Խորագրերի պահոցը. Հայտարարություններ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատասխանի իրավունքով

Արդեն քանիերորդ անգամ մեր զլմ-ները փորձում են վեր հանել համասեռականների եւ դրանց հետ կապված հայտնի ցուցակի թեման, սակայն, չգիտես ինչու դա արվում է որոշակի պահերի. նախ՝ երբ ՀԱՄ-ը կամ նրա առաջնորդն է կտրուկ հարցեր բարձրացնում կամ՝ երբ քաղաքական լուրջ իրադարձությունների նախաշեմին ենք գտնվում:
Արդեն քանիերորդ անգամ ենք ասում՝ ի գիտություն «Փակագիծ» թերթին ու զլմ-ներին՝ ՀԱՄ առաջնորդը երբեք այդ թեման չի արծարծել որեւէ մեկի պատվերով ու չի էլ պատրաստվում դա անել ինչ-ինչ ուժերի քաղաքական նպատակների համար: ՀԱՄ-ը սա համարում է մտահոգիչ հարց եւ այն բարձրաձայնել է միմիայն հասարակության մեջ այլասերումների դեմն առնելու նպատակով: Մեր հնչեցրած հարցը քննարկվեց ամենատարբեր մակարդակներում, եւ հայ հանրությունը ցուցադրաբար մերժեց համասեռականներին քաջալերելու օտար եւ մեր, այսպես կոչված, ամենաթողություններ քարոզողների ջանքերը՝ չնայած ՀՀ ԱԺ-ն եվրաճնշման ներքո մեր ավանդական օրենքներն աղավաղեց…
Հիմա էլ «Փակագիծ»-ն է ակնարկում, թե տեղեկատվություն ունի, որ համասեռականների ցուցակը կրկին վեր է հանվելու՝ «եւ արդյոք ցուցակը հրապարակելու է նույն Արմեն Ավետիսյանը, թե այս անգամ դերակատարը լինելու է այլ մարդ…»: Չցանկանալով անդրադառնալ մեր զլմ-ների մե~ծ «դերակատարումներին»՝ կրկնենք, որ նման դերեր մենք չենք ստանձնել ու չենք էլ պատրաստվում երբեւէ: Դերակատար այլ տեղ փնտրեք…
Իսկ այն, որ Արմեն Ավետիսյանը «Հայաստանի գեյ պաշտոնյաների ցուցակը… խոստացավ հրապարակել… սակայն չարեց այդ, հայտնվեց բանտում ու մոռացավ դրա մասին», իրականությանը չի համապատասխանում: Միայն մի բան է այստեղ իրականություն, որ ՀԱՄ առաջնորդը հայտնվեց բանտում… այն էլ՝ այլ մեղադրանքով: Սա հանրահայտ է: Իսկ ցուցակներն ուղարկվել են այսօրվա իշխանավորներին, ու մամուլում էլ մի քանի անուններ են արծարծվել… ու ի՞նչ է փոխվել: Ոչի’նչ: Իսկ Արմեն Ավետիսյանը չի լռել ու մոռացել, նա այս հարցի մասին խոսել է՝ համակարգված պայքար տանելով ու մի քանի զլմ-ների պատվերներին պատասխանելով:
ՀԱՄ – ը վաղուց է հայտարարել, որ այլեւս աննպատակահարմար է համարում այս իշխանությունների օրոք նման խնդիր հնչեցնելը, եւ համասեռականների (նաեւ՝ աղանդավորականների, մասոնների) ցուցակներին կանդրադառնա այն ժամանակ, երբ ներքին ներուժ կունենա դրանց դեմն իրապես առնելու համար, այլ ոչ թե «շոուներ»-ի ու «սեւ PR-ներ»-ի մասնակցելու նպատակով:


Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
07.11.2007թ.

Շարունակել կարդալ

Ողջունում ենք քաղաքական մերձեցումը

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ՀՅԴ-ՀՌԱԿ համատեղ համագումարը հայրենիքում: Երկու ավանդական կուսակցությունների մերձեցումը միանշանակ բարերար ազդեցություն կունենա ՀՀ քաղաքական կյանքում եւ սփյուռքում: Գաղափարախոսություն ունեցող եւ ներքին կազմակերպվածությամբ գործող քաղաքական ուժերի համագործակցությունը հաստատապես ի նպաստ կլինի մեր ազգային շահերին:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
07.11.2007թ.

Շարունակել կարդալ

ՀԱՄ լրատվական կենտրոնի հայտարարությունը

Մենք ափսոսանքով ենք հայտնում, որ մեր կայքում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այլոց օգտին «հակերական» քվեարկումների աղմուկը օրինակ չծառայեց որոշ «հակերական» շրջանակների համար եւ ահա, մեկ օրվա մեջ, մեզ իր ip-ով արդեն հայտնի «հակերը» ցուցադրաբար մեխանիկական քվեարկումներ է արել Ներսես Ներսիսյանի ու Գեւորգ Յազըճյանի, քիչ քանակությամբ նաեւ Գեւորգ Հովսեփյանի օգտին:
Մենք կփակենք «հակերի» ip-ի մուտքը մեր կայք, իսկ քանի որ քվեարկվածները մեղք չունեն այս անօրինական գործում, «հակերը» փորձում էր խժդժություն մտցնել կայքում, պարզապես Ն. Ներսիսյանից եւ Գ. Յազըճյանից կհանվի 1000-ական միավոր:

Շարունակել կարդալ

Թուրքիայի զորքերի Իրաք ներխուժելու կապակցությամբ

տարածաշրջան Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում թուրքական զորամիավորումների՝ Իրաք ներխուժելու կապակցությամբ: Մարդու եւ ազգերի իրավունքներից օրնիբուն խոսող Արեւմուտքի բացահայտ համաձայնությամբ, նրանց կամակատար Իրաքի վարչախմբի թողտվությամբ թուրքական բանակն ավելի քան 40 կմ խորացել է Հյուսիսային Իրաքի տարածք եւ կատարում է իրենց բնորոշմամբ պատժիչ գործողություններ՝ ընդդեմ քուրդ ահաբեկիչների՝ ՔԲԿ-ի: Սա շատ նման է Իրաք ներխուժելու ԱՄՆ ռազմավարությանը, ինչը հանգեցրեց Իրաքի տնտեսության քայքայմանն ու տարածաշրջանային լարվածության խթանմանը, տասնյակ հազարավոր մարդկանց ոչնչացմանը:

ՄԱԿ-ի երկրների լուռ հայացքների ներքո թուրքական բանակն առանց այլեւայլության ներխուժում է հարեւան երկրի տարածք՝ ոտնահարելով Իրաքի անկախությունն ու միջազգային օրենքները, հաստատ համոզված լինելով, որ կպատսպարվի անգլո-ամերիկյան դաշինքի հետեւում:

Նման մի ներխուժում էլ ժամանակին եղավ անկախ Կիպրոսի տարածք, որտեղից առ այսօր էլ հրաժարվում են դուրս գալ թուրքական զինվորականները եւ Կիպրոսը կիսելով ստեղծել են անօրինական թուրքական պետություն:

Ո՞վ է պատասխան տալու, եթե այս անգամ էլ թուրքերը հրաժարվեն դուրս գալ Իրաքի տարածքից… Կրկին միջազգային հանրությանը հիմարացնող հանձնախմբե՞ր են ստեղծելու՝ հաշտեցման առաքելությամբ:

Այս խնդիրը մեզ մտահոգում է նաեւ այն տեսանկյունից, որ միառժամանակ առաջ թուրքական մի շարք իշխանավորներ հայտարարում էին, թե Հայաստանի տարածքում կան քրդական ահաբեկչական խմբավորումների ճամբարներ: Այս սադրիչ հայտարարությունները դեռեւս չեն հերքվել պաշտոնական Անկարայի կողմից: Ուստի չի բացառվում, որ մի օր էլ թուրքական իշխանություններն իրենց բանակը մոտեցնեն մեր սահմաններին եւ փորձեն ներխուժել ՀՀ տարածք՝ իբր հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին, միջազգային առաջադեմ հանրությանը՝ միջամտելու թուրքական հակաօրինական ռազմական գործողություններն Իրաքում կանխելու համար:


Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

24.10.2007թ.

Շարունակել կարդալ

Ջավախքի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

ջավախքԱխալքալաք. 17 Հոկտեմբերի. 2007 թ. Ջավախքում գործող մի շարք հայկական-հասարակական կազմակերպություններ լուրջ վրդովմունքով ընդունեցին հոկտեմբերի 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Գրիգորյանի այն հայտարարությունն, ըստ որի Ջավախքի Ազգային գործիչ Վահագն Չախալյանն իր գործողություններով սպառնացել է ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, հասարակական կարգին եւ այլն: Վերոհիշյալ կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ, որը Ջավախք-ինֆոն ներկայացնում է ամբողջությամբ ստորեւ:


Վահագն Չախալյանն անմիջական
եւ գործուն մասնակցություն ունենալով Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության հիմնադրման, ինչպես նաեւ ներքոստորագրյալ բոլոր կազմակերպությունների կայացման ու աշխատանքների ծավալման գործում, մշտապես ղեկավարվել է հայեցի սկզբունքներին հավատարիմ, իսկ եղած դժվարությունների եւ առաջացած հիմնախնդիրների լուծման հարցում պայքարել անզիջում:

Շարունակել կարդալ

Մեզ համազգային տոներ են պետք

ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին

ԱԺ նախագահ Տ. Թորոսյանին

Հարգարժա՛ն տիայրք:

Շրջափակված ու շրջապատված բազմաթիվ թշնամիներով, իրարամերժ, անկայուն, բացառիկ ծանր պայմաններում հայ ազգը գերճիգեր է գործադրում՝ վերակերտելու իր ազգային անկախ ու իրավական պետականությունը:

Անցել են «դայակներ» որոնելու ժամանակները: Մեր ճակատագրի ծանրությունը մեր ուսերի վրա պիտի տանենք:

Մեր սերնդի համար հիանալի հնարավորություն է ստեղծվել ազգային պետականությունը լիարժեք վերականգնելու համար: Այսօ՛ր եւ այստե՛ղ՝ մեր արարչական բնօրրանի մի հատվածի վրա, համայն հայության ջանքերով կերտվում է հայոց ապագան, որը դառնալու է «օտար եւ մութ աշխարհներում» դեգերող հայ քարավանները տուն բերող լուսաստղը:

Հայ ազգի հարատեւության միակ երաշխիքը «հավաքական ուժի մեջ է», իսկ հավաքական ուժի զորությունը՝ իր միասնական կամքի մեջ: Մեր միասնությունը պիտի արժեվորենք նաեւ միասնական ՏՈՆ ունենալով, որի խորհուրդը պիտի պարբերաբար մեկտեղի համայն հայության նպատակն ու պայքարը:

Հարկ է, որ հայն ազգային ու պետական տոնացույցում ունենա իր էությունն ու կերպն արտացոլող, հային հայ պահող միասնական տոնի օր, որը յուրաքանչյուր հայի համար՝ անկախ բնակավայրից, խղճի ու գաղափարի դավանանքից, ունենա համերաշխության ու միաբանության, ազգապահպանման ու հայրենապաշտության, նաեւ հայրենատիրության խորհուրդ:

Իր ժողովրդի լուսավոր երազանքները մարմնավորող Մեծն Գարեգին Նժդեհը ոչ միայն այս վսեմ գաղափարների դրոշակակիրն է, այլեւ մեծ նահատակը:

Այս ամենն իմաստավորելով՝ դիմում ենք Ազգային Ժողովին՝ որպես օրենք ընդունել՝ «Հոկտեմբերի 7-ը հռչակել համազգային նժդեհյան տոն» նախագիծը:

Այդ օրը՝ իր կտակի համաձայն Խուստուփ լեռան լանջին վերաթաղվել է Գարեգին Նժդեհի՝ հայ մեծ զորավարի, իմաստասերի, գաղափարախոսի ու պետական գործչի մասունքը:


Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխած խմբի անդամներ՝

Արցախ Բունիաթյան – Քաշաթաղի գլխավոր բժիշկ,
Գարեգին Մխիթարյան – դասախոս,
Ժորա Բարսեղյան – գեղանկարիչ
եւ Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Վերահաստատվել է խուստուփյան 25-րդ
ուխտագնացության ժամանակ:
( Ավելի մանրամասն կարդացեք այստեղ )

07.10.2007թ.

Շարունակել կարդալ

Երկու հայտարարություն

Հայտարարություն – 1

Արդեն քանի օր է զլմ-ները տեղեկացնում են, որ Կոտայքի մարզում, Գառնիում, Ազատ գետի կիրճում ոչնչացվում է հայտնի «քարերի սիմֆոնիան»: Բնության մի հուշարձան, որ բացառիկ է ու նաեւ եզակիներից աշխարհում: Ոչնչացնում են, որովհետեւ մեր երկրի որոշ քաղքենիների համար այն պատրաստի շինանյութ է:

Սա առաջին դեպքը չէ, ուստի մենք մեր վճռական բողոքն ենք հայտնում ՀՀ իշխանություններին՝ նման անտարբերության ու ամենաթողության համար:

Պահանջում ենք պատժել բոլոր մեղավորներին՝ պատվիրատուներին ու կատարողներին:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

12.10.2007թ.



Հայտարարություն – 2

Քանի դեռ անպատժելիությունը չի պատժվում, հանցագործություններ ծնվում են: Ու այդ իրավիճակի թիրախ հատկապես վերջերս լրագրողներն են դառնում: Հերթական ոտնձգությունն այս անգամ կատարվել է «Առավոտ»-ի լրագրող Ռուզան Մինասյանի դեմ:

Հայ Արիական Միաբանությունը համառորեն իր հերթական բողոքն է հայտնում այդ առիթով ու կրկին հույս հայտնում, որ գոնե մեկ անգամ մեր երկրի պատկան մարմինները արհեստավարժ կգտնվեն ու կապացուցեն, որ երկրի հարկատուների փողերն իզուր չեն մսխում:


Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

12.10.2007թ.

Շարունակել կարդալ

Կոտայքի մարզում հուշարձաններ են ոչնչացնում

garni symfonia

Անբարոյականության սահմանը

Կոտայքի մարզում հուշարձաններ են ոչնչացնում


Գառնիում, Ազատ գետի կիրճում ոչնչացնում են ուղղաձիգ ողորկ քարերը, որ հայտնի է
«քարերի սիմֆոնիա» յուրօրինակ անվամբ: Բանն այն է, որ այդ տարածքը բնության բացառիկ հուշարձան է ու եզակի նաեւ աշխարհում: Այս բազալտե քարերը կապույտ են ու այնքան կատարյալ ու ողորկ, որ պատրաստի շինանյութ են: Իրեն հարգող որեւէ պետությունում ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի բնության հուշարձանը քանդել, որովհետեւ այն պատրաստի շինանյութ է: Մենք անում ենք:

Ուղիղ 1.5 տարի առաջ էլ էին ոչնչացնում այս քարերը: Ի պատիվ զլմ-ների, հատկապես՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի նշենք, որ հետեւողական ընթացք տրվեց այդ խնդրի մանրամասն լուսաբանմանն ու հետաքննությանը, ինչու ոչ՝ նաեւ լուսանկարահանմանը: Պետական բոլոր կառույցներն արձագանքեցին դրան (կարծում ենք՝ ստիպված): Զայրացան միջազգային բնապահպանները՝ նշելով, որ դա ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հարստություններից է ու այն պահպանել է պետք: Ինչեւէ, արդյունքը եղավ այն, որ վանդալիզմը դադարեցվեց, որպեսզի սկսվի… ճիշտ 1.5 տարի հետո:

Որպեսզի թյուրըմբռնման տեղիք չտա, ասենք, թե ինչու ենք առանձնացնում հենց պաշտոնաթերթը: Ընդդիմադիր կոչվող ոչ մի մամուլ իրական վիճակը չտվեց, բոլորն էլ մեղքը բարդեցին գյուղապետի վրա, ոմանք էլ նույնիսկ հերքեցին հուշարձանի ոչնչացման փաստը: Մինչդեռ պաշտոնաթերթը նկատել էր, որ մեր իրականությունում գյուղապետն այդքան ապօրինությունները թույլ տալու համար այդքա~ն «լիազորություններ» չէր ունենա, եթե նրան չտրվեր դրա իրավունքը:

Այլ կերպ՝ Կոտայքի մարզպետարանի ու Գառնիի գյուղապետարանի անբարոյականության սահմանն այդքան անսահման չէր լինի, եթե այս կառույցները չունենային այդ անսահմանության երաշխիքը…

Մենք դիմում ենք ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին (հազիվ թե այս հարցը լուծեն բնապահպանության ու մշակույթի նախարարությունները)՝ քննության առնելու այս գործը վարչական ու քրեական գործառույթների շրջանակներում եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորների՝ ինչ դիրքի ու պաշտոնի էլ լինեն նրանք:

Իսկ մեր տեղեկատվությամբ այդ դիրքը լա~վ էլ բարձունքում է, որին, համենայնդեպս, ի զորու է պատժելու ՀՀ վարչապետը:


Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբ

Շարունակել կարդալ

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանին

Պատասխանի իրավունքով
ՀՀ ԶԼՄ-ներին
«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանին


Ձեր թերթի մշակույթի այդ երկակի ստանդարտները


Ի պատասխան Ձեր երեկվա թերթի առաջաբանի՝ հայտնում ենք.

1. Պարոն Աբրահամյան, ով ով, բայց դուք լավ գիտեք, թե ինչպես են մարդու խոսքը ընդհանուր տեքստից կտրում ու հարմարեցնում իրենց ուզածին: Այն, ինչ շահարկում եք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մասով, հասկանալի է, քանզի այն ժամանակ եւ այսօր էլ նույն պատվերն եք անում: Թեեւ բազմիցս ենք բացատրել, թե ձեզ համար երանելի այն ասուլիսում ինչ է ասել Արմեն Ավետիսյանը, բայց կարծես լավ չեք ըմբռնում: Իրականում Ա. Ավետիսյանի խոսքերի բացատրության կարիքը չկա, ամեն ինչ ասված է պարզ հայերենով: Դիմելով ձեր ասած «ամուսին, երեխաներ ու թոռներ ունեցող հայ կնոջը»՝ ՀԱՄ առաջնորդն ասել է. «Այսօր մենք ասուլիս ենք հրավիրել սոցքարտերի թեմայով եւ համասեռականների հարցի արծարծումը տեղին չէ: Առավելեւս, որ այս ասուլիսին մասնակցում են մարդիկ, ովքեր չեն առնչվում այդ թեմային: Դուք ի՞նչ է, սադրու՞մ եք բոլորին եւ փորձում եք տապալե՞լ սոցքարտերի թեմայի արծարծումը» (այս եւ մյուս մեջբերումները մեր արխիվից են): Սրան ի պատասխան «հայ կինը» (կարծում ենք՝ պիտի կարեւորվեր լրագրող հասկացությունը) երրորդ անգամ է նույն հարցը տալիս՝ արդեն աղմկելով (երեւի թե «հայ կնոջ»՝ ասուլիսում աղմկելն ու խանգարելը մշակույթի ընկալման «Առավոտ»-ական ձեւերից է): Սրան իր հերթին ի պատասխան Ա. Ավետիսյանն ավելացնում է. «Եթե իսկապես համասեռականների թեման ձեզ հետաքրքում է, ձեր հարցերին կպատասխանեմ ասուլիսից հետո կամ էլ այցելեք մեր գրասենյակ»: Այդ ժամանակ «հայ կնոջը» միացան մի քանի այլ պատվեր ստացած լրագրողներ՝ կրկին աղմկելով, թե ՀԱՄ առաջնորդը պարտավոր է պատասխանել: Ա. Ավետիսյանը նկատեց, որ ինքը որեւէ մեկին ոչինչ պարտավոր չէ եւ հավելեց. «Երեւի բոլոր թեմաներից շատ ձեզ համասեռականներն են հետաքրքրում: Հասկանում եմ, սոցքարտերի թեման տապալելու փորձ անելով՝ շոու եք բացել պատվերով: Ուստի, ես էլ կարող եմ կասկածել, որ դուք կապ ունեք համասեռականների հետ եւ պատվերն էլ նրանցից եք ստացել»: Այսքանը: Պարզ ու հայերեն: Իսկ եթե ոմանք իրենց «լեսբուհի» են պատկերացրել, խորհուրդ ենք տալիս բժշկի դիմել:

Շարունակել կարդալ

Պատասխանի իրավունքով «Առավոտ»-ի խմբագրին

Պատասխանի իրավունքով
Ձեր թերթի մշակույթի այդ երկակի ստանդարտները


«Առավոտ» թերթի խմբագիր
Արամ Աբրահամյանին

Ի պատասխան Ձեր երեկվա թերթի առաջաբանի՝ հայտնում ենք.
1. Պարոն Աբրահամյան, ով ով, բայց դուք լավ գիտեք, թե ինչպես են մարդու խոսքը ընդհանուր տեքստից կտրում ու հարմարեցնում իրենց ուզածին: Այն, ինչ շահարկում եք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մասով, հասկանալի է, քանզի այն ժամանակ եւ այսօր էլ նույն պատվերն եք անում: Թեեւ բազմիցս ենք բացատրել, թե ձեզ համար երանելի այն ասուլիսում ինչ է ասել Արմեն Ավետիսյանը, բայց կարծես լավ չեք ըմբռնում: Իրականում Ա. Ավետիսյանի խոսքերի բացատրության կարիքը չկա, ամեն ինչ ասված է պարզ հայերենով: Դիմելով ձեր ասած «ամուսին, երեխաներ ու թոռներ ունեցող հայ կնոջը»՝ ՀԱՄ առաջնորդն ասել է. «Այսօր մենք ասուլիս ենք հրավիրել սոցքարտերի թեմայով եւ համասեռականների հարցի արծարծումը տեղին չէ: Առավելեւս, որ այս ասուլիսին մասնակցում են մարդիկ, ովքեր չեն առնչվում այդ թեմային: Դուք ի՞նչ է, սադրու՞մ եք բոլորին եւ փորձում եք տապալե՞լ սոցքարտերի թեմայի արծարծումը» (այս եւ մյուս մեջբերումները մեր արխիվից են): Սրան ի պատասխան «հայ կինը» (կարծում ենք՝ պիտի կարեւորվեր լրագրող հասկացությունը) երրորդ անգամ է նույն հարցը տալիս՝ արդեն աղմկելով (երեւի թե «հայ կնոջ»՝ ասուլիսում աղմկելն ու խանգարելը մշակույթի ընկալման «Առավոտ»-ական ձեւերից է): Սրան իր հերթին ի պատասխան Ա. Ավետիսյանն ավելացնում է. «Եթե իսկապես համասեռականների թեման ձեզ հետաքրքում է, ձեր հարցերին կպատասխանեմ ասուլիսից հետո կամ էլ այցելեք մեր գրասենյակ»: Այդ ժամանակ «հայ կնոջը» միացան մի քանի այլ պատվեր ստացած լրագրողներ՝ կրկին աղմկելով, թե ՀԱՄ առաջնորդը պարտավոր է պատասխանել: Ա. Ավետիսյանը նկատեց, որ ինքը որեւէ մեկին ոչինչ պարտավոր չէ եւ հավելեց. «Երեւի բոլոր թեմաներից շատ ձեզ համասեռականներն են հետաքրքրում: Հասկանում եմ, սոցքարտերի թեման տապալելու փորձ անելով՝ շոու եք բացել պատվերով: Ուստի, ես էլ կարող եմ կասկածել, որ դուք կապ ունեք համասեռականների հետ եւ պատվերն էլ նրանցից եք ստացել»: Այսքանը: Պարզ ու հայերեն: Իսկ եթե ոմանք իրենց «լեսբուհի» են պատկերացրել, խորհուրդ ենք տալիս բժշկի դիմել:

Շարունակել կարդալ

Պարզաբանում մի լրատվության վերաբերյալ

«Ժամանակ-Երեւան» թերթը այսօր լուր էր տպագրել, ըստ որի «Հայ արիների բռունցք»-ը մի շարք այլ կազմակերպությունների հետ որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հայ Արիական Միաբանությանը (ՀԱՄ) միանգամայն հասկանալի է այս լուրի ենթատեքսը, որ սակայն, ամենեւին չի համապատասխանում իրականությանը: Ըստ այդմ, ուզում ենք տեղեկացնել, որ՝
1. «Հայ արիների բռունցք»-ը ՀԱՄ-ին համակիր եւ աջակցող կառույց է, որը առավելապես հասարակական-քաղաքական նախաձեռնություն է, եւ որ գործում է ոչ թե Հայաստանում, այլ լոսանջելեսահայության շրջանում: «Հայ արիների բռունցք» անվանումով կուսակցության ստեղծումը 2000թ. սկզբներին նախաձեռնել էին ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանն ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Կուսակցության այդ ընտրացուցակով էլ 2003թ. ԱԺ ընտրություններին մասնակցեցին Հայաստանի շուրջ մեկ տասնյակ ազգայնական ուժեր: Այնուհետեւ կուսակցությունը չվերագրանցվելով՝ ինքնաբերաբար լուծարվեց, իսկ Ռազմիկ Վասիլյանի անժամանակ մահից հետո «Հայ արիների բռուցք»-ը վերաստեղծելու մասին չի խոսվել երբեւէ: Սակայն, գտնվեցին ՀԱԲ-ի մարտիկներ, ովքեր ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի մահից հետո ինչ-ինչ պատվերով փորձեցին «վերականգնել» գոնե ՀԱԲ-ը («Հայոց ազգային բանակ»-ը), ստեղծելով «Հայոց ազգային բանակում» հասարակական կազմակերպությունը (նպատակայնորեն էլի ՀԱԲ հապավումով), քանզի իրենց հասանելի չէր «հայ արիներ» հասկացությունը: Եվ եթե նմաններին փորձում են «շփոթել» «Հայ արիների բռունցք»-ի՝ այն կառույցի հետ, որ այժմ գործում է ԱՄՆ-ում, համակրում եւ աջակցում է ՀԱՄ-ին, ապա մենք այստեղ հստակ միտում ենք տեսնում:
2. ՀԱՄ-ը չի կարող հայտարարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, քանզի վերջինս, ինչպես ինքներդ էլ գրել եք, դեռ չի առաջադրվել նախագահի թեկնածու: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել է, որ Հայ Արիական Միաբանությունը բանակցային գործընթացների մեջ է եւ’ որոշակի իշխանական, եւ’ որոշակի ընդդիմադիր ուժերի հետ, եւ միա’յն պաշտոնական հայտարարությամբ հանդես գալով ՀԱՄ-ը կասի իր կարծիքը: Նա չի բացառել նաեւ ազգայնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը: Ի գիտություն՝ պատերի տակ ՀԱՄ-ը երբեք կարծիք չի հայտնում:
«Ժամանակ-Երեւան»-ը մի արտահայտություն էլ էր թույլ տվել՝ «կորած-մոլորած մի քանի անդամանոց կազմակերպություններ…»: ՀԱՄ-ը չէ, որ պիտի հուշի, թե բառը գրելուց առաջ մտածել է հարկավոր, քանզի բառն արժեք է, որ արժեւորում է այդ բառն արտաբերողին: Ու գրելուց առաջ ընդամենը հարցում անել է անհրաժեշտ՝ նախ կազմակերպության անդամների թիվը ճշտելու համար: Եվ հետո՝ ծանոթանալ է պետք տվյալ կազմակերպության գործունեությանն ու այդ կազմակերպության մասին հարցում անող երկրների աշխարհագությանն ու տարբեր միջազգային լրատվական ու այլ կառույցների թվին:
Միով բանիվ, ուզում ենք հուշել «Ժամանակ-Երեւան»-ին, որ իրենց լրատվություն աղբյուրները վատ են աշխատում: Այլ կերպ՝ ժամանակ առ ժամանակ հարկ է ստուգել նաեւ լրատվության աղբյուրներին:


Հայ Արիական Միաբանության
լրատվական կենտրոն
25. 09. 2007թ.

 

Շարունակել կարդալ

Հոդվածներ Լուսանցքից

Լուսանցք պարբերականը տրամադրել է հետևյալ հոդվածները

Հարեւանացավություն՝ մինչեւ Սեւանա լճի ափերը

Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը
Շարունակել կարդալ

Հայաստանի Հանրապետությունը 16 տարեկան է

Հայաստանի Հանրապետությունը 16 տարեկան է

Անկախությունը հոգեւոր կարգավիճակ է առավելապես, քանզի բնության մեջ անկախությունն ու ազատությունը հարաբերական հասկացություններ են: Նույնիսկ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նման գերտերություններն այսօր չոքում են բնական (նաեւ՝ անակնկալ արհեստական) աղետների առջեւ£

Երկրներն ու մարդիկ կարող են անկախություն-չանկախություն խաղալ, սակայն, այլ է բնական ելակետը: Տիեզերքում մարմիններն իրար ձգում ու պտտվում են մեկը մեկի շուրջ եւ փոխազդեցությամբ միջամտում են միմյանց անկախությանը: Լուսինը, որ Երկրի արբանյակն է ու պտտվում է մեր մոլորակի շուրջ, իր ազդեցությամբ դեպի իրեն է ձգում երկրակեղեւը ու տեղատվություններ է անում համաշխարհային ջրերում:

Ուստի մեր կիսանկախ վիճակն անգամ այնքան սարսափելի չէր լինի, եթե մենք մեր անկախությունն ու ազատությունը կերտեինք մեր մեջ, մեր հոգիներում:

Այնժամ ամեն մեկս մեզնով ու ապա՝ ազգովի, կկերտենք մեր Հայք երկիրը, որը գուցե տարածքով շատ մեծ չլինելով՝ Լուսնի պես տեղատվությունների ունակ երկիր կլիներ՝ իր որոշակի ազդեցություններով:

Իսկ այսօր շնորհավորում ենք մեզ՝ պետություն ունենալու եւ մեր ազգային կերպը դեռեւս պահպանելու համար:

Շարունակել կարդալ

Կոչ Հայ Ժողովրդին

ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԲՈՒՆ ՀԱՅԿՅԱՆ ԹՎԱԳՐՈՒԹՅԱՆ 4500-ԱՄՅԱԿԻ, ՆԱԽՆՅԱՑ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀԱՅՐ ԱՐԱՅԻ ԱՐԱՐԻՉ ՈԳԻՆ ՈՒ ՈՍԿԵՄԱՅՐ ԱՆԱՀԻՏԻ ՎԵՀ ԶԳԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ,  ՎԻՇԱՊԱՔԱՂ ՎԱՀԱԳՆԻ ԱՆՊԱՐՏ ԲԱԶՈՒԿՆ ՈՒ ՎԱՐԴԱՄԱՏՆ ԱՍՏՂԻԿԻ ՄԱՐՄՆԻ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ, ԱՐԴԱՐԱԴԱՏ ՄԻՀՐԻ ԼՈՒՍԵ ՊՍԱԿՆ ՈՒ ԴՊԻՐ ՏԻՐԻ ՔԱՂՑՐԱՀՈՒՆՉ ԼԵԶՈՒՆ, ՀՅՈՒՐԸՆԿԱԼ  ՎԱՆԱՏՈՒՐԻ ՍՐՏԱԲԱՑ ՍԵՂԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ ՆԱՆԵԻ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏՆ ԵՆ ԶԱՐԴԱՐՈՒՄ ՀԱՅԿ ԱՂԵՂՆԱՎՈՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԿՈՒՐԾՔԸ, ՈՐ 4500 ՏԱՐԻ ԱՌԱՋ Ի ԶՈՐՈՒ ԵՂԱՎ ԻՐ ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ԿԱՄՔԸ ԹԵԼԱԴՐԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ ԵՎ ԿԱՐՈՂ` ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
ՄԵՐ ՍԵՐՆԴԻ ՊԱՐՏՔՆ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՀԱՅԿՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԿԵՐՏԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ` ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՄԲ:

 

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՀԿ

 Հայկյան ՏՇ թվական, Աշնանամուտ, Հոռի, Վանատուր, Հուրփայլյալն-Թաղանթյալն /23.09.2007/

Շարունակել կարդալ

Բռնարարքի դատապարտում

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի նկատմամբ իրականացված հերթական ահաբեկչական գործողությունը:
Մենք վստահ ենք, որ սա եւս մեկ սադրանք է՝ կապված համառ լրագրողի մասնագիտական գործունեության հետ:
Հայաստանում քաղաքական կամ պատվիրված սպանություններն ու ահաբեկումները ձեռք են բերել «հերթականը» լինելու ներհայեցողություն, քանզի օրինաչափ դարձած անպատժելիությունը, որպես համակարգային կեղտաջուր, արդեն թափվում է իշխանական բերաններից, քթերից ու ականջներից, նաեւ այլ մասերից… կեղտաջրի բուն իմաստին համապատասխան կերպով:
Վստահ ենք՝ չի հայտնաբերվելու Հովհաննես Գալաջյանի դեմ մահափորձ կատարած այս հանցախումբը նույնպես:
ՀՀ նախագահական ընտրությունների շեմին նման ահաբեկման չբացահայտումը պիտի դիտարկել որպես հերթական պետական ահաբեկչություն՝ ազատ խոսքի, ազատ մարդու, ազատ ազգի եւ ազատ հայրենիքի նկատմամբ:

 

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
17.09.2007թ.

Շարունակել կարդալ