Խորագրերի պահոցը. Հայտարարություններ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ջավախք-Սամցխե տարածաշրջանի անցյալը, ներկան և ապագան

Ջավախքի մասին կարող եք տեղեկություն ստանալ Bagin.info կայքից 

Պատմականորեն Ջավախք-Սամցխե տարածաշրջանը կամ, ինչպես այն անվանում են վրացիները՝ Սամցխե-Ջավախեթին, տարբեր ժամանակներում ընդգրկված էր հայկական, վրացական, պարսկական և վերջացրած բյուզանդական, արաբական, օսմանյան և ռուսաստանյան պետությունների կազմում և եղել է դրանց միջև պատնեշ: 1921 թվականից, ինչպես և ողջ Վրաստանը, այս տարածաշրջանն ընդգրկվեց ԽՍՀՄ-ի կազմում:

1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում, երբ ողջ Միության տարածքում անձրևից հետո սնկերի պես սկսեցին ստեղծվել ազգային շարժումներ և ժողովրդական ճակատներ, այնժամ Ախալքալաքում 1989 թվականին տեղացի հայրենասերները, ազգայնականները և մտավորականները ստեղծեցին Ջավախքի ժողովրդական շարժումը: Չունենալով հստակ ծրագիր և կանոնակարգ, գաղափարախոսություն և ուղղվածություն` ոմանք պահանջում էին քաղաքական-մշակութային ինքնավարություն Վրաստանի կազմում, իսկ մյուսները` Վրաստանից անջատում: Իբր Զվիադականներից բնակչության ինքնապաշտպանության համար ստեղծելով ֆիդայինական ջոկատներ` նրանք իրականում զբաղվում էին թալանով և զենքի վաճառքով և նման պարագլուխներ-առաջնորդներից մեկն Ախալքալաքի շրջանի ոստիկանության ներկայիս պետ Սամվել Պետրոսյանն էր և իր բանդան: Գնելով զենք և զինամթերք պարզ չէ ումից` նա այն վաճառում էր Զվիադականներին, Մխիդրիոնականներին և վրացական գվարդիականներին, որոնք պատերազմում էին Հարավային Օսիայում և Աբխազիայում, իսկ ստացված գումարներով գնում էր տներ և անշարժ գույք Թբիլիսիում և Երևանում: Այնուհետև ընդհանուր լեզու գտնելով նրա հետ` Զվիադ Գամսախուրդիյան նրան նշանակեց Ախալքալաքի շրջանի պրեֆեկտ` փակելով նրա բերանը: Սակայն, Շևարդնաձեի իշխանության գալուց հետո նրան հանեցին այս պաշտոնից:  1996-97 թվականներին Սամվել Պետրոսյանը նորից սկսեց աղմկել, ինչից հետո նա միանգամից դարձավ Բոգդանովկա-Բորժոմի ճանապարհի պետը, և քաղաքական ակտիվությունը Ջավախքում լիովին դադարեց: 2001-2002 թվականներին Ախալքալաքում Դավիթ Ռստակյանը և նրա համախոհները ստեղծեցին «Վիրք» կուսակցությունը: 2003 թվականի նոյեմբերին՝ Վարդերի Հեղափոխության ժամանակ Սամվել Պետրոսյանը եղել է ֆաշիստ Սահակաշվիլու մոլի կողմնակիցը, քանի որ արդեն իսկ մի քանի տարի չէր աշխատում պետական համակարգում, այլ զբաղվում էր հայ-վրացական սահմանով երշիկեղենի և նրբերշիկների ապօրինի արտահանմամբ: 

Շարունակել կարդալ

Տեսանյութեր հունվարի 22-ի ՀԱՀի մամլո ասուլիսից

Շարունակել կարդալ

Շնորհավորանք


Շնորհավորում ենք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ ծննդյան 46-ամյակի առթիվ:
Մաղթում ենք առողջություն, հաջողություններ՝ անձնական եւ ընտանեկան կյանքում, ինչպես նաեւ նպատակների իրականացում՝ ազգային գործերում:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
15 հունվար, 2009թ. – Հայկական Սրբազան Տոմարով՝ Մարգաց, Արեգ օր

Շարունակել կարդալ

Հոբելյան եւ Համաժողով


2008թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության հիմնադրման (1993թ. դեկտեմբերի15, ք. Աբովյան) 15-րդ տարեդարձը:
Այդ առթիվ շնորհավորում ենք ՀԱՄ աշխարհասփյուռ անդամներին եւ համակիրներին:
Հոբելյանական միջոցառումն անցկացվեց ՀԱՄ կենտրոնական գրասենյակում (ք. Երեւան) 2009թ. հունվարի 6-ին:
Հունվարի 7-9-ին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի, ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ Մեծ Խորհրդի անդամների, ինչպես նաեւ ՀԱՄ տարածքային (ՀՀ, ԼՂՀ, Ջավախք) կառույցների պատասխանատուների ու ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ՀԱՄ առաջիկա անելիքներն ու հետագա ծրագրերը: Քննարկվեցին նաեւ կազմակերպչական հարցեր:
Արմեն Ավետիսյանը համառոտ ներկայացրեց ՀԱՄ 15-ամյա գործունեությունն ու ձեռքբերումները:
Ինտերնետ-համացանցի միջոցով քննարկումներ եղան նաեւ ՀԱՄ սփյուռքի կառույցների պատասխանատուների հետ:


Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
10.01.2009թ. – ք. Երեւան

 

Շարունակել կարդալ

Ստորագրահավաք

Ի գիտություն հայտնում ենք, որ «Ռեյհանե» ինտերնետային կայքը www.reihane.ir ինտերնետային հասցեով ձեռնարկել է անգլերեն լեզվով ստորագրահավաք՝ ստարելու Գազայի անպաշտապան ժողովրդին եւ կանխելու նրանց դեմ հարձակումները:    

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության
հասարակայնության հետ կապերի բաժին
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ – ԵՐԵՒԱՆ

Շարունակել կարդալ

2009-ը թող լինի զարգացման եւ զորացման տարի


Շնորհավորում ենք

Հայության քրիստոնեական հատվածին՝ Ամանորի եւ Ծննդյան տոների կապակցությամբ եւ բոլորին մաղթում ենք ամենայն բարիք, առողջություն, սեր եւ երջանկություն:

Թող գալիք տարիները լինեն լիության եւ առատության, համերաշխության եւ առաջընթացի տարիներ, մարդկանց բերեն ինչպես անձնական, ընտանեկան, այնպես էլ ազգային մեծ հաջողություններ:

Շնորհավորում ենք

Հայության հեթանոս-արիադավան հատվածին՝ հունվարի 1-ի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան, եւ հունվարի 14-ի՝ Ցեղակրոնության օրերի առթիվ:


Հայ Արիական Միաբանություն

Շարունակել կարդալ

Դատապարտում

Հայ ազգայնականների համախմբումը խստորեն դատապարտում է Իսրայելի սիոնիստական հանցագործ ռեժիմի նողկալի ոճիրը, որ ի սկզբանե դատապարտված ահաբեկչական քայլ է՝ ընդդէմ Գազայի պաղեստինցի բնակչության, որն արդեն 2 տարի ի վեր շրջափակման մեջ է, 2  ամիս ի վեր սովի է մատնված, իսկ այսօր ենթարկվում է վայրագ օդային ռմբակոծման: Թել-Ավիվը պատճառաբանում է՝ իբր ռմբահարվում են «Համաս»-ի շինությունները եւ դիրքերը, սակայն սիոնիստների համատարած ահաբեկչությունից արդեն զոհվել (եւ շարունակում են զոհվել) եւ խեղվել հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Հայ ազգայնականների համախմբումը կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ կասեցնելու ինչպես պաղեստենցիների, այնպես էլ մարդկության դեմ կատարվող այս հանցագործությունը և դադարեցնել տալ իսրայելական անօրինական շրջափակումը:
Միջազգային քրեական դատարանը պարտավոր է հետաքննել Իսրաելի հանցագործ առաջնորդների այս անմարդկային գազանաբարո արարքները:
Հայ ազգայնականների համախմբումը նաև հայտնում է  է իր անվերապահ զորակցությունը Գազայի բնակչությանը, և աջակցելու է հանուն Պաղեստինի ազատության արդար դատի պայքարին՝ հնարավոր բոլոր միջոցներով:
Հայ ազգայնականների համախմբման Խորհուրդ
31.12.2008թ.-Երևան

Շարունակել կարդալ

«Լուսանցք»-ի թիվ 47 (86) նյութերը

  1. Ու՞ր է գնում Հայաստանը
  2. Աստծունը՝ աստծուն, կեսարինը՝ կեսարին, հրածնին՝ հուրը, հողածնին՝ հողը
  3. Ինչու՞ են քրիստոնյաները սեփականել այս օրը
  4. Հանուն կայուն Կովկասի
  5. Հավատա՞նք, թե՞ չէ…

Շարունակել կարդալ

«Լուսանցք»-ի թիվ 46-ի նյութերից

Ամեն ուրբաթ օր մամուլի կրպակներից ձեռք բերեք և կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթ: Թերթը նայեք նաև www.hayary.org և www.pressinfo.am կայքերում:
  1. Բազմաստվածություն՝ մեկարարչականությամբ
  2. Վրաստանը միայն Հայաստանին կարող է ապավինել
  3. Հայ-վրացական «եղբայրություն»

Շարունակել կարդալ

Տեսանյութ – Գառնի 2006 – Նոր Տարի

Հայ – Արիները 2006 թվականի մարտի 21-ին նշում են Արիական Նոր Տարին՝ իրական և բնական տարեփոխությունը Գառնիի հեթանոսական տաճարում: Ներկայացնում ենք այդ տոնակատարության տեսանյութը:
Տեսանյութը կարող եք նաև ներբեռնել այստեղից:

Շարունակել կարդալ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

22.12.2008թ. – ք. Երեւան

Հայաստանի քաղաքական դաշտը անկախությունից ի վեր պարբերաբար վերաձեւումների է ենթարկվում ու դեռեւս ինքնահաստատված չէ: Կուսակցությունների դաշինքային գործունեությունը սահմանափակվում է միայն ներքաղաքական եւ միջանձնային խնդիրների լուծմամբ, որն առավելապես աշխուժանում է տարաբնույթ ընտրությունների անցկացման եւ հետընտրական գործընթացների ժամանակ:

Վաղուց պիտի Հայաստանի քաղաքական ուժերը ձեւավորված ու համակարգված լինեին եւ պաշտպանեին ազգի շահերը՝ յուրաքանչյուրն ի՛ր գաղափարադրույթներին համապատասխան: Դրա բացակայությունն է պատճառը, որ երեկվա համայնավարն այսօր ազատական հայացքների տեր է դարձել, իսկ վաղն անվարան հանդես կգա իբրեւ ազգայնական: Ավելին՝ երեկվա ապազգայինն այսօր ազգայինի համբավ է ձեռք բերել: Սա հավաստում է, որ ինչպես չի ինքնահաստատվել մեր քաղաքական դաշտը, այնպես էլ հանրությունն է քաղաքականապես հեղհեղուկ մնացել եւ ի վիճակի չէ ձեւավորել հանրային կամ, այսպես կոչված, քաղաքացիական կուռ հասարակարգ:

Այս իրավիճակում, երբ ներքին անկայունություն կա, իսկ արտաքին քաղաքականությունում վերստին սրվում են արցախյան հիմնահարցին ու տարածաշրջանային կայունությանն առնչվող խնդիրները, մենք՝ ներքոստորագրյալ հոգեւոր, քաղաքական, հասարակական ուժերն ու անհատները, հայտարարում ենք ազգայնական քաղաքական բեւեռի ձեւավորման մասին, որի նպատակն է նմանատիպ ուժերի համախմբումը եւ հզոր հայկական ազգայնական կառույցի ձեւավորումը:

Իհարկե, այսպիսի դաշինքային փորձեր նախկինում էլ եղել են, բայց որոշ ժամանակ անց լուծարվել են: Ս/թ. դեկտեմբերի 22-ին, Հայ արդարադատության աստված Միհրի վերածնման եւ ձմեռային արեւադարձի օրը, պատմական Էրեբունի (Արին Բերդ) ամրոցի տարածքում հռչակված Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) կփորձի սրբագրել նախկին դաշինքների սխալները եւ իրականացնել Հայաստանի եւ Սփյուռքի հայ ազգայնականների փափագը՝ հզոր եւ միասնական ազգայնական ուժի ձեւավորումը:

Կարծում ենք, մեր օրինակով, Հայաստանի քաղաքական եւ գաղափարական բեւեռների ձեւավորումը նոր թափ կհաղորդի հայ քաղաքական մտքին, եւ երբ մեր երկրում գործեն այսօր առկա 4-5 գաղափարախոսությունների շուրջ համախմբված քաղաքական ուղղություններ, ապա եւ՛ պետության եւ՛ հանրության հիմքերն ավելի ամուր եւ՛ ինքնահաստատ կլինեն:

ՀԱՀ-ի Խորհրդի անդամներ՝

1. Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

2. Գագիկ Հայրապետյան («Արորդիների Ուխտ»-ի քուրմ, Մեհենական Խորհրդի նախագահ)

3. Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

4. Շմավոն Վեզիրյան (Երիտասարդական ռազմա-հայրենասիրական միություն նախաձեռնության ղեկավար)

5. Վազգեն Ղազարյան («Հայ-Արիներ» պարբերականի եւ www.hayary.org կայքէջի խմբագրական խորհրդի անդամ)

6. Գեւորգ Յազըճյան (սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու)

7. Ռաֆֆի Բաբակյան (Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար)

8. Սերգեյ Մանուկյան (ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ)

9. Աշոտ Բադալյան (Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ)

* ՀԱՀ Խորհրդի 9 անդամները եւ ներքոնշյալ անձինք կազմել են ՀԱՀ ընդլայնված Խորհուրդը:

1. Արմեն Պետրոսյան (Արցախ-ԼՂՀ)

2. Անդրանիկ Թանգամյան (Ջավախք)

3. Արմեն Շահբազյան (ԱՄՆ)

4. Անդրանիկ Աթոյան (Ռուսաստանի Դաշնություն)

Շարունակել կարդալ

Հայ Արիները նշեցին Միհր Աստծու վերածնունդը եւ Արեւադարձը


Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Երեւանի Էրեբունի պատմական վայրում (Արին-Բերդ ամրոց) տեղի ունեցավ Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածննդի եւ ձմեռային արեւադարձի տոնակատարությունը:
Մասնակցեցին ինչպես հայ արիները, այնպես էլ ՀՀ եզդի համայնքի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ եզդիները եղել եւ մնացել են արեւապաշտներ:
Քրմական ծեսից հետո փառաբանվեցին Հայ Աստվածները, Տիեզերքի Արարիչը եւ մեր նախնիները: Ելույթ ունեցավ նաեւ եզդիների շեյխ Մաջիդը:
Այնուհետեւ քրմերն օծեցին Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) հիմնադրման փաստատուղթը եւ Աստվածների զորությամբ հաղթանակ մաղթեցին ազգայնական արորդիներին:

ՀԱՄ լրատվական կենտրոն
22.12.2008թ.

 

Շարունակել կարդալ

Լուսանցքի նյութերը. 42(81)-45(84) համարներ

  1. Հարաբերվենք բնիկության իրավունքով
  2. Սիոնիզմի դեմ պայքարը հակասեմիտիզմ չէ, այլ՝ պարտադրված անհրաժեշտություն
  3. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝
  4. Հրեաներն ու հակասեմականությունը
  5. Ադրբեջանցիներն էլի կրակում են, համանախագահները՝ էլի լռում…
  6. Շուրջ 20 տարի վերամիավորված, բայց… սպասման մեջ
  7. Կամ՝ անկախ Արցախ, կամ՝ Հայաստանին վերամիավորված
  8. Անկախությունը՝ հոգեվիճակ, նաեւ՝ կարգավիճակ
  9. Արցախն անվտանգ է միայն Հայաստանի կազմում
  10. Տիգրանակերտը՝ արգելոց
  11. Քարոզչական կտեր՝ միայն հայերիս համար
  12. Աշխարհն օգնեց, ԽՍՀՄ-ը մսխեց…
  13. Չտուժելու համար «սովետավարի» չգործենք
  14. Ի պատասխան ՀՀ նախագահի եւ 50 կուսակցապետերի
  15. Հայր Տարիելի թիկունքում պետությունն է
  16. Հայաստանը՝ միջնորդ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ

Շարունակել կարդալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Բան Կի Մունին

Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, կարճատեւ բողոքի ցույցից հետո հանձնվել է ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակ:


Մենք՝ ներքոստորագրյալ հայկական կազմակերպությունների անդամներս, մեր վճռական բողոքն ենք հայտնում Իսրայելի սիոնիստական վարչակարգի հերթական բռնարարքների նկատմամբ, որոնք հիմա էլ կիրառվում են Պաղեստինի ժողովրդի հանդեպ:

Մենք մշտապես մեր աջակցությունն ենք հայտնել բոլոր ազատատենչ ժողովուրդներին՝ իրենց ազգային-ազատագրական պայքարի բովում:

Շարունակել կարդալ

ԲԱՑ ՆԱՄԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՐԳՈ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Աղբյուր` Panorama.am

 

Արցախի ազատագրության համար մղված ազգային-ազատագրական պատերազմը 14 տարի առաջ պսակվեց հայության հաղթանակով: Այս հաղթանակի շնորհիվ հայ զինվորը դուրս եկավ Հայոց Հայրենիքի հյուսիս-արեւելյան այժմյա սահմանները: Այս պատերազմը նախ եւ առաջ մղվել է Հայոց Հայրենիքի սրբազան հողի ազատագրության համար: Ջնջելով հայ ժողովրդին պարտադրված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի» ապօրինի, արհեստական եւ անկենսունակ նախկին սահմանները 2006թ. Հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունն ամրագրել է մեր ժողովրդի լավագույն զավակների արյան գնով ազատագրված Հայոց Հողի ինքնիշխան սահմանները:

Շարունակել կարդալ