Հա­ջո­ղութ­յուն «Դա­սա­կան եվ­րա­տե­սիլ»-ում

«Դա­սա­կան Եվ­րա­տե­սիլ 2012»-ում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող 15-ամ­յա քա­նո­նա­հար Նա­րեկ Կա­զազ­յա­նը զբա­ղեց­րել է 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը: Նա դաշ­նա­կա­հա­րու­հի Ա­նա­հիտ Դիլ­բանդ­յա­նի եւ Ավստ­րիա­յի պե­տա­կան սին­ֆո­նիկ նվա­գախմ­բի հետ կա­­տա­րել է Խա­չա­տուր Ա­վե­տիս­յա­նի քա­նո­նի հա­մար գրված 2-րդ ­կոն­ցեր­տը:

Եզ­րա­փա­կի­չին մաս­նակ­ցել են ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ նաեւ Չե­խիա­յից, Ավստ­րիա­յից, Լե­հաս­տա­նից, Գեր­մա­նիա­յից, Բե­լա­ռու­սից եւ Նոր­վե­գիա­յից: Ավստ­րիան ներ­կա­յաց­նող ջու­թա­կա­հար Է­մա­նո­ւել Ճգնա­վոր­յա­նը զբա­ղեց­րել է 2-րդ ­տե­ղը:

Գլխա­վոր մրցա­նա­կը ստա­ցել է նոր­վե­գիա­ցի ջու­թա­կա­հար Էյ­վինդ Հոլց­մարկ Ռինգս­տան­դը: Վիեն­նա­յում անց­կաց­վող մի­ջազ­գա­յին հե­ռուս­տա­տե­սա­յին ե­րաժշ­տա­կան 16-րդ մր­­ցույ­թին Հա­յաս­տա­նը մաս­նակ­ցում էր ա­ռա­ջին ան­գամ:

Հու­սանք, որ «Դա­սա­կան եվ­րա­տե­սիլ»-ը նույն­պես Հա­յաս­տա­նում կհյու­րըն­կալ­վի, եւ մեր ազ­գա­յին այլ նվա­գա­րան­ներ եւս կար­ժա­նա­նան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման:

 

*  *  *

 

Հայ­կա­կան խո­հա­նոց –

(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

– Իշխանի խորովի

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Իշխան – 1.5 կգ

կարագ – 100 գ

լավաշ

կիտրոն

աղ

սպիտակ եւ կարմիր պղպեղ

ծիտրոն

սխտոր

 

­Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Իշխանը մաքրել, լվանալ, հեռացնել փշերը, պոչամասն ու գլխամասը: Մնացած ձուկը բաժանել 3 մասի: Կտորները հա­մեմել աղով, սպիտակ եւ կարմիր պղպեղով: 1 ժամ թողնել էմալապատ ամանի մեջ:

Ձկան յուրաքանչյուր կտորը փաթաթել կտրատած լավաշի մեջ եւ շարել ցանցի վրա:

Կարագը տրորել, դրան խառնել կիտ­րո­նի կեղեւը, ծիտրոնն ու սխտորը, եւ սա քսել լավաշով ձկներին: Ցանցով ձկները դնել նախապես 1500-ով տաքացրած ջե­ռո­ցը (տակն էլ՝ երկրորդ տակդիրը, որպեսզի յուղը թափվի վրան): Հետո տաքությունն իջեցնել 100-1200-ի, եւ ձուկը եփել 35-40 րոպե:

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 200 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

 

Շա­բաթ­վա մար­զա­կան կյան­քից –

 

Ազ­գա­յին ա­ռաջ­նութ­յան ա­նակն­կալ­նե­րը

Մա­յի­սի 16-ին «Փյու­նի­կ»-ը 4:2 հաշ­վով հաղ­թեց «Ու­լի­ս»-ի­ն: Ֆուտ­բո­լի Հա­յաս­տա­նի չեմ­պիո­նը այդ­պես էլ չի կա­րող­սա­նում վե­րագտ­նել իր խա­ղը: «Մեր ֆուտ­բո­լիստ­նե­րը «Փյու­նի­կ»-ի­ն ­պարտ­վե­ցին ի­րենց ա­րա­գութ­յամբ, թե մտքի, թե՝ վազ­քի»,- ֆուտ­բո­լի Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նութ­յան հե­տաձգ­ված 1-ին փու­լի խա­ղում կրած պար­տութ­յու­նից հե­տո հայ­տա­րա­րեց «Ու­լի­ս»-ի գլխա­վոր մար­զիչ Սե­ւա­դա Ար­զու­ման­յա­նը: Ըստ գլխա­վոր մարզ­չի թի­մը ներ­կա­յումս գտնվում է հո­գե­բա­նա­կան բարդ վի­ճա­կում, ին­չը ցա­վա­լի է, քան­զի այս թի­մը պետք է ներ­կա­յաց­նի մեր եր­կի­րը Եվ­րո­պա­յի չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում:
Մյուս հան­դի­պում­նե­րում գրանց­վե­ցին այս­պի­սի արդ­յուք­ներ. «Շի­րա­կ»-«Մի­կա»՝ 1:1, «Բա­նան­ց»-«Իմ­պուլ­ս»՝ 1:2, «Գան­ձա­սա­ր»-«Ա­րա­րա­տ»՝ 1:0:

8-րդ փու­լից հե­տո մրցա­շա­րա­յին աղ­յու­սակն այս­պի­սի տեսք ու­նի. «Մի­կա» 17 միա­վոր, «Գան­ձա­սար»՝ 16, «Իմ­պուլս»՝ 16, «Շի­րակ»՝ 13, «Փյու­նիկ»՝ 12, «Բա­նանց»՝ 9, «Ա­րա­րատ»՝ 3 եւ «Ու­լիս»՝ 3:

 

Ո­ՒԵ­ՖԱ-ի ար­տո­նա­գիր ստա­ցան 7 թի­մեր

Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յի Ար­տո­նագր­ման կո­մի­տեի 1-ին ատ­յա­նի մար­մի­նը «Փյու­նի­կ», «Գան­ձա­սա­ր», «Բա­նան­ց», «Մի­կա», «Ու­լի­ս», «Է­րե­բու­նի-Դի­լի­ջա­ն» եւ «Շի­­րա­կ» ա­կումբ­նե­րին Ո­ՒԵ­ՖԱ-ի ար­տո­նա­գիր է շնոր­հել: Դա նշա­նա­կում է, որ վե­րոնշ­յալ ա­կումբ­նե­րի ա­ռա­ջին թի­մե­րը կա­րող են մաս­նակ­ցել Ո­ՒԵ­ՖԱ-ի 2012/2013 թթ­. ա­կում­բա­յին մրցա­շա­րե­րին: Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նութ­յան բար­ձա­գույն խմբի ա­կումբ­նե­րից Ո­ՒԵ­ՖԱ-ի ար­տո­նա­գիր չի շնորհ­վել միայն Ե­րե­ւա­նի «Ա­րա­րա­տ»-ի­ն:

Նշենք, որ Ո­ՒԵ­ՖԱ-ի 2012/2013 թթ­ ա­կում­բա­յին մրցա­շա­րե­րին Հա­յաս­տա­նից մաս­նակ­ցե­լու են միայն 4 թի­մեր՝ Ե­ր­­ե­ւա­նի «Ու­լի­ս»-ը չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում, Ե­րե­ւա­նի «Փյու­նիկ»-ը, Կա­պա­նի «Գան­ձա­սա­ր»-ը եւ Գյում­րիի «Շի­րա­կ»-ը՝ Եվ­րո­պա­յի լի­գա­յում:

 

Բո­ցա­վառ­վեց Օ­լիմ­պիա­կան կրա­կը

Հու­նա­կան Օ­լիմ­պիա­յում բո­ցա­վառ­վեց հեր­թա­կան Օ­լիմ­պիա­կան կրա­կը: Ա­վան­դույ­թի հա­մա­ձայն` այն վա­ռել են ա­րե­ւի ճա­ռա­գայթ­նե­րով, եւ այժմ կրա­կը կճա­նա­պար­հոր­դի Հու­նաս­տա­նի տա­րած­քով: Հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղութ­յա­նը ներ­կա են ե­ղել Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Ժակ Ռոգ­գեն, Հու­նաս­տա­նի Ազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Սպի­րոս Կապ­րա­լո­սը եւ Լոն­դո­նի Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ Սե­բաս­տիան Կոեն:

Մեծ Բրի­տա­նիա­յի միաց­յալ թա­գա­վո­րութ­յան եւ Իռ­լան­դիա­յի տա­րած­քով ջա­հի փո­խան­ցա­վազ­քը կտ­­ե­ւի 70 օր: 30-րդ­ օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի մայ­րա­քա­ղաք Լոն­դո­նի օ­լիմ­պիա­կան մար­զա­դաշ­տում կրա­կը կբո­ցա­վառ­վի խա­ղե­րի բաց­ման օ­րը` հու­լի­սի 27-ին:

Նշենք, որ այս ա­րա­րո­ղութ­յունն ա­ռանց մի­ջա­դե­պե­րի չի ան­ցել: Ուժ­գին քա­մին հանգց­րել է օ­լիմ­պիա­կան կրա­կը: Ա­րա­րո­ղութ­յան մաս­նա­կից­նե­րից ա­մե­նա­մոտ կանգ­նա­ծը ստիպ­ված է ե­ղել շար­քից դուրս գալ, վերց­նել օ­լիմ­պիա­կան կրա­կից վառ­ված հա­տուկ լամպն ու կրկին վա­ռել կրա­կը: Այս ան­նա­խա­դեպ ի­րա­դար­ձութ­յու­նից մի­ջա­ցա­ռու­մը չի տու­ժել եւ շա­րու­նակ­վել է սո­վո­րա­կան ըն­թաց­քով:

 

ՄՕԿ նա­խա­գա­հը վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել Թուր­քիա­յին

Թուր­քիան իր թեկ­նա­ծութ­յունն է ա­ռա­ջադ­րել 2020թ. Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը եւ Եվ­րո­պա­յի ֆուտ­բո­լի ա­ռաջ­նութ­յու­նը կազ­մա­կեր­պե­լու հա­մար, ին­չից դժգո­հել է ՄՕԿ նա­խա­գահ Ժակ Ռոգ­գեն: Սա հա­կա­սում է ՄՕԿ-ի կա­նո­նադ­րութ­յա­նը, քան­զի նույն տա­րում չի կա­րե­լի 2 խո­շոր մար­զա­կան մրցա­շար անց­կաց­նել մեկ երկ­րում:

Այս ա­ռի­թով Ժակ Ռոգ­գեն վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել Թուր­քիա­յին: Հի­շեց­նենք, որ 2020թ. օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի թեկ­նա­ծու մայ­րա­քա­ղաք­նե­րի վերջ­նա­կան ցու­ցա­կը կհաս­տատ­վի մա­յի­սի 23-ին, Քվե­բե­կում:

 

Ար­սեն Պետ­րոս­յան

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 150 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                     «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                     «Հայմամուլ»՝   58-94-12   

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22                     «Լուսանցք»՝      52-38-75

 

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

 

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրա­գրա­վաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքե­նա­գրական եւ խմբագրական աշխա­տանք­ներ:

 

«Լու­սանցք» թիվ 18 (239), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։