայն Հ. Դեմոյանին ու նրա քաղաքական հովանավորներին է հայտնի, թե Թուրքիան ինչպես կարող էր առհաս
արակ Ղարաբաղյան հիմնահարցի (տեքստում՝ «դրա») «հանգուցալուծման մասը» լինել՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ լեզվաիմաստային առումով. «Ղարաբաղյան հիմահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակ-ցությունը Թուրքիային վերածեց ավելի շատ հիմնախնդրի, քան թե դրա հանգուցալուծման մասը»:
4. Հոդվածի ավարտին կարդում ենք.
«Թուրքիան պետք է ընդունի հայերի եւ «Pax Ottomanica»-ի շատ ուրիշ ազգերի դեմ իրագործած ցեղասպանությունները, իսկ սեփական պատ-մության վերաշարադրումն անհրաժեշտությունը բխում է սեփական պատմության ու հիշողության հետ «զրոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնությունների ճգնաժամերի հաղթահարման համար»:
ա) Հ. Դեմոյանը չարաշահում է հատուկ եզրույթների գործածումը («Pax Ottomanica», «զրոյական խնդիրներ», Realpolitik), բ) դարձյալ ընկ-նում է նույնաբանության մեջ՝ կրկնելով «սեփական պատմություն» արտահայտությունը, գ) թույլ է տալիս կոպիտ տառասխալ (պետք է լինի ոչ թե «վերաշարադրումն», այլ «վերաշարադրման»).
5. Ստորեւ մեջբերված պարբերության առաջին նախադասության մեջ պրն Դեմոյանը պնդում է, որ Թուրքիան գործոն մասնակցություն է ունե-ցել ղարաբաղյան պատերազմին, իսկ հաջորդ նախադասության մեջ այդ երկիրը ներկայացնում է որպես «պասիվ դիտորդ» (ի դեպ՝ հայերենում «պասիվ» բառի համարժեքը «կրավորական»-ն է): Երկրորդ նախադասության մեջ կրկնված է «դառնալ» բայը. «…Թուրքական կանոնավոր բանակի հարյուրավոր զինվորներ եւ սպաներ, ներառյալ տասը գեներալ, ներգրավված էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողութ-յուններում: Կրկին Թուրքիան դարձավ պարտված կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին՝ դառնալով Բաքվի ստորացուցիչ պարտությունների պա-սիվ դիտորդը»:
«Հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում» ներգրավված թուրք գեներալների՝ Հ. Դեմոյանի նշած թիվը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Պարզապես՝ ադրբեջանական բանակի ընդհանուր թվաքանակը չէր բավարարի 10 թուրք գեներալի համար: Ըն-թերցողին մնում է միայն տարակուսել, թե նա որտեղի՞ց է հայթայթել այդ՝ բացահայտորեն չափազանցված թիվը:
Երկէջանի խառնափնթոր շարադրանքի արդյունքում, Հ. Դեմոյանը բնականաբար չէր կարող արդարացված եզրակացությունների հանգել: Այսպես, նա, ի միջի այլոց, ամփոփում է. «Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային պետությունները ձեւավորվել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդյունքում, եւ ապագայում այս հանգամանքները լուրջ հետեւանքներ են ունենալու երկու պետությունների հա-մար»:
Վերապահումով վերաբերելով Թուրքիային, այդ երբվանի՞ց Ադրբեջանում ազգային պետություն գոյություն ունի, երբ դեռ նոր-նոր ադրբե-ջանցի հանրույթ է ստեղծվում Ադրբեջանական Հանրապետության տարածքում բնակվող բազմաէթնիկ խառնամբոխներից: Մյուս կողմից, հեղինա-կը չի ճշտում՝ ե՞րբ եւ ի՞նչ «հետեւանքներ» են ունենալու Թուրքիայի ու Ադրբեջանի համար նրանց իրագործած ցեղասպանությունները: Ի հեճուկս Հ. Դեմոյանի՝ մենք ականատեսն ենք հակառակ իրականության՝ ցեղասպանություններն ունեցել են աղետալի հետեւանքներ այն ժո-ղովուրդների համար, ում նկատմամբ դրանք իրագործվել են, եւ ոչ միշտ՝ այն պետությունների համար, որոնք դրանք իրագործել են: Հայ ժո-ղովուրդը երկար ժամանակ է, ինչ քաղում է քսաներորդ դարի առաջին ու տակավին անպատիժ մնացած ցեղասպանության դառը պտուղները, այսօր էլ դեռ գտնվելով կյանքի ու մահվան եզրագծին (բավարար է այն աղետալի փաստի արձանագրումը, որ ազգի թվաքանակի ավելի քան երկու երրորդն այսօր ապրում է հայկական գերիշխանությունից դուրս գտնվող երկրներում, ինչն ըստ էության նշանակում է ձուլում եւ սպիտակ ջարդ): Առանց հիմնավորման ճամարտակել Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխներին գալիք ինչ-որ անորոշ «լուրջ հետեւանքների» մասին ոչ այլ ինչ է, քան անլուրջ մոտեցում, ցանկալին իրականություն ներկայացնելու մանկական թոթովանք, պատրանք, բնազանցական մտածողություն, որոնք գիտության հետ որեւէ կապ չունեն:
Մի քանի խոսք եւս լեզվական անհարթությունների մասին, որոնք հարիր չեն նույնիսկ աշակերտին: Շարադրանքում առկա են օտարաբանութ-յուններ, ինչպես ռուսերենի սþոՏռ բառի՝ արեւելահայերենին (վերջին տարիներին նաեւ վերջինիս միջոցով արեւմտահայերենին անցած) «ցանկացած» թարգմանությունը, որ համազգային ախտի է վերածվել եւ որից կարծես փրկություն չունենք (Հ. Դեմոյանը գործածում է, օրինակ, «ցանկացած խոչընդոտ» ցնդաբանությունը. խելքը գլխին ո՞ր մարդը խոչընդոտ կցանկանա), հայերեն համարժեքներ ունեցող օտար բառերի գործա-ծումը (օրինակ «էքսպանսիա»՝ «տարածում»-ի փոխարեն), հոգնակի գոյականներին եզակի բայեր կցելու տարրական սխալները («ձախողվեց … փոր-ձերը», «փորձերը … հանդիսանա» եւ այլն), օտարաբանություն հո
ւշող «կողմից» բառի անհարկի գործածությունը, եւ լեզվական բազմաթիվ այլ սխալներ: Պե՞տք է Հ. Դեմոյանին ու բոլորին հիշեցնել, թե հայոց լեզվի անաղարտության պահպանումը օրենքով ամրագրված պարտավո-րություն է: Ի դեպ, անհարթություններ ու սխալներ կան նաեւ հղման ընդամենը 3 աղբյուրների նշումներում: Հեղինակը իր իսկ հե-ղինակած ՁցՐՓՌÿ Ռ ԽՈՐՈոՈւրՍՌռ ՍՏվՒսՌՍՑ աշխատության անվան մեջ ԽՈՐՈոՈւրՍՌռ-ն հիշատակում է ԽՈՐՈոՈւրՍoռ սխալ ձեւով: Այս սխալը առկա է խնդրո առարկա հոդվածի թե՛ հայերեն եւ թե՛ ռուսերեն շարադրանքների հղման աղբյուրներում, ինչը վկայում է, որ հեղինակը գերազանց է յուրացրել Copy-Paste տեխնոլոգիան…
Ավելին՝ Դեմոյանի հոդվածում ինքն իր գրքի հրատարակության տարեթիվն (ՁցՐՓՌÿ Ռ ԽՈՐՈոՈւրՍՌռ ՍՏվՒսՌՍՑ Չ ՍՏվՓպ XX – վՈփՈսՈ XXI ՉպՍՏՉ: ՌրՑՏՐՌՍՏ-րՐՈՉվՌՑպսՖվօռ ՈվՈսՌջ. – ժՐ.: ԸՉՑՏՐրՍՏպ ՌջՊՈվՌպ, 2006) հետ է տարել ոչ ավել, ոչ պակաս՝ 11 տարով՝ 2006-ի փոխարեն նշելով 1995 թ.: Ի՞նչ է սա՝ ան-փութությու՞ն, լուրջ հարցեր սեփական հիշողությա՞ն հետ, թե՞ կանխամտածված կեղծիք:
Վերջում նկատեմ, որ Հ. Դեմոյանը ճիշտ կաներ, եթե Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության մասին ելույթով հանդես գար փոքր-ինչ ավե-լի վաղ՝ «հայ-թուրքական հաշտության» «մեղրամսի» ժամանակաշրջանում: Ի վերջո, Թուրքիան միայն «ներկայիս» չէ, որ ՀՀ-ին նախապայման-ներ է առաջադրում, ինչպես փորձում է իր ընթերցողին հավատացնել պր. Դեմոյանը: Այդ նախապայմանները հնչել են Թուրքիայի կողմից ՀՀ անկախությունը ճանաչելու վայրկյանից, ինչի ապացույցը այդ պետության՝ իր հարեւան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու ռազմավարական հետեւողական դիրքորոշումն է: Ինչպես հայտնի է, Հ. Դեմոյանը մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» մոլի ջատագովներից էր ու թերեւս միակ դիպլոմավոր հայ պատմաբանը, որը կողմ էր արտահայտվում պատմաբանների հայ-թուրքական հանձնաժո-ղով ստեղծելու վերաբերյալ ՀՀ քաղաքական ղեկավարության ընդունած անխոհեմ որոշմանը:
Քաղաքականության մեջ պատեհապաշտությունը երբեմն պարտադրյալ է, բայց գիտության մեջ բոլոր պարագաներում անբարո է:
Հ. Գ. Վերեւը նշված լեզվական սայթաքումները հերիք չէին կարծես: Բացարձակապես անընդունելի է այն, որ ՀՑԹԻ-ի էլեկտրոնային լրատուն ունի միայն անգլերեն անվանում՝ Musium G-Brief, Electronic Periodical of the Armenian Genocide Museum & Institute, Yerevan, Armenia: Ո՞վ է իրավունք տվել ՀՑԹԻ-ի ղեկավարությանը՝ ոտնահարել ՀՀ Սահմանադրության 12-րդ՝ «լեզվական» հոդվածն ու «Լեզվի մասին» օ-րենքը, որի առաջին հոդվածը հայտարարում է, թե ՀՀ պետական լեզուն (կուզենայի, որ շեշտված լիներ՝ պետական միակ լեզուն)՝‘հայերենը «սպասարկում է հանրապետության կյանքի ԲՈԼՈՐ ոլորտները» (մեծատառերը իմն են-Գ.Յ.): Բացի այդ՝ աշխարհով մեկ ցրվող այդ լրատուի՝ դարձյալ միայն անգլերենով ներկայացված հրատարակման տվյալների սյունակում ՀՀ ԳԱԱ-ն ներկայացված է որպես ոչ թե ՀՑԹԻ-ի վերադաս կառույց, այլ՝ -ճիշտ հակառակը՝ ՀՑԹԻ-ին ենթակա հիմնարկություն, ահա այսպես՝ National Academy of Sciences of the Armenian Genocide Museum-Institute.
Ֆորշի հանրահայտ երգի նմանողությամբ ասենք՝ հենց այսպես էլ Հայոց ցեղասպանության ակադեմական ինստիտուտ ենք ղեկավարում…
Գեւորգ Յազըճյան
պատմական գիտությունների թեկնածու
25 մարտի 2011թ., Երեւան
Հ.Գ. – խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքը:
«Լուսանցք» թիվ 13 (189), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում