Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Աշխարհի 1000 խոշոր միլիարդատերեր վերականգնել են իրենց կարողությունը պանդեմիայի ֆոնին
- Ամերիկացին ձերբակալվել է կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութ վաճառելու համար
- Google Maps-ը ցույց կտա վայրերը, որտեղ առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստում
- Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան
- Ադրբեջանցիներն ինձ տվել են Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը. 168.am
- Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին 19 մարդու դիակներով բեռնատար է հայտնաբերվել
- WhatsApp-ից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը
- ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երեւանի եւ Բաքվի հետ
- Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ
- Չեխիայում շներին հաջողությամբ վարժեցրել են COVID-19-ը հոտով հայտնաբերելուն
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Արխիվային փաստաթղթերից ակնհայտ է, եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով,ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ
- Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա մոտ 500 բեռնատար ավտոմեքենա
- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը ԵԽ- ին՝ ՀՀ անդամակցության 20 ամյակի կապակցությամբ (տեսանյութ)
- Եթե դուք չեք ազատում գերիներին,ուրեմն ահաբեկիչներ եք. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)
- Ռուբինյանը կոչ արեց ԵԽԽՎ-ին՝ լինել արդարության կողմը (տեսանյութ)
- ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան
- Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյան (տեսանյութ)
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
- Նոր հեռանկարներ հայ-իրանական մշակութային համագործակցության ուղղությամբ
Խորագրերի պահոցը. Հայտարարություններ
«Լուսանցք»-ի թիվ 46-ի նյութերից
Շարունակել կարդալ
Ամեն ուրբաթ օր մամուլի կրպակներից ձեռք բերեք և կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթ: Թերթը նայեք նաև www.hayary.org և www.pressinfo.am կայքերում:
Տեսանյութ – Գառնի 2006 – Նոր Տարի
Հայ – Արիները 2006 թվականի մարտի 21-ին նշում են Արիական Նոր Տարին՝ իրական և բնական տարեփոխությունը Գառնիի հեթանոսական տաճարում: Ներկայացնում ենք այդ տոնակատարության տեսանյութը:
Տեսանյութը կարող եք նաև ներբեռնել այստեղից:
Տեսանյութը կարող եք նաև ներբեռնել այստեղից:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն
22.12.2008թ. – ք. Երեւան Հայաստանի քաղաքական դաշտը անկախությունից ի վեր պարբերաբար վերաձեւումների է ենթարկվում ու դեռեւս ինքնահաստատված չէ: Կուսակցությունների դաշինքային գործունեությունը սահմանափակվում է միայն ներքաղաքական եւ միջանձնային խնդիրների լուծմամբ, որն առավելապես աշխուժանում է տարաբնույթ ընտրությունների անցկացման եւ հետընտրական գործընթացների ժամանակ: Վաղուց պիտի Հայաստանի քաղաքական ուժերը ձեւավորված ու համակարգված լինեին եւ պաշտպանեին ազգի շահերը՝ յուրաքանչյուրն ի՛ր գաղափարադրույթներին համապատասխան: Դրա բացակայությունն է պատճառը, որ երեկվա համայնավարն այսօր ազատական հայացքների տեր է դարձել, իսկ վաղն անվարան հանդես կգա իբրեւ ազգայնական: Ավելին՝ երեկվա ապազգայինն այսօր ազգայինի համբավ է ձեռք բերել: Սա հավաստում է, որ ինչպես չի ինքնահաստատվել մեր քաղաքական դաշտը, այնպես էլ հանրությունն է քաղաքականապես հեղհեղուկ մնացել եւ ի վիճակի չէ ձեւավորել հանրային կամ, այսպես կոչված, քաղաքացիական կուռ հասարակարգ:
Այս իրավիճակում, երբ ներքին անկայունություն կա, իսկ արտաքին քաղաքականությունում վերստին սրվում են արցախյան հիմնահարցին ու տարածաշրջանային կայունությանն առնչվող խնդիրները, մենք՝ ներքոստորագրյալ հոգեւոր, քաղաքական, հասարակական ուժերն ու անհատները, հայտարարում ենք ազգայնական քաղաքական բեւեռի ձեւավորման մասին, որի նպատակն է նմանատիպ ուժերի համախմբումը եւ հզոր հայկական ազգայնական կառույցի ձեւավորումը:
Իհարկե, այսպիսի դաշինքային փորձեր նախկինում էլ եղել են, բայց որոշ ժամանակ անց լուծարվել են: Ս/թ. դեկտեմբերի 22-ին, Հայ արդարադատության աստված Միհրի վերածնման եւ ձմեռային արեւադարձի օրը, պատմական Էրեբունի (Արին Բերդ) ամրոցի տարածքում հռչակված Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) կփորձի սրբագրել նախկին դաշինքների սխալները եւ իրականացնել Հայաստանի եւ Սփյուռքի հայ ազգայնականների փափագը՝ հզոր եւ միասնական ազգայնական ուժի ձեւավորումը:
Կարծում ենք, մեր օրինակով, Հայաստանի քաղաքական եւ գաղափարական բեւեռների ձեւավորումը նոր թափ կհաղորդի հայ քաղաքական մտքին, եւ երբ մեր երկրում գործեն այսօր առկա 4-5 գաղափարախոսությունների շուրջ համախմբված քաղաքական ուղղություններ, ապա եւ՛ պետության եւ՛ հանրության հիմքերն ավելի ամուր եւ՛ ինքնահաստատ կլինեն:
ՀԱՀ-ի Խորհրդի անդամներ՝
1. Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
2. Գագիկ Հայրապետյան («Արորդիների Ուխտ»-ի քուրմ, Մեհենական Խորհրդի նախագահ)
3. Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)
4. Շմավոն Վեզիրյան (Երիտասարդական ռազմա-հայրենասիրական միություն նախաձեռնության ղեկավար)
5. Վազգեն Ղազարյան («Հայ-Արիներ» պարբերականի եւ www.hayary.org կայքէջի խմբագրական խորհրդի անդամ)
6. Գեւորգ Յազըճյան (սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու)
7. Ռաֆֆի Բաբակյան (Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար)
8. Սերգեյ Մանուկյան (ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ)
9. Աշոտ Բադալյան (Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ)
* ՀԱՀ Խորհրդի 9 անդամները եւ ներքոնշյալ անձինք կազմել են ՀԱՀ ընդլայնված Խորհուրդը:
1. Արմեն Պետրոսյան (Արցախ-ԼՂՀ)
2. Անդրանիկ Թանգամյան (Ջավախք)
3. Արմեն Շահբազյան (ԱՄՆ)
4. Անդրանիկ Աթոյան (Ռուսաստանի Դաշնություն)
Հայ Արիները նշեցին Միհր Աստծու վերածնունդը եւ Արեւադարձը
ՀԱՄ լրատվական կենտրոն
Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Երեւանի Էրեբունի պատմական վայրում (Արին-Բերդ ամրոց) տեղի ունեցավ Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածննդի եւ ձմեռային արեւադարձի տոնակատարությունը:
Մասնակցեցին ինչպես հայ արիները, այնպես էլ ՀՀ եզդի համայնքի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ եզդիները եղել եւ մնացել են արեւապաշտներ:
Քրմական ծեսից հետո փառաբանվեցին Հայ Աստվածները, Տիեզերքի Արարիչը եւ մեր նախնիները: Ելույթ ունեցավ նաեւ եզդիների շեյխ Մաջիդը:
Այնուհետեւ քրմերն օծեցին Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) հիմնադրման փաստատուղթը եւ Աստվածների զորությամբ հաղթանակ մաղթեցին ազգայնական արորդիներին:
22.12.2008թ.
Լուսանցքի նյութերը. 42(81)-45(84) համարներ
Շարունակել կարդալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Բան Կի Մունին
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, կարճատեւ բողոքի ցույցից հետո հանձնվել է ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակ:
Մենք մշտապես մեր աջակցությունն ենք հայտնել բոլոր ազատատենչ ժողովուրդներին՝ իրենց ազգային-ազատագրական պայքարի բովում:
Շարունակել կարդալ
Մենք՝ ներքոստորագրյալ հայկական կազմակերպությունների անդամներս, մեր վճռական բողոքն ենք հայտնում Իսրայելի սիոնիստական վարչակարգի հերթական բռնարարքների նկատմամբ, որոնք հիմա էլ կիրառվում են Պաղեստինի ժողովրդի հանդեպ:
ԲԱՑ ՆԱՄԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՐԳՈ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Աղբյուր` Panorama.am
Արցախի ազատագրության համար մղված ազգային-ազատագրական պատերազմը 14 տարի առաջ պսակվեց հայության հաղթանակով: Այս հաղթանակի շնորհիվ հայ զինվորը դուրս եկավ Հայոց Հայրենիքի հյուսիս-արեւելյան այժմյա սահմանները: Այս պատերազմը նախ եւ առաջ մղվել է Հայոց Հայրենիքի սրբազան հողի ազատագրության համար: Ջնջելով հայ ժողովրդին պարտադրված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի» ապօրինի, արհեստական եւ անկենսունակ նախկին սահմանները 2006թ. Հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունն ամրագրել է մեր ժողովրդի լավագույն զավակների արյան գնով ազատագրված Հայոց Հողի ինքնիշխան սահմանները:
Անվտանգության Խորհուրդն է գլխավոր պատասխանատուն Գազայում անմարդկային ողբերգության համար
ԻԻՀ ԱԳՆ հետազոտությունների գրասենյակի Միջին Արեւելքի խմբի ղեկավար դոկտ. Ալիռեզա Դեհղանին հայտնելով այն մասին, թե Գազայի գոտին Պաղեստինի այն հատվածն է, որը 1967թ. բռնագրավեց սիոնիստական վարչակազմը, եւ որ այդ վարչակազմը մինչեւ 2005թ. անմիջականորեն ներկա է գտնվել բռնազավթած երկրամասի այս հատվածում, հիշեցրեց. «Այս ժամանակահատվածում, համաձայն ՄԱԿ-ի բանաձեւերի, այլ միջազգային ատյանները, այդ թվում՝ արդարադատության միջազգային դիվանում եւ տեսակետներում, որոնք որեւէ կերպ առնչվել են բռնազավթած տարածքներում Պաղեստինի խնդրի հետ, բոլորը հաստատել են այս երկրամասի գարվյալ լինելու փաստը»:«Անվտանգության Խորհուրդն է գլխավոր պատասխանատուն Գազայում անմարդկային ողբերգության համար» –
ասել է ԻԻՀ ԱԳՆ հետազոտությունների գրասենյակի Միջին Արեւելքի խմբի ղեկավարը Իսկանյուզի հետ հարցազրույցի ժամանակ
Շարունակել կարդալ
Հայտարարություն Մոսկովյան համաձայնագրի վերաբերյալ
Նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ստորագրեցին հռչակագիր, որով պարտավորություններ ստանձնեցին շարունակել ուղիղ երկխոսությունը Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Հռչակագիրը 1994թ. զինադադարից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ ստորագրած առաջին փաստաթուղթն է, որը միջնորդավորված փորձ է՝ Արցախ-ԼՂՀ հիմնախնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով: Հայաստանում տեսակետներ կան, թե սա եզակի փաստաթուղթ է, որում ոչ մի տողով նշված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Եվ կարեւորվում է, որ երկու երկրների նախագահները համաձայնել են առաջնորդվել միջազգային օրենքներով, առանց պատերազմի վերսկսման: Իսկ Ադրբեջանում հատկապես կարեւորում են, որ Արցախ-ԼՂՀ-ն այս անգամ էլ դուրս մնաց բանակցություններին մասնակցելուց:
Շարունակել կարդալ
«Լուսանցք» թիվ 38 (77), 2008թ.
Ամեն ձրի բան մի՛ փաթաթեք մեր վզին
Հիմա էլ՝ ընդդիմության արմատականությա՞ն ավարտը
Երեւանը պիտի ճիշտ կողմնորոշվի…
Արցախի եւ Ջավախքի խնդիրները չդարձնենք Նախիջեւանի խնդիր
«Լուսանցք» թիվ 37 (76), 2008թ.
Նախագահը՝ Հյուսիսում… Վարչապետը՝ Արեւմուտքում
Մեր խնդիրները մենք պիտի կարգավորենք
Շնորհավորանք
Այսօր արդեն սարսափով չեն խոսում հեթանոսության, արիականության, կեռխաչի կամ հայի առաքինության, առաքելության մասին… Նաեւ` վախով չեն վեր հանվում քրիստոնեական ջարդարարությունները, ջհուդա-մասոնական, սիոնիստական եւ նմանատիպ այլ համաշխարհային դավադրանքները:
«Լուսանցք» թիվ 36 (75), 2008թ
Արիական ազգային լեզուները՝ հայոց լեզվի բարբառներ
«Դիտարան» ամսագիր. Եհովայի վկաների տեղեկատվական զենքը
Մարտի 1-ն է՞լ են ամերիկացիք արել
Ներքին տեղահանվածների ճակատագրերը…
«Լուսանցք» թիվ 35 (74), 2008թ.
Միջազգային համաժողով «Կապույտ մզկիթ»-ում
Էռնեկյանի կադրերը փչացնում են նրա գործերը
Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան որոշի…
Հայ-վրացական խճանկար՝ Երեւան-Թբիլիսի.
Կրթական նոր ծրագիր՝ առավել օժտված երեխաների հայտնաբերման, աջակցման եւ «արտահանման» համար
ՀՀ ԶԼՄ-ներին
Քանի որ Հովհաննես Գալաջյանն իր խմբագրած «Իրավունք» թերթում սահմանված ժամկետում չի տպագրել մեր պատասխանը, չնայած պարտավոր էր դա անել, ուստի՝ մենք դիմում ենք ՀՀ ԶԼՄ-ներին՝ այն տպագրելու խնդրանքով:
«Զարմանք»-ին ի պատասխան
Զարմանալի զլմ-ներ կան Հայաստանում, երբ իրենց շա~տ հետաքրքրող հարցերի ենք անդրադառնում՝ տարօրինակորեն լռում են դրա մասին, երբ բոլորովին այլ խնդիրներ ենք արծարծում, խոսում են նախկին հարցերի մասին: