Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Աշխարհի վերաբաժանման փորձ՝ առանց լուրջ առճակատման – Չնայած ռուս-ամերիկյան հակասությունների ծավալներն անհանգստացնում են… Հաջորդ ռուս-ամերիկյան բախումը բուն եվրոպայում է… Հայաստանը այլեւս չի ցանկանում հարմարվել առկա իրավիճակին, ինչը որոշակի նաեւ համաշխարհային գերտերությունների շահերի հետ է համընկնում…

Կարելի է արձանագրել, որ ռուս-սիրիական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի, այնքան, որ Սիրիան գտնվելով պատերազմական իրավիճակում եւ ներքաղաքական զինված ընդհարումների մեջ, ճանաչել է Հյուսիսային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Անգամ այն հանգամանքը, որ ինքը՝ Սիրիան է կանգնած տարածքային պառակտման շեմին, հատկապես քրդական գործոնի հետ առնչված, չի կանգնեցրել սիրիական իշխանություններին իրենց երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին՝ նաեւ լուրջ ռազմա-քաղաքական այս քայլով:

Իհարկե, Վրաստանի արձագանքը կտրուկ էր եւ պաշտոնական Թբիլիսին կասեցրել է հարաբերությունները Սիրիայի հետ: Սա Մոսկվայի պատասխաններից մեկն է Վաշինգտոնին, որտեղից ղեկավարվում է հակառուսական քաղաքականությունը ամբողջ աշխարհի համար, այդ թվում՝ Եվրոպայի: Նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ անմիջապես առաջացնում են հակընդեմ քայլեր, ինչը հավաստում է, որ ռուսական կողմը չի պատրաստվում զիջել, իսկ սա ենթադրում է նոր առճակատումներ ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ աշխարհի տարբեր անկյուններում:

Միացյալ Նահանգները փորձում է ամենավտանգավոր կետերում հասնել եթե ոչ լիարժեք համաձայնության, ապա՝ գոնե լարվածության թուլացման: Սպիտակ Տունը եւ Կրեմլը մեծ ջանքեր թափեցին, որպեսզի կարողանան Հյուսիսային Կորեայի խիստ վտանգավոր արտաքին քաղաքականությունը սեփական շահերի տարածք տեղափոխել, ինչն ընթանում է մերթ ընդ մերթ հաջողություններով:

Իհարկե երկու Կորեաների՝ Հյուսիսային եւ Հարավային, ղեկավարների հանդիպումը երկու պետությունների սահմանագծին, նրանց գրկախառնվումն ու բանակցությունները կարելի է համարել ամերիկյան ջանքերի արդյունք, ինչը թերեւս անսպասելի էր Ռուսաստանի համար, գուցե նաեւ՝ Չինաստանի: Դեռ նախկինում ԿԺԴՀ-ն միայն ԽՍՀՄ-ի հետ էր բանակցում, եթե անգամ խնդիրը երրորդ երկրներին էր վերաբերում, հետո, երբ խորհրդային կայսրությունը քանդվեց, Չինաստանի հետ էր երբեմն գալիս համաձայնության՝ միջազգային այս կամ այն ծագած խնդիրը կարգավորելու համար: Պեկինը կարողանում էր այս փաստը գործածել նաեւ տարածաշրջանում իր նպատակները առաջ տանելու համար:   Շարունակել կարդալ

«Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց – Հեղափոխությունները լինում են զինված եւ անզեն, խաղաղ եւ ծեծկռտուքով, գունավոր եւ թավշյա..  / – Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն… / Միջադեպերի քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով… Բերման է ենթարկվել 15 քաղաքացի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար… Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների… Խորհրդարանը ստեղծել է քննիչ հանձնաժողով… Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից… Լեւոն Տեր-Պետրոսյան.- Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել… Էդուարդ Շարմազանովն Արցախի հարցում համամիտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ… Պատասխանատվության ենթարկել մասնակիցներին… Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել… Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել…Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել… Բարելավել ձերբակալված անձանց պահելու պայմանները… Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի գործողությունները Ստեփանակերտում… Վեհափառն արցախցիներին  հորդորում է եղբայրասիրության ոգով լուծել բոլոր տարաձայնությունները… Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Բակո Սահակյանին… Արցախում կայունությունը եւ համերաշխությունը պահպանելու կոչով հանդես են եկել գրեթե բոլոր գործուն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպությունները, ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից… Հրաժարական են ներկայացրել Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանը, Ոստիկանապետ Կամո Աղաջանյանը եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը… Արցախի պետնախարար .- Այս հրաժարականը կապված չէ ցույցի մասնակիցների պահանջի հետ…

«Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց –

Հեղափոխությունները լինում են զինված եւ անզեն, խաղաղ եւ ծեծկռտուքով, գունավոր եւ թավշյա… անգամ հեղափոխություններ են լինում, որ հաստատ հեղաշրջումներ են, սակայն հեղափոխություն են համարվում, անգամ եթե ահաբեկչություն են, միեւնույնն է հեղափոխություն են գրանցվում: Ինչեւէ, Հայաստանն այս ամենը տեսել է:

Մեզ համար այս բոլորը գրեթե նույն հարթության մեջ են, որոշակի տարանջատումներով, քանզի «Լուսանցք»-ը միշտ է հայտարարել, որ դեմ է ահաբեկչությանը, հեղաշրջումներին ու հեղափոխություններին, կողմնակից է բնականոն եւ համընթաց զարգացումներին: Այլ լեզվով հնչող ռեւոլյուցիա՞, թե՞ էվոլյուցիա հարցին մեր պատասխանը հստակ է եղել:

Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքով, ում հարց ուղղեցինք այս առումով, «գիտության, թե մշակույթի մեջ անգամ թռիչքային զարգացումները բնականոն եւ բնագիտական բացատրություններ ունեն, սակայն, եթե այստեղ անգամ դրանք հեղափոխություններ են կոչվում, գիտա-մշակութային հեղափոխություններ, ապա ինչ-որ տեղ գոնե դրական ազդակներ են արձակում, իսկ մեր կյանքի հեղափոխականացումը հանգեցնում է խեղափոխականության, ինչպես ժողովրդավարությունը՝ ամբոխավարության… Եվ ամեն նոր իշխանություն քարանձավի դեւի պատմության օրինակով՝ հետզհետե ինքն է դեւ դառնում՝ փոխարինելով նախկին դեւին»…

Հայ արիների առաջնորդը նաեւ նշել է. «Երբ դիտարկում ենք ազգային-ազատագրական պայքարը օտարի լծից ազատվելու համար մղված, ահաբեկչությունը վրիժառություն է դառնում, հեղափոխությունը՝ ազգային շարժում, հեղաշրջումը՝ ազատագրական պայքար… Կասեք՝ բառախա՞ղ է: Ամենեւին, նույն բնականոն համակարգում արարիչ եւ ավերիչ հասկացողությունները նույնական են, պարզապես մեր կյանքի հետ ի սկզբանե ստեղծված բարի եւ չար ուժերի համար դրանք հակառակ բեւեռների իրականությանը համարժեք ընկալումներ ունեն… Կան հավիտենարժեք իրողություններ, ըստ որոնց բարին արարման համար ընդունում է արդար պատիժը, որը ներառում է նաեւ արդար վրեժը (Հայ Աստվածային համակարգը հենց դրանով է առանձնանում, երբ Վահագնի հզոր ուժը միայն Աստղիկի սիրով է կարգավորվում որպես դրական ուժ, այլապես առանց սիրո ուժը՝ բիրտ ուժն է…), հակառակ ծայրում՝ չարը չի կարող արարել ի բնե, ուստի ավերում է, ինչը չի կարող արդար պատիժ սահմանել, ինչն էլ միայն ահաբեկչություն կարող է ծնել… Այն ինչ ասվեց՝ բնախոսություն է, բնագիտություն, ուստի ոչինչ չունի բնազանցական, ինչն էլ նշանակում է բնակարգով եւ բնական հավատով ապրող ազգերն ու մարդիկ չեն կարող նույն ընկալումներն ունենալ ազգամերժ եւ հակամարդ արհեստածին «ազգ-ժողովուրդների» ու անինքնությամբ ապրող մարդկանց» հետ:

Արմեն Ավետիսյանը հիշեցրեց, որ Արցախյան շարժումը այսօրվա ձեւակերպումներով հեղափոխություն էր, սակայն իրականում՝ ազգային շարժում, իսկ Արցախյան պատերազմը այսօրվա ձեւակերպումներով՝ իբր հեղաշրջում էր՝ ահաբեկչական ելեւէջներով, իսկ իրականում ազատագրական պայքար էր՝ վրիժառուական հավելումներով: Ուստի,  Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պիտի մեր աչքերի լույսի պես պահենք, որպեսզի տեսողական, լսողական եւ այլ զգայարաններով չկտրվենք իրականությունից եւ կարողանանք նաեւ տեսնել մեր Միացյալ Հայրենիքի տեսլականը, լսել Հայրենականչը եւ գործել Հայրենատիրական մղումներով:   Շարունակել կարդալ

Արցախի կայունությունը վաղվա Միացյալ Հայաստանի հիմնաքարն է – Հայ Արիական Միաբանությունը լրջորեն մտահոգված է հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպով, հատկապես, որ այն ստացել է հանրային վտանգավոր հնչեղություն… / Հարցեր են առաջ եկել նաեւ միջազգային ասպարեզում, որոնց եւս պետք է պատրաստ լինի վարչապետը, հատկապես, որ այստեղ պայքարը դեմ առ դեմ է լինելու՝ առանց համացանցային մեկնաբանությունների…

Հայ Արիական Միաբանությունը լրջորեն մտահոգված է հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպով, հատկապես, որ այն ստացել է հանրային վտանգավոր հնչեղություն:

Արցախցին միշտ տարբերվել է իր համբերատարությամբ եւ տոկունությամբ, ինչը թույլ է տվել հայկական այդ երկրամասում միշտ կասեցնել ոչ միայն նմանատիպ կենցաղային միջադեպերի ծավալումը, այլեւ օտարների փորձը՝ միջամտելու արցախցու ներքին կյանքին: Չի ստացվել, անգամ եթե օտարը դա փորձել է իրականացնել հայկական ապազգային կամ անգիտակից ուժերի միջոցով:

Արցախցու դիմակայությունը սթափ եւ կտրուկ է եղել: Եվ դա ճիշտ է: Դա թելադրում է արնախում թշնամիներով շրջապատված լինելը, հայկական երկրամասի պատերազմական իրավիճակում դեռ գտնվելը: Հենց դա է Արցախյան հակամարտության ներքին ու արտաքին կայունության գրավականներից մեկը՝ ամենազորավորը:

Հայ Արիական Միաբանությունը Արցախը հայկական երկրամաս է կոչում, քանի որ հետեւելով 1988-1990թթ. ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների որոշումներին՝ տարիներ առաջ, որպես համահայկական քաղաքական ուժ, հայտարարել է, որ ճանաչում է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ՝ համարելով այն մեր միացյալ երկրի 12-րդ մարզը:   Շարունակել կարդալ

Խոսքը գործ է.- Խոսքին պիտի տե՛ր լինել – Վարչապետն արել եւ դեռ անելու է հայտարարություններ, որոնք պիտի կամ ամրացվեն գործով, կամ կարող են վնասել մեր երկրին… / Այսուհետ եւս գործուն աջակցություն – ՀՀ ՊՆ-ն շարունակելու է աջակցել ԼՂՀ ՊԲ-ի մարտական ներուժին՝ կատարելագործման հարցերում…

Խոսքին պիտի տե՛ր լինել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցություններին Արցախի միանալու մասին հայտարարությանը դեռ բացահայտ արձագանքել է միայն Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Արցախյան հակամարտության վերաբերյալ ամպագոռգոռ ցանկացած հայտարարություն, որը ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չէ, ըստ ամենայնի, ապակառուցողական է»,- այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը: Նա այսպես  է պատասխանել լրագրողի այն հարցին, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունը որքանով է բարդացնում արցախյան խնդրի կարգավորման գործընթացը:

Անդրադառնալով նաեւ այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, վերանվանել է Հաշտության եւ համաձայնության օր, Արտյոմ Կոժինն ասել է. «Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրը եղել է եւ շարունակում է մնալ սուրբ տոն Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար: Բոլորը հիշում են այն գինը, որ վճարել է ԽՍՀՄ-ը ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու համար:   Շարունակել կարդալ

Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ՝ բնիկնե՛րը, ասել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով այժմ բանտում է… / Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել որպես երկրի նախագահի թեկնածու պաշտպանել հենց նրա թեկնածությունը…

«Լուսանցք»-ը գրել է, որ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել որպես երկրի նախագահի թեկնածու պաշտպանել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով այժմ բանտում է: Նա, ըստ մեր ազգակցի, միակ թեկնածուն է, որ կարող է պայքարել ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, ով էլ բանտարկել է քուրդ գործչին: Փորձում են չեղարկել նրա մասնակցությունը նախագահական ընտրություններին:

Վերջինս հարցազրույց է տվել «Ակոս» պարբերականին, որի ժամանակ անդրադարձել է նաեւ Դիարբեքիր քաղաքում հայերի պատմությանը, ինչպեսեւ հայ պատգամավոր Գարո Փայլանին, ով մասնակցելու է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա այս անգամ ոչ թե Ստամբուլից, այլ Դիարբեքիրից է առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու:

«Ակոսի»-ի հարցազրույցում Սելահաթթին Դեմիրթաշը մասնավորապես ասել է. «Գարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Գարոյին։ Դիարբեքիրում նախկինում շատ մշակույթներ եւ ինքնություններ կային։ Դիարբեքիրից Գարոյի պատգամավոր լինելը տխուր պատմությանը տրված ամբողջական պատասխան է։ Համոզված եմ՝ այստեղի ժողովուրդը Գարոյին կհյուրընկալի պատմական գիտակցությամբ եւ ոգեւորվածությամբ։ Գարոն Դիարբեքիրի համար օտար չէ։ Հավատում եմ, որ նրա եւ Դիարբեքիրի երիտասարդների միջեւ կստեղծվի լավ հաղորդակցություն։ Իրեն հաջողություն եմ մաղթում։ Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները»։   Շարունակել կարդալ

Հայ-վրացական հարաբերություններ – Հերթը հասավ Զրկինյանց Սբ. Գեւորգին… / Հայ-վրացական հարաբերություններն ունեն բազում կնճիռներ եւ մութ ծալքեր, որոնց իմացությունը խիստ անհրաժեշտ է չսխալվելու եւ չվրիպելու համար – Չպետք է մոռանալ, որ բարեկամությունը հիմնվում է սիրո, հարգանքի եւ ազնվության վրա – Պետք է հարգել ազգի պատմական եւ մարդկային իրավունքները, որոնք աստվածային արժեքներ են…

Հայ-վրացական հարաբերություններն ունեն բազում կնճիռներ եւ մութ ծալքեր, որոնց իմացությունը խիստ անհրաժեշտ է չսխալվելու եւ չվրիպելու համար:

Խոսքը հայի ու վրացու քաղաքակրթական կերպարի եւ աշխարհայացքի մասին է: Նրանք հակոտնյա միավորներ են. եթե հայը քաղաքակրթական ամուր հիմք ու բարոյահոգեբանական կանոնավոր նկարագիր ունի, ապա վրացին չունի սեփական քաղաքակրթություն, իսկ մտածելակերպն էլ սպառողական է եւ կողոպտչական: Այս հստակ հանգամանքով են բացատրվում պատմության խեղաթյուրումները եւ յուրացումները:

Վիրք կոչվող հին հայկական բնաշխարհիկ տարածքում (Կովկասի լեռների եւ Գուգարքի միջեւ) ամեն ինչ կամ բարբարոսաբար ոչնչացվում է կամ էլ վրացականացվում: Այդ պատկերն է Վրաստանի մշակութային ամբողջ տարածքում: Իրավիճակը պարզապես աղետալի է հատկապես Թիֆլիսում, որը նման մի նենգափոխման հետեւանքով դարձավ Թբիլիսի:

Այստեղ ամենուրեք ջնջվում են հայկական հետքերը. հայերեն արձանագրություն, եկեղեցի, գերեզմանոց, հուշակոթող, քաղաքաշինական նշաններ եւ այլն:   Շարունակել կարդալ

Եթե ԱԱԾ-ն ՊԵԿ-ի գործն է անում, ապա ՊԵ՞Կ-ն ինչ անի – Իսկ եթե պարզվի, որ գնաճն արդարացված է, ապա ի՞նչ են անելու՝ հաշվի առնելով բնակչության առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը։…- ԱԱԾ-ն իրավունքներին չի կպել – «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հայտարարություն է տարածել…  Հիմա ԱԱԾ է՞, թե՞ ԿԳԲ – Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ՝ եվրոպակա՞ն տիպի, ռուսակա՞ն, բելառուսակա՞ն, թե՞ ղազախական…

Եթե ԱԱԾ-ն ՊԵԿ-ի գործն է անում, ապա ՊԵ՞Կ-ն ինչ անի

ԱԱԾ-ն տնտեսվարողների մոտ ստուգումներ է սկսել: Առաջին հայացքից կարելի է մտածել՝ ի՞նչ կա որ, չվճարված հարկերն ուզում է վերադարձնել պետբյուջե: Անշուշտ, բանական ոչ մի մարդ չի կարող դեմ լինել գումարները բյուջե վերադարձնելուն: Այստեղ բոլորովին այլ հարցի մասին եմ ուզում խոսել:

Տնտեսվարողների մոտ ստուգումը ԱԱԾ-ի՞ գործն է, թե՞ ՊԵԿ-ի:

Անշուշտ, պատասխան կարող է հնչել (բուն գործառութային հարցերն այստեղ չենք քննարկում), որ տնտեսվարողները թույլ են տվել այնպիսի սխալներ, որ դրանք արդեն սովորական սխալներ չեն, այլ կոռուպցիոն շղթայի մաս են կազմում, իսկ կոռուպցիան երկրի անվտանգությանն է սպառնում: Տարբերակ է, դեմ չեմ:

Բայց այլ տարբերակ էլ կա, որը նույնպես պետք է հնչեցնել: Տնտեսվարողների մոտ ստուգումները ՊԵԿ-ի գործը չե՞ն: Ով ով, ՊԵԿ-ն էլ քաջատեղյակ է օրենքներին եւ սողանցնքներին եւ կարող է ինքն էլ այնպես անել, որ տնտեսվարողները գումարները վերադարձնեն բյուջե: Քանզի լավ գիտե, թե որտեղ են այդ չվճարված գումարները:

Իսկ եթե ավելի պարզ խոսենք, ապա ԱԱԾ-ն չպետք է իջեցնի իր նշաձողը: ԱԱԾ-ի գործը պետք է լինի լռելը: Լռելը եւ գործելը: Այն ոլորտներում, որտեղ ազգային անվտանգության դեմ այնպիսի մեխանիզմներ են գործել կամ գործելու, որի մասին պետական ոչ մի կառույց չէր էլ կարող իմանալ:   Շարունակել կարդալ

Բոլորն են շտապում՝ եւ՛ խորհրդարանական եւ՛ արտախորհրդարանական շատ ուժեր – Անգամ կառավարության նոր ծրագրում է առկա արտահերթ ընտրությունների անցկացման փաստը՝ 1 տարվա ընթացքում, ինչը նշանակում է շուտով ականատես կլինենք Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների…

Անգամ կառավարության նոր ծրագրում է առկա արտահերթ ընտրությունների անցկացման փաստը, ինչը նշանակում է շուտով ականատես կլինենք Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների: Խորհրդարանական բոլոր ուժերն էլ խոսում են այդ ընտրությունների կարեւորության մասին՝ կարծես թե հասկացնելով, որ ներկա իշխանությունը պիտի հիշի, որ ժամանակավոր է ու իր գործն անելուց հետո գուցե հեռանա իշխանությունից, եթե քաղաքական մեծամասնոթւյուն չդառնա…

Եվ ահա, ԱԺ-ին ներկայացված կառավարության ծրագրի համաձայն՝ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության հաղթանակից հետո «ակնհայտ է դարձել, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները եւ ուժերի իրական հարաբերակցությունը»։ Եվ ըստ նոր իշխանության, այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։

Կառավարությունը արձանագրել է նաեւ, որ Հայաստանում կառավարման եւ վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, «երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր եւ կործանարար պրակտիկային»։ Այս առումով կառավարությունը կարեւորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու եւ ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է.

– Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի,   Շարունակել կարդալ

Բույլ մը ժպիտ ԱԺ-են.- Հունիսի 7-ը՝ առանց մեկնաբանությունների… ՀՀԿ խմբակցության 12 անդամներ կողմ են քվեարկել կառավարության ծրագրին… Ծառուկյանը հո ձեր կոճակ սեղմո՜ղը չէ… Ո՜նց թե թիվ չկա, հիմա կոխե՞մ աչքներդ… Խոստովանեք, որ հիմա մեզ նախանձում եք… Լավ է հալածվեմ, քան տնփեսա լինեմ… Ալենի աչքը լույս…

Հունիսի 7-ը՝ առանց մեկնաբանությունների

ԱԺ-ն երեկ հավանության արժանացրեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը:

Համապատասխան որոշմանը կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու նախագծին, իսկ ՀՀԿ խմբակցությունը, թեեւ դեմ էր ծրագրին, միեւնույն է, հայտարարել էր, որ կապահովի անհրաժեշտ ձայները:

Ծառուկյանը հո ձեր կոճակ սեղմո՜ղը չէ

ՀՀԿ խմբակցության 12 անդամներ կողմ են քվեարկել Հայաստանի կառավարության ծրագրին։ Նշենք, որ ծրագիրն ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով։

ՀՀԿ խմբակցությունից կողմ են քվեարկել Տաճատ Վարդապետյանը, Մանվել Գրիգորյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Սեդրակ Սարոյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչ քվեարկությունը հայտարարել էր, թե խմբակցությունը կապահովի անհրաժեշտ կողմ ձայների քանակը։ Թերեւս, խմբակցության՝ կողմ քվեարկած անդամների թիվն ավելին է եղել, քան անհրաժեշտ էր։

Կողմ են քվեարկել նաեւ ՀՀԿ խմբակցությունը արդեն լքած Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը։

Կողմ են քվեարկել նաեւ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները։ Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, «Ելք» դաշինքից՝ Գեւորգ Գորգիսյանը բացակա են եղել եւ չեն մասնակցել նիստին։   Շարունակել կարդալ

«B+» «Դրական» կանխատեսմամբ – «Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երեւան քաղաքի վարկանիշը… Կրկին բացօթյա ապօրինի առեւտրի մասին – Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, օրենքով սահմանված կարգով պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ… «Երեւանյան ամառ 2018»-ն ու փոքրիկ ստեղծագործողները – Արժանացել են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատվոգրերին, ստացել նվերներ…

«B+» «Դրական» կանխատեսմամբ

Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Երեւան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» «Դրական» կանխատեսմամբ:

Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից արդեն 4-րդ անգամ հաստատված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների եւ գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկա ընտրելիս նման կառույցների կողմից հրապարակած ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ եւ հիմնավոր։

Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանը եւ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) կազմակերպությունը ստորագրեցին Երեւան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:

Վերահաստատված վարկանիշի առավել մանրամասն հիմնավորումներին եւ կանխատեսումներին կարող եք ծանոթանալ Ֆիչ Ռեյթինգս (Fitch Ratings) գործակալության պաշտոնական կայքում:   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք-www.hayary.org-ից…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել մյանմացի Չո Լա Աունը… «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին… Երբ ապրում ես մահվան կողքին, ծայրաստիճան դժվար է ժպտալ… Հայ փրկարարներն օգնել են արշավախմբին… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայաստանի հավաքականը 100-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնին… «Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի Մինսկում… Հենրիխ Մխիթարյանը կարող էր ուժեղացնել Ֆրանսիայի հավաքականը… Լեւոն Արոնյանը 6-րդն է «Norway chess»-ում… Հայաստանի շախմատի ակումբային առաջնության եզրափակիչը… Ավարտվեց «Սպիտակ նավակ» շախմատային մրցաշարը… Մուայ Թայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը… Հայաստանը կմասնակցի կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը… Հայաստանի ըմբիշին Ստամբուլում թուրք մրցակից է բաժին հասել… Սիմոնա Հալեպի առաջին «Մեծ սաղավարտ»-ը…

«Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել մյանմացի Չո Լա Աունը

Հունիս 10,2018  / Այսօր՝ ամենամյա «Ավրորա» մրցանակի 3-րդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին,պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից`ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։   Շարունակել կարդալ

Հայ Արիական Միաբանություն – Արցախի կայունությունը վաղվա Միացյալ Հայաստանի հիմնաքարն է…

Հայ Արիական Միաբանությունը լրջորեն մտահոգված է հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպով, հատկապես, որ այն ստացել է հանրային վտանգավոր հնչեղություն:

Արցախցին միշտ տարբերվել է իր համբերատարությամբ եւ տոկունությամբ, ինչը թույլ է տվել հայկական այդ երկրամասում միշտ կասեցնել ոչ միայն նմանատիպ կենցաղային միջադեպերի ծավալումը, այլեւ օտարների փորձը՝ միջամտելու արցախցու ներքին կյանքին: Չի ստացվել, անգամ եթե օտարը դա փորձել է իրականացնել հայկական ապազգային կամ անգիտակից ուժերի միջոցով:

Արցախցու դիմակայությունը սթափ եւ կտրուկ է եղել: Եվ դա ճիշտ է: Դա թելադրում է արնախում թշնամիներով շրջապատված լինելը, հայկական երկրամասի պատերազմական իրավիճակում դեռ գտնվելը: Հենց դա է Արցախյան հակամարտության ներքին ու արտաքին կայունության գրավականներից մեկը՝ ամենազորավորը:

Հայ Արիական Միաբանությունը Արցախը հայկական երկրամաս է կոչում, քանի որ հետեւելով 1988-1990թթ. ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների որոշումներին՝ տարիներ առաջ, որպես համահայկական քաղաքական ուժ, հայտարարել է, որ ճանաչում է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ՝ համարելով այն մեր միացյալ երկրի 12-րդ մարզը:

Բայց, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի քաղաքական եւ հասարակական ուժերը նույն կերպ չվարվեցին, ինչը կստիպեր մեր իշխանություններին մեկ անգամ էլ վերահաստատել վերամիավորման փաստը: Ինչեւէ, մենք հասկանում ենք, որ կա նաեւ քաղաքական միջազգային գործող իրավիճակ, ինչը մեզ երբեմն ստիպում է Արցախի Հանրապետությունը դիտարկել  որպես տարածաշրջանում 2-րդ հայկական պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունից հետո Շարունակել կարդալ

Մեր միակ ուղին՝ հայահավատ եւ հայահավաք Հայաստան եւ հայաստանակենտրոն հայություն – Անհոգի պետականությունը ազգային միտքը ստորադասում է միջազգային ապազգային իրավունքի առաջ՝ սպանելով նաեւ ազգի մարմինը՝ հայրենիքը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… / Կրկին ասուն եւ անասուն մարդկային պայքարի բովում… Հատված ԱՄՆ-ի 1945թ. ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի ելույթից… Մոսկվան ԱՄՆ-Կանադա-Եվրոպա բեւեռին փորձում է դիմակայել Եվրոպա եւ Ասիա (որոշակիորեն նաեւ Հարավային Ամերիկա) բեւեռով… Մարդկանց համարակալման գործընթացը հասավ չիպավորման վերջաբանին – «ոսկե միլիարդի» տեսությունը… Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից կամ լրտեսական կրքեր (Գնդապետ Դանի նոթերը)… Աշխարհի վերաձեւման ճանապարհին հին ու նոր ծրագրեր են հայտնվում…

Կրկին ասուն եւ անասուն մարդկային պայքարի բովում

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է 1945թ. ԱՄՆ-ի ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի հայտնի ելույթին, որի մի հատվածը ցայսօր՝  հետաքրքրական ու այժմեական է դեռ եւ հրապարակվում է այն երկրներում, որոնք ցանկանում են բռնել անկախության եւ ազատության ճանապարհը:

Ոչ այն անկախության ու ազատության, որ հրամցնում են աշխարհի գերուժերը հարյուրամյակներ շարունակ, որոնք  ազատատենչ ազգերին շեղում են իրական ուղուց եւ անկախությունը փոխարինում ամբոխավարությամբ, իսկ ազատությունը՝ սանձարձակությամբ…

Ազգային արժեհամակարգը ոչնչանում է ժողովրդական, հասարակական ու հանրային կոչված խմբավորումների եւ սեռական ու կրոնական փոքրամասնությունների ամենատարբեր խմբերի հորձանուտում:

Ճշմարտությունը մահվան, լավագույն դեպքում՝ մեկուսացման ուղեգիծ է դիտարկվել, ստախոսությունը՝ ցոփ ու շվայտ կյանքի ուղեգիր:

Պայքարող տեսակը հայտարարվել է հետամնաց արնախում ցեղախմբերի մնացուկ կամ քարանձավային քաղաքակրթության հետեւորդ, իսկ այլեւս հնազանդ եւ միայն մարմնական պահանջներով ու ցանկություններով ապրողների հետեւորդները համարվել են գերժամանակակից ու գերզարգացած մարդկային առաջադեմ հասարակարգի հիմնասյուներ…

Իսկ իրականում պայքարը եղել ու մնում է մարդ տեսակի՝ մարդ մնալու համար, ովքեր չեն ցանկանում «առաջադեմ հասարակարգի հիմնասյուներ» դառնալ, ինչը նշանակում է վերածվել երկոտանի անասունի, սակայն ասուն տեսակով… Սա նշանակում է անասունի հոգե-մտավոր անէությամբ, բայց ասուն մի նոր մարդանման տեսակ կամ, որ ավելի մոտ է՝ անհոգի ու անմիտ հակաբնական ու հակաստվածային մարդկային կերպարանքով անասուն, որն ինքնության սանդղակում շատ ավելի ցածր է, քան յուրաքանչյուր բնածին կենդանի, թերեւս նաեւ բույս…

Հատված ԱՄՆ-ի 1945թ. ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի ելույթից

Այս ելույթը հնչել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում: «… Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները:   Շարունակել կարդալ

Ահազանգ. «Նոր Հայաստանը» գունափոխվում է ընդամենը օրեր անց.- Անգլիական ձիու քա՞յլ, թե՞ – Անգլիայի թագուհու հպատակի խոնարհում – Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանի ցունամիի մի քշված քամին անգամ լինելու համար… / Բոլորն են տեսել, թե «Նոր Հայաստանը»-ի անգլիական ցունամի անողների մեջ ինչ դերակատարում էին ստանձնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները … Անգլիայի թագուհու հրամանագրով տիկին Էլթոն Ջոնը օրերս կրկին կայցելի Հայաստան եւ կառավարության ընդլայնված նիստում, որը կվարի նախագահ Արմեն Սարգսյանը կհայտարարի… / Իսկ Մեծբ Բրիտանիան այսօր էլ չի հրաժարվել իր թուրքա-ադրբեջանական բարեկամությունից…

Բբրիտանացի հայտնի համասեռական երգիչ Էլթոն Ջոնը, ով մեր երկրի նախագահի հրավերով մայիսի 26-ին ժամանել էր Հայաստան, նշել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ փոփոխություններ են նախաձեռնել Հայաստանում, եւ ինքը երջանիկ է, որ նախատեսվող փոփոխությունների ցունամիի մի մասն է:

Դե, ով կարող է կասկածել դյուրագրգիռ Էլթոն Ջոնի եղանակի տեսության ներկայացման հավաստիությանը, ինչը, փաստորեն ցունամի էր՝ ուղարկված Հայաստան: Եվ եթե, ներողություն արտահայտությանս համար, տիկին Էլթոն Ջոնը այդ ցունամիի մի մասնիկն է, ապա այդ ցունամին ուղարկվել է Լոնդոնից…

Եվ անգլիահպատակ մեր նախագահը անմիջապես հրավիրել է Մեծ Բրիտանիայի գունավոր ցունամիների լավագույն մասնագետներից մեկին, ով անմիջապես հնչեցրեց ի լուր աշխարհի եւ սեփական կառավարության, որ անգլիական ցունամիները կարող են աշխատել նաեւ լեռնային պայմաններում…

Ըստ որոշ անհավատների եւ հակաանգլիականների, քանի որ անգլիական նավերը 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում այդպես էլ չկարողացան հայկական լեռները բարձրանալ (Անգլիան անգամ պաշտոնապես դա հայտարարեց) եւ չկարողացան փրկել մայր ու մանուկ ցեղասպանվող հայերին … ապա անգլիական ցունամիները եւս չէին կարողանալու բարձրանալ լեռնային երկիր Հայաստան…   Շարունակել կարդալ

Փնտրվում է արժանապատվություն. գինը՝ 2500 լսողական սարք… / Հետաքրքիր է, երբ ընթրել են Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, Դեւիդ Ֆերնիշը եւ Էլթոն Ջոնը, ինչպես են հայտարարել նրանց՝ դեպի սեղան երթից առաջ – տեր եւ տիկին տարբերակումներն արվե՞լ են, թե ընթրել են սեռի դեմ բոյկոտ հայտարարած, առանց ընտանեկան քարանձավային դատողությունների… / Ինչու է Անգլիայի թագուհին տիկին Էլթոնին «սըր» կոչումը տվել…

Փաստորեն, Էլթոն Ջոնը Հայաստան է եկել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, այն էլ բարեգործություն անելու նպատակով: Եվ փաստորեն, նա հասկացել է, որ առաջին անգամ մի երկիր է եկել՝ որտեղ իր նմանները հարգված չեն մեղմ ասած:

Բայց ինչ-որ մարդիկ հուշել են, որ բարեգործություն անելու համար ես եկել եւ վտանգ չկա, հայերը լավությունը «հարամ» չեն անում...

Այնուամենայնիվ, համասեռական երգիչը համերգ չի տվել, երեւի չեն վստահեցրել, թե ամեն բան լավ կանցնի: Խոստացել է հաջորդ անգամ երգել…

Այս երգիչը իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը չի էլ թաքցրել, քանի որ չէր կարող, բայց նվաստացուցիչը մեր ավանդական  երկրի հանդեպ այն է, որ եկել էր ամուսնու հետ, ով ուղեկցում էր նրան ամենուր, անգամ երեխաների միջավայրում:

Այցի շրջանակներում «Երեւան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր: Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey հիմնադրամի տնօրեն Ուիլյան Օսթինի հետ նվիրել են 2500 լսողական սարքեր՝ ոչ միայն երեխաներին:   Շարունակել կարդալ