Գնդապետ Դանը ամերիկացի զինվորական է, հետախույզ, 24 տարի ծառայել է բանակում: Թոշակի է անցել 1995թ.: Կարեոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արեւելքում, Կորեայում եւ այլն: Վարել է զինվորական բարձր պաշտոններ եւ շտաբներում, եւ ռազմադաշտում: Հայտնի է բազմաթիվ քաղաքական, վերլուծական, «լրտեսական» հոդվածներով: Ունի գաղափարակիրների մեծ խումբ, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական հիմնախնդիրներով:
* * *
Ավելի քան 20 տարի առաջ, երբ նորանկախ Հայաստանի քաղաքական դաշտում խոսում էի աշխարհի գաղտնի կառավարության, համաշխարհային գաղտնի կազմակերպությունների ցանցի կործանարար դավադրությունների մասին, որոնք առանց ծախսատար պատերազմների, ներքին ապազգային, հոգեխեղ եւ սեռամոլագար հասարակություններ ձեւավորելով աշխարհի տարբեր երկրներում, հասնում էին ազգամերժ եւ հայրենակործան հանրությունների ձեւավորմանը՝ տիրելով այդ երկրներին առանց մեկ կրակոցի անգամ… ինձ համարում էին ամեն ինչ մերժող ծայրահեղական եւ դավադրությունների տեսություններ հորինող… Continue reading



