Ի­րա­վա­կան գրոհ՝ ի շահ ար­դա­րութ­յան -


Ա­նար­դա­րա­դա­տութ­յու­նը փաս­տա­բան­նե­րին էլ հու­նից հա­նեց
 

Հու­նի­սի 11-ին հայ­տա­րար­ված փաս­տա­բան­նե­րի գոր­ծա­դու­լին միա­ցել էին մոտ 600 փաս­տա­բան: Նրանք, ի նշան ՀՀ վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի կող­մից դրս­­ե­ւոր­վող կա­մա­յա­կան գոր­ծե­լա­կեր­պի, մե­կօր­յա գոր­ծա­դուլ հայ­տա­րա­րե­ցին:

Մի խումբ դա­տա­վոր­ներ փաս­տա­բան­նե­րի գոր­ծա­դու­լը ո­րա­կել են «ա­պօ­րի­նի», քա­նի որ Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիր­քը սահ­մա­նում է, որ ար­հես­տակ­ցա­կան միութ­յուն չու­նե­ցող կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը գոր­ծա­դուլ կա­րող են ա­նել աշ­խա­տող­նե­րի առն­վազն 2/3-ի պա­հան­ջով: Իսկ այս հա­կա­փաս­տար­կը Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի ան­դամ Գ­­ե­ւորգ Գյո­զալ­յա­նը հա­մա­րել է «ի­րա­վա­բա­նո­րեն անգ­րա­գի­տութ­յու­ն», քա­նի որ գոր­ծա­դուլ տեր­մի­նը պար­զա­պես օգ­տա­գոր­ծում է, որ պարզ լի­նի, թե «ինչ բո­ղո­քի ակ­ցիա է ա­րվում», բայց դա Աշ­խա­տան­քա­յին օ­րենսգր­քով սահ­ման­ված գոր­ծա­դու­լը չէ եւ չի էլ կա­րող լի­նել այն պարզ պատ­ճա­ռով, որ Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիր­քը փաս­տա­բան­նե­րի վրա չի տա­րած­վում: «Փաս­տա­բան­նե­րի կող­մից անց­կաց­վող գոր­ծա­դու­լը չի կա­րող Աշ­խա­տան­քա­յին օ­րենսգր­քով կար­գա­վոր­վել, ո­րով­հե­տեւ փաս­տա­բան­նե­րը չու­նեն գոր­ծա­տո­ւ»,- պար­զա­բա­նել է Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի ան­դա­մը:

Մեկ այլ հայ­տա­րա­րութ­յուն էլ տա­րա­ծել է ՀՀ ­դա­տա­կան դե­պար­տա­մեն­տի մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան եւ հա­սա­րա­կայ­նութ­յան հետ կա­պե­րի ծա­ռա­յութ­յու­նը, ո­րով կոչ էր ա­նում փա­ս­­տա­բան­նե­րին «ի­րենց մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նութ­յուն­ներն ի­րա­կա­նաց­նե­լիս ա­ռաջ­նորդ­վել փաս­տա­բա­նի ա­ռա­քե­լութ­յամբ եւ չփոր­ձել մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով եւ շին­ծու վար­քով ճն­­շում գոր­ծադ­րել դա­տա­կան իշ­խա­նութ­յան վրա»:

Փաս­տա­բան­նե­րը ի­րենց փաս­տա­կան ա­պա­ցույց­նե­րը ներ­կա­յաց­րին ա­սու­լի­սի ժա­մա­նակ: «Մեզ մե­ղադ­րում են, որ ե­ռաս­տի­ճան դա­տա­կան հա­մա­կար­գը չենք հաս­կա­նում կամ փոր­ձում ենք այդ ա­մե­նը կա­պել ան­կա­տար օ­րենսդ­րա­կան դաշ­տի հետ… Մենք ո­րո­շում­ներ ցույց կտանք, փաս­տեր կներ­կա­յաց­նենք, որ Վճռա­բեկ դա­տա­րա­նը ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լիս եր­կա­կի ստան­դարտ­ներ է կի­րա­ռում՝ կախ­ված սուբ­յեկտ­նե­րից: Պատ­ճառ­նե­րը սուբ­յեկ­տիվ են, ոչ թե օբ­յեկ­տիվ՝ ինչ­պես փոր­ձում են ի­րենք ներ­կա­յաց­նե­լ»,- նշում է փաս­տա­բան Գ. Գյո­զալ­յա­նը: Եվ փաս­տա­բան­նե­րը պա­հան­ջում են վերջ դնել վե­րին ատ­յա­նի դա­տա­րա­նի «դաբ­րո­նե­րո­վ­ ա­ռաջ­նորդ­վող ա­նար­դա­րա­դա­տութ­յա­նը»:

Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Ռու­բեն Սա­հակ­յա­նը փաս­տա­բան­նե­րի այս քայ­լից օ­գուտ չի տես­նում եւ կար­ծում է, որ պետք է դի­մել կտրուկ մի­ջոց­նե­րի. «Վճռա­բեկ դա­տա­­րա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը իր բո­վան­դա­կութ­յամբ նման է այդ դա­տա­կան ակ­տե­րին, ո­ր­­ոնք դրդ­­ե­ցին փա­ս­­տա­բան­նե­րին բո­ղո­քի ակ­ցիա­ներ կազ­մա­կեր­պել: Այդ հայ­տա­րա­րութ­յու­նը մենք կմեկ­նա­բա­նենք ա­ռա­ջի­կա­յու­մ: ­Հար­­կա­վոր է ըն­դա­մե­նը մեկ գործ վերց­նել, որն ա­վարտ­վել է դա­տաքն­նութ­յամբ եւ այդ գոր­ծի վե­րա­բեր­յալ քննարկ­մա­նը հր­­ա­վի­րել բո­լոր նրանց, ով­քեր առն­չութ­յուն են ու­նե­ցել եւ խա­րա­զա­նել, հարց­նել՝ դա­տա­վոր X, ին­չո՞ւ­ ես մար­­դ­­կանց զրկել պաշտ­պան ու­նե­նա­լու ի­րա­վուն­քից, ու­նեի՞ր­ այդ ի­րա­վուն­քը: Ե­թե կա­սի՝ ա­յո, ճի­պո­տել, ե­թե կա­սի՝ ոչ, է­լի ճի­պո­տել: Օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում՝ ճի­պո­տել: Հե­տո անց­նել մյուս դա­տա­րա­նին՝ Վե­րաքն­նի­չին, հե­տո՝ Վճռա­բե­կին: Այ, այս օ­րե­րին Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը Ա­րա­րատ Մու­րադ­խան­յա­նի գոր­ծով վճիռ կա­յաց­րեց: Հար­կա­վոր է հարց տալ Մկրտում­յան Ար­մա­նին (Վճռա­բեկ դա­տա­րա­նի նա­խա­գահն է)՝ ին­չո՞ւ ­մեր կա­ռա­վա­րութ­յու­նը պետք է վճա­րի 6.000 եվ­րո ձեր թույլ տված սխալ­նե­րի հա­մար, իսկ դուք 2 մլն­.-ից ա­վե­լի աշ­խա­տա­վարձ ստա­նաք ա­մեն ա­միս եւ թույլ տաք նման խախ­տում­ներ:

Ին­չո՞ւ»:

Ըստ մեր փաս­տա­բան­նե­րի, ՄԻԵԴ-ում Հա­­յաս­տա­նը պարտ­վում է օ­րենսդ­րութ­յան ան­կա­տա­րութ­յան պատ­ճա­ռով նաեւ: Դի­ցուկ՝ ՄԻԵԴ կա­յաց­րած ո­րոշ­մամբ, ՀՀ­-ում խախտ­վել է Մար­դու ի­րա­վունք­նե­րի կոն­վեն­ցիա­յի 5-րդ ­հոդ­վա­ծը եւ ցմահ դա­տա­պարտ­յալ Ա­րա­րատ Մու­րադ­խան­յա­նը 2004-2007թթ. ա­նօ­րի­նա­կան կեր­պով է կա­լան­քի տակ պահ­վել: Ըստ նույն ո­րոշ­ման, ո­րը հրա­պա­րակ­վել է ՄԻԵԴ կայ­քէ­ջում, ՀՀ ­կա­ռա­վա­րութ­յու­նը պար­տա­վոր­վե­լու է ցմահ ա­զա­տազրկ­ման դա­տա­պարտ­ված Ա­րա­րատ Մու­րադ­խան­յա­նին, որ­պես փոխ­հա­տու­ցում, վճա­րել 6.000 եվ­րո: Ի՞նչ ­հիմ­քով է պարտ­վել ՀՀ-ն եւ արդ­յոք նշված գու­մարն ար­տա­ցո­լում է դի­մու­մա­տո­ւ
ի պա­հանջն ամ­բող­ջութ­յամբ:

Ի սկզբա­նե ՀՀ­-ից դի­մու­մա­տուն պա­հան­ջել է 100 հազ. եվ­րո՝ որ­պես նյու­թա­կան վնաս եւ 250 հա­զ. եվ­րո՝ որ­պես բա­րո­յա­կան կամ ոչ նյու­թա­կան վնաս: Ընդ­հա­նուր առ­մամբ, այս գոր­ծով դի­մու­մա­տուն երկ­րից պա­հան­ջել է 350 հա­զար եվ­րո: Դրա դի­մաց ՄԻԵԴ-ը բա­վա­րա­րել է միայն 6.000 եվ­րո­յի պա­հան­ջը՝ կա­ռա­վա­րութ­յան ա­ռար­կութ­յուն­նե­րի հի­ման վրա: Հա­յաս­տա­նը պարտ­վել է միայն Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան կոն­վեն­ցիա­յի 5-րդ ­հոդ­վա­ծի մա­սով՝ պայ­մա­նա­վոր­ված այն հան­գա­ման­քով, որ 2004թ. քրեա­կան դա­տա­վա­րութ­յան օ­րենսդ­րութ­յու­նը հստակ չէր տա­րան­ջա­տում, թե նախ­նա­կան կա­լան­քը դա­տա­րա­նի կող­մից նախ­նա­կան քննութ­յան փու­լում ինչ ժամ­կե­տով է կար­գա­վոր­վում: Այլ կերպ ա­սած՝ ՄԻԵԴ-ի կող­մից 320 հա­զ. եվ­րո­յի փո­խա­րեն 6.000 եվ­րո վճար­ման պար­տա­վո­րութ­յուն սահ­մա­նող ո­րո­շում կա­յաց­նե­լու հա­մար հիմք են ծա­ռա­յել ոչ թե պե­տա­կան մար­մին­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, այլ միայն օ­րենսդ­րութ­յան ան­կա­տա­րութ­յու­նը եւ դրա ան­հա­մա­պա­տաս­խա­նութ­յու­նը Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան կոն­վեն­ցիա­յի պա­հանջ­նե­րին:

5 փաս­տա­բան­նե­րով կազմ­ված հանձ­նա­խում­բը, ո­րը ստեղծ­վել է մա­յի­սի 25-ին եւ ո­րի ան­դամ­ներն են փաս­տա­բան­ներ Գե­ւորգ Գյո­զալ­յա­նը, Ա­րա Զոհ­րաբ­յա­նը, Կա­րեն Մեժ­լում­յա­նը, Լու­սի­նե Սա­հակ­յա­նը եւ Հայկ Ա­լում­յա­նը, շա­րու­նա­կում է սկսած գոր­ծը: Ընդ­հա­նուր առ­մամբ, Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տում գոր­ծում է 1152 փաս­տա­բան, սա­կայն նրանց մի մա­սը աշ­խա­տում են պե­տա­կան հիմ­նարկ­նե­րում եւ հե­ռու են պա­հում ի­րենց:

Հանձ­նա­խում­բը հա­մա­րում է, որ դա­տա­կան հա­մա­կար­գի վե­րա­բեր­յալ բա­ցա­սա­կան կար­ծիք ու­նեն ոչ միայն փաս­տա­բան­նե­րը: «Այն, որ Հան­րա­պե­տութ­յու­նում այ­սօր կա ար­դա­րութ­յան դե­ֆի­ցիտ, կաս­կած չի հա­րու­ցում եւ դա է վկա­յում այն, որ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ այդ փաս­տը ըն­դու­նում էին քա­ղա­քա­կան բո­լոր ու­ժե­րը, այդ թվում՝ իշ­խող, խոս­տա­նա­լով քայ­լեր կա­տա­րել ի­րա­վի­ճա­կը շտկե­լու ուղ­ղութ­յամբ… Մար­դիկ ի­րենց նկատ­մամբ դրս­­ե­ւոր­վող ա­նար­դա­րութ­յու­նից, այդ թվում պե­տա­կան տար­բեր մար­մին­նե­րի կող­մից, փոր­ձում են պաշտ­պան­վել եւ ար­դա­րութ­յուն գտնել դա­տա­րան­նե­րում: Սա­կայն պարզ­վում է, որ դա­տա­րան­նե­րը, ո­րոնք կոչ­ված են ար­դա­րա­դա­տութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լով վե­րա­կանգ­նել ար­դա­րութ­յու­նը, ի­րենց գոր­ծու­նեութ­յամբ, «ար­դա­րա­դա­տութ­յամբ» էլ ա­վե­լի են խո­րաց­նում ար­դա­րութ­յան ճգնա­ժամն ու անվս­տա­հութ­յու­նը պե­տութ­յան եւ դա­տա­րան­նե­րի հան­դեպ»,- հայ­տա­րա­րել է հանձ­նա­խում­բը՝ հա­վե­լե­լով, որ փաս­տա­բան­ներն էլ ու­նեն ի­րենց դե­րը ար­դա­րա­դա­տութ­յան հա­մա­կար­գում եւ փա­ս­­տա­բան­նե­րի շար­քե­րում էլ կան թե­րա­ցում­ներ կամ բա­ցա­սա­կան ե­րե­ւույթ­ներ, սա­կայն խա­ղի կա­նոն­ներ թե­լադ­րո­ղը պե­տա­կան իշ­խա­նութ­յամբ օժտ­ված ՀՀ վճ­ռա­բեկ դա­տա­րանն է:

Ան­դա­դառ­նա­լով փաս­տա­բան­նե­րի գոր­ծա­դու­լին, ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Հրայր Թով­մաս­յա­նը նշել է. «Փաս­տա­բան­նե­րը գոր­ծա­դուլ չեն ա­նում, քա­նի որ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիր­քը փաս­տա­բան­նե­րի վրա չի տա­րած­վում, դա գոր­ծա­դուլ չի: Ինչ-որ մի բան են մո­գո­նե­լ»: Ըստ նրա, լավ է, որ փաս­տա­բան­ներն ի­րենք են խնդիր­նե­րը վեր հա­նում, «խնդրի էութ­յու­նը կա­յա­նում է նրա­նում, թե Վճռա­բեկ դա­տա­րա­նը գոր­ծե­րը վա­րույթ ըն­դու­նե­լով ու­նի՞ միաս­նա­կան պրա­կ­­տի­կա, թե ո­չ»: Նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տա­րը շեշ­տել է, որ Վճռա­բեկ դա­տա­րա­նի ըն­դու­նած ո­րո­շում­նե­րը պետք է ձայ­նագր­վեն եւ մատ­չե­լի դառ­նան ու պարզ­վի՝ այս­տեղ կա­մա­յա­կա­նութ­յուն կա՞, թե չկա: Վճռա­բեկ դա­տա­րա­նը դա Վճռա­բեկ դա­տա­րանն է, եւ Հրայր Թով­մաս­յա­նը հի­շեց­րել է Ա­մե­րիկ­յան գե­րա­գույն դա­տա­րա­նի նշա­նա­բա­նը՝ «Մենք ճիշտ ենք, ոչ թե, որ ճիշտ ենք, մենք ճիշտ ենք, ո­րով­հե­տեւ վեր­ջինն են­ք»: Նա ճիշտ չի հա­մա­րում ՀՀ­-ում Վճռա­բեկ դա­տա­րա­նից հե­տո եւս ­մեկ ատ­յան ստեղ­ծե­լը. «Ա­ռա­ջի­կա 4 տար­ում դա­տաի­րա­վա­կան բա­րե­փո­խում­նե­րի ծրագ­րով շատ հար­ցե­րի հստակ պա­տաս­խ­­ան­ներ կտր­­վեն»:

Բո­ղո­քի փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րած փաս­տա­բան­նե­րը պա­հան­ջում են Վճռա­բեկ դա­տա­րա­նից մեր­ժումն էլ կա­տա­րել օ­րեն­քի հա­մա­ձայն. նիստ գու­մա­րել, ո­րի ներ­կա­նե­րի մեծ մա­սը կողմ պետք է քվեար­կի մեր­ժե­լուն, եւ կազ­մել ար­ձա­նագ­րութ­յուն, ին­չը չի ար­վում: «Վճռա­բեկ դա­տա­րա­նը, մեր գոր­ծա­դու­լի մա­սին ի­մա­նա­լով, հայ­տա­րա­րութ­յուն է տա­րա­ծել՝ փոր­ձե­լով ա­հա­բե­կել մեզ: Հայ­տա­րա­րել է, թե փաս­տա­բան­նե­րը կախ­յալ են: Մենք ո­րե­ւէ լծակ չու­նենք փաս­տա
­բան­նե­րի բո­ղո­քին միա­նալ ստի­պե­լու հա­մար, նու­յնիսկ ՀՀ ­փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Ռու­բեն Սա­հակ­յա­նը որ­պես շար­քա­յին ան­դամ է մաս­նակ­ցում բո­ղո­քին: Դա­տա­կան հա­մա­կար­գը, սա­կայն, պետք է լի­նի հան­դուր­ժող, ոչ թե նման «տղա­յա­կա­ն» պա­տաս­խան տա»,- ա­սել է փաս­տա­բան Կա­րեն Մեժ­լում­յա­նը:

Փաս­տա­բան Հա­րութ­յուն Բաղ­դա­սար­յանն էլ պար­զա­բա­նել է, թե քա­նի որ հա­մա­ձայն ՀՀ ­Սահ­մա­նադ­րութ­յան 92-րդ ­հոդ­վա­ծի, ար­դա­րա­դա­տութ­յու­նը մեր երկ­րում պետք է ի­րա­կա­նաց­վի դա­տա­րա­նի կող­մից, ա­պա ե­թե դա­տա­րա­նը չի ըն­դու­նում վա­րույթ, ու­րեմն ի­րա­կա­նաց­վա­ծը ար­դեն ար­դա­րա­դա­տու­թուն չէ:

Գոր­ծա­դու­լի նա­խա­ձեռ­նող խմբի ան­դամ Լու­սի­նե Սա­հակ­յա­նը հայտ­նել է, որ ե­թե ի­րա­վի­ճա­կը չշտկվի, շա­րու­նա­կե­լու են ի­րենց բո­ղո­քի ակ­ցիան: Իսկ պատ­ճառն ար­դա­րա­դա­տութ­յան հա­մա­կար­գի խայ­տա­ռակ խախ­տում­ներն են: «Եվ նա­խաքն­նութ­յան ըն­թաց­քում, եւ դա­տաքն­նութ­յան փու­լում դա­տա­խա­զութ­յու­նը, ա­ռա­ջին ատ­յա­նի, վե­րաքն­նիչ դա­տա­րան­նե­րը խայ­տա­ռակ ա­պօ­րի­նութ­յուն­ներ են ա­նում, եւ Վճռա­բեկ դա­տա­րա­նը, քա­նի որ իր տե­ղում չէ, խախ­տում­նե­րը շա­րու­նակ­վում են: Ե­թե Վճռա­բեկ դա­տա­րա­նը լի­նի իր դե­րում, ի­րա­վի­ճա­կը կշտկվի»,- նշել է փաս­տա­բա­նը՝ հա­վե­լե­լով, որ ի­րենց բո­ղոքն ա­ռա­ջին հեր­թին ուղղ­ված է Վճռա­բեկ դա­տա­րա­նին:

Լու­սի­նե Սա­հակ­յա­նը հա­վե­լել է նաեւ. «Մենք փորձ ենք ա­նում, ե­թե փո­փո­խութ­յուն­ներ չե­ղան, դի­մե­լու ենք նաեւ այլ քայ­լե­րի: Մեր պա­հան­ջը մեկն է, որ­պես­զի ի­րա­կա­նաց­նեն ի­րենց գոր­ծա­ռույ­թը, ին­չի հա­մար լիա­զոր­ված են»: Իսկ բո­ղո­քի ա­ռի­թը խախ­տում­նե­րի ա­հա­վոր քա­նա­կն­ է, որ  գնա­լով ա­վե­լա­նում է, ու այդ ա­մե­նը կան­խե­լու բազ­մա­թիվ գոր­ծո­ղութ­յուն­նե­րն­ ան­տես­վել են:

Ի դեպ, դժգո­հել է նաեւ ՀՀ ­Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը: Վճռա­բեկ դա­տա­րա­նի հայ­տա­րա­րութ­յան մեջ ՄԻՊ Կա­րեն Անդ­րե­աս­յանն իր նկատ­մամբ սպառ­նա­լիք է նկա­տել: Նա անդ­րա­դար­ձել է Վճռա­բեկ դա­տա­րա­նի կող­մից տա­րած­ված հայ­տա­րա­րութ­յա­նը, որ­տեղ Պաշտ­պա­նի վար­քա­գիծն ա­նըն­դու­նե­լի էր հա­մար­ել: Հի­շեց­նենք, որ սա սկսվեց այն բա­նից հե­տո, երբ Կա­րեն Անդ­րեաս­յա­նը 3 դա­տա­վոր­նե­րի՝ Ե­րեմ Ե­սո­յա­նին, Մա­սիս Ռե­հան­յա­նին ու Յու­րիկ Իս­կո­յա­նին ներ­կա­յաց­րել է ՀՀ­ ար­դա­րա­դա­տութ­յան խորհր­դին՝ կար­գա­պա­հա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան են­թար­կե­լու հա­մար:

Մե­ծա­ծա­վալ հայ­տա­րա­րութ­յան վեր­ջում ՄԻՊ-ը հայտ­նում է, որ Պաշտ­պա­նի ո­րո­շում­նե­րի վրա ազ­դե­լու նպա­տա­կով նրա գոր­ծու­նեութ­յա­նը մի­ջամ­տութ­յու­նը կամ պաշ­տո­նա­տար ան­ձանց կող­մից Պաշտ­պա­նի օ­րեն­քով սահ­ման­ված լիա­զո­րութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը խո­չըն­դո­տու­մը կամ Պաշտ­պա­նին ուղղ­ված սպառ­նա­լի­քը օ­րեն­քով սահ­ման­ում է ընդ­հուպ մին­չեւ քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յու­ն:

Դա­տա­կան դե­պար­տա­մեն­տի աշ­խա­տա­կից Ար­սեն Բա­բա­յա­նը իր անձ­նա­կան բլո­գում անդ­րա­դար­ձել է փաս­տա­բան­նե­րի բարձ­րաց­րած խնդիր­նե­րին եւ նշել, որ «դա­տա­վո­րը հաշ­վե­տու չէ ո­րե­ւէ մե­կին եւ պար­տա­վոր չէ ո­րե­ւէ բա­ցատ­րութ­յուն տալ»՝  այս­պի­սով նաեւ պա­տաս­խա­նե­լով Հա­յաս­տա­նի Փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Ռու­բեն Սա­հակ­յա­նին:

Ի­հար­կե, դա­տա­վոր­նե­րը լավ գի­տեն ի­րենց պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, ո­րը ցա­վա­լիո­րեն միայն ի­րա­վունք­նե­րի է վե­րած­վել, եւ ե­թե այդ «ի­րա­վունք» պար­տա­կա­նութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նում շա­հու­թա­բեր են (ժո­ղո­վուրդն ի՜նչ­ ա­նի), ա­պա եվ­րո­պա­կան հար­թութ­յու­նում միայն վնա­սա­բեր են լի­նում, եւ պե­տութ­յան բյու­ջեից տրված գու­մար­նե­րը հաս­տատ դա­տա­վոր­նե­րի գրպա­նից չեն պա­կա­սեց­նում:

Հու­սանք, որ փաս­տա­բան­նե­րի այս մաս­նա­գի­տա­կան եւ մարդ­կա­յին պոռթ­կու­մը հա­ջո­ղութ­յուն կար­ձա­նագ­րի՝ ի շահ ՀՀ ­քա­ղա­քա­ցի­նե­րի եւ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան՝ ար­դեն մի­ջազ­գա­յին ատ­յան­նե­րում:

 

Ա­նի Մա­րութ­յան

 

«Լու­սանցք» թիվ 22 (243), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։