Խորագրերի պահոցը. Հայտարարություններ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն

ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն էլ, Մեսրոպ Մաշտոցին էլ, հայոց տառերն էլ


Ուրբաթ, փետրվարի 23-ի ժ. 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Լեզվի պետական տեսչության`
«Արբրեն» ՍՊԸ տնօրեն Կարեն Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը: Գործը այս դատարան ուղարկվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի վերջին: Քանի որ հիշյալ ՍՊԸ-ն Երեւանի կոնյակի գործարանի պաշտոնական բաշխողն (դիստրիբյուտոր) է, հետեւաբար ընկերությունը դատարանին ներկայացրել էր ՀՀ տնտեսական դատարանի (դատավոր` Ռուզաննա Հակոբյան) վճիռը, որի հիմքում եղել է ԵԿԳ-ի դիմումը Լեզվի պետական տեսչության դեմ (ԼՊՏ-ը վարչական պատասխանատվության էր ենթարկել գործարանի նախագահ Է. Կարոֆին):

Դատավոր Արթուր Առաքելյանի պահանջով, ԼՊՏ վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը վարչական իրավախախտման առկայությունը հիմնավորեց ՀՀ Սահմանադրության 12-րդ եւ 31-րդ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ 4-րդ ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածներով: Նա դատարանին ներկայացրեց նոր փաստաթղթեր` ԵԿԳ պատկանող «Արարատ» ապրանքանշանի տառերը հայոց այբուբենի տառերով գրելու պարտավորության վերաբերյալ: Իր հերթին, ուրիշ փաստաթղթեր ներկայացրեց «Արբրեն» ՍՊԸ ներկայացուցիչ Գեւորգ Ասլանյանը:

Շարունակել կարդալ

Հաշտվողական քաղաքականությունը իրեն սպառել է

  Անցավ մեկ ամիս Հրանտ Դինքի սպանությունից:  Մեկ ամիսը բավական ժամանակ է հետևություններ անելու համար:

Թուրքական իշխանությունները ինչպես միշտ գործի դրեցին իրենց ամբողջ դիվանագիտա-դերասական տաղանդը, և Հրանտ Դինքի գործը լավագույնս օգտագործեցին իրենց քաղաքական նպատակների համար: Մի կրակոցով խփվեց երկու, նույնիսկ երեք թիրախ: Նախ սպանվեց մի համարձակ հայ մտավորական, հետո ամբողջ աշխարհի առջև ի ցույց դրվեց «համազգային ողբի» մի կազմակերպված ներկայացում` «մենք բոլորս հայ ենք» թեմայով, և ի վերջո թուրք ազգայնականները  ունեցան ևս մեկ «հերոս»` ի դեմս Սամաստի, որն իր արժանի տեղը զբաղեցրեց թալաաթների ու աթաթուրքերի շարքում:

Շարունակել կարդալ

ՍԻՄ-ի խնդիրը պետք է լուծվի ՍԻՄ-ի ներսում

Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է դատաիրավական համակարգի կողմից ՍԻՄ կուսակցության դեմ իրականացվող իշխանական նպատակային հալածանքը: Մենք հարգալից վերաբերմունք ունենք ՍԻՄ կառույցի բոլոր անդամների նկատմամբ, կլինի նա Հայկ Բաբուխանյանը, Հրանտ Խաչատրյանը կամ Հովհաննես Գալաջյանը… և խորապես ցավում ենք ներկա իրողության համար: ՍԻՄ-ի այսքան հրապարակային «հարցը» պիտի լուծվի միմիայն ներկուսակցական հարթության մեջ և ոչ թե պետա-վարչարարական միջոցներով, որի նպատակներն ակնհայտ բացասական լիցքերով են: 
      

Շարունակել կարդալ

Շնորհավորանքներ

ham

Փետրվարի 2-ին լրացավ ՀԱՄ-ի պաշտոնական լրատվամիջոց <Հայ-Արիներ> պարբերականի գործունեության հնգամյակը ՀԱՄ <<Ոգու Պահապաններ>> ուսանողական և երիտասարդական կազմակերպությունը եւ բազմաթիվ համակիրներ սրևտանց շնորհավորում են ՀԱՄ-ի Գերագույն Խորհրդին ու թերթի խմբագրությանը այս տարեդարձի առթիվ: Մաղթում են նրանց ստեղծագործ աշխատանք ու նորանոր հաջողություններ ազգային ոգու վերածննդի և հայրենանվեր սերունդ դաստիարակելու գործում, որում <<Հայ Արիների>> ավանդը թերագնահատել չի կարելի:

Շարունակել կարդալ

ԱԱՊՀ-ն առաջարկում է ստեղծել Հայապահպանության նախարարություն

Հունվարի 31-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում կայացավ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ անդրանիկ ասուլիսը` նվիրված լեզվապահպանության խնդիրներին: Այսուհետ հանձնախումբը ասուլիսներ եւ կլոր սեղաններ կհրավիրի հայապահպանական այլ հարցերով եւ նման հանձնախմբեր կստեղծի նաեւ սփյուռքում: ԱԱՊՀ-ն առաջարկել է ստեղծել Հայապահպանության նախարարություն, հայության համապարփակ հարցերով պետականորեն զբաղվելու համար:
Ստորեւ ներկայացվում է ԱԱՊՀ մամլո հաղորդագրությունը:

Մամլո hաղորդագրություն

Անցած 15 տարիները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում երաշխավորել պետականությունն ազգային հիմքով զարգացնելու պայմանը: Մտահոգիչ է, մասնավորապես, կրթության բնագավառի վիճակը: Մեր երկրի անցյալով ու ներկայով ապրող ու ապագայով մտահոգ քաղաքացիներ դաստիարակելու փոխարեն մեր կրթահամակարգը պատրաստում է «ամենաքաղաքացի», մարդ, որը պատրաստ է ամեն պահի լքելու հայրենիքը, ծառայելու օտարին, անգամ` ի վնաս իրեն ծնող ազգի: Պատճառները բազմաթիվ են, սակայն դրանցից ամենակարեւորն ազգային գաղափարախոսության` ազգապահպանման, զարգացման ու հարատեւման ծրագրի բացակայությունն է:

Շարունակել կարդալ

Վրացական իշխանությունների հերթական սադրանքը

Ախալքալաքում Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության դիմակավորված ջոկատը իրականացրել է ՀՀ-ից Ջավախք ՚Ջերմուկՙ հանքային ջրի եւ ՚Կիլիկիաՙ տեսակի գարեջուր ներկրող Մերուժան Կարոյանի եւ Արմեն Ուզունյանի ցուցադրական ձերբակալությունը:

Մոտավորապես ժամը 17.00-ի սահմաններւմ ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները, Ախալքալաքի շրջանային ոստիկանւթյան աշխատակիցների հետ համատեղ, անսպասելի հարձակում են կատարել Ախալքալաքի Մալխասյան փողոցի վրա բնակվող Մերուժան Կարոյան տան վրա, տունը ավերակի վերածելուց հետո, ձերբակալել են Մերուժանին եւ նրա գործընկերոջը` Արմեն Ուզունյանին:

Շարունակել կարդալ

Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը շնորհավորում է ԱՄՆ-ի հայ համայնքում ստեղծվող «Լոռեցիների հայրենակցական միության» ծնունդը` մաղթելով մեր ազգակիցներին հայրենանվեր աշխատանք ու զորություն ազգային գործերում:
Շնորհավորանքներ ենք հղում նաեւ անձամբ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կողմից, ով, ծագումով լինելով լոռեցի, իր անձնական բարեմաղթանքներն է հղում ազգակից համերկրացիներին:

Շարունակել կարդալ

Վրացական պատմության դասագրքերը աղավաղում են պատմությունը

Թբիլիսիի «Արտանուջի» հրատարակչությունը 2003թ. հայերենով հրատարակել է «Վրաստանի պատմություն» երկհատոր դասագիրքը՝ Վրաստանի հայկական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար: Դասագրքերը թույլատրված են Վրաստանի կրթության նախարարության կողմից: Դասագրքի հեղինակներ՝ Մերաբ Վաչնաձեն, Վախթանգ Գուրուլին և Միխեիլ Բախտաձեն, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերություններում պատմական մի շարք զգայուն հարցերը, առավել ևս՝ հաշվի առնելով, որ այդ դասագրքերով սովորում են ազգությամբ հայ երեխաները, փորձել են հնարավորինս անաչառ լինել, երբեմն շրջանցելով դրանք:

Շարունակել կարդալ

ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՆՏԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում (հատկապես՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կրասնոդարի երկրամասում) վերջերս ահագնացել է հայերի նկատմամբ ահաբեկումների ու սպանությունների ալիքը: Հանցագործներ բոլոր երկրներում ու ազգերի մեջ էլ կան, սակայն, այն ինչ կատարվում է Ռուսաստանի Դաշնությունում, այսպես կոչված սափրագլուխների միջոցով, լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Շարունակել կարդալ

2005 Թ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ ԿԵՂԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Երկու տարի առաջ` 2004թ. հունվարի 24-ին կալանավորվեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը` քրեական օրենսգրքի 226 հոդվածի 1-ին մասով, այն է` կրոնական, ազգամիջյան եւ ռասսայական խտրականության քարոզում: բայց քանի որ այն ի սկզբանե կեղծ ու շինծու էր, ուստի հասարակական ճնշման ներքո Արմեն Ավետիսյանին մեկուսացնելու քաղաքականությունը ձախողվեց, և դատարանը ստիպված եղավ դատարանի դահլիճից ազատ արձակել Արմեն Ավետիսյանին:

Ստորև հետահայաց ներկայացնում ենք դեռ այն ժամանակ ՀԱՄ ԳԽ տարածած հայտարարությունը.

2005 թ. հունվարի 24-ին կեղծ և շինծու մեղադրանքով ձերբակալեցին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Մինչ դատավարությունը, Արմեն Ավետիսյանին կալանքից ազատելու նպատակով, Հայաստանից եւ սփյուռքից համապատասխան պաշտոնյաներին հասցեագրված բազմաթիվ դիմում-միջնորդությունները (ՀՀ ԱԺ պատգամավորներ, գիտության և մշակույթի բազմաթիվ անվանի ու տիտղոսակիր գործիչներ, քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ և շարքային քաղաքացիներ) արժանացան մերժողական պատասխանի:

Հաշվի չառնվեց նրա` նախկինում ազատամարտիկ (ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար), իսկ ներկայումս քաղաքական կազմակերպության ղեկավար լինելը, խնամքին երեք մանկահասակ երեխա ունենալը, ինչպես նաև հունվարի 21-ից սկսված հարցաքննությանը բարեխղճորեն ներկայանալը:
Նախաքննությունն ավարտվեց և գործն ուղարկվեց դատարան:

Շարունակել կարդալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՀԳԲ-ի նախկին քաղբանտարկյալների ու ազատամարտիկների

<<Չորրորդ իշխանության>> 9-ը հունվարի 2007թ. համարում Ա. Աբգարյան ստորագրությամբ <<Վամպիրների դիմակահանդեսը>> շարունակելի հոդվածի կապակցությամբ

Ազատագրական պայքարի 30-ամյա մեր փորձառության մեջ <<Չորրորդ իշխանության>> նմանօրինակ քայլը նորություն չէ. այն, նախ եւ առաջ, պայմանավորված է Հայաստանում եւ Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առաջիկայում ընթացող աշխարհաքաղաքական եւ ներպետական, հանրության համար դեռեւս լիովին չբացահայտված խմորումներով, նպատակ հետապնդելով կանխավ անվանարկել հայրենասիրական ուժերից մեկին, ըստ իրենց ենթադրությունների` առաջիկայում նրա հնարավոր գործունեությունը կանխարգելելու տրամաբանությամբ:

Շարունակել կարդալ

Արդյոք հայ-հրեական սկանդալ կա իրականում Հայաստանում

Այսպես կոչված հրեական համայնքը բաց նամակ է ուղարկել ՀՀ նախագահին, որում Հայաստանի նախագահը մանրակրկիտ հրահանգավորվում է, թե ինչ աշխատանքներ պիտի կատարի այսուհետ և ինչպես պիտի դրանք կատարի, որպեսզի հրեական համայնքն ինչ ուզենա, այն էլ անի Հայաստանում, ու հանկարծ որևէ մեկը չհամարձակվի խոչնդոտել իրենց, այլապես, կդիմեն Իսրայելին և հայերի բանը բուրդ կլինի: Նրանք ում ասես կդիմեն, բոլոր միջազգային, ապազգային ու այլազգային կառույցներին և Հայաստանի վերջը կա, ահա, թե ինչքան հզոր են իրենք…

Շարունակել կարդալ

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ Է ԱՄՆ-ՈՒՄ

Ս/թ. հունիսի 22-ին ԱՄՆ-ի դեսպանատունը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին մերժեց տալ մուտքի թույլտվություն` ԱՄՆ այցելելու համար: Արմեն Ավետիսյանը (նաև ՀԱՄ ուսանողական և երիտասարդական կազմակերպության խորհրդի մեկ անդամ) 15-օրյա հրավեր էր ստացել <<Հայկական Ծագումնաբանական ընկերակցության>> կողմից` հայ համայնքի հետ հանդիպելու, ազգային գաղափարախոսության և պատմության թեմաներով դասախոսություններ կարդալու նպատակով:

Շարունակել կարդալ

ԱՇԽԱՐՀԸ ԳՆԱԼՈՎ ԱԶԳԱՅՆԱՆՈՒՄ Է

Սա մեծն հայորդի ԳարեԳին Նժդեհի խոսքերն են: Մենք նույնպես բազմիցս կրկնել ենք այն, նկատի առնելով, որ համաշխարհային արդի իրադարձությունները մինչ այժմ Գործող ռազմա-տնտեսական դաշինքներից կամաց-կամաց վեր են ածվում Գաղափարա-քաղաքական դաշինքների, որոնք հիմնականում հոԳևոր-էթնիկ բնույթի են:

Շարունակել կարդալ

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԻՄԱ ՄԵԶ Է ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏԱԼԻՍ

Վրաստանի ներկայիս գունավոր իշխանությունները դեռ գունափոխության պետական մարմինների ընտրության ընթացքում, վարում էին ծրագրված հակահայկական քարոզչություն: Այդ մասին եղան նաև սկանդալային բացահայտումներ և ՀԱՅ լինելը համարվեց խիստ վտանգավոր կյանքի ու գործունեության համար…

Շարունակել կարդալ