Հայկական խոհանոց – Հավը՝ մածունով (Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության)…  Հայկական խորովածը՝ միջմշակութային փառատոնի զարդը եւ համտեսման առաջատարը… Գերմանիայի հայերը շախմատային հաջողություններ են գրանցել… «Կին» փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ – Հայաստան են բերում 8 տասնյակից ավելի կին ռեժիսորների ֆիլմեր… Մշակույթի եւ արվեստի, բժշկական լուրեր…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հավը՝ մածունով

Բաղադրությունը – Հավ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, սոխ – 4 գլուխ, բուսայուղ – 100 գ, մածուն – 1 լիտր, լոլիկի մածուկ – 3 ճաշի գդալ, համեմ – 1 կապ, աղ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Հավը լվանալ, կտրատել: Տաքդեղը 2 գլուխ սոխի հետ աղալ: Ավելացնել աղ ու սպիտակ պղպեղ եւ հավի համեմունք: Վրան էլ լցնել բուսայուղը եւ մածունը, լոլիկի մածուկը:

Այս ամենը խառնել եւ լցնել հավի վրա, թողնել 2,5-4 ժամ: Դրանից հետո դնել մարմանդ կրակին: Զուգահեռ 2 գլուխ սոխով սոխառած անել եւ լցնել մեջը:

Մատուցել կտրտած համեմը վրան լցրած եւ խավարտով:

Հայկական խորովածը՝ միջմշակութային փառատոնի զարդը

Օրերս գերմանական Լաուներբուրգ-Էլբե քաղաքում տեղի ունեցավ այդ եվրոպական երկրում ապրող ազգային փոքրամասնությունների միջմշակութային ավանդական փառատոնը: Հույների, հոլանդացիների, ռուսների, ուկրաինացիների, լեհերի, սերբերի, թուրքերի, քրդերի, աֆրիկյան մի քանի պետությունները ներկայացնող մասնակիցների կողքին այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցեցին նաեւ Գերմանիայում ապրող հայերը՝ ցուցադրելով հայկական մշակույթն ու խոհանոցը:

Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետ Անդրեաս Թհիեդէի բացման խոսքից անմիջապես հետո առաջինն իր երկիրը ներկայացրեց հայկական տաղավարը, այս մասին գրել է news.am-ը: Օտարերկացիների դատին հանձվեց քաղաքի բնակչուհի, խոհարար Սոնա Խաչիկյանի ձեռքով պատրաստած ավանդական սպասը, հարիսան, կաղամբով եւ սմբուկով տոլման: Հյուրերը վայելեցին նաեւ Աննա Իշխանյանի ձեռքերով պատրաստված ղափաման եւ հայկական տարազի նախշերով զարդարված տորթը: Իհարկե հայկական տաղավարում առկա էր նաեւ անուշաբույր լավաշը, նաեւ ավանդական գաթան, ավելուկը եւ հայկական այլ ուտեստներ: Իսկ, ահա, փառատոնի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան վայելել Լաուներբուրգաբնակ Արթուր Մարկոսյանի ձեռքով պատրաստած հայկական ավանդական խորովածը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հոկեյի «Արարատ» ակումբի հաղթանակները… Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2-րդն է աշխարհի գավաթում… Հայաստանի թաեքվոնդոյիստները 2 մեդալ են նվաճել… Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում – բայց 1-ին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը ոսկե մեդալ նվաճեց… Ֆուտբոլի ազգային առաջնության խաղերը… Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին… «ՀՖՖ-ն անարդար, կողմնակալ որոշում է կայացրել».- Աբրահամ Խաշմանյան… Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը եւ առկա մտահոգությունները՝ հանդիսատեսի բացակայության առումով… ՀՖՖ պարզաբանումը՝ Հայաստան-Բելառուս հանդիպման շուրջ պտտվող լուրերի վերաբերյալ… Նաեւ այլ լրատվություն՝ ֆուտբոլի, շախմատի, կարատեի, սամբոյի, Կ-1 մենամարտային մարզաձեւի, բռնցքամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, վոլեյբոլի եւ մյուս մարզաձեւերի (Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի մարզիկների) մասին…

Հոկեյի «Արարատ» ակումբի հաղթանակները

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում 2 հանդիպում է անցկացրել «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ եւ սեփական հարկի տակ 3:1 եւ 3:2 հաշվով առավելության հասել առաջատար ակումբի նկատմամբ: Հյուրընկալվելիս եւս 2 հանդիպում է անցկացրել, արդեն «Մետալլուրգա-2»-ի հետ, որից առաջինում 6:2 հաշվով հաղթանակ տարել, երկրորդում՝ պարտություն կրել (1:2)։

16 խաղից հետո «Արարատ»-ը 28 միավորով 14 թիմերի մեջ 8-րդն է (մյուս ակումբները 18-20-ական խաղ են անցկացրել): Հաջորդ հանդիպումներն «Արարատ»-ը նոյեմբերի 9-ին եւ 10-ին սեփական հարկի տակ կանցկացնի «Նեմանա-2»-ի հետ:

Հ.Գ. – Հոկեյի «Արարատ» ակումբը բարձրացավ 6-րդ հորիզոնական – Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում սեփական հարկի տակ 2 հանդիպում է անցկացրել «Նեման-2»-ի հետ: Առաջինում «Արարատ»-ը հաղթել է 3:0 հաշվով, երկրորդում պարտություն կրել բուլիտներով՝ 2:3:

18 խաղից հետո «Արարատ»-ը 32 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է (մյուս ակումբները 18-20-ական խաղ են անցկացրել): Հաջորդ 2 հանդիպումներն «Արարատ»-ը կհյուրընկալվի «Բրեստա-2»-ին՝ նոյեմբերի 14-ին և 15-ին:

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2-րդն է աշխարհի գավաթում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը: Մեր առաջատար հեծանվորդը սկրեչ մրցաձեւում ցույց է տվել 2-րդ արդյունքը եւ դարձել է արծաթե մեդալակիր։ Նա ետ է մնացել միայն Բելգիայի ներկայացուցչից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Էդգար Ստեփանյանը մասնակցել է Բեռլինում կայացած հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։ Նա 18-րդ տեղն է զբաղեցրել 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում։ Էդգարն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Հայաստանի թաեքվոնդոյիստները 2 մեդալ են նվաճել

Թաեքվոնդոյիստներ Ռոման Հայրապետովը (59 կգ) եւ Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ) մրցանակային տեղեր են զբաղեցրել Եվրոպայի երիտասարդների (Մ 17) առաջնությունում: Ռոմանը նվաճել է արծաթե, Անդրանիկը՝ բրոնզե մեդալ:

Մայրացամաքի առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 2-5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում: Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել է 6 մարզիկ: Մրցանակակիր դարձած թաեքվոնդոյիստները ներկայացնում են «Արմ-Մար» ակումբը:

Ախալքալաքը պարծենում է աշխարհի չեմպիոնով

Որածակի ուշացումով տեղեկացնենք, որ Ախալքալաքի սպորտի վարչությունում նշեցել են կարատեի աշխարհի չեմպիոնի եւ մեդալակիրների պատվով վերադարձը: Տեղական իշխանության ներկայացուցիչները՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը եւ վարչութան սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի վարիչ Վալերի Ստելմաշովը շնորհավորելով պատանի մարզիկներին եւ նրանց մարզիչներին տարած հաղթանակի առիթով, վերջիններիս պարգևատրեցին պատվոգրերով ու հիշարժան նվերներով՝ ժամացույց, կշեռք ու թուր:

Դեռ մայիսին Թբիլիսիում ընթացավ կարատե WSKU-ի աշխարհի առաջնություն: Մրցումներին մասնակցում էին մոտ 1900 մարզիկներ, աշխարհի շուրջ 50 երկրներից: Մարզիկների խոսքերով մրցաշարն ընթացել է շատ լարված պայքարում, սկսվել է առավոտյան ժամը 9-ին եւ ավարտվել գիշերվա ժամը 1-ին:

Աքսաննա Ավետյանը դարձել էր աշխարի չեմպիոն մինուս 44 կգ քաշային կարգում, 10-11 տարեկաների Շոբու Իպոն Կումիտե մրցաձևում դառնալով ոսկե մեդալակիր: Ինչպես նաեւ բրոնզե մեդալ վերցրել КАТА մրցաձևում: Գեւորգ Հակոբյանը 68 կգ քաշային կարգում, 16-17 տարեկանների պայքարում դարձավ Կումիտե W.K.F.-ի արծաթե մեդալակիր: Վերջինս արծաթ տարավ նաև Շոբու Իպոն մրցաձևում: 46-50 տարեկանների մրցապայքարում մարզիչ Ռաֆայել Դարբինյանը եւս դարձավ արծաթե մեդալակիր: Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին 14 հոգի, 12 մարզիկներ եւ 2 մարզիչ:

Արցախցի մարզիկը՝ Եվրոպայի չեմպիոն

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեդերին Լեհաստանում տեղի է ունեցել կիոկուշին կարատե Եվրոպայի 31-րդ բաց առաջնություն, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը գրավել է 1-ին տեղ՝ արժանացել ոսկե մեդալի եւ դարձել Եվրոպայի չեմպիոն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը: Նշենք, որ Արթուր Առուշանյանը 2015թ. դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն:  

Ավստրիահայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը դարձել է Ավստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն:

Գրաց քաղաքում կայացած Ավստրիայի ծանրամարտի առաջնությունում Սարգիս Մարտիրոսյանն 1-ին տեղն է զբաղեցրել 105 կգ քաշային կարգում` արժանանալով ոսկե մեդալի:

Այս առաջնության արդյունքներով, 31-ամյա հայ մարզիկն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի 2017թ. առաջնությանը, որը կկայանա ԱՄՆ-ում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Նշենք` 2015 եւ 2016 թթ. Սարգիս Մարտիրոսյանն արդեն դարձել էր Ավստրիայի չեմպիոն:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 39-ի (472) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ո՛վ ընտանիք ասելով ի՛նչ է հասկանում – Հայ ընտանիքները քանդելու նպատակով առաջ քաշված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը ետ կանչվեց լրամշակման՝ չդիմանալով անտոհմիկների օտարահաճ ճնշումների բացահայտմանը… Ընդվզումը բազմաշերտ է, սկսած իշխանության վերնախավի մեծամասնությունից, ինչն ապացուցում է, որ նման օրենքների դեմ հանդես գալը հայի ազգային նկարագրին համահունչ է… Իսկ մեզ դաս տվողները թող սեփական երեխաներին իրենց երկրներում պաշտպանեն՝ եթե կարող են…

2. Անկարան իր անվտանգությունը տեսնում է հարեւան երկրների տարածքների նոր զավթումների մեջ – Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կդառնա Վրաստանի գերեզմանոցը… Այս երկաթուղու պաշտոնական բացմանը ներկա էին միայն համաթուրքական դաշինքի անդամ պետություններն ու Վրաստանը, որի տարրալուծման ծրագիրն արդեն գորսադրվում է թուրք-ադրբեջանական ծրագրով… Աջարիան եւ Ջավախքը (թուրք-մցխեթների բնակեցմամբ) Թուրքիային, իսկ Մարնեուլի շրջանն իր հարակից տարածքներով Ադրբեջանին կցելու գործընթացը եւս սկասված է… Միայն Իրան-Հայաստան-Վրաստան կապը դեպի Եվրոպա ու Ռուսաստան կխաթարի համաթուրքական (Միջինասիական թյուրքական երկրներ)-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա աղետաբեր ուղին…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

3. Եթե Հայաստանն ունի վերամիավորվելու հարցեր, ապա Վրաստանը՝ միայն անջատողական… Պաշտոնական Թբիլիսին միջազգային տարբեր կառույցներում, նաեւ ՄԱԿ-ում՝ դեմ է քվեարկում հայանպաստ շատ հարցերի, եւ կողմ՝ ադրբեջանանպաստ որոշումների կայացմանը… Լինելով ՎՈւԱՄ միջազգային կազմակերպության անդամ՝ Վրաստանը մշտապես գործում է ԱՊՀ անդամ Հայաստանի դեմ… Հայ-վրացական երկկողմ հարաբերությունները կկարգավորվեն միայն առանց երրորդ կողմի ներկայության…

4. Հայ-վրացական սուր ծայրերը պատմություն ունեն – Այս խնդիրը դարերի փորձություն ունի եւ այդ ընթացքում առավելապես բացասական արդյունքներ են գրանցել, որի հիմնական մեղավորը վրացական կողմն է, որ միշտ օգտվել է մեր թիկունքում պատսպարվելով… Չնայած այս եւ այլ խնդիրների առկայությանը, պետք է զարգացնել պետական, հանրային, տնտեսական, մշակութային ու այլ հարաբերությունները Վրաստանի հետ…

5. Այո, Երեւանը բոլորիս տունն է, բայց ոչ սեփական «կլուբը» – Երեւանի քաղաքապետարանը հանրային պահանջները բավարարելու նպատակով օպերատորներին թույլ է տվել Երեւանի սեփականությունը հանդիսացող հենասյուներից օգտվել, բայց դա չի նշանակում, որ ով ինչպես կամենա պիտի տնօրինի հենասյուները… Շատ դեպքերում ծրագրերի ընթացքը դանդաղ է, կատարվող աշխատանքներն էլ ձգձգվում են՝ անհարկի անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին…

6. Երկուսով՝ դեպի սահմանամերձ – Այս տարի զինծառայողների ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը… Ընտանիքի հետ կապը, ներքին խաղաղությունը շատ անհրաժեշտ է զինվորին՝ ներքին հանգիստը զինվորի ուշադրությունն ամբողջապես ուղղում է արտաքին ճակատի վրա…

7. Սլաքը փոխելու պարտավորությունը (1-ին մաս)- Իսկ Հայաստանի կաշվի բիզնեսը թուրքերի ձեռքում էր… Սպանդանոցային գործունեությանը զուգահեռ շղթայական մեկ այլ ոլորտի զարգացմամբ պիտի զբաղվել՝ կաշեգործության…  Մենք կաշին էժան, անմշակ տալիս էինք Թուրքիային, որ հետո այնտեղից ավելի թանկ, մշակված ներմուծենք ու այդ երկրի ապրանքները մրցակցային դարձնենք մեր երկրում… Իսկ առհասարակ անհասկանալի է անվտանգոթյան հայեցակարգով մեզ թշնամի երկիր հռչակած թուրքերի ապրանքների ազատ մուտքը Հայաստանը եւ հսկայական գումարների ազատ ելքը Թուրքիա… Ասենք՝ հանրության մի մասը գենախեղ է եւ թուրքացավով է հիվանդ, իսկ պետություն՞ը…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

9. Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հունաստանում վառել են 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը… 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի ընդամենը 31%-ն է վաճառվել… Հիմնվել է Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիան… Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում… Կցուցադրվի Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը… Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի հերթական խաղերը… Football Manager-2018 խաղում կհայտնվեն միասեռական ֆուտբոլիստներ… Հոկեյի «Արարատ» ակումբը 2 հաղթանակ է տարել Բելառուսի առաջնությունում… Բակո Սահակյանը դիտել է բասկետբոլի «Արցախ»-«Ինժեներ» խաղը… Հայկական հոկեյի, բռնցքամարտի, սեղանի թենիսի, ակրոբատիկական ռոքնռոլի եւ այլ մարզական լուրեր…

10. Հայկական խոհանոց.- Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից – Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության…  Ընկերությունը հայկական գյուղարտադրանքը ճանաչելի կդարձնի արտերկրում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ հայոց արիադավան-հեթանոսական հավատի, հայոց արժեհամակարգի պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Ո՛վ ընտանիք ասելով ի՛նչ է հասկանում – Հայ ընտանիքները քանդելու նպատակով առաջ քաշված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը ետ կանչվեց լրամշակման՝ չդիմանալով անտոհմիկների օտարահաճ ճնշումների բացահայտմանը… Ընդվզումը բազմաշերտ է, սկսած իշխանության վերնախավի մեծամասնությունից, ինչն ապացուցում է, որ նման օրենքների դեմ հանդես գալը հայի ազգային նկարագրին համահունչ է… Իսկ մեզ դաս տվողները թող սեփական երեխաներին իրենց երկրներում պաշտպանեն՝ եթե կարող են…

«Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենք կոչվածի մասին շատ գրվեց եւ պարզաբանումներ տրվեցին ամենապարզունակից մինչեւ ամենաթաքնվածը ներկայացնելով ու բացահայտելով: «Լուսանցք»-ը միշտ է մասնակից այսօրինակ արծարծումներին, անկախ այն հանգամանքից՝ օրենքի նախագիծ կա՞ պարտադրվող, թե՝ ոչ: Հայ ավանդական ընտանիքը կազմաքանդելու բոլոր ճանապարհները պիտի փակվեն, իսկ այդ ճանապարհները միայն գենդերապիղծ ու սեռախեղ քարոզի ու իրավունքի պարտադրանքներով չի լինում: Դրանք պարտադրելու փորձեր են լինում նաեւ լուրջ քաղաքականության եւ հանրային, մշակութային կամ հոգեւոր եւ այլ ասպարեզներում:

http://www.hayary.org/wph/?p=6578Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

http://www.hayary.org/wph/?p=65773-4 հազար դեպքը ազգային չափանիշ չէ՛ – Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ կանանց պայքարն ընդդեմ ամուսւինների եւ զավակների պայքարն ընդդեմ ծնողների… եվրապարտադրանքների գերի դառնալ պետք չէ – անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանությունը եվրաիրավական դաշտ տեղափոխել – Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը…

http://www.hayary.org/wph/?p=6591Օրենքով կոռուպցիայի նոր տե՞ղ, թե՞ օտարի համար «հայի արտահանման» մենաշնորհի իրավունք – Ընտանեկան բռնությունները 17%-ի՞, թե՞ 0,025%-ի են հասնում.- պաշտոնական վիճակագրության թվերը վերջինի կողմն են… Իսկ բռնության ենթարկված տղամարդկանց օրենք պետք չէ՞ – առհասարակ՝ ինչու՞ են նսեմացնում եւ անբարոյականացնում հատկապես տղամարդկամց… Փաստորեն, մենք ուղղակի կաշառք ենք ստանում այն բանի դիմաց, որ մեր երկրում օրենք ընդունենք…

Մի խոսքով՝ կյանքի բոլոր ոլորտներում սողանցքներ են փնտրում հայկական կենսակերպն ու մտածելակերպը աղավաղելու համար, քանզի հայ ընտանիքի ավանդույթների ու սովորույթների ոչնչացումը հիմքն է պետության ոչնչացման կամ ազգայինի՝ միջազգայնացման համար… Անգամ հայ ընտանիքներում բնակվող եւ որպես բարեգործ հանդես եկող օտարները մաքուր հայերեն խոսելով ու հայ ընտանիքի գովաբանությամբ օրն անցկացնելով՝ ներքին լուրջ ցեցեր են տարածում մեր ընտանիքների առանձին անդամներին միմյանց նկատմամբ վերափոխելու, հոգու կապը խզելու ուղղությամբ, իհարկե նաեւ ընտանեկան ուղղաձիգ համակարգը բազմանկյուն դարձնելու առումով եւս… Իսկ անունը դնում են հայ ընտանիքների ուսումնասիրության եւ ըստ այդմ օժանդակելու ծրագիր, ինչն իրականում բոլորովին հակառակ նպատակով է իրականացվում… Իսկ այդ առաքելությամբ հայ ընտանիքում բնակվողները նման են այն օձին, որը տաքացնողին է կծում:   Continue reading

Անկարան իր անվտանգությունը տեսնում է հարեւան երկրների տարածքների նոր զավթումների մեջ – Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կդառնա Վրաստանի գերեզմանոցը… Այս երկաթուղու պաշտոնական բացմանը ներկա էին միայն համաթուրքական դաշինքի անդամ պետություններն ու Վրաստանը, որի տարրալուծման ծրագիրն արդեն գորսադրվում է թուրք-ադրբեջանական ծրագրով… Աջարիան եւ Ջավախքը (թուրք-մցխեթների բնակեցմամբ) Թուրքիային, իսկ Մարնեուլի շրջանն իր հարակից տարածքներով Ադրբեջանին կցելու գործընթացը եւս սկասված է… Միայն Իրան-Հայաստան-Վրաստան կապը դեպի Եվրոպա ու Ռուսաստան կխաթարի համաթուրքական (Միջինասիական թյուրքական երկրներ)-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա աղետաբեր ուղին…

Հոկտեմբերի վերջին օրը Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ: Արարողությանը ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովն ու այլ բարձրաստիճան հյուրեր: Վրաստանի վարչապետի խոսքերով, այս արարողության ժամանակ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը ընդգծում է նախագծի հատուկ ռազմավարական նշանակությունը: «Վստահ եմ, որ նոր երկաթուղին կփոխի գոյություն ունեցող տնտեսական իրականությունը եւ նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ նրա սահմաններից դուրս»,- ասել է նա:

Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի նախագահները, Վրաստանի եւ Ուզբեկստանի վարչապետները խորհրդանշական կերպով երկաթուղային ուղիների մեջ մեխեցին մեխեր, փոխեցին սլաքները եւ բացեցին հուշատախտակը: Հերթական անգամ պաշտոնական Թբիլիսին մասնակցում է համաթրքական մի ծրագրի, որտեղ ժողովրդի կարգավիճակով հանդես եկող թյուրքական մի քանի ցեղախմբեր հերթական անգամ հաստատում են տարածաշրջանում տեր դառնալու իրենց ցանկությունը: Վրաստանը ձուլվել է նրանց ցանկության իրականացմանը եւ, եթե ծրագիրը աշխատեց, ապա Վրաստանը հետզհետե կկորչի թյուրքական տարրաձուլման մեջ… Հատկապես որ Թուրքիան ամեն բան անում է Աջարիան թուրքացնելու եւ Թուրքիային կցելու համար, իսկ Ադրբեջանն արդեն Մարնեուլի շրջանն ու հարակից տարածքները սեփականացրել է (Վրաստանի ՏԻՄ ընտրություններում այդ տարածքներում հաղթեցին ադրբեջանցի թեկնածուները) վերջին տարիներին հրատարակված քարտեզներով…

Իսկ համաթրքական դաշինքի մյուս երկրները՝ Թուրքմենստանը եւ Ղրղզստանը, չեն մասնակցել բացման արարողությանը, քանի որ Աշգաբադը լուրջ հակասություններ ունի Բաքվի հետ Կասպից ծովի մի քանի կղզիների մասով, որ նավթային պաշարներ ունեն, իսկ Բիշքեկը տարածքային խնդիրներ ունի Տաշքենդի հետ, եւ սահմանային ընդհարումներ են երբեմն լինում… Այս երկու հակամարտության ելքը միայն պատերազմը կորոշի, ինչին էլ պատրաստվում են 6 թյուրքական դաշնակից երկրներից 4-ը:

Ինչեւէ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու եւ հարակից այլ հարցերով «Լուսանցք»-ին իր դիտարկումներ է ուղակել նաեւ Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը: Նա իր նյութերից մեկը վերնագրել է «Մտորումներ չարաբաստիկ օրվա խորհրդի մասին»՝ անդրադառնալով Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու բացմանը: Առաջ անցնելով եւ նման իրավիճակում հնարավոր ծավալումները ներկայացնելով՝ վերլուծաբանը գրում է. «2040թ.: Փետրվար: Հայաստանի ցամաքային բեռնափոխադրումների ճանապարհները կրկին փակվել են, եւ բեռնատարները կանգ են առել Վրաստանի տարբեր վայրերում՝ այդպես էլ չկարողանալով հասնել սահմանային անցակետեր: Մեր երկրում առկա է հատկապես Բավրայի անցակետով բեռների փոխադրման խիստ մեծ պահանջարկ, քանի որ այդ անցակետով են անցնում Հյուսիս-հարավ ավտոմայրուղով Հայաստան մտնող եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրող գրեթե բոլոր բեռնատարները: Այս օրերին նշյալ անցակետով անցնող բոլոր բեռնատարները կանգ են առել ճանապարհի Ախալքալաք-Նինոծմինդա հատվածում, որտեղ նրանց արգելում են առաջ շարժվել նույն այդ հատվածով անցնող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի ճանապարհային ուղեկալի ներկայացուցիչները: Վերջիններս այդ քայլը չեն մեկնաբանում: Ինչպես տեղեկանում ենք հայ վարորդներից, այս օրերին իրենք մեծապես տուժել են նաեւ Կարաբեքիր քաղաքի ազգաբնակչության անընդմեջ հարձակումներից, որոնք ոչ միայն թալանել են հայկական ապրանքները, այլեւ վնասել բեռնատարները»:   Continue reading

Եթե Հայաստանն ունի վերամիավորվելու հարցեր, ապա Վրաստանը՝ միայն անջատողական… Պաշտոնական Թբիլիսին միջազգային տարբեր կառույցներում, նաեւ ՄԱԿ-ում՝ դեմ է քվեարկում հայանպաստ շատ հարցերի, եւ կողմ՝ ադրբեջանանպաստ որոշումների կայացմանը… Լինելով ՎՈւԱՄ միջազգային կազմակերպության անդամ՝ Վրաստանը մշտապես գործում է ԱՊՀ անդամ Հայաստանի դեմ… Հայ-վրացական երկկողմ հարաբերությունները կկարգավորվեն միայն առանց երրորդ կողմի ներկայության…

Վրաստանը ոչ միայն դեմ է Արցախի անկախությանը, էլ չասենք՝ Հայաստանի հետ վերամիավորվելուն, այլեւ դեմ է արտահայտվում Արցախում տեղի ունեցող ցանկացած միջոցառման, որը պետական եւ ազգային նշանակություն ունի: Ինչպես՝ հանրաքվեները, սահմանադրական բարեփոխումները, նախագահի, խորհրդարանական կամ ՏԻՄ ընտրությունները եւ այլն:

Այս հարցերը նույնպես խոչընդոտում են հայ-վրացական հարաբերությունների իրապես կայացմանը, քանի որ Վրաստանը արդեն ի դեմս Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի երկու «Արցախ» է կորցրել, ունի նաեւ այլ կորստի իրական օջախներ… Այսպիսով, պաշտոնական Թբիլիսին միջազգային տարբեր կառույցներում, նաեւ ՄԱԿ-ում՝ դեմ է քվեարկում հայանպաստ շատ հարցերի, եւ կողմ՝ ադրբեջանանպաստ որոշումների կայացմանը:

Հայաստանը ՄԱԿ-ում շատ քիչ հարցերում է դեմ քվեարկել Վրաստանի առաջարկներին, որից մեկում Վրաստանի հեղինակած այն բանաձեւ էր, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկեց եւ 80 կողմ, 14 դեմ եւ 61 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այնուամենայնիվ ընդունեց: Դա «Աբխազիայի, Վրաստանի ու Ցխինվալի շրջանի/Հարավային Օսիայի ներքին տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի մասին» բանաձեւն էր։   Continue reading

Հայ-վրացական սուր ծայրերը պատմություն ունեն – Այս խնդիրը դարերի փորձություն ունի եւ այդ ընթացքում առավելապես բացասական արդյունքներ են գրանցել, որի հիմնական մեղավորը վրացական կողմն է, որ միշտ օգտվել է մեր թիկունքում պատսպարվելով… Չնայած այս եւ այլ խնդիրների առկայությանը, պետք է զարգացնել պետական, հանրային, տնտեսական, մշակութային ու այլ հարաբերությունները Վրաստանի հետ…

Ինչո՞ւ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները չեն կարգավորվում այնպես, որ հարեւան երկրի կարգավիճակից վերաճեն դաշնակից երկրների երկկողմ հարաբերությունների:

Այս խնդիրը դարերի փորձություն ունի եւ այդ ընթացքում առավելապես բացասական արդյունքներ են գրանցել: Եվ բացասական արդյունքների հիմնական մեղավորը Վրաստանն է, որ միշտ օգտվել է մեր թիկունքում պատսպարվելով՝ գրեթե չաջակցելով, երբեմն նաեւ մեր հակառակորդներին օժանդակելով… Նաեւ մերթ ընդ մերթ մեր թշնամիների հետ պատերազմներից թուլացած Հայաստանից տարածքներ յուրացնելով… Հայաստանը կարծես բնական պատ-պարիսպ է եղել Վրաստանի անվտանգության համար, քանի որ Վրաստանին հասնելու համար պիտի Հայաստանին ծնկի բերեր ընդհանուր թշնամին, ինչը նախկինում այդքան էլ հեշտ գործ չէր… Հետո հեշտացավ, երբ հայերը կորցրեցին պետականությունը:

Սա բարդ խնդիր է այսօր եւս, եւ վերեւում հնչած հարցը գրեթե չունի դրական պատասխան: Միայն փոխադարձ միջազգային շահերը կարող են որոշակիորեն դրականորեն կարգավորել հայ-վրացական հարաբերությունների ընթացքը:   Continue reading

Այո, Երեւանը բոլորիս տունն է, բայց ոչ սեփական «կլուբը» – Երեւանի քաղաքապետարանը հանրային պահանջները բավարարելու նպատակով օպերատորներին թույլ է տվել Երեւանի սեփականությունը հանդիսացող հենասյուներից օգտվել, բայց դա չի նշանակում, որ ով ինչպես կամենա պիտի տնօրինի հենասյուները… Շատ դեպքերում ծրագրերի ընթացքը դանդաղ է, կատարվող աշխատանքներն էլ ձգձգվում են՝ անհարկի անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին…

Վերջին մեկ շաբաթում քաղաքապետարանը որոշ քայլեր ձեռնարկեց, որոնց մասին «Լուսանցք»-ն էլ խոսել էր: Դրանք առաջին հայացքից կարող էին ընդհանրապես խնդիր չթվալ, բայց խնդիր էին դարձել մեր մայրաքաղաքի համար: Ավելի ստույգ՝ դրանք բոլորիս համար խնդիր դարձրել էին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորները, «Վեոլիա ջուրը»: Բավարար էր միայն տեսնել, ասենք, թե Երեւանի արտաքին լուսավորության եւ էլեկտրատրանսպորտային հենասյուների վրա ինչպես էին օպտիկամանրաթելային մալուխներ տեղադրել օպերատորները: Իսկ «Վեոլիա ջրի» թողած փոսերի մասին էլ չենք խոսում:

Ինչեւէ, կա քաղաքային տնտեսություն եւ կան այդ տնտեսության պահանջները: Ու դրանք պետք է խստորեն կատարվեն, չկատարելու պարագայում էլ պետք է պատժվեն, քանզի խոսքը Երեւանի եւ ոչ թե այդ ընկերությւնների «գեղի կլուբի» մասին է: Օպերատորները հաստատ իրենց տանը մալուխներն այդպես անփույթ չէին քաշի, իսկ ջրամատակարարման բարելավման ծրագրերի պատասխանատուները հաստատ իրենց տան բակերում փոսերն օրերով բաց կամ հողալցված չէին թողնի: Մտածել, որ նրանք դա կանեն սրտացավությունից կամ Երեւանի հանդեպ սիրուց ելնելով, ճիշտ չի լինի, բայց որ իմանան պատասխանատվության են ենթարկվելու, ամեն ինչ իր տեղը կընկնի:   Continue reading

Երկուսով՝ դեպի սահմանամերձ – Այս տարի զինծառայողների ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը… Ընտանիքի հետ կապը, ներքին խաղաղությունը շատ անհրաժեշտ է զինվորին՝ ներքին հանգիստը զինվորի ուշադրությունն ամբողջապես ուղղում է արտաքին ճակատի վրա…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երեւանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Այն, որ սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող, 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող, այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է ամեն անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը, որոնց մի մասն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ օգտվում է ծրագրի ընձեռած հնարավորությունից: (Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից):

Այս տարի, հոկտեմբերի 27-ին, մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«2013թ. մինչ օրս այս ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 9000 ծնող հնարավորություն է ունեցել այցելել զինծառայող իրենց որդիներին եւ տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին: Հերթական այս այցի շրջանակում, որն ինչպես գիտեք, այս տարվա արդեն երկրորդ այցն է, զորամասեր կայցելի շուրջ 1600 ծնող:   Continue reading

Սլաքը փոխելու պարտավորությունը (1-ին մաս)- Իսկ Հայաստանի կաշվի բիզնեսը թուրքերի ձեռքում էր… Սպանդանոցային գործունեությանը զուգահեռ շղթայական մեկ այլ ոլորտի զարգացմամբ պիտի զբաղվել՝ կաշեգործության…  Մենք կաշին էժան, անմշակ տալիս էինք Թուրքիային, որ հետո այնտեղից ավելի թանկ, մշակված ներմուծենք ու այդ երկրի ապրանքները մրցակցային դարձնենք մեր երկրում… Իսկ առհասարակ անհասկանալի է անվտանգոթյան հայեցակարգով մեզ թշնամի երկիր հռչակած թուրքերի ապրանքների ազատ մուտքը Հայաստանը եւ հսկայական գումարների ազատ ելքը Թուրքիա… Ասենք՝ հանրության մի մասը գենախեղ է եւ թուրքացավով է հիվանդ, իսկ պետություն՞ը…

3 տարի առաջ, երբ Հայաստանում կոշկագործության ոլորտի զարգացման մասին խոսեցի, գրեցի, որ դա անհնար է առանց կաշեգործության ոլորտի զարգացման, իսկ դա էլ անհնար է առանց սպանդանոցային գործունեության: Այդ ժամանակ խորապես ցավ ապրեցի, որովհետեւ պարզել էի, որ Հայաստանի կաշվի բիզնեսը թուրքերի ձեռքում է եւ, հետեւաբար, կաշեգործության ոլորտի զարգացման մասին խոսք լինել չէր կարող: Իսկ այդ բիզնեսի տրամաբանությունը չէր փոխվում, որովհետեւ այդ ոլորտի մասին ոչ ոք չէր մտածում: Որովհետեւ՝ 1. իբր հավատում էին, որ կա զուտ բիզնես, 2. իբր մտածողները, որպես ՀՀ քաղաքացի, իրենց վատ չէին զգում՝ արժանապատվությունը ոտնատակ տալով եւ 3. իբր համոզված էին, որ հիմա դրա ժամանակը չէ, քանզի երկիրն ավելի լուրջ խնդիրներ ունի: Այս ամենի հետեւանքով մենք տարիներ կորցրեցինք կաշեգործության զարգացման առումով: Հիմա սլաքը մի փոքր փոխվել է. դե գոնե այնքանով, որ Հայաստանի կաշվի բիզնեսը ամբողջությամբ չէ, որ թուրքերի ձեռքում է:

Մի փոքր հետ գնանք: Հայաստանում սպանդանոցների թեմայից խոսելիս նշել էինք, որ սոցիալական եւ սննդի անվտանգության գործոններից զատ կա մեկ այլ կարեւոր խնդիր, որին կցանկանայինք անդրադառնալ: Խոսքը սպանդանոցային գործունեությանը զուգահեռ շղթայական մեկ այլ ոլորտի զարգացման մասին է՝ կաշեգործության: Ի դեպ, տարիներ առաջ երբ անդրադարձա Հայաստանում կոշիկի արտադրության զարգացման անհրաժեշտությանը (իբրեւ ապրանքանշային արտադրություն), նկատեցի, որ մենք կարող ենք գնային հատվածում էլ մրցունակ լինել, եթե զարկ տանք սեփական կաշեգործությանը, իսկ դրա համար նախ եւ առաջ պետք է սպանդանոցներ ունենանք երկրում (կենդանու մորթը ճիշտ կազմակերպելով կաշին չէր փչանա): Հիմա երբ արդեն 10-ից ավելի սպանդանոց ունենք եւ ծրագրում ենք էլի ունենալ, կաշվի բիզնեսի զարգացման տեսլականի մասին էլ կարող ենք խոսել՝ մանավանդ հաջողված փորձ ունենք, իսկ կաշվե բիզնեսի զարգացումից հետո հարակից այլ ոլորտների զարգացում էլ կարող ենք ակնկալել:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38-ում

Հայ մշակույթի շուրջ նկատվող միտումն ամբողջովին խախտում է տարածաշրջանում մշակութային արժեքների պատմական եւ մշակութային գաղափարախոսական հենքը, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս մեր հարեւաններին՝ սեփականելու եւ մշտապես խախտելու հայ ազգային մշակութային արժեքների հեղինակային իրավունքը միջազգային ասպարեզում:

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Մեր նպատակն է այս հոդվածաշարի միջոցով միջազգային, նաեւ հայ մշակութային գործիչներին իրազեկել հայոց լեզվի, հայ լեզվամտածողության, բանախոսության, պատմության, մշակույթի ժառանգության մասին, որի միջոցով վստահաբար կարելի է վերահաստատել հայ մշակութային արժեքների ծագումնաբանությունը՝ լրացուցիչ հնարավորություն ստեղծելով ավելի հստակ ներկայացնելու եւ պաշտպանելու հայ ժողովրդի ստեղծած նյութական եւ ոչ նյութական ազգային մշակութային արժեքների հեղինակային իրավունքը՝ ինչպես միջազգային ասպարեզում, Միավորված ազգերի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունում, այնպես էլ՝ տարածաշրջանում: Կներկայացնենք եւ կբացահայտենք հայկական մի շարք ծեսերի եւ ծիսական պարերի, պարանունների, ծիսական գործիքների անվանումների լեզվական եւ մշակութաբանական ծագումը, մեկնաբանումը, պարը՝ որպես ծես եւ ծիսական արարողակարգ, նաեւ կներկայացնենք, թե ինչ խորհուրդ ունի պարը հայ ժողովրդի մշակույթում:

* * *

Պարը եւ Հայկական Պար լեռնաշղթան. – ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ի, Այրարատ աշխարհը Հայոց ութերորդ Միջնաշխարհն է, որը շրջապատուած է Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Արցախ, Սիւնիք, Վասպուրական, Տուրուբերան եօթ աշխարհներով: Հայկական լեռնաշխարհի մի մասն ընդունված է անվանել Պար. եթէ ուշադիր դիտենք Հայոց աշխարհի քարտեզը, ապա կտեսնենք, որ Հայկական բարձրավանդակում, հայոց լեռները շուրջպար են բռնել Այրարատ աշխարհի կամ հայոց միջնաշխարհի շուրջ: Այսինքն, Հայոց լեռները նման են մի Արեւխաչի, որի ճառագայթները ութերորդ աշխարհից փռուած են եօթ լեռնագագաթներին կամ եօթ աշխարհներին, իսկ մեջտեղում Արեւխաչի գունդն է Սերմանց եւ Նպատ լեռների տեսքով»:

Դեռեւս հազարամյակներ առաջ, մեր նախնիները Հայկական լեռնաշղթան նկարագրելիս, այն անվանել են Հայկական Պար: Հայկական Պարը ձգվում է Մեծ Մասիսից դեպի արեւմուտք:   Continue reading

Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հունաստանում վառել են 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը… 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի ընդամենը 31%-ն է վաճառվել… Հիմնվել է Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիան… Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում… Կցուցադրվի Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը… Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի հերթական խաղերը… Football Manager-2018 խաղում կհայտնվեն միասեռական ֆուտբոլիստներ… Հոկեյի «Արարատ» ակումբը 2 հաղթանակ է տարել Բելառուսի առաջնությունում… Բակո Սահակյանը դիտել է բասկետբոլի «Արցախ»-«Ինժեներ» խաղը… Հայկական հոկեյի, բռնցքամարտի, սեղանի թենիսի, ակրոբատիկական ռոքնռոլի եւ այլ մարզական լուրեր…

Հունաստանում վառել են 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում կայացել է 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ արարողությունն ավանդաբար անցկացվել է հին տաճարում, իսկ կրակը վառվել է արևի ճառագայթներից:  Ներկա են եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Փենչհանում Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը, Հին Օլիմպիայի քաղաքագլուխ Եֆտիմիոս Կոտզասը, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:

Օլիմպիադան տեղի է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում։ Առաջին ջահակիրը դարձել է հույն մարզիկ Ապոստոլոս Անգելիսը, որը մասնագիտանում է դահուկավազքում եւ բիաթլոնում: Մեկ շաբաթվա ընթացքում օլիմպիական կրակով ջահը կանցնի Հունաստանի տարբեր քաղաքներով: Հոկտեմբերի 31-ին այն կհանձնեն «Փենչհան-2018-ի» կազմկոմիտեի ներկայացուցչին։

2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի ընդամենը 31%-ն է վաճառվել

Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում կայանալիք 2018Թ« ձմեռային Օլիմպիական խաղերի հնարավոր 1,07  միլիոն տոմսերից վաճառվել է միայն 275 հազար 964 -ը, իսկ Պարալիմպիադա-2018-ի տոմսերի 0,2%-ը:

ՏԱՍՍ-ը, հղում անելով Inside the Games-ին, գրում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)  մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպիչներն ամբողջությամբ աջակցում են Օլիմպիական խաղեր-2018-ի կազմկոմիտե գործունեությանը: Նշվել է, որ ՄՕԿ-ի ներկայացուցիչները Փենչհան վերջին այցի ժամանակ կորեացի կազմակերպիչների հետ  քննարկել են մի շարք լրացուցիչ գաղափարներ կապված  տոմսերի վաճառքի հետ, որոնք կիրականացվեն առաջիկա 3 ամիսներին:

2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 9-25-ը, Պարալիմպիադա-2018-ը՝ մարտի 9-18-ը:

Հիմնվել է Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիան

21 հունիսի 2017թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության նիստում որոշում է կայացվել հիմնել Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիա: Որոշում է կայացվել 2017-ին համացանցում անցկացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատի բաց առաջնություն:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի պատասխանատու է նշանակվել Վահան Բաբախանյանը: Մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ը հաստատման է ներկայացվելու ֆեդերացիայի տարբերանշանը եւ դրոշը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիան միանում է ՖԻԴԵ-ի «Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» կարգախոսին եւ համագործակցության համար բաց է շախմատի բոլոր ֆեդերացիաների համար, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի եւ նրա կառույցների: Ֆեդերացիային կարող են անդամագրվել բոլոր շախմատիստները (վարպետ, թե սիրողական) – Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ եւ անձինք՝ ում արմատները Արեւմտյան Հայաստանից են:   Continue reading

Հայկական խոհանոց.- Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից – Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության…  Ընկերությունը հայկական գյուղարտադրանքը ճանաչելի կդարձնի արտերկրում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ հայոց արիադավան-հեթանոսական հավատի, հայոց արժեհամակարգի պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից

Բաղադրությունը – Խաշած կտրտած միս – 0.5 կգ, նեխուր – 2 կապ, սխտոր – 2 գլուխ, սոխ – 3 գլուխ, կարմիր կծու չիլի – 1 հատ, կարմիր կծու ծիծակ – 2-3 հատ, բուսայուղ – 100 գ, համեմունքներ՝ անիսոն կամ քիմիոն, խաշած հատիկ լոբի – 3 բաժակ, եգիպտացորեն – 200 գ, աղացած լոլիկ – 5 հատ, աղ եւ պղպեղ:

Պատրաստման եղանակը –  Սոխառած անել, լցնել կտրտած ծիծակները, այնուհետեւ լցնել սխտորը, ապա հերթականությամբ լցնել միսը, լոբին, եգիպտացորենը, լոլիկը, չիլին, համեմունքները: Խառնել, լցնել 1 բաժակ արգանակ՝ լոբու կամ մսի:

Եփել 15 րոպե, նեխուրը կտրատել, լցնել վրան եւ եփել եւս 10 րոպե:

Ընկերությունը հայկական գյուղարտադրանքը ճանաչելի կդարձնի արտերկրում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նորաստեղծ «Արմենիա պրոդ» ՍՊԸ-ի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը, պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք առաջատար  ընկերությունների ներկայացուցիչներ:

Ընկերության հիմնադրման նպատակը  մեկ ապրանքանիշի ներքո  հայկական գյուղարտադրանքն արտասահմանյան շուկա արտահանելը եւ այլ երկրներում ներկայանալի ու ճանաչելի դարձնելն է:

«Մեր վերամշակողները հաճախ ունենում են ֆինանսական, լոգիստիկ, գումարների վերադարձելիության և այլ խնդիրներ: Դրանց լուծման նպատակով պետական աջակցությամբ հիմնվել է «Արմենիա պրոդ» ընկերությունը, որի հիմնական գաղափարը մեկ միասնական բրենդի ներքո հայկական արտադրանքը արտասահմանյան շուկա հանելն է»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 38-ի (471) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Իլհամ Ալիեը՝ քաղաքական պոռնիկի դերում – Միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- Սերժ Սարգսյան…

2. Բաքվի փուչիկը վաղ թե ուշ պայթելու է… BBC-ի հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի է ապրում երկրի սահմաններից դուրս, միայն 760 հազարն ապրում է  Ռուսաստանում – Իսկ Բաքուն հայերի արտագաղթից է դեռ խոսում ու երազում նվաճել «անմարդաբնակ» Հայաստանն ու Արցախը…

3. Վրաստանում ընդդիմությունը կարող է փողոց դուրս գալ – ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը հասել է հաջողության, իսկ ընդդիմությունը խախտումներն է ներկայացնում… «Ախալքալաքի օրը» հետաձգվել է ընտրությունների՞ պատճառով, թե՞ վրացական կողմը այս տարի էլ կչեղարկի այն (ինչպես Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքարի տեղադրումը)՝ Ջավախքի հայկականությունը վերստին թաքցնելու համար…

4. Հայաստանի ընդդիմությանը մարզերը չե՞ն հետաքրքրում – Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կկայանա տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ… Միայն ՀՀԿ-ն ունի համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ բոլոր ընտրատարածքներում…

5. Կին գործիչները քիչ են ո՛չ միայն Հայաստանում.- Եվրոպայում առաջատար երկիր համարվող եւ ազդեցիկ կին կանցլեր ունեցող Գերմանիայում կանայք չեն սիրում կուսակցանացվել… Կանայք մեծ տեղ չունեն նաեւ հարավկովկասյան քաղաքական ասպարեզում՝ ենթադրվում է, որ համապատասխան գումարներ չունեն վճարելու՝ ձայն ստանալու համար…

6. ՄԻԵԴ-ը մերժել է Սիսի կաթողիկոսարանի հայց-պահանջը – Մարդու իրավունքների ջատագով Եվրոպական Դատարանը ինչո՞ւ է հեռու մնում ճշմարտությունից եւ արդարությունից՝ մերժելով նունիսկ մեր դատի ստանձնումը… Պայքարը պետք է շարունակել՝ սկիզբ դնելով համընդհանուր Հայոց պահանջատիրությանը…

7. ԱՄՆ-ն հիշեցնում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությոան մասին – ԱՄՆ-ի պետքարտուղար. «Աշխարհի բնակչության գրեթե 80%-ն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

8. Նախարարական «էներգետիկ» վայրիվերումներ (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր).- ԱԷԿ-ը լուծու՛մ է էներգետիկ անկախության խնդիր – Իսկ բառախաղը պետք է պահել այլ ոլորտների համար… «Լուսանցք»-ը կներկայացնի աշխատանքները՝ ճշտում մտցնելով՝ ոչ թե նախարարի գործունեության արդյունքը, այլ՝ նախարարի օրոք արված քայլերը…

– http://www.hayary.org/wph/?p=6590Նոր ԱԷԿ-ի գլխին քար չեն գցի, եթե չուզենք – Մեր երկիրը հարստացված ուրանի միջազգային կենտրոնի անդամ է (ՄԱԳԱՏԵ-ի ներքո է գործում)՝ նշանակում է, որ մենք ուրանի մատակարարման խնդիրը չունենք՝ անկախ քաղաքական վերուվարներից… Զեկույցի գլխավոր եզրակացությունն էր՝ Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի…

9. Արեւ, արեւ, եկ-եկ, մեր տներում վեր եկ – Հայաստանում արեւային էներգիան սպառողներին հասանելի կլինի 1-ին տասնամյակում… Հողմայինի ու երկրաջերմայինի մասով… Ընդերքի ու ջրի պաշարների մասով… Ոչ թե այլընտրանքային, այլ՝ էժան գազ գնելու պահով – Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, եւ շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է…

10. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (մաս 3-րդ) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

11. Եվ կրկին երեւանյան տրոլեյբուսը – Անցյալ դարի երկրորդ կեսի եւ մերօրյա հերոսները… Աշնանային այդ սովորական օրը հայ մտավորականը տրոլեյբուս էր նստել եւ գնում էր դասախոսություն կարդալու – Իսկ վթարված տրոլեյբուսը արագորեն միացել էր ու առանց վարորդի «խելահեղ» ընթացքով սլացել առաջ…

12. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մշակութային.- «Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցանկում… Իսլամացված հայ երեխաների մասին թուրք ռեժիսորի ֆիլմը… «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան…

13. Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջնությունից վերադարձել է 32 մեդալով… Հայաստանի կարատեի հավաքականը մեդալներով է վերադարձել… Հաջողություն նաեւ կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությանը… Հենրիխ Մխիթարյանը 2018թ. ամռանը կրկին կմեկնի Լոս Անջելես… Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների հավաքականը դեռ անփորձ է… ՖԻՖԱ-ի վարկածով 2017-ի լավագույն ճանաչվածները… Շախմատի, ֆուտբոլի, հանդբոլի եւ այլ լուրեր…

Իլհամ Ալիեը՝ քաղաքական պոռնիկի դերում – Միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- Սերժ Սարգսյան…

«Լուսանցք»-ն իր ռազմա-քաղաքական եւ տարածաշրջանային վերլուծություններում միշտ գնահատել է քաղաքականությունը որպես աշխատանք ընկալող գործիչներին, լինի ներքին կյանքում, թե արտաքին, միջազգային ասպարեզում: Այսօր «քաղաքականությունը պոռնկություն է» ասողները հիմնականում չեն սխալվում, սակայն չեն շարունակում այդ միտքն առաջ տանել եւ ընդգծել, որ «քաղաքականությունը պոռնկություն են դարձնում քաղաքական ոլորտ ներխուժած պոռնիկները», քանզի անբարոյականությունը նրանց էությունն է, նրանց կյանքի ուղին ու ամեն գնով հարստանալու տենչը… Եվ դա անում են կա՛մ մարմնապես, կա՛մ հոգեպես կա՛մ էլ երկուսը միասնաբար…

Ցավոք, այսօր մեր երկում էլ կան նշված կաղապարի մեջ տեղավորվող գործիչներ, պաշտոնյաներ, սակայն այժմ խոսքը միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… Դա Իլհամ Ալիեւն է՝ Ադրբեջանի խան-սուլթան-նախագահը:

Սա էր պատճառը, որ «Լուսանցք»-ը մի շարք այլ լրատվամիջոցների ու վերլուծաբանների հետ միասին դեմ էր, որպեսզի Հայաստանի նախագահը գնա նոր բանակցությունների նման անբարո եւ անպատասխանատու մեկի հետ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող եւ առհասարակ այս հարցով շահագրգիռ երկրների բոլոր պատասխանատուները գիտեն վերոնշյալի մասին, սակայն ցույց են տալիս, թե չեն նկատում… Սա էլ մի այլ պոռնկություն է, երբ երկակի քաղաքականությամբ ցանկացած հակամարտությունից կամ իրավիճակից միայն սեփական շահերն են առաջ տանում: Ադրբեջանի իշխանությունները հավասարապես արհամարհում են ինչպես հայաստանի, այնպես էլ իրենց գերտերություն համարող երկրների կարծիքները… Եվ սա չտեսնել հնարավոր չէ: իսկ մեղավորին չպատժելու պատճառի մասին նշեցինք՝ ինչքան հարցը խճճված մնա, այնքան իրենք ներկա կլինեն տարածաշրջանում իրենց շահերով:   Continue reading