Խորագրերի պահոցը. Հայտարարություններ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգոստոսի (Նավասարդի) 11-ին Հայկ Նահապետը հաղթեց Բելին

Օգոստոսի 11-ին, ժամը 13-00-ին Գառնո հեթանոսական-արիական տաճարում կայացավ Հայկ Նահապետի՝ ավելի քան 4500 տարի առաջ տիտանյան Բելի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակի տոնակատարությունը:

Գառնո տաճար էին այցելել բազմաթիվ հայեր՝ Հայաստանից եւ Սփյուռքից, մասնակցում էին նաեւ այլազգի հյուրեր, զբոսաշրջիկներ:

«

Արորդիների Ուխտ»-ի քրմերը կատարեցին համապատասխան հեթանոսական ծես՝ փառաբանելով Հայ Աստվածներին եւ Հայկ Նահապետին, հայոց մեծ նախնյաց: Եղավ տոնախմբություն:

Միջոցառումը նախաձեռնել էին «Արորդիների Ուխտ»-ը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը:


Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 114-ի հոդվածները

  1. «Լուսանցք»-ը գնում է մեկամսյա արձակուրդի
  2. «Որ մենք հերոս»
  3. Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին
  4. Մեր փոստից
  5. Լավ չի չէ՞, այ Վրաստան
  6. Հայաստանը զինադադարի մեջ է, իսկ… «Ոսկե ծիրանը» աշխարհում թափ է հավաքում…
  7. ՆԱՏՕ-ն Նատո չէ՛, Գիվի
  8. Թուրքիան Չինաստանին էլ զզվեցրեց

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 113-ի հոդվածները

Շարունակել կարդալ

Հայտարարություն

ԱՄՆ  Սպիտակ տան հրապարակած եւ զանգվածային լրատվամիջոցներով  տարածված, արցախյան հիմնահարցի այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց իբրեւ թե համաձայնել են ՀՀ իշխանությունները, հիմնովին անընդունելի են թե’ իբրեւ առանձին կետերով եւ թե’ ընդհանուր վերցրած:
 Նախ հստակեցնենք` <Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները>, որոնք ավելի քան 1,5 տասնամյակ գտնվում են հայկական զինուժի վերահսկողության ներքո,  վերադարձման երբեւէ ենթակա չեն եւ չեն էլ կարող լինել սկզբունքորեն, քանի որ դրանք հայոց հայրենիքի անբաժան մասն են: Ո’չ ՀՀ այսօրվա ու վաղվա իշխանությունները, ո’չ ՀՀ հասարակությունը եւ ո’չ իսկ համայն աշխարհի այսօրվա ու վաղվա հայությունն իրավունք չունի հայոց հայրենիքի թեկուզ մեկ թիզ հող օտարելու (դեռ ազատագրելիք շա~տ հողեր ունենք):  Դա պարզապես դավաճանություն է հայոց ոգուն, հայոց պատմությանը, հայոց ներկային ու գալիքին, իսկ դավաճանների անողոք եւ արդար պատիժը մեր (եւ ոչ միայն մեր) պատմությունը շա~տ վաղուց է սահմանել:

Շարունակել կարդալ

Հայտարարություն այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ

Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների բացահայտումը միջազգային կառույցների կողմից գալիս է հավաստելու այն մտահոգությունը, որ Արցախի ու ազատագրված տարածքների հարցը վերստին դարձել է աճուրդի առարկա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:
Այդ սկզբունքների բացահայտումը պատռեց բոլորի դեմքերը, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների: Ինչպե՞ս կարելի է «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը» բովանդակությամբ հարցի շուրջ բանակցել ու, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 10-ի համատեղ հայտարարության (այն էլ՝ «Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում»), պարտավորվել կատարելու իրենց հանձնարարված «ցուցումները»:

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 112-ի հոդվածները

  1. Արցախը կա՛մ անկախ պետություն կա՛մ՝ Հայաստանի 12-րդ մարզ
  2. Ինչքա՞ն կկարողանա շալակել Հայաստանը
  3. Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին
  4. Նամակ խմբագրությանը
  5. Զորակցություն Արիացի հայորդուն
  6. Յուրաքանչյու՛ր ոք ունի դավանանքի ազատություն
  7. ՀՌԱԿ ատենապետը՝ վարչապետին – դու՛ պայթեցրիր «Նաիրիտ»-ը
  8. Մեր բռի իշխանությունները
  9. Իրանը դա համարում է բացահայտ միջամտություն իր երկրի ներքին գործերին

Շարունակել կարդալ

Իրանի Իսլամական Հանրապետության տասներորդ նախագահական ընտրությունների մասին

Թիվ՝ 13794

03/07/2009թ.

(ոչ պաշտոնական թարգամանություն)

Ստորեւ ներկայացվում է Իրանի Իսլամական Հանրապետության տասներորդ նախագահական ընտրությունների մասին որոշ օտարեկրյա պաշտոնյաներին եւ ԶԼՄ-ներին տրված պատասխանները:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության

հասարակայնության հետ կապերի բաժին


Ընտրելու իրավունք ունեցող անձանց 85 տոկոսանոց մասնակցությունը, որը գնահատելի է եվրոպական ժողովրդավարությունների հետ համեմատությամբ (Եվրոպայի ժողովուրդը վերջին խորհրդարանական ընտրություններում ցուցաբերեց 30 տոկոսանոց մասնակցություն), խորհրդանշում է իրանցի քաղաքացիների գիտակցաբար շահագրգռվածությունն ու կամքը ներգործելու եւ մասնակցելու սեփական երկրի քաղաքական ճակատագրի եւ ապագայի կերտման գործում:

-Համաձայն նախագահական ընտրությունների մասին օրենքի, թեկնածուների ներկայացուցիչներից բացի, 14 հոգի, ներառյալ՝ Պահապան խորհրդի, ներքին գործերի նախարարության, դատախազության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կազմակերպության ներկայացուցիչներն ու դիտորդները, մասնավորապես մի քանի հոգի՝ տարբեր հայեցողություն եւ կողմնորոշում ունեցող տեղացի վստահված անձինք, ներկա են լինում ընտրատեղամասերում, գործադիր շտաբներում եւ ձայների հաշվարկի ժամանակ: Հետեւաբար ընտրությունները վերահսկելու կառուցվածքը օժտված է բազմաշերտ մեխանիզմներով եւ նախատեսված է այնպես, որ ցանկացած տեսակի կեղծիքի եւ խախտման հնարավորությունը հասցվում է նվազագույնի եւ, իմիջիայլոց, Սահմանադրության 99-րդ եւ 118-րդ հոդվածների համաձայն, Պահապան խորհուրդը իրավասու եւ օրինական ատյանն է ընտրությունները վերահսկելու եւ թեկածուների բողոքները քննելու համար: Հետեւաբար, քաղաքացիական իրավունքների վերականգնման միակ ճանապարհն է դիմել օրենքին, այլ ոչ թե խրախուսել խռովարար մոտեցումները, որոնք հակասում են երկրի Սահամանադրության ոգուն եւ առաջացնում են անկայունություն եւ բնակչության ու հասարակության անդորրի խաթարում:

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 111-ի հոդվածները

  1. Ի՞նչ «սիստեմներ» կմշակի Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա»-ից
  2. Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին
  3. Զորակցություն Արիացի հայորդուն
  4. Թե ինչ է պատահում այն բանից հետո, երբ ԱԺ-ում կնանիք են հավաքվում
  5. Գազ՝ Արցախի դիմա՞ց
  6. Այսպես ենք փակելու արտաքին պարտքը
  7. Եթերային «հանճարեղ» արկածներ
  8. Կառավարությունն ի՞նքն է նպաստում ուղեղների արտահոսքին
  9. Միխայիլ Սահակաշվիլու անձնական երգիչը – 1

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 110-ի հոդվածները

  1. Զորակցություն Արմեն Ավետիսյանին
  2. Զորակցություն Արիացի հայորդուն
  3. Ինչի՞ց է կախվում Վրաստանը
  4. Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին
  5. Ահմադինեջադը իրականու՛մ ժողովրդականություն է վայելում
  6. Ու՞մ չի ներում համաներումը
  7. Արդեն Բայբուրդաշվիլին չի՞ դառնա Բայբուրդաշվիլի
  8. Թուրքիան հետքայլ է արել
  9. Ի՞նչ­ են այ­սու­հետեւ թաքց­նե­լու ՀՀ ­ԳԱԱ հու­մա­նի­տար բա­ժան­մուն­քի «տե­րե­րը»

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 109-ի հոդվածները

  1. Զորակցություն Արմեն Ավետիսյանին
  2. Զորակցություն Արիացի հայորդուն
  3. Կրախ՝ բուհական ընդունելության քննություններում
  4. Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին
  5. Իրանի ժողովուրդը արտահայտեց ի՛ր կամքը
  6. Ներկայացնում է կազմող-խմբագիրը
  7. Հայաստանը ստիպված է ոչ արտոնյալ վարկեր ստանալ
  8. Սիրիան՝ Հայաստանի ու Թուրքիայի արանքու՞մ
  9. Նախարարներն արձակուրդ չեն գնա

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 108-ի հոդվածները

  1. Զորակցություն Արմեն Ավետիսյանին
  2. Զորակցություն Արիացի հայորդուն
  3. Քաղաքապետ կամ կունենանք կամ… ոչ
  4. Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին
  5. Ո՞վ ու՞մ է ավանակի նմանեցնում
  6. Հայ քահանաներին սպանու՞մ են
  7. Ուժեղ Ռուսաստան, ուժեղ Հայաստա՞ն, թե՞ հակառակը
  8. «Հըզբոլլահ»-ը պարտվե՞ց, թե՞ գնաց… մեկնարկի
  9. Ու՞մ կների համաներումը
  10. Ի՞նչ ուղղությամբ կգնա Իրանը

Շարունակել կարդալ

Բաց նամակ

ՀՀ նախագահին, ՀՀ սփյուռքի նախարարին
եւ ՀՀ ԳԱԱ նախագահությանը

Հարգարժան տիկնայք եւ պարոնայք,
Ձեզ հայտնի է, որ հակագիտական եւ հակահայկական հայագիտության վերաբերյալ ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքը ս. թ. ապրիլի 7-ին ընդունել է համապատասխան կարծիք-որոշում: Նույն բաժանմունքը, հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, ավելի ճիշտ՝ արտասահմանյան հզոր ճնշման տակ որոշել է վերախմբագրել կարծիք-որոշումը՝ այդ նպատակով իր անդամներից կազմելով 5 հոգանոց խմբագրման հանձնաժողով՝ ակադեմիկոս Համլետ Գեւորգյանի ղեկավարությամբ: Վերջինս փոխանակ կատարելու իր ստանձնած պարտավորությունը, բաժանմունքի՝ այդ կեղծ-գիտական ու հակահայկական հայագիտության արտասահմանցի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած ապրիլի 23-ի նիստում ցուցադրաբար ստորագրեց վերջիններիս՝ իբրեւ թե գիտական կարծիքի եւ խոսքի ազատության անհրաժեշտությունը պահանջող հանրագիրը:

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 107-ի հոդվածները

  1. Զորակցություն Արմեն Ավետիսյանին
  2. Զորակցություն Արիացի հայորդուն
  3. Ընտրությունները ինչպես որ են
  4. Ազգայնականության անհրաժեշտությունը
  5. Ի պետս հայ-թուրքական «հաշտեցման» դավադիրների, պատմությունը չիմացողների
  6. «Նաիրիտն» այս անգամ կաշխատի՞ վերջնականապես
  7. ՀՀ-ն կմասնակցի նոր ԱԷԿ-ի կառավարմանը

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 106 -ի հոդվածները

  1. Զորակցություն Արմեն Ավետիսյանին
  2. Զորակցություն Արիացի հայորդուն
  3. Սխալները կրկնողը դատապարտված է… անիմաստ գոյության
  4. Ազգայնականության անհրաժեշտությունը
  5. Անցել է գորշ կարդինալների ժամանակը
  6. «Նաիրիտն» այս անգամ կաշխատի՞ վերջնականապես

Շարունակել կարդալ

Հայտարարություն

Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը (ՀԱՀ) ներկայացնող ազգայնական կազմակերպություններն ու անհատները հայտարարում են, որ չնայած նախնական նախապատրաստական գործունեությանը, չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին: Ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀԱՀ-ը փորձեց բանակցություններով ի հայտ բերել հայ ազգայնականության շահերը պաշտպանող ուժերի եւ թեկնածուների, սակայն ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս նախընտրական գործընթացները հավաստեցին, որ հայ ազգայնականության ներքին քաղաքականությամբ պայմանավորված շահերը պաշտպանող ուժեր ԿԸՀ-ում գրանցված կառույցների եւ թեկնածուների շարքերում չկան:
Ուստի, ՀԱՀ-ի անդամ կառույցներն ու անհատները այս անգամ եւս չեն մասնակցի հերթական ընտրությանը: ՀԱՀ խորհուրդը կոչ է անում ՀԱՀ-ի հետեւորդներին ու համակիրներին՝ հետեւել ՀԱՀ խորհրդի հետագա հրահանգներին:

Այնուամենայնիվ, ՀԱՀ խորհուրդը իր այն համակիրներին, ովքեր ընդգրկված են հանձնաժողովի աշխատանքներում, կոչ է անում մինչեւ վերջին պահը արդարորերն հետեւել նախընտրական եւ հետընտական գործընթացներին՝ իրենց տեղամասերում պաշտպանելով արդարությոնն ու ճշմարտությունը:

Շարունակել կարդալ