Ռազմականության վերականգնում հայոց հողում – Հայաստանն աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկն է… Բաքուն 2018-ի պետբյուջից բանակին խղճուկ հատկացում է արել – Հասարակությունը տեղյակ չէ, թե որտեղ են ծախսվում նավթից եկող միլիոնավոր դոլարները…

Ռազմականության վերականգնում հայոց հողում

Մեր երկիրը ամենառազմականացված 150 երկրների շարքում 3-րդ տեղն է զբաղեցրել:

Այս մասին նշված է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) կազմած ամենամյա «Համաշխարհային ռազմականացման ինդեքս 2017թ.» վարկանիշում:

Զեկույցի համաձայն՝ ամենառազմականացված երկիրն Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը։ Հայաստանին էլ հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Կորեան, Քուվեյթը, Հորդանանը, Կիպրոսը, Հունաստանը եւ Բրունեյը։ Փաստորեն, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում, 2-րդ տեղում Ռուսաստանն է, 3-րդ տեղում Կիպրոսը, 4-րդում Հունաստանը։ Զեկույցը կազմում են 100 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր / ՀՆԱ եւ ռազմական ծախսերր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա։ Ադրբեջանը վարկանիշում  նահանջել է 3 կետով՝ այս տարի զբաղեցնելով 11-րդ տեղը՝ նախորդ տարվա 8-րդ տեղի փոխարեն։

Հայաստանում պահպանում են նաեւ զինվորական գործի փառահեղ ավանդույթները, հիշում են մեծ զորականներին: Նաեւ հայկական արտադրության զինտեխնիկայի ծավալներն են ընդլայնվում: Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Արցախում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելեց «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ ներկայացրեցին հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը, հնարավորությունները եւ նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետեւել են դրանց կիրառման ընթացքին:   Continue reading

Կխզե՞ն Իսրայելի հետ հարաբերությունները – դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն… Կսրե՞ն նաեւ արցախյան իրավիճակը – Պիտի կասեցնել Մերձավորարեւելյան առկա ծավալումներին զուգահեռ սրացումները…

Կխզե՞ն Իսրայելի հետ հարաբերությունները

Իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» ժողովում ունեցած ելույթի ընթացում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը: Նա սպառնացել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչեւ Իսրայելի հետ կապերի խզումը: Նաեւ հայտարարել է, որ Երուսաղեմը (Պաղեստինի արաբները համարում են իրենց ստեղծվելիք պետության մայրաքաղաքը) մուսուլմանների «կարմիր գիծն» է:

«Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր, հետեւողական ենք լինելու այս թեմային: Եթե ԱՄՆ-ն նման քայլ անի, անմիջապես Ստամբուլում ԻՀԿ անդամ երկրների գագաթաժողով կկազմակերպենք: Դա կարող է այնպիսի հետեւանքների հանգեցնել, ինչպիսին կարող է լինել մեր դիվանագիտական հարաբերությունների խզումը Իսրայելի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը: Սա կարող է բացել այն հնարավորության դուռը, որը վաղուց փնտրում է Էրդողանը, ով ցանկանում է դառնալ բոլոր թուրքերի հայրը՝ Աթաթուրքի փոխարեն, եւ համաթուրանականությունը համադրել համաիսլամականության հետ…

Բայց սա էլ հղի է այլ վտանգներով, որը ծայրահեղության հասած Էրդողանը չի նկատում… Թուրքիան կդառնա ոչ միայն բռնապետական, այլեւ բացառապես թուրքական շահեր հետապնդող վտանգավոր երկիր նաեւ գերտերությունների համար:

Սպիտակ տնից արված հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն մոտ օրերս հայտարարելու էր Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, ինչը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենքն ԱՄՆ Կոնգրեսի անդամներն ընդունել են դեռեւս 1995թ.։ Սակայն, խուսափելով քայլերից, որոնք կարող են տանել Մերձավոր Արեւելքում իրավիճակի էլ ավելի սրմանը, այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած դեմոկրատ Բիլ Քլինթոնը հետաձգել է օրենքի իրագործումը։ Նման քաղաքականություն են վարել նաեւ նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերը եւ Բարաք Օբաման։   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

Այսօր էլ ազգագրական մեր պարի համույթներն են կատարում հզոր այս պարը՝ ռազմական, հայրենասիրական գաղափարախոսությամբ տոգորելով, հարատեւ ուժ ու կորով հաղորդելով հայ սերունդին…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43-ում

Յար Խշ Տի- Յարատեւ Իշխանություն Տիեզրից:

Որպես երկնային Պատգամ Տիեզրի հարատեւ Իշխանությունից «Յար Խշ Տի»- ծիսապարը կատարվել է Տոզիլբանո, Տոզիլբան, Տոզիլբանո, Տոզիլբան… գոչով ու խոսքով:

Տոզիլբանո, Տոզիլբան, Տոզիլբանո , Տոզիլբան… արտասանական երգի ուղեկցությամբ հաճախակի կրկնվող մարտական բացականչությունները պարին հաղորդել են մարտական ոգի եւ կատարել են ծիսական արարողակարգ:

Տիեզրի պատգամը բերել է Արծիվը՝ Արայի Ծիվը, ձայնը, գոչը, կոչը: Տիրը Արամազդի սուրհանդակն է, պատգամաբերը, պատգամախոսը:

Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ, «ինչ- որ ժամանակ Յար Խուշտան կատարվել է արտասանական երգի ուղեկցությամբ: Երգի տեքստը կարճ է եւ կրկնվում է շարունակաբար: Բառերի իմաստը հայտնի չէ, բացակայում է բանահյուսական ենթատեքստը, երեւի թե այն մարտական կանչ է խորհրդանշում»:

Մեր դիտարկումը հնարավորություն տվեց բացատրելու եւ հասկանալու «Տոզիլբանո», «Տոզիլբան» խոսքի իմաստը:

«Յար խուշ տա» պարի մեջ պայմանականորեն, որպես հակառակորդներ հանդես եկող պարողները, երբ մոտենում են եւ պետք է ձեռքի ափերը զարկեն իրար, տեղի է ունենում հետեւյալը. զարկի պահին զարկողը բացականչում է Տոզիլբանո, նրա պայմանական մարտական հակառակորդը պատասխանում է զարկելով՝ Տո զիլ բան: Պարի առաջին մասը ավետել է մարտիկների երեքանգամյա ծափը, որից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, շարունակաբար ձեռքերը միմյանց զարկել, բացականչել են՝ Տոզիլբանո, Տոզիլբան ու նորից հետ նահանջել:   Continue reading

Այցելեք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի ազգային առաջնությունում 3 ամիս ընդմիջում՝ 16-րդ փուլի խաղերը՝ 2018թ. մարտի 2-3-ին… Դրանից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ այնտեղ էլ աստվածը ես եմ,- պատմել է Մխիթարյանը… Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է… Հենրիխը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործող ազգային ռմբարկու… Հենրիխը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»… Հենրիխ Մխիթարյանը մտահոգված է իր ապագայով… Խոշոր սկանդալ ադրբեջանական ֆուտբոլում… «Արարատ» հոկեյի ակումբը՝ Բելառուսի առաջնությունում… Լեւոն Արոնյանը մասնակցում է London Chess Classic-ին… Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ… Շախմատի, թաեքվոնդոյի, սամբոյի, լողի, դահուկավազքի ու լեռնադահուկային սպորտի, հրաձգության եւ այլ մարզական լուրեր… Արթուր Աբրահամը ժխտում է իր մասնակցությունը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին…

Աշխարհի մարզական հեւքից – 

«Փյունիկ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ իր անմիջական մրցակցին

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ փուլի հերթական հանդիպումը: Երեւանի «Փյունիկ»-ը սեփական դարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին եւ բավական գոլառատ խաղում հաղթեց 3:2 հաշվով: Դաշտի տերերը Էրիկ Վարդանյանի եւ Պետրոս Ավետիսյանի խփած գոլերի հաշվին 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, բայց նիգերիացի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոյի դուբլի հաշվին հյուրերը կարողացան վերականգնել հավասարակշռությունը: Հանդիպման 90+3 րոպեին «Փյունիկ»-ի պաշտպան Դիդիե Բորիս Կադիոն անկյունայինի խաղարկումից հետո գրավեց իր նախկին թիմի դարպասը եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ 3:2:

«Փյունիկ»-ը վաստակեց 17 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում գտնվող «Շիրակ»-ին, որն ունի 19 միավոր: Վաղը տեղի կունենա փուլի վերջին հանդիպումը: Առաջնության ետնապահ «Արարատ»-ն իր հարկի տակ կընդունի 3-րդ տեղում ընթացող «Բանանց»-ին:

«Գանձասար-Կապան»-ը հաղթեց առաջնության առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ փուլի առաջին խաղում Կապանի թիմը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտ»-ին։

Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա երկրորդում կապանցիները մեկ անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Հանդիպման 77-րդ րոպեին 11մ հարվածը վստահ իրացրեց Աշոտ Կարապետյանը։ Այս գոլի հաշվին էլ «Գանձասար-Կապան»-ը նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին: «Այս հաղթանակը շատ կարեւոր էր, քանի որ դա մեզ թույլ տվեց կրճատել առաջատարից ունեցած միավորների տարբերությունը։ Հակառակ դեպքում առաջնությունը, կարելի էր ավարտված համարել»,– այսպես է մեկնաբանել հանդիպումը «Գանձասար-Կապան»-ի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։

«Փյունիկ»-ը 4:0 հաշվով ջախջախեց «Արարատ»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացավ 8-րդ փուլից հետաձգված «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը: Առաջին խաղակեսում տանտերերը 3 անպատասխան գոլ խփեցին հյուրերի դարպասը, իսկ երկրորդում՝ 1: Այդպիսով, «Փյունիկ»-ը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում: Արարատցիները 9-րդ պարտությունը կրեցին 14-րդ խաղում եւ մնացին վերջին՝ 6-րդ տեղում:

«Բանանց»-ը կամային հաղթանակ տարավ «Արարատ»-ի հետ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ փուլի վերջին խաղում «Բանանց»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Արարատ»-ին: «Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպումը բավական հետաքրքիր ստացվեց: Նախ 17-րդ րոպեին հաշիվը բացեց արարատցի Գարեգին Կիրակոսյանը: Ապա «Բանանց»-ի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը 2 գոլ խփեց հանապատասխանաբար 32-րդ եւ 70-րդ րոպեներին եւ առաջ մղեց հյուրերին: Հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին Գարեգին Կիրակոսյանը տուգանային հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 2 րոպե անց «Բանանց»-ը 11մ հարվածի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց Վալմերսոնը:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 43-ի (476) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ընտանեկան համերաշխությունը հակասու՞մ է միջազգային իրավական ձեւակերպումներին – Հայ ընտանիքի համերաշխությունը գրանտատուի համար՝ քաղաքական ապտակ, գրանտակերի համար՝ ոչ շահութաբեր իրավիճակ… Լուրջ ազդակ եվրոպական այն ուղղությանը, որը հայ ընտանիքը կազմաքանդող, ուրեմնեւ՝ հայկական պետականությունը հարվածի տակ դնող օրենքի նախագիծն էր փորձում պարտադրել… Կանայք, անվտանգությունն ու խաղաղությունը… Լուծվել է բարոյական վնասի հատուցման հարցը…

2. Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (2-րդ մաս) – Այս ընկերության կենսագրությունը շատ բան է վկայում… Ինչպե՞ս եղավ, որ 2016թ. Ռուսաստանում օրենքով արգելվեց ԳՁՕ-ացված բույսերի աճեցումը, բայց 2017թ. «Մոնսանտո»-ն ՌԴ-ում գործարան բացեց… Մեր երկրում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ ԳՁՕ-ի համար համապատասխան մակնշում անելու պահանջ է սահմանված…

3. Փոխլրացնող քաղաքականության պտուղները – Մոսկվան չի գործի ընդդեմ Երեւանի, քանի որ Հայաստանը դեռ մնում է Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում եւ առհասարակ ռուսական քաղաքականության կարեւոր շրջանակներում… Հայաստանը վաղուց է ինչ նախընտրում է ոչ թե «կա՛մ, կա՛մ-ի», այլ՝ «եւ՛, եւ՛-ի» տարբերակը…

4. Պիտի ամրագրենք «կամ-կամ»-ի ավարտը – Սա հաջողությունն է, որ ըստ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար… Հայաստանը եղել ու դեռ մնում է Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցը, որը երբեք չի հարվածել թիկունքից՝ ի հակառակ Ռուսաստանի, որ շատ է հարվածել մեր շահեին… Բրյուսելից դեպի Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ…

5. Հայկական նուռը՝ ՖՄԿ գագաթաժողովի խորհրդանշան – Երեւանյան գագաթաժողովից առաջ մեր երկիրը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։… Ֆրանկոֆոն երկրների հետ հետագա կապերի ամրապնդումից զատ, շարունակվում են նաեւ կաթոլիկ աշխարհի հետ սերտացումները… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – ներկայացվեց նաեւ արցախյան հիմնախնդիրը…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պիտի լինիաշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

6. Թրքությունը ո՛չ միայն ռուսական եւ բելառուսական, այլեւ ուկրաինակա՞ն բնավորություն է դարձել – Բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց են քննարկել առանց Հայաստանին… Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը…

– http://www.hayary.org/wph/?p=6656Մոնղոլ-թաթարական ռուսա – թուրքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Երկուսի մեջ էլ արյան մի բաղադրություն կա, որ դարերի հետք ունի, դա մոնղոլ-թաթարական արյունն է, որի գիշատիչ հատկությունը ամրագրված է ինչպես պանթուրքիզմի (համաթուրանականության), այնպես էլ վելիկոռուսիզմի (վելիկո(մեծ)ռուսականության) հիմքում…

 http://www.hayary.org/wph/?p=6644Ո՞վ պիտի արգելի՛ մեր պետության դեմ ներխուժումները – Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում – եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք… Նաեւ կարեւոր մի այլ բան՝ բնականի ամրագրում.- ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

7. Հայաստանի նավթի եւ գազի պաշարները վերստին կուսաումնասիրվեն… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – Արցախի խնդրում՝ լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին… Մեր երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկվում մարդու իրավունքների պաշտպանության եւ բռնությունների կանխարգելման ուղղությամբ… Հերթական ազգային վտանգը.- Ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

9. Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ – 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (3-րդ մաս),- Ավանդական եղանակներից զատ եղանակներ էլ կան, որոնք կարող են գործածվել շենքերի սեյսմակայունությունն ապահովելու եւ սեյսմազինվածությունը բարձրացնելու նպատակով… Այս մեթոդը, ինչպես բացատրում են մասնագետները, թույլ է տալիս շենքերն ուժեղացնել առավել կարճ ժամկետում՝ առանց դրանց գործառնական նշանակությամբ շահագործումը դադարեցնելու…

10. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ… «Մանկական Եվրատեսիլ 2017».- Հայաստանը զբաղեցրեց 6-րդ տեղը… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Գումարտակային մարտավարական զորավարժություններ՝ Արցախում… Լեւոն Արոնյանը հաղթեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին փուլում…  Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի փոխչեմպիոն… Հայաստանի բասկետբոլիստները լրացուցիչ խաղակեսում զիջեցին Դանիային.. Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»… Թաեքվոնդոյի, շախմատի, ֆուտբոլի եւ այլ մարզաձեւերի լրատվություն…

Ընտանեկան համերաշխությունը հակասու՞մ է միջազգային իրավական ձեւակերպումներին – Հայ ընտանիքի համերաշխությունը գրանտատուի համար՝ քաղաքական ապտակ, գրանտակերի համար՝ ոչ շահութաբեր իրավիճակ… Լուրջ ազդակ եվրոպական այն ուղղությանը, որը հայ ընտանիքը կազմաքանդող, ուրեմնեւ՝ հայկական պետականությունը հարվածի տակ դնող օրենքի նախագիծն էր փորձում պարտադրել… Կանայք, անվտանգությունն ու խաղաղությունը… Լուծվել է բարոյական վնասի հատուցման հարցը…

Ըստ Հայաստանում գրանտակերության առաջատար ուժերից մեկի՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի, ընտանեկան համերաշխությունը իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ: Նրանք նաեւ պնդում են, թե անհատի իրավունքները վեր են ընտանիքից, այն ընտանիքից, որ հենց այդ անհատներն են կազմել սիրով կամ փոխադարձ համաձայնությամբ… Ինչպե՞ս կարող է մի անհատի իրավունքը վեր դասվել մի շարք անհատների (ընտանիքի անդամների) իրավունքներից, երբ յուրաքանչյուրն իր իրավունքն ունի՝ մեծից փոքր:

Եթե սա է եվրոպական ընտանեկան իմաստասիրության պաշտպանության ու աջակցության շեշտադրումը, որի առաջ ստորացվում է ընտանիքի համերաշխության վերականգնումը, ապա այս մակարդակը շատ վտանգավոր է եւ արագ պիտի օրինագիծ առաջադրվի՝ հայ երեխաներին եվրոպական ընտանիքների չհանձնելու (որդեգրության, թե այլ իրավական տարբերակներով) եւ առհասարակ եվրոպական ընտանիք ձեւակերպումը Հայաստանում արգելելու համար…

Իսկ եթե «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան շահարկում է միջազգային իրավական ձեւակերպումները, ապա հայությունը պիտի դրա ականատեսը լինի, երբ եվրոպական կողմը հրապարակավ պատասխան կտա նշյալ կանանց խմբին:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը հուժկու հակազդեցության արժանացավ հայ հանրության կողմից եւ այն բազմաշերտ էր, քանի որ վտանգը այս կամ այն հանրային շերտին չէր միայն վերաբերում, այլ ազգի եւ ազգայինի դեմ էր առհասարակ:   Continue reading

Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (2-րդ մաս) – Այս ընկերության կենսագրությունը շատ բան է վկայում… Ինչպե՞ս եղավ, որ 2016թ. Ռուսաստանում օրենքով արգելվեց ԳՁՕ-ացված բույսերի աճեցումը, բայց 2017թ. «Մոնսանտո»-ն ՌԴ-ում գործարան բացեց… Մեր երկրում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ ԳՁՕ-ի համար համապատասխան մակնշում անելու պահանջ է սահմանված…

Ամսվա սկզբին մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության՝ Հայաստան մուտքի հետ կապված հարցի շուրջ (այս ընկերությունն աշխարհում հայտնի է իր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող արտադրանքով)։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անմիջապես պարզաբանում ներկայացրեց, որ նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ, եւ ավելին, ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը, գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շեշտադրել էր Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը՝ նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ ասել էր, թե «Մոնսանտո»-ն նոր չէ, որ պետք է մուտք գործի, եւ այս ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006թ.-ից, եւ ամերիկյան այլ ու այս ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները եւ ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները։

Նոյեմբերի 9-ի գործադիրի նիստից հետո լրագրողներն ամենաշատը սպասում էին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին եւ Աննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին՝ ի վերջո հասկանալու՝ պե՞տք է մեզ արդյոք այդ ընկերության արտադրանքը, վտանգավոր չէ՞ մեր փոքրատարածք երկրում ԳՁՕ-ացված սերմեր կամ արտադրանք կիրառելը եւ այլն (ԳՁՕ-ացված արտադրանք կիրառելու հետեւանքներին, տարբեր երկրների փորձերին, օրենսդրություններին եւ գիտական բանավեճերին «Լուսանցք»-ը նախորդիվ անդրադարձել է)։  

http://www.hayary.org/wph/?p=6653Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից (1-ին մաս)… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…   Continue reading

Փոխլրացնող քաղաքականության պտուղները – Մոսկվան չի գործի ընդդեմ Երեւանի, քանի որ Հայաստանը դեռ մնում է Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում եւ առհասարակ ռուսական քաղաքականության կարեւոր շրջանակներում… Հայաստանը վաղուց է ինչ նախընտրում է ոչ թե «կա՛մ, կա՛մ-ի», այլ՝ «եւ՛, եւ՛-ի» տարբերակը…

«Լուսանցք»-ը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին փոխլրացնող, համադրության եւ ոչ հակադրության կողմնակից քաղաքականության ջատագով: Այս քաղաքականությունն է, որ մեր երկրին հաջաղություններ է բերում հատկապես վերջին տարիներին արտաքին ասպարեզում: Ցավոք, նման քաղաքականության դրսեւորումներ մենք չենք նկատում ներքին քաղաքական կյանքում: Իհարկե, կարելի է բերել առարկայական (օբյեկտիվ) եւ ենթակայական (սուբյեկտիվ) շատ պատճառներ, որ  ընդդիմության հիմնական մասը  հակառակ տրամադրվածությունն ունի, սակայն այնպես չէ, որ արտաքին աշխարհում բոլորը հայկական գործոնի հզորացման կողմնակիցներն են…

Հայաստանում չգիտես ինչու իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը կամ հակադրությունը հասկանում են միայն իշխանության եւ խորհրդարանում ընդդիմություն կազմած ուժերի հարաբերությունները: Սա այն կոպիտ սխալն է, որի հետեւանքով ավելի քան 2.5 տասնամյակ չի ձեւավորվել հայկական քաղաքական դաշտը: Այս 25 տարիների ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունը նույն դեմքերն են, որ կա՛մ իշխանությունից չեն կտրվել երբեք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, կա՛մ՝ իշխանությունից ընդդիմություն եւ հակառակ ուղղությամբ պտույտներ են տալիս տարիներ շարունակ…

Սա նշանակում է, որ ունենք ճահճացած եւ բորբոսնած քաղաքական դաշտ, որի ներքին զարգացման հեռանկարները այս դիրքով արդեն մեռած են՝ անպտուղ:   Continue reading

Պիտի ամրագրենք «կամ-կամ»-ի ավարտը – Սա հաջողությունն է, որ ըստ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար… Հայաստանը եղել ու դեռ մնում է Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցը, որը երբեք չի հարվածել թիկունքից՝ ի հակառակ Ռուսաստանի, որ շատ է հարվածել մեր շահեին… Բրյուսելից դեպի Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ…

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը բավական լուրջ քայլ է ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության համապատկերում: Սա պաշտոնական Երեւանի կողմից իրականացվող «եւ-եւ»-ի քաղաքականության կարեւոր ձեռքբերում է, ինչը փաստացի հաստատում է, որ համաշխարհային քաղաքականության մեջ մեր երկրի՝ «կամ-կամ»-ի քաղաքականությունից հրաժարումը արդարացված է:

Նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Սա բոլորիս համատեղ հաջողությունն է ու կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար»,- ավելի վաղ ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշել էր, որ 2017թ.-ն իրավամբ կարելի է համարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ «Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները եւ սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները»:   Continue reading

Հայկական նուռը՝ ՖՄԿ գագաթաժողովի խորհրդանշան – Երեւանյան գագաթաժողովից առաջ մեր երկիրը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։… Ֆրանկոֆոն երկրների հետ հետագա կապերի ամրապնդումից զատ, շարունակվում են նաեւ կաթոլիկ աշխարհի հետ սերտացումները… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – ներկայացվեց նաեւ արցախյան հիմնախնդիրը…

Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ զեկուցել է Հայաստանի Հանրապետության մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Տարբեր կազմակերպչական հարցերն ու առաջարկությունները եւս քննարկվել էին:

Խոշոր միջոցառումների մասով արդեն հանդիպումներ են ընթանում ֆրանկոֆոնյան ուղղությամբ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։ Խոսել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հաստատված ամուր փոխգործակցության մասին՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում: Հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության տարաբնույթ հարցեր են քննարկվել, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ու միջազգային կարեւորության խնդիրներ: Ֆրանսիացի սենատորին ներկայացվել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։   Continue reading

Թրքությունը ո՛չ միայն ռուսական եւ բելառուսական, այլեւ ուկրաինակա՞ն բնավորություն է դարձել – Բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց են քննարկել առանց Հայաստանին… Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը…

Նոյեմբերի 29-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ դահլիճը լքելուց հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ. «ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական 25-րդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք:

Վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ 1 ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում:

Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի խոհրդարանի պատվիրակության ղեկավարը:   Continue reading

Հայաստանի նավթի եւ գազի պաշարները վերստին կուսաումնասիրվեն… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – Արցախի խնդրում՝ լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին… Մեր երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկվում մարդու իրավունքների պաշտպանության եւ բռնությունների կանխարգելման ուղղությամբ… Հերթական ազգային վտանգը.- Ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել…

Հայաստանի նավթի եւ գազի պաշարները վերստին կուսաումնասիրվեն

Հայաստանի տարածքի 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում նավթի ու բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հայտ է ներկայացրել հոկտեմբերի 4-ին գրանցված «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է:

Թեեւ արդարադատության նախարարության իրավաբանական ընկերությունների գրանցման պետական ռեգիստրը չի տալիս փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ցանկը, սակայն այս ընկերության կայքը նման խնդիր չի դնում եւ բացում է ընկերության բաժնետերերի ցանկը: Այսպիսով՝ «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազԶԷԿ/» ԲԲԸ-ն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերն էլ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է:

Այսպիսով՝ պարզ է դառնում, որ նավթի եւ գազի պաշարների ուսաումնասիրությունը Սամվել եւ Կարեն Կարապետյանների ձեռքում է, ինչը հավաստում է, որ նրանք ընդլայնում են իրենց բիզնեսի սահմանները նաեւ Հայաստանում: Բաժնետոմսերն առավելապես Սամվել Կարապետյանի եւ նրա զավակների սեփականությունն են:

Սամվել Կարապետյանը նոր չէ, որ ընդլայնում է իր բիզնեսը Հայաստանում.: Բանն այն է, որ «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն 2016թ. հոկտեմբերից ձեռք է բերել նաեւ հայտնի «Ձորագետ հէկ»-ը

շահագործող «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը:

«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն նաեւ այս տարվա փետրվարին գրանցված «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ի սեփականատերն է:

Ընկերությունը նաեւ 90% մասնաբաժին ունի 530 մլն. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ինվեսթմենթ մեդիա գրուպ (Այ Էմ Ջի)» ՍՊԸ-ում: Իսկ այս ընկերությունն էլ էլեկտրաէներգիայի արտադրությամբ է զբաղվում:

Հետաքրքիր է, որ այս ընկերությունում 5% բաժնեմաս ունի նախագահ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Սեւակ Լալայանի (ով մեկ տարի առաջ ազատվեց նախագահի օգնականի պաշտոնից) կինը՝ Նարինե Սուվարյանը:

Հուսանք, որ ի վերջո կհաջողվի Հայաստանում գտնել եւ օգտագործել նավթի եւ գազի պաշարները, որոնք ժամանակին Հայաստան են բերել նաեւ միջազգային կազմակերպությունների: Բայց այդ ուսումնասիրությունները նոր չէ, որ արվում են: Տարիներ առաջ էլ է արվել, եւ նշվում էր, որ գոնե նավթի պաշարներ մեր երկրում կան, բայց դրանք արդյունաբերական ծավալների չեն հասնում:

Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները

Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատված.

Հայաստանը պաշտպանել է նախարարական համաժողովի հաստատմանը ներկայացված բանաձեւերի եւ որոշումների նախագծերը: Պետք է նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնահերթություններում առավել քան տեղին են ներառված կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41,  42-ում

Հայկական ծիսական պարերի մեջ առանձնահատուկ տեղ ունի ռազմական պարը, որը հայոց ընկալումներում կապված է երկնային ուժերի, տարերքների եւ այդ ուժերը տնօրինող ռազմի դիցերի, երկնային մարմինների՝ աստղերի, լույսի, արեւի հետ:

Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր:

Ռուսա տան բազեն, «Ռուս Տամ Բազի» պարի ժամանակաշրջանը, տարածաշրջանը եւ էպիկական ու պատմական գաղափարակիրը

Ըստ մեր ուսումնասիրության՝ «Ռուս տամ Բազի» պարի էպիկական դիմագիծը համապատասխանում է Հայկական Արարտա-Ուրարտական կայսրության Վանի Թագավորության ժամանակաշրջանին: Պարը նվիրված է Արդին տաճարի Հայոց Ռուսա գահակալներին եւ կրում է Ռուսա անունը: Ռուսա Ա (մ.թ.ա. 714) Սարդուր Բ-ի որդին եւ հաջորդը։ Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645-) Արգիշտի Բ-ի որդին եւ հաջորդը։ Ռուսա գահակալները հզոր նախնիների նման կրել են «Մեծ Արքայ», «Տիեզերաց Արքայ», «Արքայից Արքայ», «Բիայնիլիի Արքայ» տիտղոսները:

Որպեսզի ճիշտ պատկերացում կազմենք պարի ժամանակաշրջանի եւ պարի ծագման մասին, անդրադառնանք «Ռուս տամ Բազի» պարի անվան լեզվական խնդիրներին եւ ներկայացնենք առաջին հերթին «Ռոս-ռուս» բառի ընդունված ստուգաբանությունը հայերենում:

Հրաչյա Աճառյանը «Հայերեն արմատական բառարանում» «ռոս-ռուս» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «ռոս-ռուս» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները.   Continue reading

Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ – 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (3-րդ մաս),- Ավանդական եղանակներից զատ եղանակներ էլ կան, որոնք կարող են գործածվել շենքերի սեյսմակայունությունն ապահովելու եւ սեյսմազինվածությունը բարձրացնելու նպատակով… Այս մեթոդը, ինչպես բացատրում են մասնագետները, թույլ է տալիս շենքերն ուժեղացնել առավել կարճ ժամկետում՝ առանց դրանց գործառնական նշանակությամբ շահագործումը դադարեցնելու…

Սկիզբը՝ թիվ 41, 42-ում

http://www.hayary.org/wph/?p=6652Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (2-րդ մաս) – Քանի որ շենքերը տարբեր նշանակության են, դրանց սեյսմակայունության բարձրացման ծրագրերն էլ պետք է ոլորտային լինեն՝ օրինակ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իրենց ենթակայության օբյեկտների մասով եւն… Տարբեր նշանակության շենքերի ընդհանուր թվից կառանձնացվեն սեյսմակայունության տեսանկյունից առավել բարձր ռիսկային աստիճան ունեցող շենքերը եւ առաջնահերթ կդիտարկվեն այդ շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրները…

http://www.hayary.org/wph/?p=6639Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (1-ին մաս)  – մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում… Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել… Փորձը հաշվի առնելով՝ վերագնահատվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը – ՀՀ տարածքը բաժանված է 3՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…

Դեռ 2014թ. երբ մեր բնակֆոնդի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հարցը կառավարությունում քննարկվեց, տվյալ էր մեջբերվել, ըստ որի 2013թ. դրությամբ միայն բազմաբնակարան շենքերի թվում՝ 421 շենք ունի 3-րդ աստիճանի վնասվածություն (անբավարար տեխնիկական վիճակ) եւ ենթակա են վերականգնման ու ուժեղացման, 26 շենք ունի 4-րդ աստիճանի վնասվածություն (վթարային տեխնիկական վիճակ), որոնց բնակիչները ենթակա են վերաբնակեցման: հասկանալի է, որ գումարներ կպահանջվեն: Ի՞նչ կարգի գումարի մասին է խոսքը:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ… «Մանկական Եվրատեսիլ 2017».- Հայաստանը զբաղեցրեց 6-րդ տեղը… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Գումարտակային մարտավարական զորավարժություններ՝ Արցախում… Լեւոն Արոնյանը հաղթեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին փուլում…  Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի փոխչեմպիոն… Հայաստանի բասկետբոլիստները լրացուցիչ խաղակեսում զիջեցին Դանիային.. Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»… Թաեքվոնդոյի, շախմատի, ֆուտբոլի եւ այլ մարզաձեւերի լրատվություն…

«Մանկական Եվրատեսիլ 2017».- Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

Թբիլիսիում ավարտվեց  փոքրիկների մեծ մրցույթը՝ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը:  Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան փայլուն կատարեց իր  «Բումերանգ» երգը՝ վաստակելով 148 միավոր եւ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: 1-ին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանը, 2-րդում հայտնվեց Վրաստանը, իսկ 3-րդում՝ Ավստրալիան:

Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավորներ ստացավ Բելառուսից եւ Պորտուգալիայից, 7 միավոր Մալթայից, 3՝ Ավստրալիայից եւ 2-ական միավորներ Մակեդոնիայից ու Սերբիայից: Այս տարի  էլ քվեարկելու հնարավորություն ուներ նաեւ հանդիսատեսը՝ առցանց: Հաղթողը որոշվել է ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքներով:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Արցախում գումարտակային մարտավարական զորավարժություններ են անցկացվել

Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 20-23-ը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ, անց են կացվել գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ: Զորավարժության վերջին՝ մարտական հրաձգության փուլին, հետեւել ու մասնակից եւ ուսուցանվող կազմին որոշակի մեթոդական ցուցումներ է տվել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Մարտավարական զորավարժությունը թեմատիկ առումով ուներ հարձակողական բովանդակություն: Ուժեղացված տանկային ստորաբաժանման առջև խնդիր է դրվել տագնապով դուրս գալ կենտրոնացման շրջան, զբաղեցնել կրակային բնագիծ, կասեցնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի պահպանության տեղամաս մխրճված հակառակորդի հարձակումը եւ, ջախջախելով վերջինիս, վերականգնել առաջնագիծը:

Զորավարժության ամբողջ ընթացքում իրականացվել է անընդհատ ու հստակ ղեկավարում, անձնակազմը գործել է ճշգրիտ, մարտավարական առումով գրագետ, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, ինչի արդյունքում ուժեղացված տանկային ստորաբաժանումը գերազանց կատարել է իր առջեւ դրված մարտական խնդիրը՝ կրակային խոցման բարձր արդյունքներով:   Continue reading