Նախնյաց տոնն է՝ մեր նախնիների հիշատակի օրը – Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը կանցկացնեն Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ… Կհիշվեն նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի Հանրապետության) անկախության տոները – կկարեւորվեն նաեւ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը Երեւանում եւ հայության շարունակական անխախտ ու նպատակային կապը…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրել են Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է, եւ արեւածագին հայ արիներն ինչպես միշտ նշելու են Նախնյաց ավանդական տոնը:

Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը կանցկացնեն Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ:

«Կրակը կգտնվի շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ կլինի դրված՝ հողե բլրասարերով կազմված… Հողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանից, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի տարածքներից:

Շրջանաձեւ բլրասարերից առաջ՝ եռանկյունաձեւ կառուցվածքով կպատրաստվեն խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր կլցվի՝ բերված Սեւանա, Վանա եւ Ուրմիա լճերից…   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…

Հայտնի է, որ Մովսես Խորենացուն են վերագրում հետեւյալ տողերը. «Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագարատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի եւ ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արեւմտյան մասի կուսակալ եւ տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի»:

Մինչեւ 18-րդ դարի սկիզբը Խորենացու «Հայոց պատմության» վերաբերյալ ոչ մի քննադատական դիտողություն չի եղել, բայց հանկարծ այդ ժամանակից ի վեր «Հայոց պատմության» շուրջ ծավալվեցին բուռն վիճաբանություններ եւ քննադատություններ, ինչը մեր օրերում եւս շարունակվում է:

Հայ եւ օտար հեղինակները Պատմահոր մահից հետո վերահրատարակված «Հայոց պատմության» օրինակների մեջ, որոնք մի քանի տասնյակի էին հասնում, հայտնաբերեցին անճշտություններ, հակասություններ, անաքրոնիզմ եւ այլն…

Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր:

Ցավալի է, բայց ամենազայրագին քննադատների թվում էին նաեւ որոշ հայ հեղինակներ, որոնց անունները նույնիսկ չարժե հիշատակել:

Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ նախորդ դարերի պատմիչները չեն նկատել «Հայոց պատմության» մեջ անճշտություններ եւ աղավաղումներ ու միայն հետագա դարերի «խելացիները» այդ ամենը բացահայտեցին, «չհավատացին», որ հանճարեղ Խորենացին չէր կարող կեղծ տեղեկությունների հեղինակը լինել:   Continue reading

Ախուրյանի ջրավազանային տարածք – Թուրքիան ավելի շատ օգտվելով Արաքսից՝ մեզ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնեցնելու (մաս 3-րդ)… Ջրառաջարկի ձեւավորման հիմնական խնդիրներից է գետավազանի ազատ ջրահոսքի կուտակումը… Մեր ամեն կաթիլ ջրառը պետք է խիստ հիմնավորված լինի – պետությունը պիտի շատ խիստ լինի՝ ջրառի նպատակահարմարության հարցին նայի ոչ թե մասնավորի շահագործական տեսանկյունից, այլ՝ ազգայինի կարեւորությունից…

Սկիզբը՝ թիվ 31-32-ում

http://www.hayary.org/wph/?p=6517Ախուրյանի ջրավազանային տարածք.- Եթե տնտեսության զարգացումը բնապահպանության շղթայում դիտարկենք (մաս 2-րդ)… Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը – Ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում…

http://www.hayary.org/wph/?p=6505Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական (մաս 1-ին)… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…

Ինչ միջոցառումներ է նախատեսում գործադիրը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, որպեսզի Ախուրյանի ջրավազանային տարածքում հավասարակշռի ջրային պաշարների առաջարկն ու պահանջարկը, որպեսզի ճիշտ ժամանակին բացահայտի արտակարգ իրավիճակների ռիսկերն ու կանխարգելի ճիշտ պահին: Այս մասին կխոսենք այսօր իբրեւ ամփոփում այն թեմայի, թե ինչ վիճակում է Ախուրյանի ջրավազանային տարածքը, ինչ խնդիրներ են առկա եւ ինչի կհանգեցնեն դրանք՝ չլուծվելու պարագայում:   Continue reading

Հայկական խոհանոց – Դդմիկով եւ հորթի մսով ուտեստ… Հայկական գորգը՝ ազգային հպարտություն – ցուցադրություն Երեւանի բնակելի շենքերի պատուհաններից… Համահայկական պար՝ Գյումրու կենտրոնում… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – 2024-ին ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում… Սերժ Սարգսյանը մասնակցեց Ասիական 5-րդ խաղերի բացմանը… Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երեւան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը… Ստեփանակերտի 94-րդ տարեդարձին նվիրված ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթել է Արցախի թիմը… Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում… Ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, հեծանվասպորտի, մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Դդմիկով եւ հորթի մսով ուտեստ

Բաղադրությունը –  Դդմիկ – 2 կգ, հորթի միս – 0.5 գ, սոխ – 2 գլուխ, ձու – 4 հատ, կարագ – 100 գ, բուսայուղ – 50 գ, մաղադանոս – 1 կապ, սեւ պղպեղ, աղ, հալչող պանիր – 200 գ, թթվասեր – 200 գ:

Պատրաստման եղանակը – Աղացած միսը դնել թույլ կրակին, ջուրը ցամաքելուց հետո կտրտած սոխը լցնել մսին: Ավելացնել կարագ, եթե միսը յուղոտ չէ: Պղպեղով համեմել: Սպասել՝ մինչեւ սոխը տապակվի եւ վերցնել կրակի վրայից:

Ջեռոցի թավայի մեջ բուսայուղ քսել եւ շերտ -շերտ դնել կտրտած եւ ձվի մեջ թաթախված դդմիկները: Հետո լցնել միսը, կրկին դնել դդմիկները: Երեսին քսել թթվասեր, դնել ջեռոցը 20 րոպե (180 աստճան): Հենց երեսը կարմրի, հանել, վրան լցնել հալչող պանիր:

Հետո նորից դնել ջեռոցը 5 րոպե: Ասենք, որ մաղադանոսն էլ պետք է լցնել շերտ-շերտ կամ վերեւի շերտին՝ ըստ ցանկության: Բարի ախորժակ:

Հայկական գորգը՝ ազգային հպարտություն

Սեպտեմբերի 20-ին վաղ առավոտից մինչ ուշ երեկո Երեւանի տարբեր հատվածների բնակելի շենքերի պատուհաններից, տարբեր հաստատությունների պատշգամբներից երեւում էին հայկական գորգեր: Ինչպես տեղեկացնում են SPRING PR-ընկերությունից՝ տեղի է ունեցել «Հայկական գորգը ազգային հպարտությունն է»  ֆլեշմոբ։ Մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում:

Յուրաքանչյուր անձ, ով հայկական գորգ կամ ձեռագործ կարպետ ուներ, միացել է՝ իր պատուհանը կամ պատշգամբը զարդարելով հայկական գորգերով եւ կարպետներով:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է» ֆլեշմոբի՝ որպես զանգվածային միջոցառման նպատակն է ազգային գորգի եւ գորգարվեստի արժեւորումը, գորգագործության ավանդույթների պահպանման հիմնախնդրի բարձրաձայնումը, լայն հանրության իրազեկումը հայկական գորրգի ինքնատիպ մշակույթի առանձնահատկությունների վերաբերյալ։ Միջոցառման գաղափարի եւ իրականացման հեղինակն ու նախաձեռնողն է հայկական գորգի ազգային կենտրոնը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս կենտրոնի նպատակն է յուրօրինակ ձեւաչափով, ազգային ֆլեշմոբի միջոցով վերականգնել ազգային ավանդույթները, պահպանել հայկական ժառանգությունը, հայկական գորգը ճանաչելի դարձնել աշխարհին:

Համահայկական պար՝ Գյումրու կենտրոնում

Մեկ այլ՝ «Պարենք հայերով» համահայկական ավանդական ֆլեշմոբ էլ կազմակերպվեց Գյումրու Վարդանանց հրապարակում: «Հրայրք» պարի խումբը, տարբեր մշակութային ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները համախմբվել են մեկ գաղափարի ու նպատակի շուրջ՝ պահպանել ավանդական երգն ու պարը:

Միջոցառման ընթացքում պարի խմբերը համալրվել են պատահական անցորդներով, ովքեր այդ պահին պարելու ցանկություն են ունեցել: Ֆլեշմոբը հետագայում տեղադրվելու է համացանցում եւ ի տես աշխարհի տարածելու է ազգային երգն ու պարը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

2024-ին ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում

2024թ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում, իսկ Լոս Անջելեսը 2028-ին է ընդունելու Խաղերը: Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն Լիմայում համաժողովի ժամանակ: Փարիզն ու Լոս Անջելեսը դեռեւս հուլիսի սկզբին էին հաստատվել 2024-ի եւ 2028-ի ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ, բայց այդ ժամանակ դեռ որոշված չէր, թե քաղաքներից որն առաջինը կընդունի խաղերը: Հավակնորդները պետք է իրենք որոշեին:   Continue reading

Նախնյաց տոնն է՝ հայ արիները նշում են մեր նախնիների հիշատակի օրը…

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է, եւ արեւածագին հայ արիները, եւ նրանց միացած համախմբված հայ ազգայնականները, ինչպես միշտ, նշել են Նախնյաց ավանդական տոնը:

Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը անցկացրել են Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ (խոշորացույցի օգնությամբ):

Կրակը գտնվել է շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ էր դրված՝ հողե բլրակներով կազմված, որ խորհրդանշում են Հայկական լեռնաշխարհի սարերըՀողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանից, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի տարածքներից:

Շրջանաձեւ բլրակներից առաջ՝ եռանկյունաձեւ կառուցվածքով պատրաստվել են խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր է լցվել՝ բերված Սեւանա, Վանա եւ Ուրմիա լճերից…   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 32-ի (465) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայկական դիրքերը կբարելավվե՞ն – Բաքուն սովորել է, որ միակողմանի խախտումներն ու սադրանքներն անպատժելի են եւ միջազգային քաղաքականության երկակի չափորոշիչների առկայությամբ անգամ շահեկան են դառնում… Երեւանն ու Ստեփանակերտը միայն զարմանքն ու զայրույթն է ապրում ԵԱՀԿ ՄԽ միօրինակ ու անդեմ հայտարարություններից…

2. «Ադրբեջանական լվացքատան» փնթիությունը – Կաշառակերության եւ կաշառատվության ադրբեջանական բացահայտ կացութաձեւը այլեւս չի հանդուրժվում, առավել եւ, որ եվրապաշտոնյաներ կան կեղտաջրերում… Բացի եվրոպական կառույցներից, Բաքվի փողերի լվացման եւ մարդու իրավունքների խախտումների հարցերով քննարկումներ են լինում նաեւ ԱՄՆ-ում… Անդրադարձ նաեւ հայասպան ռամիլ սաֆարովի «հունգարական ծախու գործին»…

3. Հերթական ադրբեջանական ձախողումը – Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանից կարտաքսվի՝ Իլհամ Ալիեւի «մեծահոգաբար» ներումից հետո… Զարմանալի էր, սակայն Մոսկվան այդպես էլ չկարողացավ իր քաղաքացուն «ստանալ» դեռ եղբայրական Մինսկում, որտեղ էլ կատարվեց եղբայրական Բաքվի վճարովի խնդրանքը…

4. Քայլեր, որ զերծ կպահեն կցորդի կարգավիճակից – Իսրայելը շարունակում է Հայաստանի հետ մերձեցման քաղաքականություն վարել… Իսրայելի եւ Չինաստանի հեռանկարային քայլերը Հայաստանում հետաքրքիր են, քանի որ այս երկրները միջազգային ասպարեզում կարեւոր դիրքեր ունեն եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացների հիմքերում են…

5. Հայաստանը՝ համադրող քաղաքականության կրող – Պաշտոնական Երեւանը միշտ նշել է, որ Հայաստանը ձգտում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ… Հայաստանը չի պատրաստվում ԵԱՏՄ-ն փոխել ԵՄ-ով, ավելին՝ մեր պետությունը կամուրջ է դարձել նաեւ ԵԱՏՄ-ի ընդարձակման համար…

6. Հոգեւոր թնջուկ, որ նաեւ քաղաքական է – Արցախյան խնդիրը նոր հնչողություն է ձեռք բերում հատկապես տարածաշրջանային այլ սրացումներից հետո… Մի՞թե բավական չէ այս անհեթեթությունը շարունակել եւ՛ քաղաքական եւ՛ հանրային եւ՛ հոգեւոր եւ՛ բոլոր այլ հանդիպումներին, հայն ու թուրքը անհամատեղելի են գենետիկորեն, առավել եւս, որ զավթել ու հաստատվել են մեր հայրենիքում…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 2-րդ)… «Հայր արա եւ արա գեղեցիկ» դրույթները հանդես են գալիս որպես աշխարհակառուցողական դոգմաներ, նաեւ ցույց են տալիս եւ մատնանշում են այն էթնոսին, որը կանգնած է քաղաքակրթության ակունքներում… Ցույց տվեցինք քաղաքակրթական անցումները գեղեցիկ անելու համակարգով՝ որպես Արարչության հիմնական բաղադրիչ…

8. Ախուրյանի ջրավազանային տարածք.- Եթե տնտեսության զարգացումը բնապահպանության շղթայում դիտարկենք (մաս 2-րդ)… Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը – Ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում…

9. Երբ սրբությունը դարձրել ենք ապրանք.- («Քաղաքացու մտահոգություններ» շարքից «Ջուրը» վերնագրված այս խոհը Էդուարդ Իսաբեկյանինն է՝ գրված 2002թ.: Անտիպ էջերից է, եւ այն մեզ է տրամադրել Իսաբեկյան ցուցասրահը)… «Սեւանը արդեն ճահիճ դառնալու ճամփին է… Անհնարին բան է ապրել առանց ջրի, կարելի է ապրել առանց հացի անգամ, առանց մերսեդեսների, բայց առանց ջրի»…

10. Հայկական խոհանոց – Կանաչ սոխով ճլմբուր… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ավելի քան 7 մլրդ. դրամ՝ սպորտին – Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաք Երուանում… Հռոմի Պապը ողջունել է հոկեյիստների ընդունած հռչակագիրը… Բանակային ձեռնամարտ ու թայլանդական բռնցքամարտ՝ մեկ հարկի տակ… Հունաստանում պարգեւատրել են Ռոման Ամոյանին… Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը մտավ 1/4 եզրափակիչ… Ֆուտբոլի Հայաստանի 2017-18թթ գավաթի խաղարկությունը մեկնարկեց… Բարձրագույն խմբի խաղերը… Մարզական եւ մշակութային այլ լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=6193  Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական դիրքերը կբարելավվե՞ն – Բաքուն սովորել է, որ միակողմանի խախտումներն ու սադրանքներն անպատժելի են եւ միջազգային քաղաքականության երկակի չափորոշիչների առկայությամբ անգամ շահեկան են դառնում… Երեւանն ու Ստեփանակերտը միայն զարմանքն ու զայրույթն է ապրում ԵԱՀԿ ՄԽ միօրինակ ու անդեմ հայտարարություններից…

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մութոնենը (Ավստրիա) մի շարք հրատապ հարցեր է քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ, այդ թվում՝‘նախագահ Իլհամ Ալիեւի, Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հակամարտությունների կարգավորումը, ընտրությունները, մարդու իրավունքներն ու ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունը եղել են երկկողմ  քննարկումների օրակարգում:

Հաշվի առնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք շփման գծում հանգեցնում են զոհերի, Քրիստին Մութոնենը ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հրատապությունը: Նա նշել է, որ ձախողումը կշարունակի պատճառել անընդունելի մարդկային կորուստներ, ինչպես նաեւ կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման խաթարմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է առաջնահերթ լինի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ տեղական իշխանությունների համար»,- ասել է Քրիստին Մութոնենը՝ նշելով, որ առաջիկա ամիսներին նա նույն ուղերձով հանդես կգա նաեւ Երեւանում, քանի որ «այս հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ադրբեջանում հանդիպել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Կարեւորել է միջմշակութային եւ միջկրոնական փոխանակումները՝ որպես  վստահության ամրապնդման միջոցառումներ հակամարտությունների կարգավորման ժամանակ: «Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության միջեւ աճող շփումները կարող են հանդիսանալ լարվածության նվազեցման եւ համագործակցության խթանման հզոր միջոց»,- ասել է նա՝ կրկնելով մյուս եվրագործիչների անգիր արած տողերը՝ այդպես էլ չանսալով իրականության ձայնին:   Continue reading

«Ադրբեջանական լվացքատան» փնթիությունը – Կաշառակերության եւ կաշառատվության ադրբեջանական բացահայտ կացութաձեւը այլեւս չի հանդուրժվում, առավել եւ, որ եվրապաշտոնյաներ կան կեղտաջրերում… Բացի եվրոպական կառույցներից, Բաքվի փողերի լվացման եւ մարդու իրավունքների խախտումների հարցերով քննարկումներ են լինում նաեւ ԱՄՆ-ում… Անդրադարձ նաեւ հայասպան ռամիլ սաֆարովի «հունգարական ծախու գործին»…

http://www.hayary.org/wph/?p=6508Ադրբեջանական առ եւ տուր. ծախու եվրոպացիների գործերը – Ադրբեջանի իշխող վերնախավը՝ 2,9 մլրդ դոլարի կաշառատվության գաղտնի ծրագիր է իրագործել – ծրագիրը ստացել է «ադրբեջանական լվացքատուն» անվանումը… Նախկինում եւս եղել է – բայց «ռուսական լվացքատուն»… Նոր կոռուպցիոն սկանդալ է ծավալվում Իլհամ Ալիեւի ու նրա մերձավորների շուրջ…ԵԽԽՎ. Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ…

Կաշառակերության եւ կաշառատվության ադրբեջանական բացահայտ կացութաձեւը այլեւս չի հանդուրժվում եվրոպացիների կողմից, հատկապես, որ դրանք առավելապես առնչվում են հենց եվրոպական պաշտոնյաներին, դիվանագետներին եւ այլոց:

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում արդարադատության համակարգի վերաբերյալ, հատկապես խոսքի ազատության եւ արդարադատության ոլորտներում: Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենախի եւ ռումինացի Ցեզար Ֆլորին Պրեդայի կողմից հեղինակած բանաձեւի նախնական տարբերակում ափսոսանք է հայտնվում, որ վերջին սահմանադրական փոփոխությունները կարող են նվազեցնել գործադիր իշխանության հաշվետվողականությունը խորհրդարանի նկատմամբ, իսկ դատարանների անկախությունը շարունակում է մնալ ոչ բավարար:

Հիշեցնենք, որ վերջին սահմանադրական փոփոխությունները ալիեւների կլանին տալիս են խանական կամ սուլթանական կարգավիճակ, ինչը թույլ կտա երկիրը վերածել խանության: Նախագահ Իլհամ Ալիեւի 1-ին տեղակալը իր կինն է՝ Մեհրիբան Ալիեւան, ինչը նշանակում է, որ խանական ընտանիքը հաջորդ նախագահի պաշտոնում դիտարկում է կամ սույն տիկնոջը կամ Իլհամ Ալիեւի որդու թեկնածությունը:

Հանձնաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել խոշոր չափերով փողերի լվացման գործում Ադրբեջանի կառավարության ունեցած կապի առնչությամբ՝ կոչ անելով այդ երկրի իշխանություններին անհապաղ սկսել անկախ եւ անկողմնակալ քննություն:   Continue reading

Հերթական ադրբեջանական ձախողումը – Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանից կարտաքսվի՝ Իլհամ Ալիեւի «մեծահոգաբար» ներումից հետո… Զարմանալի էր, սակայն Մոսկվան այդպես էլ չկարողացավ իր քաղաքացուն «ստանալ» դեռ եղբայրական Մինսկում, որտեղ էլ կատարվեց եղբայրական Բաքվի վճարովի խնդրանքը…

Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը հնարավոր է Ադրբեջանից արտաքսվի ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան. այս մասին ասել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է նրան ներում շնորհելու մասին կարգադրություն: «Ալեքսանդր Լապշինի արտաքսման փաստաթղթերը պատրաստ են: Նրան ազատ են արձակում: Բայց նա ինքը դեռեւս չի ընտրել ճշգրիտ երթուղին, կարող է գնալ ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան»,- նշել է փաստաբանը: Նրա խոսքով, բլոգերն այժմ գտնվում է Կենտրոնական հոսպիտալում: «Ես ինքս դեռ չեմ տեսել նրան: Խոսել եմ բժիշկների հետ: Նրանց խոսքերով, իրեն լավ է զգում»,- հայտնել է Էդուարդ Չերնինը:

Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին՝ իբր Ինտերպոլով հետախուզվողի, ինչը հետո հերքվեց: Պատճառն այն էր, որ Արցախ այցելելուց հետո բլոգերին արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ նա կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, չնայած Բաքվում պահանջում էին 6,5 տարվա ազատազրկում։   Continue reading

Քայլեր, որ զերծ կպահեն կցորդի կարգավիճակից – Իսրայելը շարունակում է Հայաստանի հետ մերձեցման քաղաքականություն վարել… Իսրայելի եւ Չինաստանի հեռանկարային քայլերը Հայաստանում հետաքրքիր են, քանի որ այս երկրները միջազգային ասպարեզում կարեւոր դիրքեր ունեն եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացների հիմքերում են…

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

http://www.hayary.org/wph/?p=6497Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

http://www.hayary.org/wph/?p=6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

Իսրայելը շարունակում է Հայաստանի հետ մերձեցման քաղաքականություն վարել: Այս անգամ Հայաստան էր ժամանել Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի խորհրդարանական Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի, խմբի անդամներ Միքայել Մելքումյանի, Գագիկ Մելիքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին իսրայելական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել հուշամատյանում:

Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցից հետո, երբ լուրջ քաղաքական շարժ գրանցվեց հայ-իսրայելական հարաբերություններում, սա թերեւս գործնական այց է առավելապես, նախնական քայլեր նախանշելու հետագա գործունեության համար:   Continue reading

Հայաստանը՝ համադրող քաղաքականության կրող – Պաշտոնական Երեւանը միշտ նշել է, որ Հայաստանը ձգտում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ… Հայաստանը չի պատրաստվում ԵԱՏՄ-ն փոխել ԵՄ-ով, ավելին՝ մեր պետությունը կամուրջ է դարձել նաեւ ԵԱՏՄ-ի ընդարձակման համար…

http://www.hayary.org/wph/?p=6509Չկա նման հարց՝ ՀԱՊԿ, թե՞ ՆԱՏՕ.- Սադրանք Հայաստանի նկատմամբ. ո՞վ փորձեց համատեղել անհամատեղելին… Արդյո՞ք ժամանակը չէ ցույց տալ աշխարհին, որ մենք պահանջում ենք զատել մեզ մեր թշնամիների հետ բարեկամություն կամ գործընկերություն խաղալուց… Ավելի պարզ՝ երբ Ադրբեջանին եւս հրավիրում են, Հայաստանը հրաժարվում է մասնակցել: Սա է մեր տեսակետը… Իսկ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը՝ ստորագրման շեմին…

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը նշել է. «Նույնիսկ փոփոխված, համեմատաբար սահամանփակ դրույթներ պարունակող համաձայնագրի ստորագրումը կարելի է միայն դրական քայլ համարել։ Դա կապահովի Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության ինստիտուցիոնալ շարունակությունը, որն ամեն դեպքում ի նպաստ կլինի մեր երկրին, հիմք կհանդիսանա Հայաստանում ԵՄ-ի ներկայության եւ ակտիվ գործունեության շարունակության համար»։ Նա եւս Ենթադրում է, որ այս համաձայնագրում  ներառված դրույթները համաձայնեցված են Ռուսաստանի հետ, եւ եթե Մոսկվան վերջին պահին հերթական անգամ խոչընդոտի դրա ստորագրմանը, ինչը, հաշվի առնելով ներկայիս Ռուսաստանի վարքագիծը, չի կարելի բացառել, ապա դա պայմանավորված կլինի նախեւառաջ որեւէ երրորդ կողմի հետ Ռուսաստանի հարաբերություններով։

Սակայն, արդեն տարիներ շարունակ, Հայաստանը կարողանում է համադրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը՝ կապված Հայաստանի հետ, ինչը ցայսօր միայն դրական ազդեցություն է թողել մեր արտաքին քաղաքականության հիմքում: Եվ դժվար թե Հայաստանը մեկ անգամ եւս նահանջի Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելուց: Առավել եւս, որ այս անգամ այն հաստատ չի ընկալվի եվրոպական համագործակցության կողմից, ինչը գուցե ցանկալի է Մոսկվայի համար, սակայն ոչ երբեք՝ Երեւանի:   Continue reading

Հոգեւոր թնջուկ, որ նաեւ քաղաքական է – Արցախյան խնդիրը նոր հնչողություն է ձեռք բերում հատկապես տարածաշրջանային այլ սրացումներից հետո… Մի՞թե բավական չէ այս անհեթեթությունը շարունակել եւ՛ քաղաքական եւ՛ հանրային եւ՛ հոգեւոր եւ՛ բոլոր այլ հանդիպումներին, հայն ու թուրքը անհամատեղելի են գենետիկորեն, առավել եւս, որ զավթել ու հաստատվել են մեր հայրենիքում…

Արցախյան խնդիրը նոր հնչողություն է ձեռք բերում հատկապես տարածաշրջանային այլ սրացումներից հետո, երբ Ադրբեջանը փորձում է օգտվել միջազգային այս կամ այն խառնաշփոթ վիճակից, իբր Արցախի խնդրին լուծում տալու համար: Այս հարցում միջնորդները ընտրության ոլորտում ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից, ԱԳ նախարարներից բացի, փորձում են բանակցության սեղանի մոտ բերել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մտավորականներին կամ հոգեւորականներին:

Վերջերս Մոսկվայում հերթական անգամ հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդները, Սբ. Դանիելի պատրիարքանիստ վանքում՝ հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ «Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին: «Հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգեւոր առաջնորդներիս կոչերի եւ պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ եւ երբեմն նաեւ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու եւ այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը: Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները… իսկ փխրուն հրադադարը մի նոր իրողության է բերում, որին ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ»…   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 2-րդ)… «Հայր արա եւ արա գեղեցիկ» դրույթները հանդես են գալիս որպես աշխարհակառուցողական դոգմաներ, նաեւ ցույց են տալիս եւ մատնանշում են այն էթնոսին, որը կանգնած է քաղաքակրթության ակունքներում… Ցույց տվեցինք քաղաքակրթական անցումները գեղեցիկ անելու համակարգով՝ որպես Արարչության հիմնական բաղադրիչ…

…Գեղեցիկի եւ Տգեղի այս սկզբունքային պայքարում գեղեցիկը կամ ռացիոնալիզմը ազատեց մարդուն մարդ զոհաբերելու իռացիոնալիզմից, մարդը դիտարկվեց որպես բարձրագույն արժեք, որի գործը եւ ստեղծածը արված է գեղեցիկ՝ կատարյալ է…

Սկիզբը՝ թիվ 31-ում

http://www.hayary.org/wph/?p=6504Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 1-ին)… Գեղեցիկ անելը ոպես Հինգի դրույթ եւ Մեկ ամբողջականություն հոգեւոր կրոնական եւ ծիսական դաշտում ներկայանում է այսպես… Շումերական ավանդազրույցներում մարդու արարումն ու գեղեցիկ անելու խնդիրը շաղկապված են իրար…

Գեղեցիկ անելու քաղաքակրթական խնդիրը Եգիպտոսից տեղափոխվեց Արեւմտյան Ասիա՝ Խեթերի երկիր, ապա նաեւ Միկենյան Հունաստան: Սովորաբար ընդունված է, որ գեղեցիկը, համաչափ կամ ոսկե միջինի գեղագիտությունը ձեւավորվել է հունական աշխարհում, եւ այս դրույթը չի վիճարկվում, չնայած այն բանի, որ Միկենյան Հունասատանի քաղաքակրթության գլուխ կանգնած էր Փոքր Ասիայի զինվորական արիստոկրատիան կամ Արարչական համակարգի հինգերեոդ ռանգը զբաղեցնող կատարյալ անձը։ Միկենյան մշակույթը գոյատեւեց մինչեւ մ.թ.ա. 2100, այս հասարակությունը նույնպես չկարողացավ ամբողջական ընկալել գեղեցիկ անելու խնդիրը եւ, իմ կարծիքով, այդ խնդիրը լուծելու համար է, որ Ասիայի Արեւմտյան մասում՝ Հունաստանում, քաղաքակրթական դաշտ մտան Արարչական համակարգի թագավորական՝ կեսարական եւ մարդկային՝ կատարյալ անձ ռանգերով Ախայացիները։

Ախայական  մշակույթը  գոյատեւեց  մոտ  1000 տարուց ավելի եւ վերջնականապես  այն անկում ապրեց Տրոյական պատերազմի ավարտով։ Տրոյական պատերազմից   հետո գեղեցիկ անելու իրավունքը, որպես Արարչական համակարգ, անցավ հայկական կողմին, եւ հայկական կողմը վերադարձավ Վան։

Հայկական կողմից մեկ ճյուղ փռյուգներ,  փառակիրներ՝ լուսավորը տարածողների անվամբ, շարժվեցին Եվրոպական հյուսիս- արեւելք: Այդ ճյուղի սերունդն է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հայկական կողմից մեկ այլ ճյուղ փռյուգներ՝ փառակիրներ անունով, Վանից գնացին դեպի   հարավ արեւմուտք եւ հետագայում պատմության մեջ հաստատվեցին որպես ֆարսի՝ փառսիներ։ Փռյուգներ՝ փառակիրներ, լուսավորը տարածողների անվամբ հանդես եկող հայկական կողմի վերնախավը որպես ամբողջական իրավունք ստացավ Արարչական համակարգը եւ Խեթական թագավորներից խորհրդանշանների եւ ծիսական համակարգը եւ սկսեց ձեւավորել Ա(ու)րմեն պետությունը, իսկ ավելի ստույգ՝ Ուրարտական Կայսրությունը։   Continue reading

Ախուրյանի ջրավազանային տարածք.- Եթե տնտեսության զարգացումը բնապահպանության շղթայում դիտարկենք (մաս 2-րդ)… Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը – Ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում…

Սկիզբը՝ թիվ 31-ում

http://www.hayary.org/wph/?p=6505Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական (մաս 1-ին)… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…

Ինչպես նկատեցինք նախորդիվ, Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը:

Ու որպեսզի նաեւ հաշվարկների հետ կապված ծավալումներում չսխալվենք, զուգահեռ հարկ է դիտարկել, թե, ասենք, այս տարածքում քանի ձկնաբուծարան կա, քանի ՀԷԿ է կառուցված եւ կառուցվելու՝ հնարավոր ազդեցությունը ջրերի մակարդակի վրա թույլ տալու կամ արգելելու նպատակով: Թե ինչ քայլեր է որոշել ձեռնարկել գործադիրը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, կներկայացնենք դեռ, բայց դրանք հասկանալու համար նախ գանք այն հարցին, թե ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում:

Ջուր խմում են այս տարածքում գյուղատնտեսական, ձկնաբուծական, հիդրոէներգետիկական, արդյունաբերական ոլորտները:

Գյուղատնտեսությունն այս տարածքում տնտեսության առաջնային ճյուղերից է. 456 հազ 900 հա գյուղհող կա: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Ախուրյանի ՋԿՏ-ում ոռոգման նպատակով թույլատրված տարեկան ջրօգտագործումը կազմում է 1343,3 մլն խմ: Ոռոգման ենթակառուցվածքների վատթար վիճակի պատճառով ջրակորուստները ցանցում կազմում են մոտ 50%: Այն դեպքում, երբ շուրջ 18 հազ հա գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողեր չեն մշակվում Ախուրյանի ՋԿՏ-ի ստորին հատվածում (Մեծամորի գետավազանում)՝ հիմնականում ոռոգման ջրի պակասի պատճառով:   Continue reading

Երբ սրբությունը դարձրել ենք ապրանք.- («Քաղաքացու մտահոգություններ» շարքից «Ջուրը» վերնագրված այս խոհը Էդուարդ Իսաբեկյանինն է՝ գրված 2002թ.: Անտիպ էջերից է, եւ այն մեզ է տրամադրել Իսաբեկյան ցուցասրահը)… «Սեւանը արդեն ճահիճ դառնալու ճամփին է… Անհնարին բան է ապրել առանց ջրի, կարելի է ապրել առանց հացի անգամ, առանց մերսեդեսների, բայց առանց ջրի»…

Քաղաքացու մտահոգություններ» շարքից «Ջուրը» վերնագրված այս խոհը Էդուարդ Իսաբեկյանինն է՝ գրված 2002թ.: Անտիպ էջերից է, եւ այն մեզ է տրամադրել Իսաբեկյան ցուցասրահը:

* * *

Ջուրը աստվածային պարգեւն է մարդկությանը, եւ Հայաստան երկրում սրբագործվելով դարձել է պաշտամունքի արժեք, «առարկա»: Եվ դա խոսքեր չեն: Այս դժբախտ երկիրը առանց ջրի, հեռու չգնանք, կնմանվեր այն մոլորակներին, որոնց մեջ գիտնականները «կյանք» են փնտրում եւ որն էլ չկա: Ոմն կյանք կոչեցյալի միակ նախապայմանը ջուրն է, որ ինքը բնությունը մեզ նվիրել է «անշահախնդիր» վայելելու եւ ապրելու համար:

Ես մանուկ հասակում լսել եմ զարմանալի եւ անպատմելի հեքիաթներ վիշապների, հրեշների մասին, որոնք նստելով ջրի ակունքին, իրենք են վայելել, թողնելով մյուսներին՝ ժողովրդին, ծարավ, տոչոր, պահանջելով զոհ՝ ջուր տալու դիմաց: Եվ տվել է ժողովուրդը մանկահասակ աղջիկների այդ հրեշներին՝ ջրի դիմաց եւ ամեն անգամ նույնը, մինչեւ եկել է մի պատանի, երեւի Վահագնի կերպարանքով, որ սատկացրել է, կտրել հրեշի գլուխը եւ ազատել ջուրը վիշապից եւ նորից նվիրել մեզ՝ հայերիս:

Ախր հեքիաթը, որ շատ ավելի լավն էր, քան իմ նկարածը, այսօր վաղուց չեն պատմում երեխաներին… իսկ ինչու՝ չգիտեմ…   Continue reading