Հայաստանը պարտավոր է բռնել ազգային զարգացման ուղին

ՀՀ նախագահի եւ կուսակցությունների ղեկավարների 2-րդ հանդիպումից հետո «Լուսանցք»-ի լրագրող Նարե Մշեցյանը փորձեց կուսակցապետերից տեղեկանալ, թե ի՞նչ է քննարկվել եւ այս՝ ճգնաժամային իրավիճակում երկրին օգտակար ի՞նչ տեսակետեր են հնչել: Հիշեցնենք, որ դեռ 1-ին հանդիպմանը ներքին պայմանավորվածություն է եղել խոսել առանց հղումներ անելու կամ՝ բացառապես սեփական անձի անունից: Սակայն, մեր «հարցմանը մասնակից» քաղաքական գործիչները նույնիսկ իրենց անունից մեր թղթակցին տվել են ընդհանրական պատասխաններ, որոնք մինչ այդ էլ մամուլում արծարծվել են: Բաց ու շիտակ պատասխան ակնկալելու նկատառումով դիմեցինք ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին:

- Ի՞նչ կարծիքի եք նման հանդիպումների մասին: Արդյո՞ք այսպիսի հանդիպումներն օգտակար են, թե՞ ոմանց կարծիքի համաձայն՝ քաղաքական «շոուներ» են: Ի՞նչ հարցադրումներ եւ առաջարկներ արծարծեցիք Դուք: Եղա՞ն քննադատություններ վարչապետի հասցեին, թե՞ ամեն ինչ խաղաղ անցավ:

- Սկսեմ հարցադրման վերջից: Այո՛, վարչապետի հասցեին եղան քննադատություններ, որոնց մեծ մասը վերաբերում էր վաղուց սպասվելիք ճգնաժամի վատ նախապատրաստմանը: Այս տնտեսական ճգնաժամը մեկ օրում կամ անսպասելի՝ միանգամից չեղավ, եւ մեր երկրի պես փոքր երկիրը կարող էր եւ ավելի լավ նախապատրաստվել: Քննադատություններ եղան նաեւ կառավարության վարկային քաղաքականության առումով, քանզի մեր պետությունը, շատ էժան վարկեր վերցնելով, դրանք Կենտրոնական բանկի միջոցով տալիս է առեւտրային բանկերին, որոնք էլ մեծ տոկոսադրույքներ ավելացնելով են կազմակերպում վարկերի իրացումը, իսկ կարելի էր միանգամից եւ առանց միջնորդի այդ վարկերը քիչ տոկոսներով տրամադրել մեր ժողովրդին: Իհարկե, վարչապետը փորձեց արդարացումներ ներկայացնել, բայց լուրջ հիմնավորումներ, բացի դասական դասախոսությունից, չլսեցինք: Նրա ասածից պարզ էր, որ Համաշխարհային բանկից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից ստացած ավելի քան 1 մլրդ. վարկը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին՝ աշխատավարձերի, նպաստների վճարմանը, մի փոքր մասն էլ՝ կարեւոր ենթակառուցվածքների եւ մանր ու միջին բիզնեսի աջակցմանը: Այսինքն՝ մի ձեռքով պարտք ենք վերցնում, մյուսով բաժանում այնպես, որ շահույթը քիչ է լինելու, եւ հաստատ մի քանի ամիս անց նոր պարտքի կարիք է ունենալու

պետությունը: Ռուսաստանի Դաշնությունից ստացած 500 մլն. դոլար վարկն էլ, չնայած ազատ բաշխելու հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը, սակայն սա էլ չի ուղղորդվելու ՀՀ-ում արդյունաբերության, գյուղատնտեսության լուրջ արտադրական ճյուղերի զարգացմանը: Շատերն էին այն կարծիքին, որ առանց սեփական արտադրության խթանման, Հայաստանը միշտ էլ պարտքի կարիք է ունենալու եւ եղած պարտքերն էլ դժվարությամբ է մարելու: Մենք այս առիթով արված ՀԱՄ հայտարարությունում նշել էինք, որ մի քանի սերունդ դեռ պարտքերի բեռի տակ է կքելու:

Ինչեւէ, այսպիսի հանդիպումները նախ՝ կարեւոր են քաղաքական ուժերի շփումների համար, հետո՝ ՀՀ իշխանությունների առջեւ առանց միջնորդների հարցերը անմիջականորեն բարձրացնելու եւ տեսակետները հնչեցնելու համար: Անցյալ հավաքում Արցախի հարցով նույնպես անկաշկանդ բանավեճ էր ծավալվել:

Ես, Հայ Արիական Միաբանության անունից, առաջարկել եմ, որ պետությունը գոնե 50%-ով ազգայնացնի՝ դառնա բաժնետեր երկրի կարեւորագույն ոլորտները սպասարկող ձեռնարկություններում, կառավարությունը մշակի եւ կիրառի գնագոյացման ճկուն մեխանիզմներ, որպեսզի այսպիսի ճգնաժամերի եւ արհեստական թանկացումների դեպքում պետությունը մրցակցության մեջ մտնի հատկապես մենաշնորհային ոլորտներում եւ պաշտպանի ինչպես ազատ շուկայի, այնպես էլ իր ժողովրդի շահերը: Այստեղ օրինակներ եմ բերել մեր ղեկավարների շատ սիրելի եվրոպական երկրներից՝ Շվեդիայից եւ Գերմանիայից, թե ինչպես են այս երկրների իշխանությունները ազատ շուկայական հարաբերություններում գործադրում իրենց պետական լծակները: Առաջարկել եմ նաեւ հրապարակել Հայաստանի մեծահարուստների անհատական ցուցակը՝ նշելով նրանց հարստության չափը գումարային տեսքով, որպեսզի մարդիկ հասկանան, թե ով ինչպես է աշխատել այդ գումարները եւ հիմա դրանք ինչու չեն ծառայում մեր տնտեսության զարգացմանը (մեր երկրում հրապարակվում է 300 խոշոր հարկատու հիմնարկների ցուցակը, որոնց մեծ մասն էլ ներկրողներ են, իսկ անհատական ցուցակ երբեք չի հրապարակվել): Եվ վերջին առաջարկս եղել է, որ օրենսդրորեն վերացվեն պետական պաշտոնյաների նկատմամբ կիրառվող վարչական պատիժները եւ միանգամից քրեական գործեր հարուցվեն օրինախախտների նկատմամբ, որովհետեւ չի կարելի մի հավ գողացողին դատել (ում ընտանիքը սովամահ է լինում), իսկ տաս հազար հավ գողացողին (համեմատության համար եմ
այսպիսի թիվ նշում) պարզապես հեռացնել աշխատանքից:

Այս ճգնաժամը զուտ տնտեսական չէ, աշխարհաքաղաքական է, ուստի մեր երկիրը պիտի կարողանա համագործակցել բոլոր բեւեռների հետ եւ միշտ պատրաստ լինի նոր ճգնաժամերի, քանզի աշխարհաքաղաքական փոփոխություններն անխուսափելի եւ շարունակական են: Սիոնիստա-մասոնական ուժերը այլեւս ի վիճակի չեն պատերազմներով վերահսկել Երկիրը, աշխարհի գաղտնի կառավարությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնել եւ ԱՄՆ-ի հռչակած «չարի առանցք»-ը (իրականում՝ «բարի առանցք»-ը)՝ Չինաստանը, Հս. Կորեան, Իրանը, Վենեսուելան, Բոլիվիան, Բելառուսը, վերջերս արդեն նաեւ Ռուսաստանը եւ այլն, արդեն կարողանում են դիմադրական ալիք առաջացնել: Հարավսլավիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պաղեստինի, Լիբանանի պատերազմները արդեն թուլացրել են այս աշխարհակարգի հիմքերը եւ նոր պատերազմներ (ասենք՝ Իրանի կամ Հս. Կորեայի դեմ) այլեւս չեն կարող մղել եւ 5-6 ճակատով պատերազմել, ուստի թուլացրել են ձգված զսպանակը, որից էլ այս ֆինանսա-տնտեսական ճգնաժամն է սկսվել: Միջազգային մութ ուժերը ռազմատենչ հայր եւ որդի Բուշերին փոխարինեցին խաղաղասեր Օբամայով, որպեսզի փրկեն իրենց աշխարհակարգը: Եվ պետք չէ խաբվել Օբամայի խաղաղասիրական նկրտումներով, նա չէ, որ որոշում է աշխարհի դրվածքը: Պարզապես աշխարհի գաղտնի կառավարությանը շունչ քաշել է պետք: Եվ հիմա այս ճգնաժամով նրանք փորձում են (իբր օգնության ձեռք մեկնելով) նոր վարկեր տրամադրել երրորդ կարգի երկրներին ու նոր կախման մեջ գցել նրանց, որպեսզի այս երկրները չկարողանան թեքվել դեպի նոր ձեւավորվող համաշխարհային բեւեռ: Այդ բեւեռի ջատագովներից Ռուսաստանի Դաշնությունը շտապեց 500 մլն. դոլար տրամադրել Հայաստանին, որին մութ ուժերը պատասխանեցին մոտ 1,5 մլրդ. դոլար վարկ տրամադրելով եւ դեռ պատրաստ են էլի տրամադրել: ԱՄՆ-ում 1,2 տրլն. դոլար տպվեց, եւ դրանք ԱՄՆ-ի ներքին կայունությունը ապահովելուց հետո կցրվեն աշխարհով մեկ՝ կիսանկախ եւ աղքատ երկրներին նոր պարտքերի տակ գցելու նպատակով: Ճիշտ է, մեր երկիրը փորձեր է անում հակակշռել իր ֆինանսական քաղաքականությունը, վարկեր վերցնել նաեւ Ասիական զարգացման բանկից, Չինաստանից, Ճապոնիայից կամ եվրոպական առանձին երկրներից, բայց միեւնույնն է, վարկերի առյուծի բաժինը Համաշխարհային բանկին ու Արժույթի միջազգային հիմնադրամինն են, որը կազմում է մեր երկրի ընդհանուր պարտքի ավելի քան 90%-ը:

Հայաստանը պարտավոր է բռնել ազգային զարգացման ուղին, եւ մենք, բացի մասնավոր տնտեսական համակարգից, պիտի ունենանք նաեւ ազգային տնտեսություն, որպեսզի միանշանակ կախված չլինենք օտարի բարեհաճությունից կամ թելադրանքից: Խոսքը ընկերվարական սոցիալիզմին՝ սոցիալական հավասարության անիմաստ տեսությանը վերադառնալու մասին չէ, այլ՝ սոցիալական արդարության վրա կառուցված քաղաքա-տնտեսական համակարգի, որը եւ՛ բնական է, եւ՛ արդար:

Ասացին՝ պետությունը վատ տնտեսվար է եւ ամեն բան հանձնեցին օտարի տնօրինմանը՝ էներգահամակարգը, գազի, ջրի, կապի եւ այլ ռազմավարական նշանակության ոլորտները: Սխալ տեսակետ է: Եթե այդպես է, ապա առաջարկեցի, որ մեր նախարարություններն էլ հանձնեն օտարի կառավարմանը, քանզի իրենց տեսակետով իսկ հայերը վատ կառավարիչներ են, եւ թող ամեն նախարարություն մի եվրաերկիր վերցնի: Իհարկե չեն անի, բա իրե՞նք ինչ անեն: Ես վստահ եմ, որ խիստ եւ օրինական երկրում հնարավոր է եւ՛ ազգային տնտեսություն զարգացնել եւ՛ ազգին թույլ տալ բարգավաճել: ՀՀ նախագահին առաջարկել եմ (ինչքան էլ նրան եւ շատերին հաճելի չէր լսելը «Աշխարհի գաղտնի կառավարության» մասին, չնայած վստահ եմ բոլորն էլ դրա մասին գիտեն), որ մեր մասնագետներին խորհուրդ տա ոչ միայն մասնագիտական գրականություն կարդալ, այլեւ այնպիսի գրքեր, որոնցում հստակ բացատրվում է, թե ինչպես են «աշխարհի տերերը» ստրկացնում երկրներին ու ազգերին, հատկապես՝ հենց վարկային քաղաքականության միջոցով:

Այս ամենի մասին եմ խոսել այդ հանդիպմանը, չնայած վստահ չեմ, որ իմ տեսակետներին համամիտ կլինեն կառավարությունում:

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։