Խորագրերի պահոցը. Հայտարարություններ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն

                                            Հայտարարություն


       Անցյալ տարի՝ հուլիսի 12-ից մինչեւ օգոստոսի 14-ը, իսրայելական բանակը փորձում էր «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի շրջանակներում ծնկի բերել Լիբանանին, հատկապես այնտեղ գործող «Հեզբալլահ» կազմավորմանը, որն անգլո-ամերիկյան ու իսրայելական սիոնիստական ծրագրերի հիմնական հակառակորդներից է: Հաղթանակը պիտի նախերգանք լիներ Սիրիայի ու Իրանի վրա հարձակումներից առաջ, սակայն ներխուժումը վերջերգ դարձավ Իսրայելի համար…
       Իսրայելը դավադրաբար ներխուժեց անկախ պետության տարածք եւ օդային ռմբահարումներով (նաեւ արգելված ռումբերով) ու պատերազմական այլ գործողություններով փորձեց հասնել իր նպատակին:
       Լիբանանյան բանակից առաջ, թշնամուն դեմ առ դեմ կանգնեցին «Հեզբալլահ»-ի մարտիկները՝ իրենց առաջնորդ Հասան Նասրալլահի գլխավորությամբ:
Իսրայելական բանակը խայտառակ պարտություն կրեց եւ մեկ անգամն եւս հաստատվեց այն ճշմարտությունը, որ հայրենիքի պաշտպանության դեպքում հաղթում են ազգային կամքն ու մարտական ոգին…
       Լիբանանի ժողովրդին ու «Հեզբալլահ»-ի մարտիկներին շնորհավորում ենք փառահեղ հաղթանակի համար ու մաղթում վերջնական հաղթանակ:


                                                                      Հայ Արիական Միաբանության
                                                                                   Գերագույն Խորհուրդ

                                                                                                02.08.2007թ.

 

Շարունակել կարդալ

Շնորհավորանք Ազգին

                        
Շնորհավորանք

       Նավասարդի (օգոստոսի) 11-ին լրանում է հայոց փառապանծ անցյալի կարեւորագույն էջերից՝ Հայկ Նահապետի՝ տիտանյան Բելի հանդեպ տարած փառահեղ հաղթանակի 4500-ամյակը:
       Նահապետ Հայկն իր հայորդիներով վերահաստատեց հայոց պատմական հայրենիքում մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
       Հայկի հաղթանակը ճակատագրական էր իր էությամբ, հերոսական էր՝ իր կերպով եւ հարատեւ է՝ իր պատմական նշանակությամբ…
       Հայ Ցեղը գոյություն ունի արարչագործության սկզբից եւ ունի իրեն հատուկ հոգե-մարմնական գծեր, ուստի մեր մեծ նախնու՝ Հայկի հաղթանակը վերաիմաստավորեց Հայ Տեսակի առաքինությունն ու առաքելությունը՝ մեր Արարչական Բնօրրանում, որտեղ հայերն ապրում են անհիշելի ժամանակներից:
       Հավերժ փա՜ռք մեր Նահապետին ու իր զինակիցներին:
       Շնորհավորում ենք Ազգին մեր նախնյաց փառահեղ հաղթանակի մեծ հոբելյանի առթիվ:
       Իսկ Նավասարդյան տոները կնշվեն Գառնո հեթանոսական տաճարում:


                 Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ (Հայաստան)
                «Հայկական Ծագումնաբանական» ընկերակցության Խորհուրդ
                (ԱՄՆ,   Լոս ԱՆջելես)

                                                                                  11. – 08. – Ք.Ծ. 2007թ. – ք. Երեւան


 

Շարունակել կարդալ

Նախագիծ Բուն Հայկյան 4500- ամյակին ընդառաջ

Նախագիծ

Բուն Հայկյան 4500- ամյակին ընդառաջ

          

Բուն Հայկյան 4500-րդ Նավասարդին   նվիրված   տոնական միջոցառման

  ԾՐԱԳԻՐ 


 

Բուն Հայկյան 4500-րդ Նավասարդին նվիրված Տոնահանդեսի բացման արարողություն

                             Կազմակերպիչ-նախաձեռնող-«Հանուն Հայրենիքի» ՀԿ

Նպատակը-
Մայր Հայաստանի և Սփյուռքի Հայության մեջ հայկական միասնական ոգու բարձրացումը և հայ տեսակը համաշխարհային քաղաքականության գնահատմանը ներկայացնելը: -Հայ երիտասարդության շրջանում հայ ոգու և հայեցի դաստիարակության արմատական սկզբունքների սերմանումը: -Ազգաբնակչության լայն խավերի շրջանում միասնականության և բուն հայկական արմատների պրոպագանդումն ու հայրենասիրության զգացողության սերմանումը: -Ազգաբնակչության մշակութային, հանգստի և գեղագիտական դաստիարակության, նոր հայեցի բովանդակությամբ միջոցառում-ավանդույթի հիմնումը:


Մասնակիցները –
 ՀՀ քաղաքացիներ, Սփյուռքահայություն, Արտերկրից ժամանած հյուրեր և պատվիրակություններ, ՀՀ պետական, կառավարական և ոչ կառավարական կառույցներ, ՀՀ-ում տեղակայված արտասահմանյան երկրների դեսպանների, ներկայացչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական կազմակերպություններ, զինվորականություն, ուսանողականություն, տարածաշրջանի բնակիչներ: Գեղարվեստական կելեկտիվներ և անհատ կատարողներ:


Միջոցառման ակնկալվող աջակիցներ և հովանավորներ –

 ՀՀ Կառավարություն, Պետական և մասնավոր կառույցներ: Հասարակական կազմակերպություններ: ՀՀ-ում տեղակայված արտասահմանյան կազմակերպություններ:   -Անհատ ձեռներեցներ: Այլ հովանավորներ:


Միջոցառման անցկացման վայրը –
                       ՀՀ Գառնիի Մայր Տաճարի տարածք:

Միջոցառման անցկացման ժամկետը –
 2007թ.  11-ը   Օգոստոսի ժ. 13 00  – 2000

Այլընտրանքային  ժամկետ,
                 2007թ. 24(25) Օգոստոսի  ժ. 13 00  – 1800

/Նկատի  ունենալով  նոր  տոմարը/

Նախագծի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը ( ֆինանսական հարցերը ներառյալ ) կարող եք քաշել այստեղից

Շարունակել կարդալ

Պարզաբանում

Պարզաբանում

Հուլիսի 17-ին «Հայկական ժամանակ» թերթը հենց առաջին էջում գրել էր, թե «Հայ Արիական Միաբանության ինտերնետային էջում տեղադրված հարցումներից մեկի արդյունքում բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվել: Ըստ այդմ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվել է Հայաստանի ամենաազգային գործիչ… Երկրորդ տեղում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է»:
«Հայկական ժամանակ» թերթը միաժամանակ հավելում է, թե «տարօրինակն այն է, որ ազգայնական ուղղվածություն ունեցող ընթերցողը ազգային գործիչ է համարում մի մարդու, որին ընդամենը տասը տարի առաջ մեղադրում էին ապազգային լինելու մեջ»:
Ի պատասխան այս հրապարակման՝ պարզապես որոշ ճշգրտումներ ենք ուզում անել:
1. Մեր կայքէջում (
www.hayary.org), ինչպես իրավամբ նշել է թերթը, այդ հարցումը  սկսվել է դեռեւս 2007թ. փետրվարից: Եվ երեկվա դրությամբ 19 հազար 689 քվեարկողներից Լ. Տեր-Պետրոսյանը 8 հազար 351 ձայն ստացել է հուլիսի 17-ին նախորդած մեկ գիշերվա մի քանի ժամերի ընթացքում: Մինչ այդ պահը նրա ձայների թիվն ընդամենը 52 էր: Մեր կայքավարը պարզել է, որ «գիշերային քվեարկություն» կազմակերպած IP-ն նույնն է (առայժմ չենք նշում IP-ն, իսկ երկիրը Շվեդիան է), եւ մարդը կամ մարդիկ պարզապես ջանադրաբար կատարել են ոմանց հրահանգը, որպեսզի այսօր առավոտյան զբաղվեն իրենց արդեն ոչինչ չարժեցող  ՀՀ նախկին նախագահի գովաբանմամբ: Ավելի պարզ՝ այս ապազգային անձին ազգայնական դարձնելով, արջի ծառայություն են մատուցում մի մարդու, ով ազգային գաղափարախոսությունը համարում է «կեղծ քաղաքական կատեգորիա»:
2. Հիմա՝ տեխնիկական ընդամենը մեկ մանրամասն: Լ Տեր-Պետրոսյանը այդքան ձայն ստացել է համակարգչահենության (հակերություն) շնորհիվ. այսպես են մասնագետները բնութագրում քվեարկության տեսակը՝ 1 վայրկյանում 2 քվեարկություն: Այսինքն՝ քվեարկել է ոչ թե մարդը, այլ՝ համակարգչային ծրագիրը: Արդյունքում՝ մեր կայքէջի տվյալ քվեարկության աշխատանքը խաթարվել էր, եւ հիմա մենք ստիպված շտկումներ ենք անում՝ վերականգնելու այն եւ, ըստ այդմ, հիշյալ հարցման նախնական տեսքը: Ինչեւէ, նրանց գործելաոճի նման քվեարկության տեսակը կարող է միայն ժամանակավոր «սենսացիա» արձանագրել, որից հետո ամեն բան կարգավորելի է: Այս պարագայում  նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքի գովազդն ապահովվեց մեր գաղափարական հակառակորդի փութաջանությամբ:
3. Մի անգամ
www.hayary.org-ը ենթարկվել էր նման հարձակման թուրքական «հակերների» կողմից եւ, հատկանշական է, որ երկրորդը պիտի ՀՀՇ-ն լիներ, որ գործում է նույն մեթոդներով, եւ մենք նրանց… ներքին թուրքեր իզուր չենք անվանում: Մենք միտումնավոր թողեցինք, որ այս դեպքը արձանագրվի, քանզի հետաքրքիր էր հասկանալ նպատակը, որը սպասեցնել չտվեց, եւ այսօր առավոտյան զանգերի տարափը հիմնավորեց մեր ճշմարտացիությունը: Հետաքրքիր է, որ զանգերի տարափի մեջ մեր աշխատակիցները ճանաչել են նաեւ «Հայկական Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ձայնը…
4. Թերթը սխալմամբ է կարծում, թե մեր կայքէջի ընթերցողը բացառապես ազգայնական ուղղվածության է: Տեղեկացնենք, որ
www.hayary.org-ը վարկանշային առումով Հայաստանի կազմակերպությունների տասնյակում է (օրեր են եղել, երբ դրսից այցելուների թվով 1-ին տեղն էլ ենք զբաղեցրել): Չենք կարծում, թե բոլորը հայ ազգայնականներ են, հատկապես՝ օտարները: Միգուցե հենց սա է պատճառը, որ «հակերությամբ» փորձ արվեց վերակենդանացնել ԼՏՊ-ին հենց մեր կայքում…
Քանի որ ազգայնական Հայ Արիական Միաբանությունը տեւական ժամանակ գտնվում է տեղեկատվական շրջափակման մեջ, ուստի եւս մեկ անգամ մեր շնորհակալությունն ենք հայտնում ապազգային ՀՀՇ-ին՝ մեր նկատմամբ նման ուշադրության եւ աննախադեպ գովազդի համար: Սակայն նույն բանը մենք չենք պատրաստվում անել…

Հայ Արիական Միաբանության տեղեկատվական կենտրոն
17.07.2007թ.

Շարունակել կարդալ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ

jiro

 
Հուլիսի 10-ին լրանում է

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ

40-ամյակը

Նույն օրը լրանում է նրա անազատության յոթերորդ ամիսը:
Իր հոբելյանը Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկը դիմավորում է դատարանի դահլիճում, որտեղ նրան ներկայացվել են անհեթեթ մեղադրանքներ՝ որպես պարգև ստացած զենքը կրելու և մի ելույթի համար, որում շեշտվում է իշխանափոխության և այդ նպատակով ավելի կազմակերպված գործելու անհրաժեշտությունը:
Ըստ էության դեռ չսկսված դատավարությանը նախորդել է ամենաանհեթեթ պատճառաբանություններով ավելի քան վեց ամիս ձգձգված նախաքննությունը: Այս ամբողջ ընթացքում, քաղաքական դիտավորությամբ, Ժիրայր Սէ‎ֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Անազատության շարունակվող ամիսները վաղուց վեր են ածվել փաստացի պատժի՝ չկատարած հանցագործության համար՝ մի կողմից, և, մյուս կողմից, իրական հանցագործության, որ շարունակվում է իշխող վարչախմբի հրահանգով և որին արդեն մասնակից են դարձել արդարադատության համակարգի բոլոր օղակները:
Այս հանցագործության զոհ են դարձել ոչ միայն Ժիրայրը և նրա գաղափարակից ընկերները, այլև նրա ընտանիքը, այդ թվում մեկ տարին նոր բոլորած Վահագնը, որն իր կյանքի մեծ մասը ապրել է հորից հեռու:

Շարունակել կարդալ

«Ազատություն» ռադիոկայանի վերաբերյալ

       Արդեն մի քանի օր է մեր լրատվամիջոցներում մեծ աղմուկ է ոչնչից: ԱԺ-ն (որն իհարկե մեր աչքի լույսը չէ), ինչպես բոլոր օրենքներում, «Հեռուստատեսության և ռադիոյի» օրենքում ևս ցանկանում է փոփոխություն կատարել: Եվ ահա, այդ փոփոխությունը հանկարծ «ոտնահարում» է օտար երկրից ֆինանսավորվող, օտար երկրի շահերը պաշտպանող մի ռադիոկայանի («Ազատություն») շահերը: Տարօրինակ է, որ բազում օրենքներ, որոնք ոտնահարում են սեփական ազգի ու երկրի շահերը, այսչափ արձագանք չեն ունենում: Դե իհարկե, այդօրինակ օրենքները սպասարկում են հենց օտարի շահերը և դրանց դեմ բողոքելը վնասարար է ֆինանսական տեսանկյունից, գուցե շատերի համար նաև՝ համոզմունքի տեսանկյունից…
       Ուզում ենք հիշեցնել խոսքի ազատության այս «ջատագովներին», որ արդեն քանի տարի է «հայրենի» մամուլի «Առավոտ»աղայդի ներկայացուցիչները «բոյկոտ» են հայտարարել Հայ Արիական Միաբանությանն ու նրա առաջնորդ Արմեն Ավետիսյանին (իհարկե շահ լինելու դեպքում մոռանում են դա ու պատվերով սադրիչ նյութեր են տպում՝ թքած ունենալով «բոյկոտի» վրա…) և այսօր անամոթաբար խոսում են խոսքի ազատությունից: Սա «Ազատություն» ռադիոկայանին էլ է վերաբերում, որի խոսքի ազատությունը Արևմուտքի շահերը թմբկահարելու մեջ է միայն արտահայտվում: Բերենք միայն մեկ օրինակ՝ մենք ունենք մի պատրաստի նյութ, որը պիտի հեռարձակվեր այս ռադիոկայանով Լոս Անջելեսի թղթակցի կողմից պատրաստված, սակայն մերժվել է մի պարզ պատճառով, որ անդրադառնում է հայ ազգայնականությանը, ՀԱՄ առաջնորդի ԱՄՆ կատարած հաջողված այցին:
       Նման «ազատությունները» մեր ազգային «սահմանափակումների» նախադրյալներն են: Ուստի՝ մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ արգելել ոչ միայն օտար-ապազգային ռադիոկայանների, այլև նմանատիպ հեռուստահաղորդումների, կինոնկարների հեռարձակումները և ազգային արժեքներն ու բարոյականությունը պաշտպանել համապատասխան օրենքներով:
       Ու պետք չէ տուրք տալ օտարի ու սեփական «օտարի» անհիմն ճնշումներին:

Հայ Արիական Միաբանություն
03.07.2007թ.

Շարունակել կարդալ

Նոյյան Տապան նախագծի վերաբերյալ

2004թ.-ից մի շարք կազմակերպություններ ու անհատներ ներքոնշյալ ծրագիրը փորձում են դարձնել իրականություն: Այդ նպատակով 2005-2006թթ. նամակներ են ուղղվել ՀՀ Հուշարձանների պահպանության կազմակերպություն, ՀՀ համապատասխան նախարարություններ ու այն տարիների ՀՀ վարչապետին՝ Ա. Մարգարյանին (կան դիմումների և պատասխանների բնօրինակներն ու պատճենները): Համայն հայությանն արվել է բաց հայտարարություն: Սակայն, մեր վերադասները հիմնականում ինչ-ինչ պատճառներով մերժել կամ ձգձգել են հարցը: Եվ հիմա հանկարծ հայտնվել են մարդիկ, ովքեր փորձում են սա ներկայացնել որպես իրենց մտահղացում ու արդեն գումարներ են հավաքում: Մենք՝ նախաձեռնողներս, դեմ չենք, որ այս ծրագիրն իրականանա, թեկուզ դա անեն այլոք, բայց մեր ծրագիրը ներկայացված է խեղված ձևով ու ավելի շատ վարկաբեկելու է այն: Նման մի գաղափարագողություն եղավ Արագածի շուրջպարի պարագայում, երբ բառի ամենաիսկական իմաստով գողացվեց այդ գաղափարը Հայ Արիական Միաբանությունից, որը մշակվել էր տարիներ շարունակ և էլի կասեցվել էր մեր վերադասների կողմից ու հանկարծ երազում հայտնվել էր ոմանց… Բոլորս տեսանք, թե ինչքան պետական միջոցներ մսխվեցին, սակայն գաղափարն այդպես էլ չդարձավ իրականություն, չեղավ համազգային շուրջպար՝ Արագածի գոտևորում, եղավ սովորական մի «շոու»: Մենք կոչ ենք անում հերթական գաղափարագողերին՝ համագործակցել մեզ հետ՝ այս մի նախագիծն էլ չտապալելու համար: Այլապես մենք ստիպված կլինենք մամուլով պաշտպանել մեր շահերը և մեր գաղափարն իրականացնել արդեն համաարիական նպատակների շղթայի մեջ:
Ներկայացնում ենք տարիներ առաջ արված հայտարարությունը, որն արծարծվել է նաև հայկական ԶԼՄ-ներով:

 

Շարունակել կարդալ

Բաց նամակ Եզդիստանի ինքնավար միավորի մասին

Բաց նամակ
ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանին
ՀՀ-ում ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Սիրիայի դեսպաններին,
ՄԱԿ, ԵՄ և ԵԱՀԿ կառույցներին


Հարգարժան պարոնայք

Վերջերս Հյուսիսային Իրաքում 24 եզդիների դաժան կոտորածը, շարունակական սպանություններն ու ահաբեկումները և դրանց նկատմամբ տիրող անտարբերության մթնոլորտը վկայում են այն մասին, որ եզդի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը չի ապահովվում Իրաքյան կառավարության կողմից:  Ելնելով տվյալ իրավիճակից` նաև հիշեցնելով այն մասին, որ եզդի ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել Թուրքիայի կողմից ու այդ պատճառով ցրվել է աշխարհով մեկ, փաստում ենք, որ եզդիական ինքնատիպ էթնոսը, հին հավատքն ու մշակույթը այսօր վտանգված են:
Եզդիներին ապահով զարգացման միակ նախապայմանը համարում ենք Եզդիստան բարձր ինքնավարության օժտված միավորի ստեղծումը Հյուսիսային Իրաքում, եզդիների պատմական հայրենիքում, որտեղ բնակվում են ավելի քան մեկ միլլիոն եզդիներ: Շատ եզդիական աղբյուրներ հավաստում են, որ Իրաքի քուրդ նախագահը ճիշտ չի վերաբերվում Իրաքի եզդի հատվածին, կրոնական-իսլամական հանգամանքներից ելնելով, քանզի ավելի շատ հակված է Քրդստանի իսլամական պետություն ստեղծելուն:
Մենք հավաստում ենք, որ մեր կոչը Եզդիստանի ինքնավարություն ստեղծելու վերաբերյալ ուղղած չէ Իրաքի արաբ ժողովրդի դեմ, որի պայքարը օտարերկրյա զավթիչների դեմ կրում է արդար բնույթ եւ մենք արդեն հայտնել ենք մեր համակրանքը արաբների ազատագրական պայքարի վերաբերյալ:
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` ավելի գործնական հանդես գալ եզդի ժողովրդի շահերի պաշտպանի դիրքերից միջազգային ատյաններում` աջակցելով ՀՀ եզդիական համայնքի` այս նպատակին ուղղված քայլերին: Նաև պահանջում ենք այն միջազգային կառույցներից, որոնք զբաղված են Իրաքի ժողովրդավարացումով, հանդես բերել իրական ժողովրդավարական կեցվածք և լրջորեն մտահոգվել Եզդի ժողովրդի ֆիզիկական անվտանգությամբ, և անհապաղ միջազգային հարցերի օրակարգ մտցնել Եզդիստանի հարցը:
Մենք սա կարևորում ենք հատկապես, քանի որ փորձ է արվում ստեղծել Քրդստան պետություն` մասնատելով Իրաքը և հարևան երկրները: Նախատեսվում է, որ այդ Քրդստանի մեջ է մտնելու նաև Արևմտյան Հայաստանը,  ուստի սա պետք է մտահոգի նաև մեր իշխանություններին:


Հայ Արիական Միաբանություն
20.06.2007թ.

 

Շարունակել կարդալ

Նոր հոդվածներ Լուսանցքի խմբագրականից

«Լուսանցք» թերթը տրամադրել է հետևյալ հոդվածները.


Կանտորա զակրիտա, վսե ուշլի նա ֆրոնտ

Հրեության ձեռքը Մատենադարանի՞ն էլ հասավ

Շարունակել կարդալ

Պատերազ՞մ, թե՞ խաղաղություն…

yert

Պատերազ՞մ, թե՞ խաղաղություն…

Երեկ ԵԱՀԿ գրասենյակի դիմաց մի շարք հասարակական, քաղաքական կազմակերպություններ («Ազատագրված տարածքների պաշտպանություն», «Խաղաղություն» նախաձեռնությունները, Հայ Արիական Միաբանությունը, «Միտք» կենտրոնը եւն) բողոքի ցույց էին կազմակերպել՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մ. Բրայզայի վերջին հայտարարության հետ, որտեղ Արցախի ազատագրված 7 շրջանների վերադարձի մասին է խոսվում: Ցուցարարները հայտարարեցին, որ այդ տարածքները մեր հայրենիքի անբաժանելի մասն են եւ վերադաձման ենթակա չեն: Համարելով, որ ԵԱՀԿ-ն սադրիչ հայտարարություններով արդեն վարկաբեկել է իրեն, ուստի իբրեւ անկողմնակալ միջնորդ հանդես գալ չի կարող, ցուցարարները կոչ են արել ՀՀ իշխանություններին գաղտնազերծել բանակցությունների ընթացքն ու լիովին հրաժարվել բանակցելուց՝ ճանաչելով Արցախի անկախությունը՝ ներկայիս (նաեւ իր հսկողության տակ գտնվող տարածքների) սահմաններով:

Ցույցի մասնակիցները հետո շարժեցին դեպի կառավարության եւ ԱԳՆ շենքեր, բողոք-հուշագիր հանձնեցին ՀՀ վարչապետին եւ ԱԳ նախարարին:

Կառավարական շենքի առջեւ ցուցարարները հնչեցրին նաեւ ՀՀ եւ Արցախի համար այս վճռորոշ պահին Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի ազատ արձակման անհրաժեշտությունը:

«Լուսանցք»


Շարունակել կարդալ

ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքներն այլեւս Հայաստան են

ՀԱՄ ԳԽ հայտարարությունը
ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքներն այլեւս Հայաստան են

Վերջերս նպատակայնորեն աշխուժացել է ԼՂՀ խնդրի այսպես կոչված կարգավորման հարցը:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի՝ Մեթյու Բրայզայի Բաքվում արած հայտարարությունը՝ ազատագրված 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին, սրել է իրավիճակը: Սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկացի դիվանագետը հիմարություններ է դուրս տալիս: Հայ Արիական Միաբանությունն այս քայլը համարում է դիվանագիտական նորմերի կոպիտ խախտում, պատերազմի հրահրում: Վստահ ենք, որ սա անձնական նախաձեռնություն չէ, եւ ԱՄՆ-ն պատասխանատու է այս հայտարարության համար:
ՀՀ ԶԼՄ-ները փորձեցին մեղմ ներկայացնել այս հարցը՝ իբր ադրբեջանցիները խեղաթյուրել են Բրայզայի խոսքերը, եւ Հեյդար Ալիեւը բացահայտում է գաղտնի բանակցությունների կարգը (՞՞՞): Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում ափսոսանք է հայտնվում ճիշտ հակառակ տեսանկյունից, որ «հայկական ԶԼՄ-ները խեղաթյուրում են Բրայզայի արտահայտած խոսքերը»: Իսկ Բրայզան հատկապես շեշտում է, որ «եթե Պետերբուրգում բանակցությունները հաջող լինեն, ապա տարաձայնությունների քանակը կմոտենա զրոյի…»: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները համաձայնում են Ալիեւի ու Բրայզայի հնչեցրած մտքերին, ապա այդ դեպքում «տարաձայնությունների քանակը կմոտենա զրոյի…»: Բրայզան նաեւ հստակ ասում է, որ «կողմերը արդեն պայմանավորվել են ԼՂՀ-ի շուրջ եղած տարածքները վերադարձնելու մասով, որոնք գտնվում են հայկական վերահսկողության ներքո»:

Շարունակել կարդալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ
 
 Բեռնար Ֆասյեին
 Յուրի Մերզլյակովին
 Մեթյու Բրայզային

 

 Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպումից առաջ Ձեր կատարած հայտարարությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: Դրանցում արտահայտված մտքերը վերջնականապես համոզում են մեզ, որ տարիներ շարունակ բանակցությունները ընթանում են սխալ, առնվազն հայ ժողովրդի համար բացարձակապես անընդունելի ուղղությամբ:

 

Շարունակել կարդալ

ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ

Համացանցում 40-ից ավելի համայնքներ ու կազմակերպություններ ստորագրեցին www.miacum.ru կայքի կողմից կազմակերպած հետևյալ հայտարարությանը, որին միանում է նաև ՀԱՄ երիտթև «Ոգու Պահապաններ»-ը:

——-

ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ

Ազատագրված հայկական տարածքը առևտրի առարկա դարձնելը և այն հանձնելու փորձերը ոչ մի կերպ չեն նպաստում արցախյան հիմնահարցի լուծմանն ու մահացու սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես հայոց պետականության ապագայի։ Հայաստանի քաղաքական գործիչները՝ «կառուցողական երկխոսության» ճահճում խրված, հարվածի տակ են դնում հայ ազգի գոյությունը։ Փաստորեն այսօր տեղի է ունենում մի նոր «մյունխենյան համաձայնություն», որ մեզ մղում է դեպի ռազմավարական փակուղի ու նպաստում ԼՂՀ ու Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծմանը։

Այսօր, մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնում է 1918 թ. առաջին հայկական հանրապետության հռչակման օրը, մենք ուզում ենք հիշեցնել և 1920 թվականին այդ հանրապետության անփառունակ կործանման մասին, որի հետևանքով առանց գեթ մեկ կրակոցի թշնամուն հանձնվեցին Կարսն ու Իգդիրը, Արարատ լեռն ու հին մայրաքաղաք Անին։ Դա հնարավոր դարձավ այն ժամանակվա ղեկավարների անողնաշարության, «դիվանագիտական կոմպլեմենտարիզմի» շնորհիվ։

Այսօր մենք Հայաստանի ղեկավարությունից ու քաղաքական կուսակցություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին ցանկացած խոսակցությունները։ Մենք պահանջում ենք բացահայտել բանակցությունների բովանդակությունը, համարում ենք անթույլատրելի հայ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերվող տեղեկատվության թաքցնելը։

Ցանկցած քաղաքական գործիչ կամ պաշտոնյա (անկախ երկրին մատուցած նախկին ծառայություններից), որն այսօր հայտնում է հայոց հողը հանձնելու պատրաստակամության մասին, Հայրենիքի դավաճան է ու իր ժողովրդի բացահայտ թշնամի։

Շարունակել կարդալ

Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

ԱՄՆ նախագահն ամեն կերպ փորձում է Հայաստանում դեսպան ,,տեղավորել,, Ռ. Հոգլանդին, որի ներկայությունը մենք համարում ենք վարկաբեկիչ ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից: Եվ հայությանը կոչ ենք անում լինել աչալուրջ, մինչև ԱՄՆ նախագահը կհասկանա, որ նորմալ ու բարոյական մարդ պիտի լինի իրենց դեսպանը: Սա նաև ԱՄՆ շահերից է բխում:

Ուստի, բոլորին վերհիշեցնում ենք մեր 12.09.06թ. հայտարարությունը:


Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն

Մենք մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետկանչման կապակցությամբ: Ջոն Էվանսը ԱՄՆ այն բացառիկ պաշտոնյաներից էր, որ կարողացավ ճշմարտությունն ասել 1886-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանության մասին: Ճշմարտությունն ասելով այդ ոճրագործ քաղաքականության մասին` Ջոն Էվանսը մեծ հեղինակություն ձեռք բերեց հայ քաղաքական կյանքում և ընդհանրապես հայ հասարակության շրջանում, ինչի պատճառով նա կարող էր առավելագույնս նպաստել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հետ կանչելով Էվանսին` պաշտոնական Վաշինգտոնը ցուցաբերեց բացասական վերաբերմունք ՀՀ-ի, ԱՄՆ հայ համայնքի և աշխարհասփյուռ հայության նկատմամբ` ստորադասելով հայոց ցեղասպանության փաստը (հետևաբար` ճշմարտությունն ու արդարությունը) ոճրագործ Թուրքիայի հետ ունեցած իր տնտեսական ու ռազմա-քաղաքական շահերին:


Շարունակել կարդալ

Նոր հոդվածներ Լուսանցքի խմբագրականից

«Լուսանցք» թերթը տրամադրել է հետևյալ հոդվածները.

1.Մեր չազատագրված տարածքները

2.Մասոնությունը որպես գաղտնի կազմակերպություն –
աշխարհի գաղտնի կառավարության ներազդող կցորդ լծակ

3.Թուրք մեսխերը գործիք են

Շարունակել կարդալ