Հայ­կա­կան խո­հա­նոց –

(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

- Մրգով կար­կան­դակ

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Շա­քա­րա­վազ – 400 գ

­կա­րագ – 125 գ

­հավ­կիթ – 2 հատ

թթվա­սեր – 2 ճա­շի գդալ

կաթ – 2 ճա­շի գդալ

սո­դա – 1 թե­յի գդալ փխրե­ցու­ցիչ

վա­նիլ – 1 պտղունց

ալ­յուր – 2 բա­ժակ

ժե­լա­տին – 1 ճա­շի գդալ

 

Մի­ջուկ՝

խնձոր – 3 հատ՝ մեծ

բալ – 200 գ՝ ան­կո­րիզ

շա­քա­րա­վազ – 1 ճա­շի գդալ

 

­Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Շա­քա­րա­վա­զը եւ կա­րա­գը խառ­նել, ա­վե­լաց­նել հավ­կի­թը եւ հա­րել, զանգ­վա­ծին ա­վե­լաց­նել թթվա­սե­րը, կա­թը, վա­նիլն ու փխրե­ցու­ցի­չը, նո­րից մի լավ խառ­նել եւ վեր­ջում հա­վե­լել ալ­յու­րը:

Պատ­րաս­տի խմո­րը կա­ղա­պա­րի մեջ հար­թեց­նել:

Խնձոր­նե­րը կե­ղե­ւից հե­ռաց­նել, բա­ժա­նել 2 մա­սի, դնել կաթ­սա­յի մեջ: Կաթ­սա­յում լցնել 1 բա­ժակ ջուր եւ 1 ճա­շի գդալ շա­քա­րա­վազ, կա­փա­րի­չով փա­կել եւ մար­մանդ կրա­կով ե­փել մին­չեւ ե­ռա­լը:

Ե­ռա­լուց ան­մի­ջա­պես հե­տո կաթ­սան կրա­կի վրա­­յից վերց­նել, եփ­ված խնձո­րը հա­նել մի­ջից ու շերտ-շերտ կտրա­տել: Ջու­րը չթա­փել:

Այ­նու­հե­տեւ խնձո­րը, բա­լը շա­րել կա­ղա­պա­րի մեջ բաց­ված  խմո­րի վրա: Դնել ջե­ռո­ցը: Ե­փել 1800-ի տակ՝ 30 րո­պե:

Ջե­ռո­ցից հա­նել, թող­նել սառ­չի, խնձո­րի ջու­րը ա­վե­լաց­նել նա­խա­պես թր­­ջած ժե­լեին եւ տաք-տաք լց­­նել կար­կան­դա­կի վրա:

Ձեզ մնում է վա­յե­լել հա­մեղ կար­կան­դակ­նե­րը՝ զգա­լով գար­նան բույ­րը:

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 200 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

 

Շա­բաթ­վա մար­զա­կան կյան­քից –

 
Հա­յաս­տա­նի գա­վա­թի խա­ղար­կութ­յունն սկսված է

Կի­սաեզ­րա­փա­կիչ ա­ռա­ջին խա­ղում Դի­լի­ջա­նի «Իմ­պուլ­ս»-ը սե­փա­կան դաշ­տում 2:1 հաշ­վով հաղ­թեց Ե­րե­ւա­նի «Ու­լի­ս»-ի­ն: Հան­րա­պե­տութ­յան չեմ­պիո­նը պա­տաս­խան միակ գո­լը խփեց 11 մ ­հար­վա­ծով. խա­ղա­վար­տից 1 րո­պե ա­ռաջ: Կա­յա­ցավ նաեւ ֆու­տ­­բո­լի 2011-2012 թթ. ­Հա­յաս­տա­նի գա­վա­թի խա­ղար­կութ­յան կի­սաեզ­րա­փա­կիչ երկ­րորդ հան­դի­պու­մը. Գյում­րիի «Շի­րա­կ»-ը սե­փա­կան հար­կի տակ 0:1 հաշ­վով պար­տ­­վեց Ե­րե­ւա­նի «Մի­կա­»-ի­ն: Պա­տաս­խան խա­­ղե­րը կկա­յա­նան ա­պ­­րի­լին:

 
Ին­տեր­պո­լը եւ ՖԻ­ՖԱ-ի անվ­տան­գութ­յու­նը

Ին­տեր­պո­լի նախ­կին ղե­կա­վար Ռալֆ Մուտշկ­լեն կգլխա­վո­րի ՖԻ­ՖԱ-ի անվ­տան­գութ­յան դե­պար­տա­մեն­տը: 52-ամ­յա գեր­մա­նա­ցին, ով աշ­խա­տում է Գեր­մա­նիա­յի քրեա­կան ոս­տի­կա­նութ­յան դաշ­նա­յին վար­չութ­յու­նում, այդ պաշ­տո­նում կփո­խա­րի­նի ավստ­րա­լիա­ցի Քրիս Ի­տո­նին:

Ըստ «Reuters»-ի, Մուտշկ­լեն իր պար­տա­կա­նութ­յուն­նե­րի կա­տար­մա­նը կանց­նի հու­նի­սի 1-ից: Նա միա­ժա­մա­նակ պետք է վա­րի պայ­մա­նա­վոր­ված հան­դի­պում­նե­րի հե­տաքն­նութ­յու­նը եւ խա­ղե­րի ժա­մա­նակ ա­պա­հո­վի ան­վ­­տան­գութ­յու­նը:

 

Ար­թուր Դավթ­յա­նը՝ չեմ­պիոն

Հա­յաս­տա­նի տղա­մարդ­կանց սպոր­տա­յին մարմ­նա­մար­զութ­յան 2012թ. չեմ­պիո­նի կո­չու­մը նվա­ճեց Ար­թուր Դավթ­յա­նը: Ե­րե­ւա­նում կա­յա­ցած ՀՀ­ ա­ռաջ­նութ­յու­նում նա լա­վա­գույն արդ­յուն­քը ցույց տվեց բազ­մա­մար­տում: Մրցա­նա­կա­յին 2-3-րդ ­տե­ղե­րը զբա­ղեց­րին հա­մա­պա­տաս­խա­նա­բար Վա­հան Վար­դան­յանն ու Վա­հագն Ստե­փա­նա­նը:

Ա­ռաջ­նութ­յան արդ­յունք­նե­րով ո­րոշ­վե­ցին այն մարմ­նա­մար­զիկ­նե­րը, ո­վքեր մար­տի 25-30-ը Քա­թա­րում հան­դես կգան աշ­խար­հի գա­վա­թի խա­ղար­կութ­յու­նում՝ Ար­թուր Դավթ­յա­նը, Վա­հագն Դավթ­յա­նը, Ար­թուր Թով­մաս­յա­նը եւ Սե­րոբ Սո­ղո­մոն­յա­նը:

Հա­յաս­տա­նի տղա­մարդ­կանց սպոր­տա­յին մարմ­նա­մար­զութ­յան հա­վա­քա­կա­նի գլխա­վոր մար­զիչ Հա­կոբ Սե­րոբ­յա­նը հայտ­նել է, որ ար­դեն ձե­ւա­վոր­վել են մեր ազ­գա­յին եւ ե­րի­տա­սար­դա­կան հա­վա­քա­կան­նե­րը, ո­րոնք մա­յի­սին Մոն­պե­լիե­յում կմաս­նակ­ցեն Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նութ­յա­նը:

Մե­ծա­հա­սակ­նե­րի մրցում­նե­րում Հա­յաս­տա­նը կներ­կա­յաց­նեն Հա­րութ­յուն Մեր­դին­յա­նը
, Ար­թուր Դավթ­յա­նը, Վա­հագն Դավթ­յա­նը, Վա­հան Վար­դան­յա­նը եւ Վա­հագն Ստե­փա­նա­նը: Եվ­րո­պա­յի ե­րի­տա­սար­դա­կան ա­ռաջ­նութ­յա­նը մեր թի­մը հան­դես կգա հե­տեւ­յալ կազ­մով՝ Ար­մեն Պետ­րոս­յան, Ա­րամ Մով­սիս­յան, Վի­գեն Խա­չատր­յան:

 
Նվա­ճեց աշ­խար­հի գա­վա­թի խա­ղար­կութ­յան ու­ղե­գիր

Գրոս­մայս­տեր Է­լի­նա Դա­նիել­յա­նը Թուր­քիա­յի Գա­զիան­թեփ քա­ղա­քում ա­վարտ­ված Եվ­րո­պա­յի կա­նանց ա­ռաջ­նութ­յան արդ­յունք­նե­րով նվա­ճեց աշ­խար­հի գա­վա­թի ու­ղե­գիր: Մեր շախ­մա­տիս­տու­հին 11 հնա­րա­վո­րից վա­ս­­տա­կեց 7,5 միա­վոր եւ հանգր­վա­­նեց մրցա­շա­րա­յին աղ­յու­սա­կի 8-րդ ­հո­րի­զո­­նա­կա­նում: Վա­լեն­տի­նա Գու­նի­նան, Տատ­յա­նա Կո­սին­ցե­ւան եւ Ան­նա Մու­զի­չու­կը վաս­տա­կե­ցին 8,5-ա­կան միա­վոր եւ, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, զբա­ղեց­րե­ցին 1-3-րդ ­տե­ղե­րը: Մեր մյուս շախ­մա­տիս­տու­հի­նե­րը ցույց տվե­ցին մի­ջին արդ­յունք­ներ:

Եվ­րո­պա­յի չեմ­պիո­նի հա­մար

Հա­յազ­գի պրո­ֆե­սիո­նալ բռնցքա­մար­տիկ­նե­րը հայտ­նի են ի­րենց հաղ­թա­նակ­նե­րով եւ կա­մա­յին հատ­կութ­յուն­նե­րով: EBU-ի վար­կա­ծով պրո­ֆե­սիո­նալ բռնցքա­մար­տի կի­սա­թե­թեւ քա­շա­յին կար­գում Եվ­րո­պա­յի չեմ­պիոն Ա­լեքս Միս­կիրտչ­յա­նը կոչ­ման պա­շ­տ­պա­նութ­յան ա­ռա­ջին մե­նա­մար­տը կանց­կաց­նի ֆրան­սիա­ցի Ֆի­լի­պե Ֆրե­նո­յի հետ: Մար­տը կկա­յա­նա ապ­րի­լի 28-ին, Բել­գիա­յի Շար­լե­րո­ւա քա­ղա­քում: Հի­շեց­նենք, որ չեմ­պիո­նի կո­չու­մը Միս­կիրտչ­յա­նը նվա­ճել է մեկ այլ ֆրան­սիա­ցու՝ Ստե­ֆան Տա­կուշ­տա­յի հետ պայ­քա­րում, ո­ւմ ­հետ մե­նա­մար­տել է ան­ցած տար­վա սեպ­տեմ­բե­րին եւ հաղ­թել մրցա­վար­նե­րի բա­ժան­ված ո­րոշ­մամբ:

 

Ար­ցախ­ցին՝ աշ­խարհ­ւի չեմ­պիոն

Ծնուն­դով Մար­տա­կերտ­ցի (Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղ) բռնցքա­մար­տիկ Դա­վիթ Ա­վա­նես­յա­նը Կրաս­նո­դար քա­ղա­քում դար­ձել է աշ­խար­հի չեմ­պիոն: Նա «5 չեմ­պիոն­ներ» մրցա­շա­րում հաղ­թել է քե­նիա­ցի Ջեյմս Օ­նիան­գո­յին եւ դար­ձել WBC վար­կա­ծով աշ­խար­­հի չեմ­պիոն: Մե­նա­մար­տի 3-րդ ­ռա­ուն­­­դում Քե­նիան ներ­կա­յաց­նող բռնցքա­մար­տի­կը հայտն­վել է նո­կաու­տում: Հա­յազ­գի բռնց­­քա­­մար­տի­կը Ռու­սաս­տա­նի կրկնա­կի չեմ­պիոն է, WBC վար­կա­ծով աշ­խար­հի ե­րի­տա­սար­դա­կան չեմ­պիոն եւ այժմ ներ­կա­յաց­նում է Կրաս­նո­դա­րի մար­զի Պյա­տի­գորսկ քա­ղա­քը: Ի պա­տիվ հաղ­թա­նա­կի, Դա­վի­թը հար­թա­կում շրջել է ռու­­սա­կան եւ հայ­կա­կան դրոշ­նե­րով:

 

Ար­սեն Պետ­րոս­յան

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 150 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

«Լու­սանցք» թիվ 10 (231), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։