Հա­վատք եւ ան­հա­վա­տութ­յուն – Քուրմ Մանուկ (ՀԱՄ)

Հա­վատ­քը՝ ծա­գու­մի ու ար­յան դրոշմ (3-րդ մաս)

Սկիզ­բը՝ թիվ 19 եւ 21-ում

Ի տար­բե­րութ­յուն հա­վատ­քի, ո­րը  ներ­քին զգա­ցո­ղութ­յամբ բն­­ու­թ­­յան ու ա­մե­նայն բնա­կա­նի վե­րապ­րումն է, կրո­նը ո­րե­ւէ ան­հա­տի (ան­հատ­նե­րի) ստեղ­ծած գա­ղա­փար­նե­րի կրումն է մարդ­կանց մեջ (ինչ­պես կրոն բառն է այդ մա­սին ա­սում), գա­ղա­փար­ներ, ո­րոնք դա ստեղ­ծող­նե­րի մեջ ա­ռա­ջա­նում են ի­րենց ապ­րած մաս­նա­վոր կյան­քե­րից ու ու­նե­ցած ան­հա­տա­կան կեն­սա­փոր­ձե­րից: Հա­վատ­­քի ա­ռանց­քը բնութ­յու­նը, բնա­կա­նը, բնա­կան զո­րութ­յուն­ներն ու դրանց հա­րա­բե­րութ­յուն­նե­րին են, կրո­նի­նը՝ բնա­կան կյան­­քի ու­ղեծ­րից դուրս ըն­կած (կամ՝ ի վե­րուստ այդ­պես ծնված) ան­­հա­տը, ան­հատ­նե­րի խմբե­րը, դրանց կյան­քերն ու հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Կրոն­նե­րը լույս աշ­խարհ գա­լով որ­պես հա­կա­հա­վատք՝  ի­հար­կե ի զո­րու չէին լրիվ դեն շպրտե­լու այն ա­մե­նը, ին­չը հա­վատք­նե­րի հետ կապ­ված էր: Օ­րի­նակ՝ հա­վատ­քա­յին լե­զուն: Մաս­նա­վո­րա­պես՝ գրե­թե բո­լոր կրոն­­նե­րում է­լ­ Աստ­ծո մա­սին խոսք կա, բայց դրան­ցում Աստ­ված հա­մար­վում է գերբ­նա­կան, բնութ­յու­նից դուրս ու ան­կախ գո­յութ­յուն ու­նե­ցող զո­րութ­յուն եւ ոչ բնա­կան: Ա­սել է թե՝ կրոն­նե­րի «աստ­վա­ծը», որ­պես այդ­պի­սին, գո­­յութ­յուն չու­նի: Կրոն­նե­րի «աս­տ­­­վա­ծը» ի­րա­կա­նում դա ստեղ­­ծող­նե­րի ու դրա հե­տե­ւորդ­նե­րի պատ­կե­րով ստեղծ­ված մարդն է: «Աստ­վա­ծը» կրո­նա­վոր­նե­րի հա­մար շպար, ար­դու­զարդ է: Ի­րա­վունք ու­նե՞ր­ այս ա­ռու­մով Նա­րե­կա­ցին հայ քրիս­տոն­յա­յի օ­րի­նա­կով ա­սե­լու՝ «Աստ­ծուն եմ հա­գել ներ­սից ու դրսից»: Ի­րա­վունք ու­նե՞ր ­Նից­շեն քրիս­տոն­յա­նե­րի կող­մից «աստ­ծո տուն» հա­մար­վող ա­մեն մի ե­կե­ղե­ցու մա­սին ա­սե­լու՝ «Տա­կա­վին ու­րիշ ի՞նչ­ են այս ե­կե­ղե­ցի­նե­րը, ե­թե ոչ Աստ­ծո դամ­բա­րան ու մա­հար­ձան»:

Յու­րա­քանչ­յուր ազ­գի հա­վատքն իր ծա­գու­մին, իր բնույ­թին, իր ո­րա­կա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յա­նը հա­մա­պա­տաս­խան է լի­նում: Ինչ­պի­սին ազգն է՝ այն­պի­սին էլ նրա հա­վատքն է£ Ազ­գի հա­վատ­քը նրա հետ, նրա մեջ, նրա աշ­խար­հում է ծնվում ու ապ­րում եւ ոչ նրա­նից դուրս ինչ¬որ տեղ, ինչ¬որ ազ­գի մեջ եւ ա­պա տե­ղա­փոխ­վում նրա մեջ: Հա­վատ­քը ազ­­­գա­յին ԵՍ¬ի ար­տա­հայ­տութ­յունն է, այն ազ­գա­յին¬տի­պա­րա­յին է լի­նում եւ ոչ օ­տա­րա­մուտ: Ոչ մի ազգ (ա­ռա­վել եւս­ ոչ մի ժո­ղո­վուրդ ու ա­ռան­ձին ան­հատ) մեկ այլ ազ­գի հա­մար հա­վատք չի ստեղ­ծում եւ ա­պա աշ­խա­տում այն սեր­մա­նել նրա մեջ: Աշ­խար­հի տար­բեր կող­մե­րում «նոր հա­վատք»-նե­րի (զրա­դաշ­տա­կա­նութ­յան, բուդ­դա­յա­կա­նութ­յան, քրիս­տո­նեութ­յան, մահ­մե­դա­կա­նութ­յան…) տա­րած­ման փաս­տե­րը, ըստ էութ­յան, ար­տա­հայ­տութ­յուն են այն բա­նի, որ մի եր­կի­րը (ո­րը, որ­պես կա­նոն, լի­նում է խառ­նազ­գիա­կան ու տար­բեր ժո­ղո­վուրդ­նե­րով լե­ցուն եր­կիր, ո­րը հա­տուկ է կայս­րութ­յուն­նե­րին) իր քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յու­նը, իր քա­ղա­քա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յունն է հաս­տա­տում այլ երկր­նե­րի ու ազ­գե­րի մեջ: Պա­­­­­տա­հա­կան չէ, որ ազ­գե­րի մեջ կրոն­նե­րի տա­րա­ծու­մից հե­տո էլ նրանք շա­րու­նա­կել են ապ­րել ի վե­րուստ ի­րենց հա­տուկ ազ­գա­յին հա­վատք­նե­րով: Մեր ազ­գի պա­րա­գա­յում, օ­րի­նակ, չնա­յած քրիս­տո­նեութ­յան շուրջ 2000 տար­վա միա­հե­ծան տի­րա­պե­տութ­յա­նը (սա զուտ քա­ղա­քա­կան հան­գա­մանք­նե­րով է պայ­մա­նա­վոր­ված)՝ հա­յը շա­րու­նա­կում է հե­թա­նոս՝ իր նախ­նի­նե­րից ե­կող հա­վատ­քով ապ­­րել, ո­րը ստիպ­ված են խոս­տո­վա­նել ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­ներն ան­գամ£

Ազ­գի հա­վատ­քը, այս­պի­սով, ազ­գի ծա­գու­մից ե­կող ու նրա կյան­քի ըն­թաց­քում ձ­­ե­ւա­վոր­ված ըն­կա­լում­նե­րի հա­մա­կար­գութ­յունն է: Հա­վատ­քը ազ­գի հո­գե­ւոր ԵՍ¬ն­ է, պահ­պա­նեց այդ ԵՍ¬ը նա՝ շա­րու­նա­կում է որ­պես ազգ մնալ, չպահ­պա­նեց՝ դա­դա­րում է այդ­պի­սին լի­նե­լ:

Հո­ղա­ծին է ազ­գը՝ հո­ղե­ղեն է նրա հա­վատ­քը, հրա­ծին (ա­րար­չա­ծին) է՝ հրե­ղեն (ա­րար­չա­կան) է նրա հա­վատ­քը: Ա­րի (Ար­մե­նա­կան) ցե­ղը հրա­ծին (ա­րար­չա­ծին) է, հե­տե­ւա­բար ըստ այդմ է «ձ­­եւ­վում» նրա հա­վատ­քը: Այն բա­ցար­ձակ է, ինչ­պես բա­ցար­ձակ են Ա­րա­րիչն ու Նրա ո­րակ­նե­րը: Ա­դա­մա­կան ցե­ղը հո­ղա­ծին՝ երկ­րա­ծին, բա­ցա­սա­կան է­ներ­գիան մար­մ­­նա­վո­րող Ե­հո­վա Աստ­ծո ստեղ­ծա­ծը լի­նե­լով՝ նրա հա­վատքն էլ ըստ այդմ է, այ­սինքն՝ այն միայն Ե­հո­վա Աստ­ծու շուրջն է պտտ­­վում (մյուս՝ ի­րենց բնույ­թով դրա­կան բա­ցար­ձակ զո­րութ­յուն­նե­րը դրա­նում ժխտվում են) եւ այդ Աստ­­ծո՝ ցե­ղի մեջ սեր­մա­ցրած ո­րակ­ներն՝ այլ ցե­ղե­րի նկատ­մամբ ա­տե­լութ­յու­նը, նա­խան­ձը, ինչ­պես նաեւ՝ բնազ­դայ­նութ­յու­նը, հո­տայ­նութ­յու­նը, պա­կաս զգա­ցա­կա­նութ­յու­նն­ ու հո­գե
­ւո­րութ­յու­նը, կռա­պաշ­տութ­յունն է ար­տա­հայ­տում: Հո­ղա­ծի­նը իր հա­վատ­քում իր ծա­գումն ու իր ծա­գում­նա­յին ո­րակ­ներն է ապ­րում ու փա­ռա­բա­նում. ա­րի ցե­ղը՝ Ա­րար­չի որ­դին էլ՝ իր:

Հայ ազ­գի՝ ա­րի ցե­ղի բնար­մա­տի, ա­րի ցե­ղի բնօր­րա­նում ու հայ­­­րե­նի­քում ապ­րո­ղի հա­վատ­ք­­ում իր ծա­գու­մի զգա­ցո­ղութ­յու­նը՝ իր որ­պես երկ­րա­յին Աստ­ված (Ա­րար­չի երկ­նա­յին որ­դի) լի­նե­լու զո­րութ­յան, ա­րար­չա­կան ո­րակ­նե­րի ողջ հա­մա­լի­րը ի­րե­նում զգա­լու, ա­րի ցե­ղին ու հայ ազ­գին պատ­կա­նե­լու, տոհ­միկ լի­նե­լու, հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը որ­պես ծննդա­վայր ու Հայ­քը որ­պես հայ­րե­նիք ու­նե­նա­լու զգա­ցո­ղութ­յուն­ներն են ար­տա­­հայ­տ­­ված: Հա­յը ի վե­րուստ դր­­ոշ­­մ­­ված է բա­ցար­ձակ շնորհ­նե­րով՝ ա­րար­չա­կան ծա­գու­մով ու աստ­վա­ծա­յին կա­րո­ղութ­յամբ, Վա­հագ­նի հրե զո­րութ­յամբ եւ Աստ­ղի­կի հա­վեր­ժող սի­րով, Տի­րի ի­մաս­տութ­յամբ ու Միհ­րի ար­դա­րութ­յամբ, Ա­նա­հի­տի՝ տուն¬ըն­տա­նի­քի պաշ­տա­մուն­քով ու Նա­նեի ող­ջա­խո­հութ­յամբ, որ­պես ցե­ղի բնար­մատ՝ ցե­ղայ­նութ­յամբ ու ազ­գայ­նութ­յամբ: Հե­տե­ւա­բար՝ հա­յի հա­մար ապ­րել հա­վատ­քով՝ նշա­նա­կում է ապ­րել ի վե­րուստ ի­րեն տր­­ված շնորհ­նե­րի այդ ամ­բողջ հա­մա­լի­րով, նշա­նա­կում է ապ­րել ցե­ղո­րեն ու ազ­գայ­նո­րեն, քան­զի ցե­ղն (ազ­գը) է ա­րար­չա­կան (ու աստ­վա­ծա­յին) ո­րակ եւ ոչ ժո­ղո­վուր­դը կամ

հա­սա­րա­կութ­յու­նը՝ ա­նո­րակ մարդ­կանց այդ հա­վա­քա­կա­նութ­յուն­նե­րը:

– Այ­սօր­վա զանգ­վա­ծա­յին հայն, այդ  ա­ռու­մով, ան­հա­վա­տութ­յան մեջ է տա­պակ­վում: Քան­զի նա ա­նըն­կա­լու­նակ է դար­ձել ի վե­րուստ ի­րեն տրված ա­րար­չա­կան ու աստ­վա­ծա­յին շնորհ¬պար­գեւ­նե­րին, չի ապ­րում ըստ այդմ, կա­մո­վին վա­նում է դրանք ի­րե­նից ու օ­տար աս­տու­ծով՝ Ե­հո­վա­յով ու նրա սահ­մա­նած վարք ու բար­քով է ապ­րում: Թո­ղած իր ա­րար­չա­կան ծա­գու­մը՝ Ե­հո­վա­յի ստեղ­ծածն է ի­րեն հա­մա­րում ու հո­ղա­ծին­նե­րի նախ­նի­նե­րին (Ա­դա­մին, Նո­յին, Մով­սե­սին, Աբ­րա­հա­մին…) է ի­րե­նը հա­մա­րում, օ­տա­րի տունն ու տե­ղը, նրա ա­նա­պա­տա­յին ծննդա­վայրն է ի­րեն ծննդա­վայր դի­տում, օ­տար, մաղ­ձոտ ու քի­նոտ սրբե­րին է պաշ­տում, իր մե­ռել­նե­րին ան­գամ ու­ղար­կում է օ­տար ա­փեր՝ «ի վե­րին Ե­րու­սա­ղեմ», թո­ղած իր երկ­րա­յին հո­րը (հայ­րե­րին), ա­մեն մի ստա­հա­կի ու ազ­գու­րա­ցի է հայր (այն էլ՝ տեր) ան­վա­նում… էլ ո՜րն­ ա­սեմ£ Այս­պես՝ իր կյան­քը թո­ղած ու­րի­շի կյան­քով ապ­րող, այլ Աստ­ծո ա­ղո­թող «հա­յը» ի­րեն ան­գոր­ծութ­յան ու ծու­լութ­յան է մատ­նում, ի վեր­ջո այդ­պես դառ­նում հո­գե­ւոր մու­րաց­կան ու ե­սա­պաշտ հրեշ: Այդ­պի­սի՝ կա­մո­վին շնոր­հա­զուրկ, ու­րի­շով ապ­րող «հա­յը» հան­ցա­գործ է, ներ­քին թշնա­մի: Մեր՝ այդ «ա­վան­դա­մո­ռաց» ու «ա­վան­դա­կո­րույս» «հա­յը» (Նա­րե­կա­ցի) ցե­ղից ու ազ­գից  դուրս՝ ինչ¬որ ա­նո­րոշ մի ցեղ է պատ­կե­րաց­նում իր «ա­րար­չին»: Բայց՝ «Թե դու չես զգում քեզ քո Ազ­գի մեջ, դու չես զգում նաեւ Ա­րար­չին, քան­զի ոչ թե Ա­րա­րի­չով են Ազ­գը զգում, այլ Ազ­գի մեջ եւ Ազ­գով են զգում Ա­րար­չին£ Ուս­տի Ազ­գի զգա­ցո­ղութ­յու­նը Ա­րար­չի զգա­ցո­ղութ­յունն է, Ա­րար­չի պաշ­տա­մուն­քը՝ Ազ­գի պաշ­տա­մուն­քը» (Ուխ­տա­գիրք):

Զանգ­վա­ծա­յին «հայն» իր այդ օ­տար հա­վատ­քով (ա­սել է թե՝ ան­հա­վա­տութ­յամբ), դժբախ­տա­բար, ահ­ռե­լի ա­վե­րիչ ուժ է կազ­մում եւ կդառ­նա Հա­յոց աշ­խար­հի (ու նրա կցորդ Սփյուռ­քի) գե­րեզ­մա­նա­փո­րը, ե­թե նրա­նում Հայ հա­վատ­քը չարթ­նա­նա: Չէ՞ որ ազ­գի հա­մար կե­նու­ցի­չը այն է, ինչ կա­տար­վում է իր հա­վատ­քով եւ սպա­նիչ, ան­ցան­կա­լի ու ա­նա­խորժ այն, ինչ կա­տար­վում է հա­վատ­քի ու­րա­ցութ­յամբ: Ազ­գը լի­նե­լա­կան, հա­վեր­ժող է միայն­ այն դեպ­քում, երբ հա­վա­տում է ի­րեն ու ի­րե­նի­նին, հա­վա­տում իր ծա­գու­մին, զո­րութ­յա­նը, իր աստ­ված­նե­րին, հայ­րե­նի­քին, նախ­նի­նե­րին… Ազ­գը սպա­նող է նա, ով օ­տա­րին, օ­տա­րինն ու օ­տար Աստ­ծո է երկր­պա­գում, քան­զի այդ­պի­սի­նի «հա­վատ­քը» կե­նու­ցիչ հա­վատք չէ եւ դրա­նում կա միայն սար­սա­փի պատ­րանք, վախ ու թշվառ ստրկա­ցում, այդ­պի­սինն իր «հա­վատ­քով» ու­րի­շին է ապ­րեց­նում ու սնում:

Ի­րա­կան ու բնա­կան է այն հա­վատ­քը (իսկ այդ­պի­սին ցե­ղա­յին¬ազ­գա­յին հա­վատքն է), ո­րը են­թա­կա­յին չի՛ վա­խեց­նում, չի՛ սար­սա­փեց­նում, ա­նընդ­հատ «մե­ղա՜» ա­սե­լուն չի դրդում, այլ ապ­րեց­նում է, զվար­թո­րեն լի­նե­լուն է դրդում: Իսկ զանգ­վա­ծա­յին «հա­յը» հա­վեր­ժա­կան սու­գի մեջ է մտել ու չի էլ ու­զում դրա­նից, դրա սեւ պա­տան­քից դուրս գալ: «Ներ­սից ու դրսից ս­­ե­ւով են պատ­վել»,¬ կա­սեր Նա­րե­կա­ցին:

Զանգ­վա­ծա­յին «հա՛յ»՝ «գիտ­ցիր՝ թե ո­րե­ւէ Աստ­ված կապ չու­նի քո ար­յան հետ՝ նա քո­նը չէ»:

 

Քուրմ Մա­նուկ

Հայ Արիական Միաբանություն

 

«Լու­սանցք» թիվ 22 (243
), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։