Խորագրերի պահոցը. Հայտարարություններ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լուսանցքի թիվ 119-ի հոդվածները

Շարունակել կարդալ

«Հուդան եւ 30 արծաթը» հասան նաեւ որոշ «քրմերի՞»

Պարզաբանում է Հայ Արիական Միաբանությունը

Oրեր առաջ Հայ Արիական միաբանությունն (ՀԱՄ) ու Հայ ազգայնականների համախմբումը հայտարարություն էին տարածել Երեւանում Արիական-հեթանոսական մայր տաճար կառուցելու նախաձեռնության մասին: Եվ այդ նախաձեռնությանը, ինչքան էլ մեզ համար տարօրինակ ու ցավալի է, բացասաբար վերաբերեցին… «Արորդիների Ուխտ»-ի որոշ քրմեր: Պատճառը, ցավոք, հետո պարզ դարձավ, ինչին առիթի դեպքում կանդրադառնանք…

Այժմ ՀԱՄ Գերագույն Խորհուրդն ընդամենը արձանագրում է, որ «Արորդիների Ուխտ» կոչվող քրմական խորհուրդը վերջնականապես պախարակեց իրեն եւ սկիզբ դրեց այս` արդեն ձեւական դարձած կառույցի զանգվածային անտեսմանը, արհամարհմանը: Քրմական խորհուրդ կոչվածը անբարո կերպով ապատեղեկատվություն է տարածել ՀԱՄ անդամների մասին` նշելով, թե ՀԱՄ-ականները «Արորդիների Ուխտ»-ի անդամներ են: ՀԱՄ անդամներն օծվել են Արորդիներին հատուկ ծեսով (մեծ մասը նախկին քրմապետ Սլակ Կակոսյանի կողմից, ում հետ համեմատվել այսօր ոչ մի քուրմ չի կարող), բայց դա չի նշանակում, թե այդ կառույցի անդամներ են:

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 118-ի հոդվածները

Շարունակել կարդալ

Մամուլի ասուլիս

Հայ Ազգայնականների Համախմբումը սեպտեմբերի 23-ին, ժամը 13-00-ին հրավիրում է մամուլի ասուլիս՝
1. ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի դեմ կատարված վրաերթի քրգործը կարճելու մասին,
2. Հայ-թուրքական հարաբերությունների մասին
թեմաներով:

Ասուլիսը կկայանա Հայ Արիական Միաբանության գրասենյակում:
Հասցե՝ Ագաթանգեղոսի փող. 7-րդ շենք, սենյակ 241 (2-րդ հարկ): Հեռ.՝ 52-38-75:

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 117-ի հոդվածները

Շարունակել կարդալ

Արմեն Ավետիսյանը չմասնակցեց կուսակցապետերի 3-րդ խորհրդաժողովին

 Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը չմասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած կուսակցապետերի 3-րդ խորհրդաժողովին, որը հրավիրվել էր հայ-թուրքական կոչված հարաբերությունների քննարկման առիթով:

Շարունակել կարդալ

Արիականության անունից անգամ փախչողները հիմա մեր շվաքի տակ «արիականներ» են դարձել

«Իրավունք» թերթը վաղուց իր որոշակի սին հեթանոսությամբ (եւ իբր հեթանոսներով) փորձում է ինքնահաստատվել թերթի պառակտումից եւ երկու «Իրավունքներ»-ի առաջացումից հետո, եւ արդեն երկրորդ անգամ փորձում է իբր վարկաբեկել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` թերթուկի «հերոս» երեւալու ծիծաղելի ձգտումով:

Տխուր թերթուկի տխուր պահվածք: Ուրիշ ոչինչ: Ահա մեր պատասխանը: Քանի որ թերթի խմբագրակազմին էլ, Արմեն Ավետիսյանին էլ մեր հանրությունը լավ տարբերակում է, ուստի թերթուկի պատվերով համերգներին պատասխանում ենք զուտ լուռ չմնալու համար:

Չգիտես ինչու այս թերթուկին զայրացրել է Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու առաջարկ-գաղափարը, որը նախաձեռնել են Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը: Եվ ոմանց «թվացել» է, թե Արմեն Ավետիսյանը սեփականացնում է արիականությունը: Հիվանդ երեւակայությամբ տառապողներին ասենք, որ իրենք էլ կարող են որեւէ տաճարի կառուցում նախաձեռնել եւ այլ արիական գործեր կատարել եւ ՀԱՄ-ը միայն կողջունի դա…

Մեզ պարզապես զայրացրել է «Իրավունք» թերթուկի սին տեղեկատվությունը. իբր ՀԱՄ առաջնորդն իր նկատմամբ վերջերս իրականացված մահափորձի կամ այսպես կոչված վրաերթից հետո «պասիվացել» է եւ կազմակերպությունը ղեկավարում է մեկ այլ անձնավորություն, ում անունը այդպես էլ ոմն հոդվածագիրը համարձակություն չի ունենում նշել: Հետո տրվել է ծախու մարդկանց անուններ, ասենք ի դեմս` ՀԱՄ-ից դավաճանության համար (երբ Արմեն Ավետիսյանը ձերբակալված էր սին մեղադրանքով) վտարված Մառ Մարտիրոսյանի: Իսկ բանակից նոր վերադարձած Էդգար Հելհելյանը երբեք ՀԱՄ-ում «ակտիվիստ» չի եղել, քանզի մեր կազմակերպությունը «կոմսոմոլական ակտիվ» չէ: Իսկ ՀԱՄ կառույցը երբեք «ակտիվիստների» վրա չի հենվում, ովքեր պատրաստ են լինել ամենուր, միայն թե Երեւակվեն ու լավ ապրեն:

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 116-ի հոդվածները

  1. Արիական Մայր Տաճար՝ Երեւանում
  2. Պրոֆեսորական աճպարարություններ` այս անգամ Արաբական Արեւելքում
  3. Միացյալ Եվրոպան‘ մինչդարվինյան կապկաբուծարան
  4. Շվեդիան չի վախենում սին հակասեմական պիտակից
  5. Ազգային ընդդիմություն խաղալու ճանապարհին
  6. Ի՞նչ է աշխարհի վերջը
  7. Փառքի եւ հավերժի թանգարաններ
  8. Հայոց ցեղասպանության ճանաչում ու դատապարտում. գերագույն նպատա՞կ, թե՞ առաջնահերթություն
  9. Շաբաթվա մարզական կյանքից

Շարունակել կարդալ

Հայտարարություն հայ-թուրքական նախապայմանագրի մասին

  Հայ-թուրքական հորջորջվող նախապայմանագիրն առավելապես օտար եւ իրենց աշխարհի տերերը հռչակած ուժերի շահերից բխող պարտադրանք է, քան` հայկական ու թուրքական կողմերի բարի կամեցողության արգասիք: Սա ակնհայտ է, եւ դա ավելի ընդգծվեց կողմերի լուռ համաձայնությունից եւ հետագա ճնշումներից հետո:
       Երկու կողմերը պնդում են, որ այս նախապայմանագիրն ընդունված է առանց նախապայմանների, ինչը հավասար հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար: Եթե նույնիսկ համագործակցելու հավասար պայմաններ ստեղծվեն էլ, միեւնույնն է, նախապայմանագրի շարադրանքը հետագայում (ստորագրելուց հետո) առաջ է քաշելու տասնյակ նախապայմաններ, ինչն այլեւս կողմերի համար վերահսկելի չի լինելու, քանզի շոշափելու է ոչ միայն երկու երկրների շահերը ներառող հարցեր:
       Հայ ազգայնականների համախմբումը մտահոգված այս նախապայմանագրի բացվող վտանգներից, կոչ է անում ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորական խումբ-խմբակցություններին` զերծ մնալ առաջ քաշված փաստաթղթի վավերացումից եւ հայ-թուրքական պայմանագիր առաջարկել հայության կենսական շահերը պաշտպանող մի շարք նախապայմաններից հետո` ինչպիսիք են օրինակ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, հայկական պատմական տարածքների խնդիրը եւ հայության իրավունքները Թուրքիայում:
       Բացի այդ, ներկա նախապայմանագրային փաստաթղթում առկա են մի շարք հիմնահարցեր, որոնք կարճ ժամանակ անց դառնալու են հիմնախնդիրներ եւ խոչընդոտելու են հայության պայքարին` մեր իրավունքների ու խնդիրների պաշտպանության մեջ:

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 115-ի հոդվածները

  1. Մասոնների հերթական խարդավանքը
  2. Հայ-թուրքական երազախափագիր
  3. Զորակցություն Արիացի հայորդուն
  4. Թուրքերը հայերի պես բարի քրիստոնյա չեն…
  5. Թուրքերը՝ ադրբեջանցիների խայտառակության մասին
  6. Թուրքիայում եւ Ադրբեջանում երեխաներին բռնաբարում են
  7. Արցախի անկախության հերթական ամյակը
  8. Ազգայնականություն. խաղ եւ իրականություն
  9. Թուրքերը, ադրբեջանցիները եւ հրեաները` մեր դեմ

Շարունակել կարդալ

Բացվել է նոր կայք

Բացվել է նոր կայք www.vahagnakanch.wordpress.com -ը: Ում հետաքրքրում է հայկական ազգայնականությունը եւ արիադավանությունը (հեթանոսությունը), կարող են այցելել:

Շարունակել կարդալ

Օգոստոսի (Նավասարդի) 11-ին Հայկ Նահապետը հաղթեց Բելին

Օգոստոսի 11-ին, ժամը 13-00-ին Գառնո հեթանոսական-արիական տաճարում կայացավ Հայկ Նահապետի՝ ավելի քան 4500 տարի առաջ տիտանյան Բելի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակի տոնակատարությունը:

Գառնո տաճար էին այցելել բազմաթիվ հայեր՝ Հայաստանից եւ Սփյուռքից, մասնակցում էին նաեւ այլազգի հյուրեր, զբոսաշրջիկներ:

«

Արորդիների Ուխտ»-ի քրմերը կատարեցին համապատասխան հեթանոսական ծես՝ փառաբանելով Հայ Աստվածներին եւ Հայկ Նահապետին, հայոց մեծ նախնյաց: Եղավ տոնախմբություն:

Միջոցառումը նախաձեռնել էին «Արորդիների Ուխտ»-ը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը:


Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 114-ի հոդվածները

  1. «Լուսանցք»-ը գնում է մեկամսյա արձակուրդի
  2. «Որ մենք հերոս»
  3. Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին
  4. Մեր փոստից
  5. Լավ չի չէ՞, այ Վրաստան
  6. Հայաստանը զինադադարի մեջ է, իսկ… «Ոսկե ծիրանը» աշխարհում թափ է հավաքում…
  7. ՆԱՏՕ-ն Նատո չէ՛, Գիվի
  8. Թուրքիան Չինաստանին էլ զզվեցրեց

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 113-ի հոդվածները

Շարունակել կարդալ

Հայտարարություն

ԱՄՆ  Սպիտակ տան հրապարակած եւ զանգվածային լրատվամիջոցներով  տարածված, արցախյան հիմնահարցի այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց իբրեւ թե համաձայնել են ՀՀ իշխանությունները, հիմնովին անընդունելի են թե’ իբրեւ առանձին կետերով եւ թե’ ընդհանուր վերցրած:
 Նախ հստակեցնենք` <Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները>, որոնք ավելի քան 1,5 տասնամյակ գտնվում են հայկական զինուժի վերահսկողության ներքո,  վերադարձման երբեւէ ենթակա չեն եւ չեն էլ կարող լինել սկզբունքորեն, քանի որ դրանք հայոց հայրենիքի անբաժան մասն են: Ո’չ ՀՀ այսօրվա ու վաղվա իշխանությունները, ո’չ ՀՀ հասարակությունը եւ ո’չ իսկ համայն աշխարհի այսօրվա ու վաղվա հայությունն իրավունք չունի հայոց հայրենիքի թեկուզ մեկ թիզ հող օտարելու (դեռ ազատագրելիք շա~տ հողեր ունենք):  Դա պարզապես դավաճանություն է հայոց ոգուն, հայոց պատմությանը, հայոց ներկային ու գալիքին, իսկ դավաճանների անողոք եւ արդար պատիժը մեր (եւ ոչ միայն մեր) պատմությունը շա~տ վաղուց է սահմանել:

Շարունակել կարդալ