Խորագրերի պահոցը. Հայտարարություններ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն

ԱՄՆ նախագահն ամեն կերպ փորձում է Հայաստանում դեսպան ,,տեղավորել,, Ռ. Հոգլանդին, որի ներկայությունը մենք համարում ենք վարկաբեկիչ ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից: Եվ հայությանը կոչ ենք անում լինել աչալուրջ, մինչև ԱՄՆ նախագահը կհասկանա, որ նորմալ ու բարոյական մարդ պիտի լինի իրենց դեսպանը: Սա նաև ԱՄՆ շահերից է բխում:

Ուստի, բոլորին վերհիշեցնում ենք մեր 12.09.06թ. հայտարարությունը:


Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն

Մենք մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետկանչման կապակցությամբ: Ջոն Էվանսը ԱՄՆ այն բացառիկ պաշտոնյաներից էր, որ կարողացավ ճշմարտությունն ասել 1886-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանության մասին: Ճշմարտությունն ասելով այդ ոճրագործ քաղաքականության մասին` Ջոն Էվանսը մեծ հեղինակություն ձեռք բերեց հայ քաղաքական կյանքում և ընդհանրապես հայ հասարակության շրջանում, ինչի պատճառով նա կարող էր առավելագույնս նպաստել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հետ կանչելով Էվանսին` պաշտոնական Վաշինգտոնը ցուցաբերեց բացասական վերաբերմունք ՀՀ-ի, ԱՄՆ հայ համայնքի և աշխարհասփյուռ հայության նկատմամբ` ստորադասելով հայոց ցեղասպանության փաստը (հետևաբար` ճշմարտությունն ու արդարությունը) ոճրագործ Թուրքիայի հետ ունեցած իր տնտեսական ու ռազմա-քաղաքական շահերին:


Շարունակել կարդալ

Նոր հոդվածներ Լուսանցքի խմբագրականից

«Լուսանցք» թերթը տրամադրել է հետևյալ հոդվածները.

1.Մեր չազատագրված տարածքները

2.Մասոնությունը որպես գաղտնի կազմակերպություն –
աշխարհի գաղտնի կառավարության ներազդող կցորդ լծակ

3.Թուրք մեսխերը գործիք են

Շարունակել կարդալ

Դարերի վրեժը

 

Ծիծեռնակաբերդ

8-րդ դարի սկզբին արաբները խաբեությամբ հրավիրեցին և Նախիջևանի Խրամ գյուղի եկեղեցում ողջ-ողջ այրեցին մի քանի հարյուր հայ նախարարների ու զորականների:

 

5 դար հետո, հայոց իշխան Զաքարե Զաքարյանը գրավելով Արդաբիլը, հրամայեց այրել մզկիթը, որում պատսպարվել էին քաղաքի մեծամեծները, ասելով. «Իշխանքդ՝ փոխանակ իշխանացն հայոց, զոր այրեցին այլազգիք ի Նախջոււանի»:

Արդար Վրեժն Արդար էլ Պատիժ է…

Հավերժ փա՜ռք. վասն և ի փառս հայրենյաց նահատակված բոլոր հայորդիներին: Փա՜ռք և Նոր Ծնունդ՝ Հայոց Սերունդների մեջ…


«
Էլ ոչ մի լաց, էլ ոչ մի ողբ…», պայքար և արդար վրեժ, հայրենատիրություն:

Ահա’ մեր պատասխանը թուրք խուժանին ու երախտամոռ մարդկությանը:


1915թ. ապրիլի 24-ը այլևս պիտի դադարի զուտ Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի օր լինել և համայն հայության համար պիտի դառնա հիշատակի ու վրեժխնդրության օր: Այդ օրն ամեն հայ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու ճանապարհին պիտի մտորի ոչ միայն անմեղ զոհերի, այլև՝ նախնյաց արյան հատուցման և հայրենատիրության մասին:

Յուրաքանչյուր հայ, երկրագնդի որ հատվածում էլ գտնվի, պիտի հաշվետվություն տա ինքն իրեն. թե ի՞նչ է արել մեկ տարում Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու, Հայ Դատի լուծմանը նպաստելու, Հայաստանը հզորացնելու ուղղությամբ: Եվ եթե ամեն հայ այդ օրն իր տեղում որևէ գործողությամբ ահազանգ հնչեցնի, ապա մեր միլիոնների հասնող կամքը կլուծի բարդ ու անլուծելի թվացող բոլոր խնդիրները: Իսկ ապրիլի 24-ը կդառնա հիրավի Ոգեկոչման օր և ոչ պարապ այց՝ դեպի Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը լոկ բարոյական խնդիր չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել շատերը: Դա նաև ու հատկապես իրավական-պահանջատիրական և բնական-տարածքային լուծումներ ակնկալող հիմնախնդիր է, որոնց ամբողջական կարգավորմամբ միայն կվերականգնվեն մեր որոշ հարևանների հետ փոխհարաբերությունները, և արդարացիորեն կլուծվի Հայկական հարցը:

Շարունակել կարդալ

Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորման 18-ամյակը

Սույն թվի ապրիլի 24-ին լրացավ Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորման 18-ամյակը: Այս առիթով շնորհավորում ենք բոլոր հաբականներին, ովքեր առաջիններն էին կամավորական հզոր բանակ ստեղծողներից, և նույնիսկ ՀԱԲ-ի լուծարումից հետո, այլ կամավորական ջոկատներում պայքարեցին հանուն մեր սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման: Մասնակցեցին նաև հայոց կանոնավոր բանակի ստեղծմանը:
Հավերժ փառք ՀԱԲ-ի նահատակ մարտիկներին և կազմավորման հանգուցյալ գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանին:

ՀԱԲ-ի հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

ՀԱԲ

Շարունակել կարդալ

Ապազգային «ազգայիններին»

turkish

Ապազգային «ազգայիններին»

Օրերս Արագած լեռան գագաթ է բարձրացել լեռնագնացների հայ-թուրքական մի արշավախումբ: Ընդ որում թուրքերն իրենց հետ տարել են թուրքական դրոշ, որը դրվել է Արագած լեռան գագաթին, հայկական պետական դրոշի կողքին:
Թուրքիայի իշխանությունները Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը նույնպես նշանավորեցին եկեղեցու գլխին թուրքական դրոշ դնելով (սա ծաղր էր ոչ միայն ՀՀ-ից գնացած պատվիրակության համար): Եվ ահա հիմա էլ Արագածի գագաթին է ծածանվում թուրքական դրոշը՝ մեր «ազգային» ու «Ստամբուլը արյան ծով» դարձնելու երդում տված իշխանությունների հերթական անբարո թողտվությամբ: Մենք այս քայլը համարում են ոտնձգություն մեր ցեղասպանված նահատակների ու ազգային արժանապատվության դեմ: 
Այն պայմաններում, երբ թուրք սահմանապահները հենց սահմանային անցակետերում ստուգում եւ առգրավում են հայկական ցանկացած խորհրդանիշ` հատկապես մեր պետական դրոշը՝ արգելելով դրանց մուտքը Թուրքիա, երբ թուրքական կառավարությունը ոչ մի գնով թույլ չի տալիս հայկական որեւէ արշավախմբի բարձրանալ Արարատ լեռը (ուր մնաց հայկական դրոշով), մենք թույլ ենք տալիս թուրքերին բարձրանալ մեր ազգային խորհրդանիշերից մեկը հանդիսացող Արագած լեռը ու թուրքական դրոշ պարզել գագաթին, այն էլ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ:
ՀՀ իշխանություններին հիշեցնենք, որ երբ հայ մարզիկները, մասնակցելով Թուրքիայում անցկացված միջազգային մրցումներին, հաղթում են, նույնիսկ այդ ժամանակ կազմակերպիչները թույլ չեն տալիս, որ հնչի ՀՀ օրհներգը ու բարձրացվի ՀՀ դրոշը…  Այս հարցում էլ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ եղանք:

Շարունակել կարդալ

Հանկարծ շատ չուշանանք

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Վարդան Օսկանյանին

Բաց նամակ


Պարոն նախարար

Սույն թվականի ապրիլի 2-ին, կեսօրին մոտ Ախալցխայի շրջանում` Ածխոր-Ախալցխա ճանապարհահատվածում պարեկային ոստիկանության աշխատակիցը հրազենային կրակոցով սպանել է Ախալցխայի բնակիչ, երկու երեխաների հայր, 28-ամյա Միշա Կիրակոսյանին: Ընդ որում՝ այդ տականքը կրակել էր թիկունքից` առանց նախազգուշացնելու: Ի՞նչ տարբերություն սրա եւ քնած հայ սպային կացնահարող Ռամիլ Սաֆարովի միջեւ: Ոչ մի: Թերեւս միակ տարբերությունն այն է, որ Սաֆարովը մեր թշնամին է, իսկ այդ տականքը` մեր «բարեկամ» վրացի ժողովրդի ներկայացուցիչը:


Շարունակել կարդալ

ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

անահիտ

ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

8  ԱՊՐԻԼԻ, 2007թ., Ժամը 13.00

     ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Նախաձեռնությամբ՝

   Արորդիների ՈՒխտի

Ծեսը վարում են Արորդիների
Ուխտի Քրմական դասը

Ապրիլի 8-ին, ժամը 13.00-ին Մեծամոր բնակավայր-հնավայրում հայ-արիները կտոնեն Զատիկը:

ariner

Զատիկը գարնանացանի տոն է և նվիրված է Աստվածամայր Անահիտին, քանզի նա է հովանավորում Մայր Հողի բեղմնավորումը:
 Զատիկը – Զատել խորհուրդն է: ԵՎ Մայր Անահիտն է զատում գույները գարնան:

 

Շարունակել կարդալ

Կոչ Մայր Ժողովրդին

ՀՀ Գլխավոր դատախազ`
պրն.՝ Աղվան Հովսեփյանին

Հայ ժողովրդի գոյապահպանման պայմաններից մեկը հրամայաբար պահանջում է, որպեսզի ի վերջո լուծվեն Հայկական հարցն ու Արցախի կարգավիճակը, և դատարանի առջև կանգնեն մեր ազգի ապարդեիդը (ներքին ցեղասպանություն) իրականացնողները:
Կարևորագույն այս հարցերի շուրջ Հայաստանում գործող հասարակական ու քաղաքական կազմակերպությունների անունից ներկայացվել է «Կոչ Մայր Ժողովրդին», որը 2006թ. հրապարակվել է «Ավանգարդ» (Երևան) և «Հայ-Արիներ» (Երևան) պարբերականներում, նաև՝ «Նոր Հայաստան» (2006թ. դեկտեմբերի 16, ԱՄՆ) թերթում: Սրանով նաև մամուլն է աջակցություն ցուցաբերել՝ «Կոչ»-ում առաջադրված հարցերի լուծման ուղղությամբ: Իսկ Դուք … ստանալով վերոգրյալ «Կոչ»-ը, մեզ մի անհեթեթ պատասխան ուղարկեցիք ապազգային ձևակերպումներով համեմված:
«Կոչ»-ում առաջարկվել է. «Ստեղծել իրավական կենտրոն, որը պիտի ամփոփի 1915թ. Հայոց Ցեղասպանության բոլոր փաստերը` կազմելով ցեղասպանության զոհերի և տուժածների անվանացուցակները: Թուրքիայում և Ադրբեջանում թողած նրանց նյութական արժեքների հաշվարկներն ու այդ բոլորի հիման վրա, մեղադրական եզրակացության տեսքով, անհերքելի իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ պիտի ձևակերպվի` այն միջազգային դատարան ներկայացնելու, ցեղասպանության հանցագործներին պատժելու, վնասները հատուցելու և Հայ Դատի պահանջները բավարարելու հիմնավորումով»: Իսկ «ԼՂՀ կարգավիճակի լուծման համար անհրաժեշտ է ճանաչել ցեղասպանության փաստը Արցախում, և այնուհետև, ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա պիտի բավարարվի ԼՂՀ-ի ինքնորոշման պահանջը` Ադրբեջանի կազմից դուրս»:

Շարունակել կարդալ

Ցավակցական

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում վարչապետի ընտանիքին, հարազատներին ու ՀՀԿ անդամներին: Ցանկանում համբերություն՝ ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու, նաեւ ուժ՝ պետության ու պետականության հզորացմանը նպաստող քայլերը շարունակելու համար:

Հայ Արիական Միաբանության
 Գերագույն Խորհուրդ

26.03.2007թ.

Կորստի խիստ ցավի զգացումով ընդունեցինք օծյալ արորդի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահվան բոթը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարգարյան տոհմին՝ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և կուսակիցներին ու գաղափարական-հոգևոր բոլոր համակիրներին:
       Վարչապետական պաշտոնավարման քաղաքականապես խճճված ու բարդ ժամանակաշրջանում Անդրանիկ Մարգարյանի դրսևորած նպատակային ու հավասարակշիռ ուղեգծի շնորհիվ նրա անունը արդե’ն շեշտադրված է Հայոց արդի պատմության էջերում:
       Ոչինչ չի կորչում անհետ: Այս պահին մեր կենսունակության ակունքներից մեկի՝ նախնիների ոգեղեն զորությանը հավելումն է միայն, որ կարող է մխիթարանք լինել մեզ:
       Հավատով լի ենք, որ Անդրանիկ Մարգարյանի գաղափարական-հոգևոր զինակիցների, համախոհների ու համակիրների աջակցությունը Հայոց երկիրը կհասցնի այն կենսակերպին, որին ի’նքն էր ձգտում հասցնել:

«Արորդիների Ուխտ»-ի քրմական խորհուրդ
26.03.2007թ.

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
 
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Հայրենասերների համար կորուստը աննախադեպ է ու մեծ: Նրա մահը` մահ է իմացյալ: Բայց համոզված ենք, որ  Նժդեհի գաղափարների հանդեպ ունեցած անկեղծ նվիրումը, նրան անմահ կպահի գաղափարակիր ընկերների և հարազատների սրտերում:

«Հանուն Հայրենիքի» Հ/Կ
26.03.2007թ.

Շարունակել կարդալ

Շնորհավորում ենք Արիական Նոր Տարին

գառնի

Մարտի 21-ին, ժամը 13.00-ին Միհր Աստծո Գառնո հայ-արիական տաճարում կկայանա Հայոց Զորության Աստծո՝ Վահագնի փառաբանումը, կապված ԱՐԻԱԿԱՆ նոր տարվա հետ: Գարնանը բացվում է բնությունը, փոխվում է տարին, արթնանում՝ վերազարթնում է կյանքը. Ձմեռը բնության մեջ հարաբերական մահ է բնորոշում, երբ կանգ է առնում Արարումը, երբ տկարանում է Արեգակը: Հայ-արիները քրիստոնյաների պես ձմռան խստաշունչ սառնամանիքին և բնության հարաբերական մահվան մեջ չեն նշում տարեփոխությունը (հունվարի 1): Մարտի 21-ը նաև բոլոր արիական ազգերի նոր տարին է, որի առիթով մենք շնորհավորում ենք աշխարհի ԱՐԻԱՑԻՆԵՐԻՆ:
Միևնույն ժամանակ բոլոր ցանկացողներին մարտի 21-ին, ժամը 13.00-ին հրավիրում ենք հինավուրց Գառնո տաճար, որտեղ տեղի կունենա տոնական ու ծիսական արարողություն, որը նախաձեռնել են «Արորդիների Ուխտ»-ը, Հայ Արիական Միաբանությունը և այլ արիադավան կազմակերպություններ ու անհատներ:
Հիշեցնենք, որ այս տարվա Տրնդեզի տոնակատարությունը հայ-արիները նշեցին պատմական Կարմիր Բլուրում:

տերնդեզ

Շարունակել կարդալ

1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը

Մարտ 16-ին, ժամը 14.00-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս. «1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» թեմայով:
Նախաձեռնել էին՝
Հայ Արիական Միաբանությունը,
Ազգային Միասնության Ուխտը,
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը,
Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը,
«Ազատ Հայք», «Հույս և Ապավեն» հասարակական կազմակերպությունները և «Միտք» երիտասարդական վերլուծականը: 
Ստորև ներկայացնում ենք Հայ Արիական Միաբանության որոշ տեսակետներ:

Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը, որը վերահաստատելով երկարաձգեցին ՌԴ-ն ու Թուրքիան, ոտնահարում է Հայաստանի ու հայության շահերը, ուստի մեզ բարեկամ կոչվեղ ՌԴ կողմից դրա վերահաստատումն առնվազն արհամարանքի դրսեւորում է մեր պետական ու ազգային շահերի նմատմամբ, իսկ այս պայմանագրի չվերանայելու քաղաքականությունն ի վերջո մեզ կդնի երկնտրանքի առջեւ…

Շարունակել կարդալ

Կարդանք ազգայնական մամուլ

Այսօր լույս է տեսել «ԼՈՒՍԱՆՑՔ» պարբերականի անդրանիկ թողարկումը:
«Հայ-Արիներ»-ը շնորհավորում է նրա հիմնադիրներին և մաղթում երկար ու ստեղծագործ ճանապարհ մամուլի աշխարհում, և ազգանվեր գործ` ազգային արժեքների պաշտպանության մեջ:
Շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է Սուրեն Գեղամյանը, ով հանդիսանում է նորաստեղծ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԽՈՐՀՐԴԻ անդամ և հայտնի է իր ազգօգուտ գործունեությամբ: Նա բանասեր է, արևելագետ, լեզվաքաղաքականության փորձագետ, բազմափորձ լրագրող: Բարի երթ…

Շարունակել կարդալ

Ընդդեմ հակահայ վիրավորանքների

Մարտի 13-ին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ տարածեցին Էդուարդ Աղաջանովի հետեւյալ «հանճարեղությունը». «Մեր միակ բրենդը դա 1915թ. Ցեղասպանությունն է»: Արտահայտությունը հնչել է (ի դեպ, սա հատկապես ԶԼՄ-ներին հայտնի է իր ,,թունդ,, հհշ-ական տնտեսագետի կեցվածքով) «Ջերմուկի» խնդրին վերաբերվող գործընթացները մեկնաբանելիս: Այսինքն` ինքն իրեն իր մտերիմ շրջանակներում «Հայաստանի թիվ 1» տնտեսագետը համարելով` այս մարդը  ցեղասպանությունը համեմատել է մի ապրանքի հետ (բրենդը ապրանքանիշն է), որն արտահանվում է շահույթ ակնկալելու նպատակով: Համոզված ենք, Աղաջանովը դա արել է ոչ զառամյալության կամ մտագարության հետևանքով, այլ մտածված, դիտմամբ:

Շարունակել կարդալ

Շնորհավորում ենք Արմեն Շահբազյանին

Armen
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը և Երիտասարդական կառույցի Խորհուրդը սրտանց շնորհավորում են ՀԱՄ ԱՄՆ կառույցի ղեկավար Արմեն Շահբազյանի 40-ամյակը, որը լրանում է մարտի 10-ին: Մաղթում ենք արիական էլ ավելի հզոր կյանք ու կամք և վստահ ենք, որ միասնաբար հասնելու ենք մեր նպատակներին` հողահավաքին ու ազգահավաքին.

Փառք Ազգին: Փառք Ազգի Նվիրյալներին:

Շարունակել կարդալ

Շնորհավորանքներ

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը շնորհավորում է բոլոր հայ մայրերի, կանանց տոնական միամսյակը (մարտի 8 – ապրիլի 7), մաղթում է կնոջ երջանկություն, առողջ ու նպատակային կյանք` նվիրական սիրո մեջ…
Թող հայ մայրերը միշտ գնահատված լինեն ու <հովազներ ծնեն>, իսկ հայ կանայք լինեն ապավենը հայ օջախների, հայոց սերնդի:


 

Շարունակել կարդալ