Խորագրերի պահոցը. Հայտարարություններ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո – Հայկական Լեռնաշխարհի բնիկները հայերն են, այն միայն հայերիս հայրենիքն է…

Նոյեմբերի 10-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:

Հայ արիական քրմերը լուսաբացին, ավանդույթի համաձայն, ռազմի ու արդար ուժի հաղթական ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ Հայոց Զորեղ Աստվածն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ եւ միշտ լինի հայ զորականի կողքին: Որ Վահագնը իր հրեղեն տիեզերական ուժով դառնա ապավենը մեր բանակի ու հաղթանակների:

Հայ արիական քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին նաեւ բոլոր հայ նահատակներին, հերոսներին բոլոր, որ նրանց հոգիներն այսօր սատարեն ներկայիս Հայաստանի (հայ արիները Արցախը վերամիավորված են համարում) սահմանները քաջաբար պաշտպանող հայորդիներին:

Հայ արիական քրմերը Վահագն Աստծուն եւ բոլոր Հայ Աստվածներին հավաստեցին, որ միշտ լինելու են հայկական բանակի կողքին եւ, ըստ անհրաժեշտության, առաջին շարքերում, ինչպես Արցախյան պատերազմում:   Շարունակել կարդալ

Էրոտիկ քաղաքականության դասեր – Մի ժամանակ ռուս աղջիկներն էին «գրավում» կովկասյան ջիգիթներին ու միջինասիական բասմաչներին, հիմա՝ հակառակն է… Թե հիմա կարճփեշ ադրբեջանուհիները (ի դեմս Մեհրիբան եւ Լեյլա Ալիեւների) ինչ նոր գերելու ձեւ են գտել ռուսական կողմի համար, դեռ գաղտնիք է…

Ռուս-ադրբեջանական բարեկամության «արանքում» թերեւս կա մի աներեւույթ գործելաոճ, որը ժամանակին հենց ռուսներն էին կիրառում Միջին Ասիան եւ Կովկասը գրավելու համար:

Երբ կովկասցի ջիգիթներն ու միջինասիական բասմաչները լեռներում ու տափաստաններում չհանձնվեցին ցարական Ռուսաստանին, մասոնա-բոլշեւիկյան Ռուսաստանը այլ պայքարի ձեւ որդեգրեց…

Այն ինչ չկարողացան անել ռուս կազակները, արեցին՝ կարճփեշ ռուս գեղեցկուհիները: Նախ գրավեցին ջիգիթների ու բասմաչների սրտերը, ապա՝ երկրները:

Ռուս բլոգերները արդեն լուրջ իրարանցում են առաջացրել իրենց երկրում: Գրում են, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ամուսնանալ Իհլամ Ալիեւի դստեր հետ: Այդ զրույցները թարմացան, երբ ռուսաստանցիների նախագահ Պուտինը Կրեմլում պարգեւատրեց ադրբեջանցիների նախագահ Ալիեւի աղջկան՝ Լեյլային:

Ասում են՝ սա Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի վաղուցվա երազանքն է եղել… Իհարկե, հեռագնա նպատակներով…  Շարունակել կարդալ

Հայ արիները նշեցին Տիրատոնը (Տիր Աստծո տոնը) – Տիր Աստծո պաշտամունքը պահպանվել է նաեւ Սկանդինավյան երկրներում եւ այլուր…

Հոկտեմբերի 13-ին հայ արիները նշում են վերականգնված եւս մեկ տոն, այն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը՝ Տիրատոնը: Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչները քրմեր Արմոգի, Արամի եւ Արեգի հետ այցելեցին Զվարթնոցի տաճար, որտեղ ցայսօր էլ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք փառաբանեցին Հայոց իմաստության Աստծուն: Իսկ ծիսական արարողությունն անցկացնելու համար հայ արիները եղան Էրեբունի ամրոցի տարածքում՝ կրակի վառման ծեսով ու գինեձոներով փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Հայ արիները քրմական ծեսով նշեցին նաեւ քաղաքամայր Երեւանի (Էրեբունի-Երեւանի) ծնունդն ու տոնը եւ շուրջ 2800-ամյա մեր մայրաքաղաքին մաղթեցին լինելու Ոստանը՝ Միացյալ Հայաստանի:

Հայ արիականների մի խումբ էլ տոնական օրն անցկացրեց ՀԱՄ կենտրոնական գրասենյակում՝ տոնական սեղանի շուրջ եւ ծիսական ձոներգերի ու գինեձոների ընկերակցությամբ…   Շարունակել կարդալ

Ազգային Սահմանադրություն է մեզ պետք՝ ազգային արժեհամակարգից սնվող… Ազգային իրավունքը Հայաստանում պիտի գերակա լինի միջազգային իրավունքի վրա…

Եվրասիական համագործակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Հասմիկ Բակունցը հարցազրույց է վերցրել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից, որը թարգմանաբար եւ կրճատված տարբերակով տպագրվել է Եվրասիական համագործակցության հիմնադրամի կայքում:

http://eurasianinfoleague.com/topic.php?id=31169 - …Армяно-арийский орден выступил с предложением в экспертную комиссию по конституционным реформам о создании новой, так называемой национальной Конституции РА, которая может заменить национальную программу о сохранении традиционных семей. В этой конституции в первых рядах будут национальные права, в отличие от нынешней конституции, где доминируют международные права…

Կրճատված հարցազրույցը տպագրվել է ռուսերեն, որը ներկայացնում ենք ստորեւ՝ հղում անելով հիշյալ կայքին, իսկ մենք ՀԱՄ ղեկավարի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ հայերեն օրինակով:

* * *

  1. Պարոն Ավետիսյան, ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանում կընդլայնվի համասեռամոլների ազատությունը:

Շարունակել կարդալ

Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը պիտի անցկացնել Բաքվում, եթե, իհարկե Իլհամն այնտեղ լինի այդ ժամանակ… – Հենց այստեղ էլ պիտի վճռել Թուրքիայի հետագա ճակատագիրը՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկաս տարածաշրջանում…

Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է հայկական զինուժի պատժիչ հակահարձակման անհրաժեշտության մասին: Ադրբեջանական սադրանքները, սահմանախախտումները երբեմն հայ զինվորի կյանք են խլել, ունեցել ենք նաեւ վիրավորվելու դեպքեր: Իհարկե, հայ մարտիկի պատասխանից ադրբեջանական զինվորները մի քանի անգամ ավելի շատ կորուստ են տվել՝ ոչնչացվել ու վիրավորվել, բայց մեզ համար այդ գլխաքանակը նշանակություն ու արժեք չունի, մեզ համար թանկ է մեր զինվորի կյանքը…

Այսօր արդեն մեր սահմանամերձ բնակչությունն է հայտնվել ադրբեջանական արկերի ու կրակահերթերի հարվածների տակ, այստեղ եւս զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում:

Սա չհայտարարված պատերազմի նախերգանք է, ինչին պետք է ոչ միայն արժանի հակահարված տալ, այլեւ՝ հիմնովին վերջ դնել…

Սիոնա-մասոնական ծրագրերով (որի ծնունդ են նաեւ օսմանականությունն ու համաթուրանականությունը) Հայկական Լեռնաշխարհում խառնածին եւ քոչվոր թուրքն ամրապնդվեց, որ մեր տարածաշրջանում ընդամենը մի քանի հարյուրամյա պատմություն ունենալով՝ փորձում են ջնջել տասնյակ հազարամյակների արժեհամակարգ ստեղծած բնածին ու բնիկ հայերի պատմությունը… Մեր նախնիներին ցեղասպանելով փորձեցին ջնջել մեր տիեզերագեն տեսակը երկրի երեսից, որպեսզի մեր բնօրրանում (Հայաստանի արեւմտյան հատվածում) ու հենց մեր արյան վրա իրենց բռնապետությունը՝ Թուրքիան կառուցեն: Մասոնա-բոլշեւիկյան ծրագրով էլ՝ հայկական բնօրրանի մի այլ հատվածում՝ Ադրբեջան պետությունը մոգոնեցին, որն աշխարհի քարտեզի վրա միայն 1918թ. հայտնվեց՝ Հայոց ցեղասպանությունը մեր երկրի արեւելյան հատված տեղափոխելով… Սա անգամ մեկ հարյուրամյակի կյանք չունի, բայց հազարամյակների մշակույթից է խոսում…

Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ փորձել ու փորձելու են ոչնչացնել բնածին հայկական գենը, հասկանալով, որ նաեւ երկնքի կամքով է հասունացել արհեստածինների պատասխան տալու ժամանակը: Եվ անհնարին է հայի ու թյուրքական արնախում տեսակի (ինչ անունով էլ կոչեն իրենց) համատեղելիությունը… թուրքական մարդանման գազանը անգամ եվրոպական դիմակով է արնախում եւ չի դադարեցնելու իր հայաջինջ քաղաքականությունը: Ոչ մի արժեք՝ կլինի արեւմտյան, թե արեւելյան, հյուսիսային, թե հարավային, չի կարող արնախում գազանին մարդու հոգեբանություն հաղորդել, ուստի՝ հայը կամ դուրս կմղի սրանց իր բնօրրանից, կամ՝ կհամակերպվի ոչնչացման փաստի հետ… Վերջին տեսակետը հայերիս համար երբեք ընդունելի չի եղել ու չի լինելու, եւ միջազգային հանրություն կոչվածը պետք է հասկանա, որ անհամատեղելիությունը կամակորություն չէ, գոյատեւման ու սեփական հայրենիքում ապրելու մի պարզ խնդիր է…   Շարունակել կարդալ

Սա ի՛մ հայրենիքն է, որ նաեւ իմ տու՛նն է ու հանգրվանը – Եվ այստեղ ապրելու իրավունք չունեն թե՛ ներքին թուրքը, թե՛ արտաքին հայը…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այն համոզումը, որ միայն գենապիղծ ու անհայրենիք մարդը կարող է քաղաքական ապաստան խնդրել թշնամի երկրից, անքննելի է ինձ համար: Այսքանն է իմ պատասխանը յուրաքանչյուր դավաճանին ու հայրենադավին ուղղված… Ավելին ասել չարժե: Ավելին պիտի միայն ազգադավին սատկացնելը լինի, որը հնարավորության կամ ըստ կարեւորության խնդիր է:

Հայրենադավությունը կամ ազգադավությունը մի արարք է, որ երբեք չի կարող արդարացում ունենալ, յուրաքանչյուր հայ մարդու համար՝ ինչ-որ դավաճանի հոգեվիճակի տեսանկյունից ինչ-որ մի ձեւով հասկանալի դառնալ… Միջազգային ապազգային տեղեկատվությունն ու քարոզչությունն անգամ դարեր շարունակ պղծելով մեր շատ սրբություններ՝ չկոտրեցին հայի՝ մարդ ու հատկապես հայ մարդ մնալու, ինչպեսեւ բնատուր ամբողջության մեջ իր հայրենիքը վերակերտելու համոզմունքը:

Իշխանություններն ու ընդդիմությունները գալիս-գնում են, պետականությունն իր վարչա-քաղաքական կամ սոցիալ-տնտեսական համակարգով փոխվում է կամ չի փոխվում ու էլի նման բաներ, սակայն միեւնույնն է, այդ ամենը ոչ մի կապ չունեն Հայի ու Հայք-Հայաստանի հավիտենականության ու դրանից բխող հավիտենարժեք իրողությունների հետ…

Նեղանում են կամ ընդվզում իշխանության, ընդդիմության կամ ինչ-որ խմբի դեմ…

Ընդունում են կամ ընդդիմանում պետության կարգին կամ պաշտոնյաների ամենաթողությանն ու անարդարությանը…

Իսկ երբ խառնում են այս ամենը Ազգի ու Հայրենիքի հետ, հայրենալքումն արտագաղթ են կոչում, ինչն այդպես էլ անհասկանալի ու անընկալելի է մնում…  Շարունակել կարդալ

Շնորհավոր Մեծ ու Մեծ տոնդ, ի՛մ երկիր – Թույլ չե՛նք տա, որ պոռոտախոսները վիճարկեն Հայրենիքի անկախության օրն ու գաղափարը…- Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

Սկզբունքորեն ֆ/բ-ում այսպես ասած «ստատուսների» չեմ անդրադառնում: Բայց վերջին օրերին խախտել եմ որոշումս: Այդ օրն էլ այն օրն է, որ չեմ կարող չխոսել: Կարդում եմ՝ ինչ են գրում ինձ ծանոթ մարդիկ Անկախության օրվա առթիվ: Ինձ ծանոթ եմ ասում, որովհետեւ ես սովոր եմ ամեն գրածս տառի ու դրածս ստորակետի համար պատասխան տալ: Հետեւաբար, անծանոթների գրառումների, դրանցում տեղ գտած պատճառաբանությունների ու բացառությունների «երաշխավորը» լինել չեմ կարող:

http://www.hayary.org/wph/?p=2223

https://www.facebook.com/armenuhi.melqonyan

Ուրեմն՝ գամ ծանոթներիս գրառումներին:

Մոտավորապես այսպես են արտահայտվում. անկախություն չկա, որ շնորհավորենք, մարդկանց սրտերում տոն չկա, որ շնորհավորենք, այսինչը չկա, այնինչը չկա, չկա, չկա, չկա… Նրանց չեմ ասի, որ Անկախությունը բացարձակ արժեք է եւ վերջ, որ 24 տարին պատմության համար ակնթարթ է, իսկ մեզ համար մի պատմություն, որ պիտի կարողանանք փայփայել՝ ակնթարթը դարերով հավերժելու համար:

Չեմ ասի, որովհետեւ նրանց գիտեմ տարիներ արդեն: Որովհետեւ նրանք ոչինչ չեն արել մեր երկրի համար, մեր երկրի անկախությունն ամրապնդելու համար ջանք անգամ չեն ներդրել, մեկ լումա անգամ չեն ծախսել, նրանց բան ու գործը վեհ գաղափարներից խոսելն է եղել: Միայն:

Մինչդեռ այսօր նրանք երկրում չեն կամ երկրում են՝ բայց երկրից բացակա: Օտյանական «Որ մենք հերոս»-ն ինձ համար մշտապես մեր ժամանակների հերոսն է: Այդ «ստատուս» գրողներից մեկն, օրինակ, ամբողջ օրը դժգոհում է մեր երկրում իրավիճակից, բայց ոչինչ չի անում այդ իրավիճակը բարեփոխելու համար: Անգամ ոչինչ չի անում ի՛ր վիճակը բարելավելու համար: Ոչ թե որ չի կարողանում, այլ՝ իրականում չի ուզում:  Շարունակել կարդալ

Նախնիների հիշատակի օրն է՝ մեր նախնյաց տոնը – Հայ արիներն Արագածի գագաթին են..

Սեպտեմբերի 23ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է եւ այդ օրն արեւածագին հայ արիները նշեցին Նախնյաց ավանդական տոնը: Այս անգամ արիադավան հայերն ու հեթանոս ազգայնականների համախմբումը սրբազան տոնի ծիսական արարողությունն անցկացրեցին Արագածի հարավային գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ բարձրացած քառագագաթ Արագածի հարավային բարձունքը եւ փառաբանեցին հայոց նախնյաց:

Ի կարգի՝ հայ արիականներն ու ազգայնականները փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հայոց նախնյած հոգեոգեղեն աշխարհները պահպանելու եւ նախնյաց հետ հոգեոգեղեն կապն ամրապնդելու համար: Հատուկ ծես կատարվեց Հայ Տեսակի Արարման եւ Տիեզերաաշխարհներում՝ վասն հայության հավերժության պայքարելու եւ Արարչակարգը վերականգնելու համար: Քրմերը զոհաբերություն մատուցեցին Հայ Աստվածների, հոգիոգիների ու մարդկանց միասնության եւ հանուն Երկնային ու Երկրային Հայրենիքների հզորացման ու վերամիավորման նպատակի համար…

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կազմակերպեց Երեւանում՝ Տորք Անգեղի արձանի մոտ: Ի դեմս Տորք Անգեղի եւ Հայկ Նահապետի՝ փառաբանվեցին մեր հսկա նախնիները, ովքեր Աստվածամարդիկ էին եւ խոսում էին Հայ Աստվածների հետ…   Շարունակել կարդալ

Նավասարդի տոնն է – Իրականում Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ վերանվաճեց այն…

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այս օրը հավիտյանս փառաբանվում է Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար: Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Հայոց էպոսի Սասնա Դավիթը, Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որ ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից… Այդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք: Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ ազգը Արարչի արարած 7 բնածին ազգերից մեկն է՝ հենց առաջինն արարված, եւ Հայոց փառահեղ նախնին հայ ազգի այն ներկայացուցիչներից է, ով Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը… Եվ Հայկը կատարեց իր երկնային առաջադրանքը, որ երկրային առաքելությունն էր իր՝ վերակագնվեց Հայի Իշխանությունը Հայոց Հավիտենական Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (հայերի) նախապապերի երկրում:  Շարունակել կարդալ

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 - (կարդալ ամբողջը) - Հայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանեողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) ԱստվածԱստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4892 – (կարդալ ամբողջը) - Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանությունԱրարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4981 - (կարդալ ամբողջը) – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը… Բարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքըՈր պահին գերակշռում է Չարին, տկարանում է Բարին (նույնն է թե՝ Արին) եւ հակառակը, երբ իր դիրքերում է Արարիչ բեւեռը, Ավերիչ կողմը տկարանում է: Պայքարն ինչպես Տիեզերական անչափելի տարածքում է ընթանում, այնպես էլ Տիեզերական յուրաքանչյուր մարմնում, այդ թվում՝ Երկրում: Համատիեզերական Սկզբունք է եւ յուրաքանչյուրի գիտակցումից ու հոգեւոր մակարդակից է կախված որեւէ բեւեռին սնելը, ուժ տալն ու հզորացնելը… Մի առիթով ասել եմ, որ ՄեկԱրարչական Բազմաստվածության Համակարգը, որտեղից սկիզբ է առնում Արարչակարգը, որ հենց Տիեզերակարգն է, Կյանքի հավասարազոր պայմաններում են Ծնունդն ու Մահը…

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը)  – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 - Հայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի ԱստվածուհիԱստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանեողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) ԱստվածԱստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ, hատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

Հայոց Վարդավառն է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը.- Հայ Աստվածուհուն փառաբանեցին կապուտաչյա Սեւանի ջրերում…

Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները այս անգամ Հայոց Վարդավառի տոնը նշեցին հուլիսի 12-ին՝ փոքր Սեւանի ճիշտ կենտրոնում, որտեղից հենց արեւի ծագման պահին շատ լավ երեւում է ջրային մի փոքրիկ առվակ, որ հանկարծակի ծնվում, լողում ու չքանում է լճում:

Ճիշտ այդ պահին Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը վարդավառյան ծես կատարեց՝ ի փառս Հայոց սիրո Աստվածուհի Աստղիկի: Ճիշտ այդ պահին, որպեսզի հայտնվող ու չքացող զարմանահրաշ առվակը ջրերին խառնի Աստղկան սերը եւ այդ օրը Սեւանի ջրով ցողվողները պարուրվեն Աստղիկի սիրով: Քրմերը Աստղիկ Աստվածուհուց խնդրեցին, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ:

Հայ արի քրմերն իրենց հետ նախապես վերցրած դաղձով ու ուրցով թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստած օշարակը շաղ տվեցին լճի ջրերում՝ ի նշան Հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:

Աստղիկը, առհասարակ սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է Տիեզերքում, քանզի, ինչպես նշել ենք նախկինում, միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում՝ Վահագնի եւ Աստղիկի Հավերժական Սիրո: Եվ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի ու Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, եւ ունի յուրօրինակ առաքելություն: Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց, քանզի պարուրված է աստղկական սիրով: Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ տկարությունից, քանզի պաշտպանված է արդար ու բարի զորությամբ:   Շարունակել կարդալ

Այսօր Սահմանադրության օրն է – Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 20 տարեկան է… Հայ արիները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ… Հայաստանի Ազգային Սահմանադրության նախագիծը…

1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց հանրաքվե ՀՀ Սահմանադրության հասատման համար: Սահմանադրության ընդունմամբ Հայաստանը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական հանրապետություն՝ հանրային պետություն, ոչ թե ազգային: Տարանջատվեցին իշխանության 3 ճյուղերը` օրենսդիր, գործադիր եւ դատական, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները ամրագրվեցին երկրի մայր օրենքով:

Սահմանադրության մեջ 2005թ. նոյեմբերի 27-ին կատարվեցին փոփոխություններ հանրաքվեով եւ ՀՀ քաղաքացիները «այո» ասացին սահմանադրական փոփոխություններին:

Ըստ Սահմանադրության 1-ին հոդվածի`Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: 2-րդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի 3-րդ Հանրապետության խորհրդանիշները`դրոշը, զինանշանը եւ հիմնը-օրհներգը: Այնուհետև ընդունվեց զինանշանը:

Նախեւառաջ սկսեցին ձեւավորվել պետաիրավական նոր կառույցներ: Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը` գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների տարանջատումով: Բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր, գործադիր մարմինը՝ կառավարությունը: Ձեռնարկվեց նաեւ նոր դատական համակարգի կազմավորումը, որը ավարտվեց 1999թ.:

Հայաստանի կառավարության որոշմամբ` Սահմանադրության օրը Հայաստանում ոչ աշխատանքային օր է:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում եմ հայությանը Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ նշում, որ այն հանդիսանում է երկրի գլխավոր օրենսգիրքը եւ պիտի արտացոլի հայի ու Հայաստանի դեմքը, իրավունքներն ու պարտականությունները ամենուր…   Շարունակել կարդալ