Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Չհերքեցին անհերքելին, բայց հրաժարական չեն տա – Արթուր Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը… Չի կարծում, որ իր ծառայությունում կան դավաճաններ… Կառչած չեն պաշտոնին եւ պաշտոնավարում են մեծ պատասխանատվությամբ… Համացանցում շատերն են պահանջում վարչապետի, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հրաժարականները… Հնարավոր է նաեւ վարչապետի հեռախոսն են գաղտնալսում…  / Այսօրվա նետված խոսքը միշտ վաղվա պատասխանին է սպասելու – Յուրի խաչատուրովի հասցեին հնչած վիրավորանքները խիստ զայրացրել է նրա որդիներին…

Չհերքեցին անհերքելին, բայց հրաժարական չեն տա

Արթուր Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է, որ համացանցում հայտնված ձայնագրությունում խոսում են ինքն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Սեպտեմբերի 11-ին, ձայնագրության հայտնվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, որ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն եւ կպարզվի ձայնագրության աղբյուրը եւ թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը: Եթե չեմ սխալվում Գլխավոր դատախազությունում արդեն քրգործ է հարուցվել եւ առաջիկայում կիմանանք մանրամասները:

«Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը: Խոսակցությունը բոլորդ լսել եք, գիտեք՝ ինչի մասին է, ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջեւ կանգնած էին ՀՀ 2-րդ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100% համոզված լինել, որ այդ հարցում որեւէ թերացում եւ թերություն չկա: Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրյանի միջեւ կայացել է եւ եղել է զուտ իրավաբանական քննարկում» (բայց չգիտես ինչու ոչ իրավաբանական հայհոյախառը բառերով եւ վիրավորական խոսքերով համեմված,- խմբ.),- ասել է ԱԱԾ տնօրենը:

Նա պարզաբանեց, որ ինքը ստացել էր մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր. «Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, նա որպես իրավաբան տվել է իր բացատրություններն այդ հարցի շուրջ: Ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ այն պայքարը, որը սկսել ենք, շարունակելու ենք, եւ մեզ չի խանգարելու որեւէ բան: Որեւէ խոչընդոտ չի կարող լինել: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ եւ այդ պրոցեսը շարունակելու ենք»:   Շարունակել կարդալ

Իշխանությունը նաե՛ւ անիշխանության է տանում – Պայքարում եք, լավ եք անում, քննեք, փաստերը ներկայացրեք, բռնեք, տեղեկացրեք, վերջ: Անցեք առաջ… դե լավ էլի, իշխանական այրեր եք, վերջապես ձեզ մի քիչ ձիգ պահեք… / Բռնապետության առաջին հիմնաքարը դրվեց Հայաստանում – ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում եմ օլիգարխներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունը:

Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Քանի որ այս ողջ պատմության մանրամասներին տիրապետում եմ, այսինքն այդ հայտնի օրերին, դրանից առաջ ու հետո ինչ է տեղի ունեցել Հայաստանում, եւ հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում ես այդ կոնտեքստին, բնականաբար, տեղյակ եմ: Բայց այս պահին ձեր թույլտվությամբ, մանրամասներին դեռեւս չեմ անդրադառնա:

Քիչ առաջ ինձ մոտ եմ հրավիրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ նրան հանձնարարել եմ հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ: Այդ պարզաբանումներին մենք դեռ կանդրադառնանք, թե ինչ ասաց ԱԱԾ տնօրենը, ինչ ասաց ՀՔԾ պետը, ինչ է դա նշանակում, ինչն ինչպես պետք է մեկնաբանել, ինչն ինչու է հնչում, եւ ոնցը ոնց եղավ, որ այդպես է հնչում, այլ ոչ թե այլ կերպ:

Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել. եկեք հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ըստ էության, տեղի է ունեցել հետեւյալը, սա իմ գնահատմամբ, չնայած իրավաբաններն ավելի ճիշտ կասեն, իմ գնահատմամբ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ինչ նպատակով: Արդյոք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացրել:

Եվ ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը, ինչն է այս ամենի քաղաքական նպատակը. ես դեռեւս օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ, իմ կարծիքով մարտի 1-ը բացահայտված է եւ տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջեւ:

Այսօր Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար, տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից եւ սպասարկել է երկար տարիներ այդ համակարգին եւ պլանավորված է այդ կոռուպցիոն համակարգին սպասարկելու համար: Ես դեռ վարչապետ ընտրվելուց հետո բա՞ն եմ թաքցրել ձեզնից: Ասել եմ՝ մինչեւ օրս դատավորները զանգում, խաբար են ուղարկում, թե ինչ անենք, այս մի հարցը ոնց որոշենք, էն մի հարցը ոնց որոշենք: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա:   Շարունակել կարդալ

Հայաստանի նախկին 3 նախագահները՝ նշանակետի տակ – 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել… Կհարցաքննվի նաեւ 3-րդ նախագահը… 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն էլ կհարցաքննվի… / Արտակարգ դրություն չհայտարարելը կբերեր լրացուցիչ զոհերի՞… / Վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ…

Հայաստանի նախկին 3 նախագահները՝ նշանակետի տակ

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն ժամանակ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝‘Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար (այն բավարարվել է, սակայն հետո Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում):

Կհարցաքննվի նաեւ 3-րդ նախագահը

«Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, որոնք առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության»,- այս մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա նշել է, որ ՀՀ նախկին նախագահը եւս հարցաքննվելու է. «Այո, հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը»: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ նա «շատ կարեւոր վկա է»:

Նշվել է, որ քննիչն է որոշում, թե ում, ինչ հարցերի շուրջ եւ երբ հարցաքննի։

Մինչ այս պահը նպատակահարմար չի եղել, որ Սերժ Սարգսյանին հարցաքննեն:   Շարունակել կարդալ

Հոկտեմբերի 27-ի արդեն հայտնի ցուցակը – Ոմանք անմիջապես փորձել էին ստանալ նախագահ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը եւ որոշ մարդկանց միջեւ պաշտոններ բաշխելու իրավունքը… Վերադարձավ եւ ասաց, թե նախագահը զայրացած է, որ այս ինչ է՝ դիակները դեռ տաք, պաշտոննե՞ր եք բաժանում…

Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել եւ գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբեւէ չի հրապարակվել։ «168 ժամ»-ի ձեռքին է հայտնվել հայտնի այդ ցուցակի պատճենը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նշվում է. «Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված լուրերի՝ մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ նախագահ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը եւ որոշ մարդկանց միջեւ պաշտոններ բաշխելու իրավունքը: Ցուցակի մասին փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Մեզ պատասխանեցին, որ դա այն նույն ցուցակն է, որի օրիգինալն իրենց մոտ է պահպանվում, եւ որը նախագահին առաջարկվել է՝ որպես գործարք. նախագահը նշանակում է ցուցակում ներկայացված անձանց՝ ըստ նշված պաշտոնների, իսկ վերջիններս չեն շահարկում Ռոբերտ Քոչարյանի անունն այդ օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իբր կազմակերպիչների, կամ գոնե շահագրգիռ անձանց շարքում:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրել է գործարքի այդ առաջարկը, որով նրան շանտաժ էր արվում‘իրականության հետ կապ չունեցող մեղադրանքով: Ըստ նույն աղբյուրների՝ Ռոբերտ Քոչարյանը ՊՆ պատվիրակներին դուրս է հանել՝ «սրիկայություն եւ անբարոյականություն» որակելով նրանց այդ շանտաժային քայլը, այն էլ այն պահին, երբ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ գտնվում էր խորհրդարանում:   Շարունակել կարդալ

Նոր հարված ազգային արժեհամակարգին – Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… ԼԳԲՏ համայնքը՝ վարչապետի հետ հեղափոխության առաջին շարքերու՞մ… Մարիխուանան՝ որպես հեղափոխական անհոգս ապագա… Նոր Հայաստանը թմրամոլության հարցում հետ է մնացել Թուրքիայից… 2017թ. թմրանյութերի չարաշահումներից ամբողջ աշխարհում մահացել է 207.000 մարդ…

Արեւմուտքը իրեն հարմար ոչ մի պահ չի կորցնում հայկական արժեհամակարգը թուլացնելու, ապա խաթարելու համար: Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… Իրենց աչքը մտած մախաթը անտեսելով՝ մեր աչքի միջի ասեղն են ցույց տալիս, թե կան ընտանիքներ, որտեղ տղամարդը ծեծում է կնոջը կամ ոտնահարում է կնոջ իրավունքները: Իհարկե կան նման ընտանիքներ: Բայց դրանք այնքան մեծ թիվ չեն կազմում (ըստ բնակչության թվի եւ նման դեպքերի քանակի), ինչպես արեւմտյան երկրներում է, որտեղ ոչ միայն ծեծում են կանանց, այլեւ օգտվելով զենք կրելու իրավունքից՝ գնդակահարում են, երբ բարկացած են, երբեմն նաեւ հարեւանների կանանց…

Բայց ընտանեկան բռնության դեմ, նաեւ ընդհանրապես բռնությունը պատժելու եւ կանխլու համար կան օրենքներ, որոնք գործում են վաղուց: Իմիջիայլոց, այդ օրենքները գործում են նաեւ այն ժամանակ, երն կանայք են չարաշահում իրենք իրավունքները ընդդեմ տղամարդկանց: Այո, կան նաեւ այսպիսի ընտանիքներ, սակայն երբեք չի ստեղծվում միջազգային կառույց՝ ի պաշտպանություն տղամարդկանց իրավունքների:

Այսպիսի ընտանիքներն արեւմտյան երկրներում ավելի շատ են, քան տղամարդու կողմից կնոջ իրավունքները ոտնահարող ընտանիքներն են: Սակայն գենդերականներին սա չի հետաքրքրում, ավանդական ընտանիքները ոչնչացնելու համար նրանց պետք է թուլացնել բացառապես տղամարդու դիրքերն ընտանիքում եւ մնացյալն արդեն գենդերային, նաեւ ԼԳԲՏ-ական տարբեր իրավունքներով կլուծվի…

Բայց քանի որ ավանդույթ ունեցող երկրներում սա դժվարությամբ են առաջ տանում, առաջ են քաշել նաեւ երեխաների իրավունքների թեզը: Իհարկե ընտանիքներում երեխաներն էլ իրավունքներ ունեն, սակայն գենդերականները փորձում են այդ իրավունքները մեծացնել առավելապես մանուկների համար, մանկապարտեզ կամ դպրոց գնացող տարրական դասարանների երեխաների մոտ, որոնք անգամ սեփական ես-ը պաշտպանելու մտավոր հնարավորությունը չունեն դեռ… Եվ հենց սա էլ փորձում են գործածել, երեխաների այսօրինակ անպաշտպանվածությունը դարձնել իրենց հաղթաթուղթը՝ իբր նրանց պաշտպանում են իրենց ծնողներից… Սա ոչ միայն քանդում է ավանդական ընտանիքի կառուցվածը, այլեւ հակասություններ է առաջացնում սերունդների միջեւ:

«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության հետ բազմիցս անդրադարձել է հայ ընտանիքների ավանդական արժեհամակարգի պահպանման կարեւորությանը, հայ կնոջ ծանրակշիռ դերակատարման թեմաներին, հստակ ցույց տալով, թե ինչպես է հայ ընտանիքը առաջնորդվում եւ ղեկավարվում որպես պետության մանրակերտ: Այնպես, ինչպես պետության կառուցվածքում կան իրավունքների եւ պարտականությունների շրջանակներ, այդպես էլ հայ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ մեծից-փոքր, ունեն իրավունքների ու պարտականությունների ընդգծված շրջանակներ, որ աստվածատուր են: 

Հայկական պետականության լավագույն օրինակը միշտ եղել եւ դարեդար մնում է ավանդական հայ ընտանիքի կառույցը, որտեղ անհավասարության որեւէ տարր չկա: Պարզապես ընտանիքի կառավարման սկզբունքները հստակ բաժանված են հենց ընտանիքի կայունությունն ու հետագա հաջողությունները ապահովելու նպատակով: Դա ապահովում է նաեւ ազգի հարատեւումը:

Հայ ավանդական ընտանիքում կինը կառավարման այնպիսի ազատություն եւ հնարավորություններ է ունեցել, որի մասին այսօր էլ կերազեն աշխարհի կանայք… Օտար ուսումնասիրողները սա եւս արձանագրել են՝ նշելով, որ պետության մանրակերտ հայ ընտանիքում հայ կնոջ «վարչապետական» եւ հայ տղամարդու «նախագահական» իրավունքներն ու պարտականությունները հազարամյակներ շարունակ հզոր են պահել ինչպես ավանդական ընտանիքները, ազգը, այպես էլ հայոց պետականությունը (այս մասին «Լուսանցք»-ում հրապարակումներ ունի հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը):

Այսօր մի այլ ուղղությամբ են փորձում սողոսկել արեւմտյան կատարածուները: Օգտվելով Նւիկոլ Փաշինյանի անհամակարգ գործելաոճից, վերստին պարտադրում են «թարմացնել» Հայաստանի օրենքները ԳԵՆԴԵՐ-ական եւ ԼԳԲՏ-ական օրենքներով: Բայց ավանդական ընտանիքի փոխարեն արծարծում են քրիստոնեական արժեքներին հետեւող ընտանիքներ ձեւը՝ փորձելով օգտվել քրիստոնեական եկեղեցու դեմ ծավալված արշավի ընձեռած հնարավորությունից: Վստահաբար այդ արշավն էլ են իրենք սադրել եւ անբարոյականության ազատությունների հետ մեկտեղ միշտ էլ փորձել են աղանդավորական շարժումներ եւս ներմուծել:   Շարունակել կարդալ

Նոր քաղաքապետը եւ Երեւանի 2800-ամյակը – Տոնը կանցկացվի հոկտեմբերին, որ Երեւանը քաղաքապետ ունենա… Երեւանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին – Վերջնականապես առաջադրվեցին 12 քաղաքական ուժեր… Երեւանի ավագանու ընտրությունները կլինե՞ն բացառիկ… Միջազգային դիտորդներ են հրավիրվել… Իրավունքները կպաշտպանի աշխատանքային խումբը… Մի խումբ էլ դատախազությունում է ստեղծվել… Համոզված է Օսիպյանը… Խորհրդակցում է Օսիպյանը… Ինչու՞ են ոստիկանները տուն առ տուն շրջում… Ձեզ գտեք ոստիկանության կայքում… Հեչ էլ չեն կաշկանդվի… Ժողովրդին հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելը ուղղակիորեն ուժի կիրառում է…

Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, որի ժամանակ էլ Հայաստանի մայրաքաղաքը կունենա նոր քաղաքապետ, քանի որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցում այս ընտրություններին: Նա հուլիսին հայտարարեց իր հրաժարականի մասին, հիշեցնենք, նրա խոսքը շատ կարճ էր. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին եւ շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։

Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։

Շնորհակալությունս եմ հայտնում Երեւանի ավագանու իմ գործընկերներին, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին եւ անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։

Չնայած մի քանի ամիս է անցել հրաժարականից, բայց քաղաքապետարանի աշխատակիցների մեծ մասը շարունակում է պահպանել իր կապերը Տարոն Մարգարյանի հետ, գործը ջանասիրաբար անել, բացառությամբ նրանց, ովքեր առնետավազքին սովոր էություն ունեն եւ պատրաստ են ցանկացած պահի լքել ցանկացած նավ…

Ցանկության դեպքում Տարոն Մարգարյանը վստահաբար կարող էր արժանիորեն մրցակցել ներկա թեկնածուների հետ, սակայն ՀՀԿ-ն որոշել է չմասնակցել այս ընտրությանը: Վերջերս պաշտոնաթող քաղաքապետին էր հանդիպել Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Նա շատերի նման նշել է, որ «իրենց մարդկային հարաբերությունները չեն սառել, դադարել են իր պաշտոնական լիազորությունները, բայց չի դադարել կյանքը»։

Այս ընթացքում խնդիր էր առաջացել Երեւանի 2800-ամյակը նշելու առումով, քանզի սեպտեմբերի 29-30-ին, նախատեսված տոնը անցնելու էր առանց քաղաքապետի ներկայության: ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին, որից հետո պարզ կդառնար ապագա ավագանու կազմը, ըստ այդմ՝ նաեւ ապագա քաղաքապետի անունը: Սակայն չնայած այդ հանգամանքին, ավագանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին, Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը»:   Շարունակել կարդալ

Չարագուշակ կարգախոսը՝ ինչպես բումերանգ – Սրանք էլ են ասում, թե իրենց թիմի դեմ խաղ չկա… Սիրո եւ համերաշխության անվան տակ կատարված հեղափոխությունը ցայսօր միայն ցեխ է շպրտում մյուսների վրա, ատելություն եւ չարիք սերմանում հանրային կյանքում… Ընթացքում «մեր թիմի դեմը խաղ չկա»-ն վերածվում է «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» տարբերակի՝ ազգը տրոհվում է բազում մասերի… Սեւի ու սպիտակի քաղաքականությունը ազգահալած եւ հայրենադավ քաղաքականության կոչ է – քաղաքացիական պատերազմի կոչ…

Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին եւ հայտարարել, թե «մեր թիմի դեմը խաղ չկա» (դեմը չկա…,-խմբ.):…

«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»,- ասել է Հայկոն:

Վարչապետ Փաշինյանի կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն ասել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար։ Նա ասել է, որ ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է՝ «նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմը խաղ չկա»։

«Բայց հարգելիներս, երեւանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի ենք հասնի։ Կներեք, որ այսպես եմ ասում, այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ»։   Շարունակել կարդալ

Խորհրդարանական ընտրությունները կլինեն առավելագույնը մեկ տարվա ընթացքում… Իսկ այժմ կա՞ խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք… կա՞ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմ… կա՞ անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի… / Սահմանադրական փոփոխությունների հարցում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը…

Օգոստոսի 27-ին կայացել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։

Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիրեւև գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են.

– Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք։

– Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի։

– Արդարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը:

– ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018թ. հավանության արժանացած կառավարության ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որեւէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում եւ թե հանրային լայն շրջանակներում։

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Կատակների շրջանը փակվում է – Նիկոլ Փաշինյանը կատակում է, իսկ վտանգները տեսնել եւ պատրաստվել է պետք… Իսկ մի՞թե սա նույնը չէ, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորելով հստակ ազդակներ է ուղարկել, որ պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր պայքարը…

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է հետզհետե սրվող հայ-ռուսական հարաբերություններին, այդ համապատկերում խոսելով նաեւ այն մասին, թե՛ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ինչու են Կրեմլից շնորհավորանք հղել ծննդյան օրվա կապակցությամբ:

Մի կողմ թողնելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, Հայաստանի վարչապետը ավելի է կարեւորել Ռոբերտ Քոչարյանի մասով պարզաբանումները…

Նա համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինից ստացած շնորհավորանքը զերծ է քաղաքական որեւիցե ենթատեքստից ու կրում է զուտ անձնական բնույթ: Նշել է, որ ճանաչելով ռուս նախագահին՝ կարող է ասել, որ նա գնահատում է մարդկային կապերը:

Իսկ մի՞թե սա նույնը չէ, որ Վլադիմիր Պուտինը հստակ ազդակներ է ուղարկել, որ պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր պայքարը… Ի՞նչ կարիք կա բառախաղերի անցնելու:

Իսկ ահա ինչ վերաբերում է մասնավորապես՝ Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ապա Նիկոլ Փաշինյանը բավական բազմիմաստ կերպով է արձագանքել դրան՝ հայտարարելով. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»…

Դե կատակը կատակ, իսկ վտանգները տեսնել եւ պատրաստվել է պետք:

Սեպտեմբերի 8-ին ընդառաջ վարչապետի հնչեցրած հայտարարությունները հավաստում են, որ նա խնդիր ունի ցույց տալու, թե կաշկանդված չէ եւ Ռոբերտ Քոչարյանի մրցակցությունից էլ չի անհանգստանում…

Իսկ թե ինչ կխոսեն Վլադիմիր Պուտնի հետ առանձնազրույցում՝ կնետվի շուտով:

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Կդառնա՞ օրինակ. մտադիր են փոխանակել տարածքներ – Սերբիան, եւ Կոսովոն ցանկանում են կնքել հետաքրքիր մի գործարք՝ միմյանց միջեւ սահմանները վերագծելու մասին… ԵՄ-ն այս առնչությամբ հրապարակայնորեն որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել – ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հանդուրժողական է՝ վճիռը պիտի բխի երկու կողմերից… Իսկ արդյո՞ք մինչեւ տարածքների փոխանակումը Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը…

10 տարի է անցել այն օրից, երբ Կոսովոն իր անկախությունը հռչակեց Սերբիայից:

Իսկ իրականում Կոսովոն Սերբիայի Արցախն է եւ այն ուժի կիրառմամբ պոկեցին Սերբիայից եւ այսօր դարձնում են Եվրոպայի 3-րդ իսլամական երկիրը (Ալբանիայից ու Բոսնիա եւՀերցեգովինայից հետո)…

10 տարի շարունակվում են կողմերի միջեւ թշնամանքը եւ անհամաձայնությունները: Սերբիան, ի շարս մի շարք այլ երկրների, չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:

Բայց այժմ այս երկրների առաջնորդները ցանկանում են կնքել հետաքրքիր մի գործարք՝ միմյանց միջեւ սահմանները վերագծելու մասին: Ըստ ծրագրի՝ Սերբիան Կոսովոյի հյուսիսից կստանա հիմնականում սերբերով բնակեցված մի տարածք, Կոսովոն Սերբիայից կստանա հիմնականում ալբանացիներով բնակեցված Պրեշեվոյի շրջանը:

Բայց մեծաթիվ փորձագետներ են կարծում, որ նման քայլը կարող է քանդել մեղվի բույնը… Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսի խոսքերով, այն կարող է դառնալ անկայունության պատճառ: Կարող են բռնություններ ու բախումներ սկսվել ե՛ւ Կոսովոյում ե՛ւ Սերբիայում. ասում է նա:

Իսկ Ջոնս Հոփքինզի համալսարանից Դեյվիդ Քանինը նշում է, որ Եվրոպայի պատմությունը շատ հաճախ է շփվել սահմանային փոփոխությունների հետ:

ԵՄ-ն այս առնչությամբ հրապարակայնորեն որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժում է սահմանային որեւէ փոփոխություն ու հայտարարում, որ Արեւմտյան Բալկանների տարածքային ամբողջականությունն անշրջելի է:

ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հանդուրժողական է՝ վճիռը պիտի բխի երկու կողմերից: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քուրթ Վոլքերն էլ կարծում է, որ եթե Կոսովոն ու Սերբիան կարողանան գալ համաձայնության, դա կտանի դեպի հարատեւ խաղաղության եւ կողմերը կճանաչեն մեկը մյուսին… «Կարծում եմ, որ այս ձեւով Սերբիան կշահի քաղաքականորեն, իսկ Կոսովոյի առջեւ կբացվեն առաջ շարժվելու ուղիներ»,- ասել է նա: Բայց մինչ այդ շատ երկար ճանապարհ կա անցնելու:

Դեռեւս մի շարք հարցեր պարզ չեն:

Օրինակ արդյո՞ք մինչեւ տարածքների փոխանակումը Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը, արդյո՞ք նման փոփոխությունը չի ազդի տարածաշրջանի մյուս երկրների վրա, եւ որ ամենակարեւորն է, արդյո՞ք երկու կողմերում ընդդիմությունը չի կասեցնի տարածքային փոփոխությունների գնալու Սերբիայի ու Կոսովոյի առաջնորդների միջեւ սկսված գործընթացը: 

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Ների՛ր, Սեւան. մենք անաղուհաց ենք – Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է… Սեւանը միայն լիճ չէ, այն բնատարածքային մի ամբողջ համալիր է, եզակի ու հարուստ ֆլորայով ու ֆաունայով, որ նաեւ կլիմագոյացնող կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ այլն (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է (1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993թ.): Մինչեւ լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը (58,5 մլրդ խմ), որը 5 անգամ ավելի էր հանրապետության մակերեւութային ջրային հոսքից եւ մոտ 35 անգամ ավելի էր մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից: 30-ականներից սկսած ջրի ծավալը կրճատվեց՝ 58,5 մլրդ խմ-ից հասնելով 32.9 մլրդ խմ-ի:

Խորհրդային տարիները պատմություն դարձան, բայց հետանկախական տարիներին էլ Սեւանը չգտնահատվեց իբրեւ ազգային արժեք՝ իր բացառիկ նշանակությամբ ու, ի դեպ, ոչ միայն Հայաստանի համար:

Մեր պետությունը տարիներ շարունակ փաստել է, թե մինչեւ 2030թ. լճի մակարդակը պետք է բարձրացնենք 6 մետրով, ինչի արդյունքում լճում կունենանք 42 մլրդ խմ ջուր: Մենք էլ տարիներ շարունակ փաստել ենք, որ այդ 6 մետրը ընդամենը այն նիշն է, որին հասնելուց հետո միայն կարող ենք ասել, թե Սեւանը փրկվում է մեռնելուց: Բայց Սեւանը միայն լիճ չէ, այն բնատարածքային մի ամբողջ համալիր է, եզակի ու հարուստ ֆլորայով ու ֆաունայով, որ նաեւ կլիմագոյացնող կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ այլն: Այն բարձրորակ բնական ջրամբար է, ինչքան պահպանված ու պաշտպանված, այնքան լավ բոլորիս համար (հաշվի առնելով թեմայի կարեւորությունը՝ այս մասին խոսել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):

Մեր Սեւանը տարածաշրջանում քաղցրահամ ջրի միակ ռազմավարական աղբյուրն է: Բոլոր մյուս լճերը, որ Իրանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի տարածքում են, աղի են: Միայն այս փաստը բավարար է, որ Սեւանի իրական ռազմավարական նշանակությունը կարեւորենք:

Իսկ ի՞նչ ենք անում մենք մեր այս ռազմավարական պաշարի հետ:

2018թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ լճից արդեն 178.3 մլն խմ ջուր բաց ենք թողել (տվյալը ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանն է): 40 մլն խմ հավելյալ ջուր էլ դեռ պետք է վերցնենք: Եթե վերջին տասնամյակի պաշտոնական տվյալներն ի մի բերեմ, ապա արդեն 5-րդ անգամ ենք հավելյալ ջրառ անում. 2008, 2012, 2014թթ., նախորդ եւ այս տարի: Միշտ իբրեւ պատճառ է նշվել Արարատյան դաշտի հողերի ոռոգումը: Թեեւ 2017թ. ջրային կոմիտեն չի թաքցրել, որ հավելյալ ջրառը նաեւ Սեւան-Հրազդան կասկադի կողմից հավելյալ էլներգիայի արտադրության համար է անհրաժեշտ:

http://www.hayary.org/wph/?p=6847Սեւան.- մեր շռայլությունն ու մեր թշվառությունը – Այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու… Մեր կողմից հավելենք, որ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է – Ուստի՝ մեր ու սերունդների ուղեղում դաջե՛նք՝ այլեւս երբեք չկրկնե՛նք բնավերիչ սխալները…

Ի՞նչ վիճակ է Սեւանում: Ներկայացնում եմ իմ դիտարկումը՝ թվագրված լուսանկարների հերթականությամբ:

Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

Լուսանկարները նայել «Լուսանցք»-ի թերթային տարբերակում կամ PDF ձեւաչափի թողարկման մեջhttp://www.hayary.org/wph/wp-content/uploads/27-505.pdf  – էջ 4-5:   Շարունակել կարդալ

Հայ արիները նշեցին Նավասարդը – Հայկ Նահապետն Աստվածների կամոք վերադարձավ Հայոց Երկիր, որպեսզի ազատագրի այն…

Այսօր  Հայ Արիական Միաբանության, ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին նշում են Նավասարդը:

Առավոտ ծեգին  ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները Նավասարդի ավանդական տոնը ծեսով սկսեցին՝ ի փառս  մեր փառահեղ Նախնի Հայկի, ով  Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադարձավ Հայոց Երկիր (հեռացել էր եւս աստվածային առաջադրանքի կատարման համար…), որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից: Այդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք:

Ծեսից հետո քրմերը ներկաներին նուշով ու մեղրով կաթ եւ գարու ու տարեկանի բոքոններ հյուրասիրեցին: Դա շատ անհրաժեշտ է զորախաղից առաջ:  ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը որոշել էր  ցուցադրական զորախաղ՝ նավասարդյան խաղերի միայն մի մասի փոքրիկ ցուցադրություն կազմակերպել. ճիշտ է, այս դարը տեխնիկայի դար է, բայց պատերազմի դաշտում իրավիճակները հաճախ են փոխվում, եւ թշնամուն դեմ առ դեմ  հանդիպելուն միշտ պետք է պատրաստ լինել:

Զորախաղը մեկնարկեց ճիշտ ժամը 12-ին՝ մեր ավանդական հայկական կոխով: Այլ խաղեր էլ կլինեն, նաեւ՝ տեսողություն, լսողություն ու արագ կողմնորոշվելու ունակություն ստուգող վարժություններ: Զորախաղը կշարունակվի մինչեւ ժամը 15-ը: Պարտվող առաջին 3-ը կլողան Արմաղան լեռան գագաթի սառնորակ լճում:

Երեկոյան խումբը կիջնի Սեւանա լճի ափ՝ շարունակելու տոնական օրը:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

Արմաղան-Սեւան / 11.08.2018թ.

Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում – Պերսեիդների ասուպային հոսքը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը…

Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, Լուսինը կծածկի Արեգակը մոտ 90%-ով: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:

Այն տեսանելի կլինի Հյուսիսային ու Արեւելյան Եվրոպայից, Հյուսիսային ու Արեւմտյան Ասիայից ու Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:

- Պերսեիդների ասուպային հոսքը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը - Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք  անվանվում են «աստղաթափ» կամ «աստղային անձրեւ»։   Շարունակել կարդալ

Քաղաքականությունը՝ ազգային եւ քաղաքացիական ընկալումներով.- Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով… Ազգայնական քաղաքականությունը՝ վերաընկալումների փուլում…Հայկական ազգայնականությունը՝ հոգեւոր-քաղաքական կառույց… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով

Հայաստանյան այս փոփոխությունները ունեն խորքային դրդապատճառներ, եւ դրանց մասին Հայ Արիական Միաբանությունը խոսել է տարիներ շարունակ: Մենք ասել ենք եւ կարող ենք նորից պնդել, որ ավելի քան 25 տարի Հայաստանում իշխանությունը չի փոխվել, ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եղել են մի թիմից եւ արդեն 3-րդ տասնամյակն է փոխնիփոխ եղել են կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն:

Հայաստանի քաղաքական ոլորտում ընդդիմությունն էլ չի փոխվել երբեք: Նույն դեմքերը, նույն կազմակերպությունները՝ մի քանի նոր մարդկանց նորամուծությամբ եւ նախընտրական դրամաշրջանառությամբ մնացել են կա՛մ իշխանությանը կից կա՛մ ընդդիմության մեջ: Ոչ միայն իշխանություններն են հալածել քաղաքական դաշտում նորովի գլուխ բարձրացնող այլ ուժերին, այլեւ՝ ընդդիմությունը, ավելին՝ վերջինս ավելի անողոք է գործել ընդդիմադիր դաշտում հնարավոր հակառակորդների ի հայտ գալու դեմ: Այստեղ իշխանությունն ու ընդդիմությունը գործել են համերաշխորեն՝ բնում են խեղդել նոր ասելիք ունեցողներին եւ հեռու պահել գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման կամ այլ մարմիններում հայտնվելուց (որոնք էլ ընտրությունից ընտրություն հայտնվել ու անհետացել են՝ ստանձնել են որոշակի պարտավորություններ)…

Ուստի՝ մենք եւս կողմ ենք շրջադարձային փոփոխություններին, սակայն այսօր էլ շատ բան չի փոխվել դեռ… Նիկոլ Փաշինյանը այն հին թիմից է, որի մասին նշեցինք, տարանջատվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի արմատից… Իհարկե, եղել են տարաձայնություններ, եթե դրանք չլինեին՝ Վազգեն Մանուկյանն էլ չէր հեռանա ՀՀՇ-ից եւ չէր հիմնի ԱԺՄ-ն: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանին եւ իր ստեղծած ՔՊ-ին է վերաբերում, բայց քաղաքական տարաձայնությունների որոշակի առկայությունը դեռ չի նշանակում համակարգային տարբերություն: Այդ տարբերությունը չնկատվեց անգամ այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը հասավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Նա եւ Ռոբերտ Քոչարյանը ունեցան ՀՀ 1-ին նախագահից տարբեր քաղաքական նախաձեռնություններ, սակայն համակարգը մնաց: Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի քաղաքական դաշինքը գուցե բերեր նորամուծություններ, բայց… Հին համակարգը մնաց նաեւ Սերժ Սարգսյանի ժամանակ:   Շարունակել կարդալ

Ազգի տականքը իրականություն է – Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում… Մեծն Նժդեհը տեսել է բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է – եւ դա կոչել է «ազգի տականք»…

Փա՛ռք քեզ, մեծն Գարեգին Նժդեհ, որ տեսել ես բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է… Եվ դա կոչել ես «ազգի տականք»:

Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում, նրան վստահողը ժամանակի հետ պետական դավաճան է դառնում, եթե չի փոխում իր ճանաչողական պատկերացումները: Հիմարը մեղք չունի, նա հիմար է, իսկ եթե խաղում է՝ «ազգի տականք» է էն գլխից:

Օրեր առաջ «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, խոսելով Ապրիլյան պատերազմում զոհված տղաների դեմքերը ԵՊՀ պատերին նկարելու մասին, մասնավորապես  հայտարարեց.  «Ինձ թվում է՝ այդ երեխաներին պետք է հանգիստ թողնել: Նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում, նրանց պետք է թողնել հանգիստ: Մանկահասակ դեմքով տղա, երեւի էդ պահին չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում… եւ հիմա մենք անընդհատ շահարկում ենք այդ անունը: Ինձ թվում է՝ չարժի: Ընդամենը 18 տարեկան տղա… Ինձ թվում է չպետք է այդքան շահարկել անունները»:

Հայտարարությունը հարուցել էր անգամ համացանցի «նիկոլական» օգտատերերի զարմանքն ու զայրույթը: Իսկ պետական մտածողությամբ մարդկանց մոտ սա լուրջ մտահոգություն էր առաջացրել: Ինչպես կարող է պետական բարձրաստիճան պաշտոնյայի մամուլի խոսնակը նման, մեղմ ասած ստոր ու հակապետական մտածողություն դրսեւորի…   Շարունակել կարդալ