Ով ձի ունի, թող գա մրցի
Ազգային նժույգի արագավազքի առաջին մրցույթ-փառատոնը կայացած է:
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան Ձիերի արագավազքի հայկական ֆեդերացիայի եվ «Վիվարո» բուքմեյքերական ընկերության հետ համատեղ որոշել է վերջ դնել հայկական ձիերի ու ձիասպորտի անկմանն ու վերակենդանացնել նախկին հռչակը:
Առաջին քայլը սա եղավ. մեկնարկեց ազգային նժույգի արագավազքի մրցույթը: Կարգախոսն էլ տիպիկ էր՝ «Ով ունի արագավազ ձի, թող գա ինձ հետ մրցի»:
Հայաստանի տարբեր մարզերից եկան նժույգ ունեցողներ: Նրանք մարզիկներ չէին, բայց չէին խուսափել մրցույթից՝ իսկ ինչու չփորձել սեփական ու սեփական ձիու ուժերը. հեծյալի միա՛կ հպարտությունն իր ձիու արագավազություն է:
Արագավազքի մրցմանը ներկա էր 16 մասնակից, ու նրանց խնդիրը 1860 մ վազքուղին առաջինը հաղթահարելն էր: Արագ պետք է կողմնորոշվեին. դաշտերում չէին վարգելու կամ նախիրը չէին քշելու… Դիմացը վազքուղին էր ու ժամանակահատված կար պարտադրված:
Արագավազքը բաղկացած էր 3 մրցաերթերից, որից հետո մեկ մրցահերթով մասնակցեցին նաեւ զտարյուն նժույգներ՝ ձիասպորտի տարբեր ակումբներից: Առաջին մրցաշրջանում եզրագիծը 1-ինը հատեց Հայկ Հարությունյանը՝ 6-ամյա հովատակ Կնդոով՝ Արագածոտնի մարզից: Երկրորդում 1-ինն էր Սիրակ Սաֆարյանը 3 տարեկան հովատակ Օռլիկով՝ Գեղարքունիքից, եւ երրորդում 1-ինն էր Գրիշա Թադեւոսյանը 6 տարեկան Քուվի մատակովով՝ Արարատից:
Երզափակչում արդեն հաղթած հեծյալները պայքարեցին լավագույնին բացահայտելու համար:
Հայկ Հարությունյանը զբաղեցրեց երրորդ տեղը՝ 0:01:41 արդյունքով, իսկ Գրիշա Թադեւոսյանի (0:01:36) եւ Սիրակ Սաֆարյանի անզիջում պայքարը ավարտվեց Սիրակ Սաֆարյանի հաղթանակով (0:01:34):
Պրոֆեսիոնալ հեծյալներն էլ մրցեցին: 6-ը մարզիկներից Ալբերտ Սուքիասյանը իր 6-ամյա մատակ Ռոզայով (0:01:16) արժանացավ հաղթողի կոչմանը «Սիլ Գրուպից», իսկ Վաչիկ Մնացականյանը իր 8 տարեկան հովատակ Պերսեյով զբաղեցրեց 2-րդ (0:01:19) տեղը: Վարդան Առաքելյանն էլ 4 տարեկան մատակ Բայասիով՝ 3-րդ տեղը (0:01:22):
Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն էր «Վիվարո» ընկերությունը, որը տեղում ընդունեց խաղադրույքներ եւ սահմանեց 1 մլն դրամ մրցանակային հիմնադրամ:
Մրցանակային հիմնադրամ էին սահմանել նաեւ «Բեկոն» մսամթերքի արտադրական ձեռնարկությունը, «Արարատ» հյուրանոցային համալիրը եւ Պռոշյանի կոնյակի գործարանը:
Սյուզան Գալստյան
Լուսանկարը՝ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի ֆ/բ էջից
Մարզիչները՝ նաեւ հոգեբաններ
Հայկական հոգեբանների ակադեմիան սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ միասին «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպել է «Սպորտի արդի հիմնախնդիրները» գիտագործնական պարապմունք, որն ուղղված էր մարզիչների հոգեբանական ասպեկտների կատարելագործմանը:
«Այժմ Հայաստանում արդիական է սպորտային հոգեբանության հարցը: Քանի որ մեր մարզիչները չեն պատկերացնում հոգեբանի ներկայությունն իրենց աշխատանքում, որոշեցինք հենց մասնագետներին վերապատրաստել որպես հոգեբաններ»,- ասել է Հայաստանի հոգեբանների ակադեմիայի գործադիր տնօրեն Բարեղամ Մնացականյանը:
Սեմինարին մասնակցում էին տարբեր մարզաձեւերի մարզիչներ, սպորտային հոգեբաններ, սպորտային մենեջերներ: Ըստ ակադեմիայի տնօրենի, հենց նրանք են անմիջականորեն շփվում մարզիկների հետ. «Արտասահմանյան երկրներում մարզիկներին ոչ միայն մրցումներից առաջ են պատրաստում հոգեբանորեն, այլեւ դրանցից հետո են տանում նմանատիպ աշխատանքներ՝ նրանց հանգստացնելու ու ռելակսացիայի համար: Դա հարկավոր է մարզիկին նոր գործողությունների ուղղորդելու համար»:
Մարզադաշտում սնվելը՝ վտանգավոր
Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ի մարզադաշտում գիտնականները վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերել այնտեղ առաջարկվող սննդում եւ ըմպելիքում: Սա հայտնել է Մյունխենում լույս տեսնող Bayerischer Rundfunk թերթը: Continue reading →