Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Չինաստանում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում
- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
Daily Archives: January 16, 2016
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 1-ի (391) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Խաղաղության երաշխի՛ք՝ մեր զինուժը – Պատերազմին պատրաստ լինելու մեր քաղաքականությունը ճիշտ է եւ դա է ցայսօր խաղաղության երաշխիքն ապահովում տարածաշրջանում…
Հայաստանի համար նախորդ տարեվերջն անցավ բավականին բուռն ու նաեւ որոշ դրական լիցքերով. չնայած արդյունքներն այսօր տեսանելի չեն, սակայն, իրականում մեր երկիրը կարողացավ կանոնավորված դիրքերով ամփոփել տարին՝ զուգահեռելով ու համադրելով համաշխարհային բեւեռների ու տարածաշրջանային երկրների հետ ներկա ու հեռահար հարաբերությունները:
Մեր կարծիքով՝ դեռ չէր հասունացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը, որի պարբերական փուլն ընդհատվել էր Իլհամ Ալիեւի անպատասխանատու եւ անհավասարակշիռ, նաեւ անպատիժ քաղաքական մոտեցումներից: Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ինչպես միշտ գովերգում էին այդ հանդիպումների կարեւորությունն ու նշանակությունը: Իրականում, այդ հանդիպումները նախկինում նշանակություն չեն ունեցել միայն մի բանի համար. ադրբեջանական կողմի բոլոր սադրանքներից հետո համանախագահների հայտարարությունները եղել են միօրինակ՝ երկու կողմերին ուղղված: Դրանք կարծես պատճենահանված կրկնվում են տարիներ շարունակ: Այսինքն՝ երբեք չի առանձնացվել հրադադարը խախտող կողմը՝ Ադրբեջանը, երբեք այս երկրի նկատմամբ որեւէ քաղաքական խիստ կեցվածք չի դրսեւորվել: Տարեվերջին թերեւս մի անգամ եղավ այնպիսի մոտեցում, երբ համանախագահները մի քանի տողով անդրադարձան Բաքվի իրավախախտ կերպարին, բայց՝ միայն այդքանը: Իսկ դա չէր կարող Բաքվին ստիպել, որ դադարեցնի հրադադարի պարբերական խախտումները, որը շարունակվում է նաեւ այսօր, ինչպես արցախյան դիրքերի, այնպես էլ հայաստանյան սահմանային շրջանների ուղղությամբ:
Գերմանիան, որը գործուն եվրոպական երկիր է դարձել, որպես նաեւ ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, վստահեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ամբողջությամբ աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում, որը տեղի է ունեցել Բելգրադում նախորդ տարվա դեկտեմբերին, համանախագահները հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանին ու Էլմար Մամեդյարովին, նրանց հետ քննարկել երկու երկրների նախագահների կայանալիք հանդիպման մանրամասները, որից հետո, շվեյցարական Բեռնում կայացավ Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը: Սեղանի շուրջ նստել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները: Այնուհետեւ նախագահները շարունակել են հանդիպումը ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել հանդիպումից հետո. «Բանակցությունները հնարավորություն են ընձեռել նախագահներին՝ պարզելու իրենց համապատասխան դիրքորոշումները դեմ առ դեմ այդ զրույցի ընթացքում: Նախագահները քննարկել են վերջին բռնությունները եւ իրենց մտահոգությունն են հայտնել զոհերի վերաբերյալ, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը, որոնք ծանր զինատեսակների օգտագործման հետեւանք են: Նրանք աջակցություն են հայտնել համանախագահների կողմից տարվող ընթացիկ աշխատանքներին այն առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների վտանգը նվազեցնելու միջոցներին՝ ներառյալ հետաքննության մեխանիզմները»:
Ոչինչ չասող հերթական հայտարարությունն է սա ցավոք, ինչը հանգեցրեց այն բանին, որ 2016թ. նորից զոհեր ու վիրավորներ եղան հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում: Եվ այս տողերը, որոնք շարադրված են վերոնշյալ հայտարարությունում, թե «նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու իրենց պարտականությունները առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են ներկայումս բանակցային փուլում գտնվող խնդրի կարգավորմանը», սին են եւ դարձյալ Իլհամ Ալիեւի անպատասխանատու քայլերի պատճառով: Իսկ թե նախագահները «ինչպես են վերահաստատել իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձեւաչափին», արդեն պարզ է: Continue reading
Ադրբեջանում ճգնաժամն սկսված է – Եվ այն թագավորելու է բոլոր ոլորտներում… Վրաստանն ընտրում է ռուսական տարբերակը… Հայաստանի միջոցով…
Ադրբեջանում ճգնաժամն սկսված է – Եվ այն թագավորելու է բոլոր ոլորտներում
Երբ տարեվերջի նախորդ համարում մենք խոսեցինք այն մասին, որ Թուրքիայի խաղաքարտը ադրբեջանական SOCAR ընկերությունն է մնում, եւ Էրդողանի խոսքերը դառնում են ընդամենը հնչեղ հայտարարություն («Լուսանցք», 44 (390), դեկտեմբերի 18-24, 2015), իմ՝ ազգությամբ ռուս գործընկերներից մեկը ինձ անթաքույց, ուղղակի հարցրեց, թե՞ արդյոք փոխել եմ կողմնորոշումս եւ դարձել ռուսամետ: Ճիշտ նույն հոդվածից հետո ինձ զանգահարեց իմ՝ ոչ ռուսամետ գործընկերներից մեկը եւ շնորհավորեց ինձ՝ այլեւս արեւմտամետ լինելու համար: Ես երկուսին էլ նրբանկատորեն բացատրեցի, որ ես ոչ ռուսամետ եմ, ոչ արեւմտամետ եւ իրենք, մեղմ ասած, իրենց կողմնորոշումների շահերից ենելով, չեն հասկացել իմ հստակ եւ առանց տողատակերի, մաքուր հայերենս, ինչը բոլորովին այլ բան է վկայում, այն՝ թե որ երկրի ինչ գործողությունը ինչ չափով կարող է առնչվել հայկական շահերին եւ ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ (գլոբալ ասած, թեեւ նյութը հստակ նպատակ ուներ):
Ինչեւէ, մեր խմբագրությունը մշտապես պատրաստ է լսել բոլորի տեսակետները, արձագանքները, նաեւ տպագրել դրանք, ինչպես ժամանակ առ ժամանակ անում ենք եւ ինչու ոչ, խորհրդակցել մշտական ընթերցողների հետ, ինչպես շատ հաճախ ենք անում: Բայց արձագանքողը պիտի իմանա, որ մեզ զանգահարելուց առաջ ինքը մեկ հստակ պարտականություն ունի՝ մնալ չափի մեջ:
Գանք Բաքվում զարգացող դեպքերին: Ինչպես եւ կանխատեսել էինք, Ադրբեջանին մեծ ճգնաժամ է սպասվում: Չսխալվեցինք: Այս երկրում «իսկական» աղետ է: Այն, որ Իրանը հստակ որոշել է Վրաստանին գազ մատակարարել Հայաստանի միջոցով, Ադրբեջանի SOCAR ընկերության ներկայացուցչին վազեցրել է Վրաստան: Նախ ասենք, որ Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Այս նախարարության պաշտոնական կայքը վկայում է, որ նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչեւ 500 միլիոն խմ գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է: Հասկանալի է, որ սա թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը: Հիշեցնենք, որ այն շահագործման է հանձնվել 2007թ.: Ու թեեւ ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, Հայաստանը կառուցեց միայն 700 միլիմետրանոց գազատար: Շատ տնտեսագետներ այդ օրերին գրեցին, թե դա արվեց Ռուսաստանի ուղղակի ճնշմամբ (պատճառների մասին շատ ենք խոսել): Continue reading
Ադրբեջանում խմել եւ ծխել են ուզում… Ադրբեջանի գահավիժումը շարունակվում է… Ադրբեջանի դեսպանությունները կփակվեն Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի, ինչպեսեւ՝ Աֆրիկայի մի շարք երկրներում…
Ադրբեջանում խմել եւ ծխել են ուզում
Ադրբեջանական ճգնաժամը հասել է այն կետի, որ մի շարք դեսպանատներ են փակվելու անգամ՝ պետական ծախսերը խնայելու նպատակով: Ըստ վերլուծաբանների, Ադրբեջանի կառավարությունը համաշխարհային էներգետիկ շուկայում նկատվող ճգնաժամով պայմանավորված է լրջորեն դիտարկում արտասահմանում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր փակման հարցը։ Ըստ Haqqin.az պարբերականի, այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունից եւ նշվում է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի դեսպանությունները հնարավոր է փակվեն Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի, ինչպես նաեւ՝ Աֆրիկայի մի շարք երկրներում։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ հետ է կանչել մի քանի դեսպանների, բայց այժմ ադրբեջանական կառավարությունը դեռեւս չի կողմնորոշվում, թե որ երկրներում փակի իր դիվանագիտական ներկայացուցչությունները։
Ադրբեջանի առեւտրային կենտրոններից իսպառ անհետացել է ալկոհոլը, ինչը պայմանավորված է կառավարության վերջին որոշմամբ, համաձայն որի ալկոհոլը վաճառվելու է միայն բանկային քարտերից վճարելու դիմաց: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ակցիզային ապրանքների՝ ներառյալ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի մեծածախ ու մանրածախ վաճառքը կանխիկ տարբերակով արգելվում է: Այսինքն՝ հունվարի 1-ից ալկոհոլի դիմաց պետք է վճարել միայն բանկային քարտի միջոցով:
Սակայն, օրենքը ուժի մեջ մտնելուց 10 օր անց ալկոհոլը անհետացել է խանութներից, այն հնարավոր չէ ձեռք բերել անգամ քարտային վճարման եղանակով: Խոշոր սուպերմարկետների աշխատակիցները հայտնել են, որ իրենց հրամայված է չվաճառել ալկոհոլ եւ առայժմ սպասել: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Լենքորանի շրջանի Լիման քաղաքի բնակիչները վերջերս բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Բաքու-Աստարա մայրուղին: Չի բացառվում, որ այս բողոքի ձեւը կկիրառվի այլ բնակավայրերում եւս: Բողոքող քաղաքացիները դժգոհում են ծխախոտի ու ալկոհոլի վաճառքի նկատմամբ սահմանված նոր կանոններից: Ըստ պարբերականի՝ այժմ քաղաքի խանութներում բացակայում են նշված ապրանքները: Ադրբեջանական իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ պարբերաբար քաղաքացիների հետ իրավապահները բանակցություններ են վարում ակցիաները դադարեցնելու եւ ճանապարհները բացելու համար: Continue reading
Իրանա-սաուդական հակամարտության գինը – Պատերազմը նավթի համաշխարհային շուկայի համար աղետալի հետեւանքներ կունենա, իսկ նավթի գինը անկանխատեսելի փոփոխությունների կենթարկվի…
Նավթի համաշխարհային գներն աճում են Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հակամարտության համապատկերում: Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում ընթացող առք ու վաճառքի արդյունքում նավթի համաշխարհային գներն աճ են գրանցում: Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 3,35%-ով՝ հասնելով 38,18 դոլարի 1 բարելի դիմաց: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը թանկացել է 1,96%-ով եւ կազմել 37,77 դոլար 1 բարելի դիմաց:
Նավթի արտադրության ոլորտում Իրանն ՕՊԷԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ Սաուդյան Արաբիան՝ 1-ին տեղը:
Ռուսական զլմ-ները եւս անդրադարձել են Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությանը եւ դրա հնարավոր ազդեցությանը նավթի համաշխարհային գների վրա: Այդ հակամարտությունը Մերձավոր Արեւելքում իշխանություն ձեռք բերելու համար է, եւ այդ երկրների միջեւ վերջին տասնամյակում ամենալուրջ բախումն է: Եթե նախկինում Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող սրացումները առնվազն մի քանի դոլար ավելացնում էին նավթի գներին, ապա այժմ վերջին իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդել նավթի համաշխարհային գների վրա: Ըստ պարբերականի` դրա պատճառն այն է, որ նավթի գլոբալ ավելցուկներն ավելի շատ են, քան ցանկացած բացասական ազդեցության սպասում, որը կարող է բարձրացնել նավթի գինը:
Ըստ պարբերականի` իրավիճակը լրիվ այլ կլինի, եթե Իրանը եւ Սաուդյան Արաբիան անցնեն հակամարտության ակտիվ փուլին, եւ տեղի ունենա ռազմական բախում: «Սաուդյան Արաբիան, հաշվի առնելով շուրջը տեղի ունեցող իրադարձությունները եւ հատկապես Իրանի ու Արեւմուտքի միջեւ միջուկային գործարքը, իրեն այլեւս անվտանգ չի զգում: Արդեն հիմա պատերազմ է ընթանում Եմենում եւ Սիրիայում, սակայն ուղղակի առճակատումը բացարձակապես այլ խնդիր կլինի»,- գրում են ռուսական լրատվամիջոցները: Continue reading
Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Սկիզբը՝ թիվ 41-44-ում (2015թ.)
http://www.hayary.org/wph/?p=5208 – Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…
http://www.hayary.org/wph/?p=5221 –Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
http://www.hayary.org/wph/?p=5231 – Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
http://www.hayary.org/wph/?p=5278 – Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
http://www.hayary.org/wph/?p=5272 – Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…
2010թ. պիտի նոր անձնագիր ատանայի, նախորդի ժամկետն արդեն 2 անգամ երկարացրել էի: Օրենքի պահանջ էր: Սյունիքում էի, զանգահարեցի Աբովյանի հայարիական դպրոցն անցած լավագույն տղաներից մեկին՝ Վլադիմիր Խաչատրյանին՝ Վովային, ով նաեւ գործարարությամբ է զբաղվում: Խնդրեցի, որ գնա քաղաքի անձնագրային բաժնի պետի մոտ եւ պայմանավորվի, որ մոտակա մի օր գամ ու փոխեմ անձնագիրս: Այդպես ավելի հեշտ է լինում գործերի մեջ մի դադար գտնելը… Երկար ժամանակ էր, Աբովյանում չէի հասցնում շփվել պետական պաշտոնյաների հետ, որ հաճախ էին փոփոխվում, հիմնականում մայրաքաղաքում, Արցախում ու Ջավախքում եղա մի երկար ժամանակ: Հետո նաեւ տարբեր մարզերում կային աշխատանքներ… Continue reading
Հորդոր՝ կիսով չափ լցված բաժակի լիքը մասն էլ տեսնելու – Այո, չմաքրված փողոցներ կային, եւ այդ մասին ասվում էր, բայց հանուն ճշմարտության պիտի ասվեր նաեւ, որ ձյունը մաքրվում էր, բայց անընդհատ տեղում էր նաեւ…
Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը տեղացած ձյունն ու արձագանքները հետեւում են, բայց ես ստիպված եմ թարմացնել դրանք. նախ՝ այն պարզ պատճառով, որ մենք եւս բոլոր թերթերի պես տոնական օրերին չենք տպագրվել եւ ասելիք ունենք ու երկրորդ՝ որ լավին լավ պետք է ասել, վատին՝ վատ: Եվ, ամենակարեւորը, պետք է գնահատել գործունեությունը, ոչ թե գնահատական տալ անձին: Ես, օրինակ, երբեք չեմ սիրել մեր նախկին քաղաքապետերից մեկին, ով ներկայիս նախարար է, որովհետեւ նրա համար ձմռանը տեղացող՝ մինչեւ 1 սմ շերտով ձյունն անգամ միշտ անակնկալ էր, իսկ Երեւանի տրանսպորտն էլ մշտապես անթերի, իդեալական էր աշխատում: Բայց ես չեմ թողնում, որ իմ սուբյեկտիվիզմը (չնայած օբյեկտիվ բոլոր հիմքերի առկայությանը) խառնվի գործին, ու ես այսօր էլ անդրադառնում եմ նրա ղեկավարած գերատեսչության գործունեությանը եւ դրականին դրական եմ ասում, բացասականին՝ բացասական:
Գանք մեր օրերին: Հարկ է նշել, որ դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 2-ի լուսաբաց մայրաքաղաքում անընդմեջ տեղացած առատ ձյան շերտի հաստությունը կազմել է 45 սմ, ինչը օդերեւութաբանների հավաստմամբ, հավասար է տեղումների 1 ամսվա նորմային: Այն է՝ ավելի քան 3 օրվա ընթացքում Երեւանում առանց դադարի տեղացել է 1 ամսվա քանակի ձյուն: Գործող քաղաքապետը երբեք չասաց, որ այդ ձյունը անակնկալ էր, թեեւ կարող էր ասել, որ ձյան շերտի այդ հաստությունն է անակնկալ, հորդորեց աշխատել, ինքն անձամբ հսկեց աշխատանքների ընթացքը, եւ 500 հոգի ամանորը դիմավորեցին փողոցները մաքրելով: Մենք մեր տաք տներում քնից հորանջելով զարթնեցինք եւ պարապ չմնալու համար մտանք համացանց, իմա՝ ֆեյսբուք ու սկսեցինք մաղձ թափել: Մինչդեռ ձյունը գալիս էր ու գալիս: Հունվարի 4-ից հեռուստաընկերությունների լրատվականները սկսեցին աշխատել ու քանի որ մաղձի կարիք կար եւ լրահոսն էլ դատարկ էր, հիշեցին այդ օրերի ձյունը: Նույնիսկ այնպիսի լրագրողներ խոսեցին այդ օրը ձյան թեմայով եւ այն տոնով խոսեցին, որ ապշեցի… Ախր չի՛ կարելի նշաձողն այդքան իջեցնել, չի՛ կարելի արվածը չասել միայն այն բանի համար, որ հանրությունը հայհոյանքի, ատելության, բացասական էներգադաշտի կարիք ունի: Հանրությանը խնդրում եմ ինձնից չնեղանալ: Այդ մենք՝ լրագրողներս ենք մեղավոր, որ դուք, մենք, բոլորս այսօր լավը չեք մարսում եւ ստամոքսներս սովորել է ժամկետանց ապրանքի:
Continue reading
Հորդոր … եւ խուճապի չմատնվելու – Խոզի գրիպ կոչվածն արդյո՞ք մոլեգնում է Երեւանում: Պատկան մարմինը, համենայնդեպս, հորդորում է խուճապի չմատնվել, բայցեւ՝ զգոն լինել…
Խոզի գրիպ կոչվածն արդյո՞ք մոլեգնում է Երեւանում: Պատկան մարմինը, համենայնդեպս, հորդորում է խուճապի չմատնվել, բայցեւ՝ զգոն լինել:
Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր, թե սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց եւ զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ «Քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաեւ տոնական օրերի ակտիվ շփումներին, Առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ՝ կանխարգելիչ եւ բուժական։ Պետք է ասել, որ նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը, ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։ Անտարակույս, դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման եւ դեպքերի նվազման միտումը»:
Նախարարությունը նկատում է, որ այսօր նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլեւ հարեւան եւ եվրոպական մի շարք երկրներում։ «Ոմանք, այդ թվում՝ մենք, ընտրել են ժողովրդի նկատմամբ ազնիվ մոտեցման, իրական իրավիճակը ներկայացնելու եւ զգոնությունը բարձրացնելով արդյունքներ ապահովելու ճանապարհը։ Ոմանք էլ՝ թաքցնելով իրական պատկերը եւ չբարձրաձայնելով մահվան դեպքերի մասին՝ մեծաթիվ զոհերի գնով իրենց բնակչությանը դատապարտել են ուշ դիմելիության»։
Նախարարությունը չի լռում նաեւ ծանր դեպքերի առկայության մասին։ Հաղորդագրությունում նշվում է. «Հենց երեկ տեղեկացվել է, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ին միացված է արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որեւէ հիվանդություն։ Նրանց բուժման ընթացքը մեր գլխավոր եւ առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Ամենօրյա այցերի, բուժման տակտիկայի վերլուծությունների շնորհիվ շատ դեպքերում կյանքեր են փրկվում։ Սակայն միշտ չէ, որ գիշեր ու զօր արված քրտնաջան աշխատանքը տալիս է ցանկալի արդյունքը։ Եվ, առհասարակ, միշտ էլ լինում են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց ոչ բոլորին է հաջողվում փրկել։ Այսպիսին է հիվանդանոցային առօրյան։ Continue reading
Բաց նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչու մոռացվեց Կարմիր բլուրը… Եվ թե ինչու մշակույթի նախարարը խաբեց երկրի նախագահին…
Չեմ հերքում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, գիտակցելով մեր ժողովրդի պատմական մշակութային արժեքների կարեւորությունը, զգալի նշանակություն է տալիս դրանց պահպանմանն ու նորերի հայտնաբերմանը: Նա էլ է բազմիցս այդ մասին ասել եւ հայտարարել: Ամիսներ առաջ երկրի ղեկավարը ցանկություն էր հայտնել անձամբ ծանոթանալ մայրաքաղաքի մոտակայքում գտնվող այդպիսի տարածքների հնավայրերի հետ: Այդ շրջագայության ժամանակ նրան ուղեցում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, բնագավառի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարին ներկայացրեցին մայրաքաղաքի արեւմտյան մասում՝ Հրազդան գետի ձախափնյա բարձրադիր տարածքում գտնվող «Շենգավիթ» պատմամշակութային հնավայրը, փոքրիկ թանգարանում գտնվող արժեքավոր հանածոները: Ապա խումբը եղավ Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի պեղումների վայրում: Այցելեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այստեղ մանրամասն քննարկում ծավալվեց: Էական ուշադրություն դարձվեց հնագիտության ժառանգության պահպանման բարելավման, գտածոների վերականգնման, տարածքի բարելավման եւ բնագավառին վերաբերող կարեւոր շատ այլ հարցեր: Նպատակը մեկն էր. լինելով աշխարհի հնագույններից հնագույնը, հենց մեր պատմամշակութային կենտրոններով աշխարհին ցույց տանք հայ ժողովրդի դարավոր գոյության փաստը:
Սա դեռ կարեւոր հարցի մի կողմն է: Մյուս կարեւոր գործոնն այն է, որ հայտնաբերելով աշխարհահռչակ պատմամշակութային կենտրոներ, արժեքավոր գտածոներ, տեղանքը բարեկարգելով ու որոշ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելով՝ կարող ենք մեր երկիրը համաշխարհային զբոսաշրջության կենտրոններից մեկը դարձնել: Սա բազմակի կգերազանցի բոլոր կարգի ներդրումները եւ մեր երկրին հսկայական օգուտներ կբերի: Ասում ենք, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Ուրեմն՝ մենք պե՛տք է կարողանանք այդ հնություններն ու հնագիտական արժեքները արժանի ձեւով ներկայացնել օտարին: Իսկ սրա համար պետք է երկարատեւ ու ջանասիրաբար աշխատել: Մեր նախագահը համակարգի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց ա՛յս խնդիրների վրա: Continue reading
Ազգային հարստություն-(6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.)
http://www.hayary.org/wph/?p=5271 – Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից է… Հեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ…
http://www.hayary.org/wph/?p=5242 – Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…
http://www.hayary.org/wph/?p=5228 – Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5214 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…
http://www.hayary.org/wph/?p=5200 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…
«Սեւանը Հայաստանի համար ավելին է, քան լիճ: Նրա ջրերում, ինչպես հայելիում, արտացոլված է եւ անցյալը եւ ներկան, իսկ ապագան մտահոգություններ է առաջացնում: Մասնագետները գուժում են, որ եթե Սեւանը չբարձրանա առնվազն 6 մետրով, ապա լճի կենսաբանական գոյությունը կդադարի, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը կզրկվի քաղցրահամ լճի մեծ պաշարից»: Սա ռուսական կայքերը գրել էին դեռ մինչեւ 2000թ.: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Խնձորտուն-Ջամբուդվիպա… Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան տեսնելու այսպես կոչված Մոլորակների շքերթը…
Հնդկական համարվող առասպելաբանությունում Հնդկաստանը երբեմն անվանել են Ջամբուդվիպա (jambydvipa)՝ «Խնձորների երկիր», բայց այն լայն տարածում չի գտել թերակղզի Հնդկաստանում:
Ըստ Ռենե Գենոնի, այս անվանումը վերաբերում է ոչ թե այժմյան Հնդկաստանին, այլ՝ Հյուսիսային երկրին՝ Հիպերբորեային: Իսկ Հիպերբորեան, Դրախտը, ինչպես բազմիցս ցույց ենք տվել «Լուսանցք»-ի էջերում, դա Հայաստան-Հնդկաստանն է:
Զարմանալի չէ, որ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում ունենք յոթ տասնյակից ավելի տեղանուններ «խնձոր» բառով, որոնց թվում նաեւ՝ Խնձորտուն (Խնձորեստան)- գյուղ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառում: Այժմ կոչվում է Խնձրիստան (Արցախում):
Խնձոր-ով շատ հետաքրքիր անվանումների ենք հանդիպում: Օրինակ՝ Խնձորկին, Խնձորկուտ, Խնձորգլուխ: Հենց Խնձրիստան գյուղում է գտնվում մի մեծ կաթսայաձեւ հուշարձան, որ նախկինում վկայված է իբրեւ «Սուլալ քար» մարդաձեւ ժայռ եւ որի հետ է կապված քարացած կնոջ մասին ավանդությունը:
Գորիսի տարածքում են գտնվում Խնձորեսկ բերդը եւ Խնձորեսկ գյուղը: Հին Խնձորեսկի մասին Մարտիրոս Սարյանն ասել է. «Հին Խնձորեսկը պետք է պահել ու պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան-այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»:
Որոտան գետի ձախակողմյան գետակը կոչվում է Խնձորեսկի գետակ: Continue reading
Հայկական խոհանոց – Թանապուր՝ ջիլ պանրով… Աշխարհի մարզական հեւքից.- 2015-ի կարճ ամփոփում եւ 2016-ի մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Թանապուր՝ ջիլ պանրով
Բաղադրությունը – Մածուն – 1 լիտր, թթվասեր – 0.5 լիտր, ալյուր – 1 ճաշի գդալ, հավկիթ – 1 հատ, ջուր – 3 լիտր, կլոր բրինձ – 100 գ, կանաչ սոխ – 2 կապ, փշրած չոր ծիտրոն – 1 ճաշի գդալ, կարագ կամ յուղ՝ ըստ ճաշակի, ջիլ պանիր՝ կրկին ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը – Թանապուրը պատրաստելու համար մածունը, թթվասերը, ալյուրը, հավկիթը, ջուրը խառնել, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի: Մեջն ավելացնել կլոր բրինձը, կտրտած կանաչ սոխը, ծիտրոնը:
Մատուցելիս մեջը լցնել կարագ կամ յուղ եւ ջիլ պանիր՝ ըստ ճաշակի: Տոնական օրերի ծանրաբեռնվածությունից հետո սա կօգնի բեռնաթափվել: Բարի ախորժակ:
* * *
Մարզաշխարհի խաչմերուկներում
ՀՀ նախագահը մարզական 2015-ը փակեց մաղթանքով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015-ի տարեվերջին սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցեց Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը:
Խոսելով սպորտային իրադարձություններով եւ հաջողություններով լի 2015թ. մասին՝ Հանրապետության նախագահը կարեւորեց տարին նաեւ որպես նախաօլիմպիական եւ մաղթեց, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հայաստանի մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ մեր ժողովրդին պարգեւելով հպարտության պահեր:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիրւ 2016-ը հայտարարել է վազելու տարի
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել, որ 2016-ին իր ծրագրերից է նաեւ ֆիզիկապես լավ վիճակում գտնվելուն ուղղված ջանքերը:
«2016-ին պատրաստվում եմ վազել 365 միլ (587,5 կմ) եւ կուզենայի, որ ֆեյսբուքյան համայնքում շատերը, եթե հնարավոր է, միանային ինձ: Ինչպես նախորդ տարի այս համայնքում շատերը միացան իմ՝ ընթերցանության կոչին, այնպես էլ այս տարի այն կանվանենք վազելու տարի: Ես կբացեմ առանձին խումբ, որտեղ կպատմենք մեր արկածների մասին, որոնք կունենանք վազելիս»:
Լիոնել Մեսիի 5-րդ «Ոսկե գնդակ»-ը
Իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին հռչակվեց 2015թ. լավագույն ֆուտբոլիստ:
Արգենտինայի հավաքականի ավագը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 5 անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին: Նա վաստակած միավորներով առաջ անցավ իր թիմակից, բրազիլացի հարձակվող Նեյմարից, ինչպեսեւ՝ վերջին 2 տարիների դափնեկիր, Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից:
Նշենք, որ Լիոնել Մեսին անցած տարի «Բարսելոնա»-ի կազմում նվաճել է հինգ տիտղոս, թիմի եւ հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 61 խաղ, որոնցում դարձել է 52 գոլի հեղինակ: Continue reading












































