Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Դալայ-լաման ազգայնամո՞լ, թե՞ փախստականների ու գաղթականների փրկիչ – Դալայ-լաման սա եւս լավ հասկանում է, գիտի նաեւ, որ միլիոնավոր մարդիկ հետո կարող են որպես թափոն գործածվել, եթե այլեւս պիտանի չհամարվեն… Նեոնացիզմը՝ Եվրոպայի գլխավոր սպառնալիք – Նեոնացիզմի հետեւորդները հիմնականում ազգայնամոլներ են՝ շովինիստներ, ոչ թե ազգայնականներ (նացինալիստներ), ինչը լրջորեն ազդելու է նաեւ տեղաբնիկների եւ ներգաղթյալների հարաբերությունների վրա…

Դեպի Եվրոպա գաղթականների հոսքը շարունակվում է, Ասիայից ու Աֆրիկայից փախստականները ամեն գնով հասնում են Եվրոպա՝ չնայելով անգամ այն հանգամանքին, որ ճանապարհներին (հատկապես ծովային) հազարներով մահանում են սովից ու անպաշտպանվածությունից…

Նման գաղթերի պատճառները ոչ միայն անձնական բնույթ ունեն, այլեւ համապետական նշանակության հարցեր են կարգավորում:

Օրինակ, Արեւմուտքը, Եվրոպան ու Միացյալ Նահանգները տարիներ շարունակ կազմակերպում են նման գաղթի հոսքեր, որպեսզի կարգավորեն իրենց երկրների բնակչության համաչափ աճը: Իսկ դա կարգավորելու լուրջ խնդիր կա, արեւմտյան երկրներում ծնելիության մակարդակը հիմնականում զիջում է մահացության մակարդակին եւ կգրանցվի բնակչության կրճատում, հետաճ՝ դրանից բխող սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ այլ հետեւանքներով…

Ռուսաստանը եւս նման քաղաքականություն է վարում: Սակայն ռուսական տնտեսության ավելի ցածր մակարդակը եվրոպականի համեմատ, դեպի Ռուսաստան հոսք է ապահովում առավելապես ԽՍՀՄ-ական նախկին տարածքի երկրներից, որոնց համար Ռուսաստանի ներկա սոցիալ-տնտեսական կյանքը գրեթե համահունչ է սեփական երկրում առկա վիճակին:   Շարունակել կարդալ

Ընտրական օրենսգիրքը՝ փորձաքար փոքրամասնական իշխանության համար – ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված… Չի բացառվում, որ կառավարությանը աջակցող ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունը այլեւս այլ ճանապարհով գնա, եւ կառավարության բարեփոխումները մնան փոքրամասնական…

Արտահերթ ընտրությունների գնալու ցանկությամբ առաջնորդվող խորհրդարանական ուժերը հայտարարել են, որ գործող ընտրակարգն ապաքաղաքականացրել է ընտրությունները: Շատերն էլ վստահ են, որ միայն համամասնական ընտրակարգը ամենաարդյունավետը չէ, ուստի քննարկումները այստեղ պետք է առավելագույնը ծավալվեն:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ ձեւավորված խորհրդարանական 4 խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի անդամների հետ քննարկումներ է անցկացնում նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված եւ փոխգործակցությամբ:

Հիշեցնենք, որ աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել 2018թ. հուլիսի 4-ին, Ազգային ժողովում: Առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգել է Աշխատանքային խմբում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Աշխատանքային խմբում նախագահում են հերթականությամբ:

Հայտնի է, որ հիմնական փոփոխության՝ ընտրակարգի վերաբերյալ քաղաքական ուժերի միջեւ չկա փոխհամաձայնություն։

ԲՀԿ-ի եւ «Ելք»-ի մոտեցումը նույնական է, նրանք համարում են, որ փակ համամասնական ցուցակներով պետք է գնալ ընտրության: ՀՀԿ-ի մոտեցումը շարունակում է մնալ ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, իսկ ՀՅԴ-ն առաջարկում է մի ընտրակարգ, որը քննարկման արժանի է՝ համամասնական, բայց բաց ցուցակներ։

«Մեր առաջարկությունները 10-ն են։ Առաջին կետն է՝ վերացնել ընտրությունների անցկացման գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, անցում կատարել ընտրությունների բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգի»,- Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:   Շարունակել կարդալ

Կկայանա՞ն ԱԺ արտահերթ ընտրությունները – Խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը կարող է մտափոխվել… ՀՀԿ-ական շրջանակներ կան, որ չեն ցանկանում լուծարել խորհրդարանը, չեն ցանկանում կորցնել քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում, որտեղ ընտրվում է երկրի առաջին դեմքը… ՀՀԿ-ն կփոևձի՞ վերադառնալ իշխանության…

Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀԿ-ական շրջանակներ կան, որ չեն ցանկանում լուծարել խորհրդարանը, չեն ցանկանում կորցնել քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում, որտեղ ընտրվում է երկրի առաջին դեմքը՝ վարչապետը: Իհարկե, այդպիսի խոսակցություններ ավելի շուտ էլ էին լսվում, անգամ մարդկանց ականջին շշուկներ էին հասնում, թե մի քանի ամիս դիմացեք, եւ ՀՀԿ-ն կվերադառնա իշխանության…

Սակայն, այդ ամիսները անցան, իսկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին նոր պայքարի չմղեց, ավելին՝ ասում են նախկին վարչապետը դեմ չի եղել, որ բոլորը պատասխան տան իրենց արածների համար, ինչը կթեթեւացնի երկրի ներքին կյանքի լարումը, որն էլ հնարավորություն կտա, գուցե մի նոր քաղաքական ուժով, ընդդիմադիր կարգավիճակից վերստին հասնել իշխանության՝ արդեն ինքնամաքրված տարբերակով: Ի վերջո, առավելապես Սերժ Սարգսյանի կամքով տեղի չունեցավ արյունահեղություն (ընդդիմությունը սադրելու նպատակ չուներ), իշխանությունը չօգտագործեց իր բոլոր լծակները՝ անօրինական ցույցերն ու հանրահավաքները, ապակայունացնող քայլերը կանխելու համար… Իհարկե, կար նաեւ պատճառ, իշխանության նկատմամբ ատելությունը համատարած էր, սակայն պետական ուժի կիրառմամբ կարելի էր կանխել հանրահավաքային ծավալումները…

Գուցե այս ամենը հաշվի առնելով չէր շտապում Սերժ Սարգսյանը, քանի որ իր բարի կամքով դրսեւորած հրաժարականը, հետագայում նոր իշխանություններին ՀՀԿ-ի կողմից քաղաքական եւ իրավական հարցերում սատարելը, նոր իշխանությունների՝ պատժիճ գործողություններին չխոչընդոտելը, ապաեւ նոր քաղաքական դեմքով արտահերթ ընտրություններին մասնակցելը կարող էր նպաստավոր դաշտ ստեղծել Սերժ Սարգսյանի նոր քաղաքական ուժի համար: Առավել եւս, որ նոր ուժին ԱԺ-ում բավարարելու էր անգամ 10-15 պատգամավոր ունենալը եւ կառուցողական ընդդիմությունից՝ իշխանության գալը՝ դասական օրինակով:   Շարունակել կարդալ

Կընտրեն հեղափոխական հրահանգո՞վ, թե՞ կմտնեն սեւերի ճամբար.- Հայ մարդուն չեն բաժանում հեղափոխականների եւ հակահեղափոխականների… Հորդոր դատախազությանը՝ զբաղվել ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով… Իսկ դիտորդները հետամուտ են իրենց գործին…

Չնայած թավշյա հեղափոխության դեռ առկա շորշոփներին, քաղաքականապես հասուն ընտրողները նշում են, որ դեռ ընտրության առաջ են կանգնած եւ պայքարի մեջ մտած ուժերից յուրաքանչյուրը պետք է դեռ համոզի, որ ձայնը հենց իրեն տրվի:

Թեեւ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը թեւակոխում է վերջնափուլ, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները շրջում են մայրաքաղաքի վարչական շրջաններում եւ հանդիպումներ ունենում բնակիչների հետ, լսում նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները, պատասխանում հնչած հարցերին, ինչը դեռ չեզոք մարդկանց կողմնորոշվելու հնարավորություն է տալիս: Խոսքը այն ընտրողների մասին չէ, որ ընտրելու են կուսակցական պատկանելությամբ կամ «հեղափոխական հրահանգով»…

Վերլուծաբան Թեւան Պողոսյանը եւս նշել է, որ քաղաքական ուժերը դեռ պետք է իրեն համոզեն իր ձայնը ստանալու համար: «Ընդհանրապես ասում են, որ հաջորդ ընտրություններին սկսում են պատրաստվել հենց ընտրությունների հաջորդ օրը։ Քանի որ մարդիկ աշխատում են, գործունեություն են ծավալում, հանդիպումներ են ունենում, շատ նորմալ է։ Դա նրանց աշխատանքի իմաստն է, այնպես որ չարժե զարմանալ։ Հակառակը, պետք է միայն ուրախանալ, որ ակտիվություն կա, որ քաղաքական ուժերը մտահոգ են Երեւանի խնդիրներով ու փորձում են նաեւ մինչեւ ընտրությունները որոշ խնդիրներ լուծել»,- ասել է վերլուծաբանը։   Շարունակել կարդալ

Ինչու են ցանկանում թուլացնել ՏԻՄ-երը – Մարզպետների լիազորությունները սահմանափակվում են… Պետք է ունենանք նոր մշակույթ տեղական իշխանություններում եւ իշխանությունների հետ, որպեսզի ՏԻՄ-երի հարաբերությունները չդիտարկվեն որպես չինովնիկ-գործադիր հարաբերություններ, որ գալիս են դեռ խորհրդային տարիներից…

Կարծիք կա, որ նոր Սահմանադրությամբ մարզպետների լիազորությունները սահմանափակվում են: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է, որ սա վնասակար է, քանի որ հեղափոխությունից հետո մարզպետները մեծ գործ ունեն անելու եւ պետք է ավելի ազատ գործեն:

«Սա ստեղծում է իրավական վակուում: Մենք միշտ այս մասին բարձրաձայնել ենք, որ Սահմանադրության մեջ կա այդ բացը: Մարզպետներն այլեւս չեն կարող խառնվել համայնքային հարցերով, նրանց գործառույթները սահմանափակվում են միայն տարածքային հարցերի կառավարմամբ»,- ասել է Էմին Երիցյանը:

Իրավական խնդիրներից զատ՝ նա կարծում է, որ նոր կառավարության ձեւավորումից հետո պետք է փոխվեն ՏԻՄ – կառավարություն փոխհարաբերությունները:

«Այս քաղաքական փոփոխությունները մեծ ակնկալիքներ են ստեղծում եւ պետք է ունենանք նոր մշակույթ տեղական իշխանություններում եւ իշխանությունների հետ ՏԻՄ-երի հարաբերությունները չդիտարկվեն որպես չինովնիկ-գործադիր հարաբերություններ, որ գալիս են դեռ խորհրդային տարիներից:   Շարունակել կարդալ

Ոստիկանությունը պարզաբանում է համակարգը լքող ոստիկանների մասին տեղեկատվությունը – Սակայն, այլ կարծիք էլ կա, որ հենց ոստիկանության համակարգի ներսից է: Հին ոստիկանները չեն ցանկանում աշխատել մի կառույցում, որը գրեթե իրավազուրկ կարգավիճակում է, այնքան իրավազուրկ, որ ԼԳԲՏ անդամներն անգամ կարող են մտնել ու հարվածել ոստիկաններին…

Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, թե այս ընթացքում կտրուկ աճել է համակարգը լքել ցանկացող ոստիկանների թիվը, որ ոստիկանության պետը անձամբ է շրջում կառույցներում ու հորդորում չգնալ այդ քայլին… Տարածում են նաեւ, թե դրա պատճառը առանց կողքից եկամուտի աշխատանքն է… Սակայն, այլ կարծիք էլ կա, որ հենց ոստիկանության համակարգի ներսից է: Հին ոստիկանները չեն ցանկանում աշխատել մի կառույցում, որը գրեթե իրավազուրկ կարգավիճակում է, այնքան իրավազուրկ, որ ԼԳԲՏ անդամներն անգամ կարող են մտնել ու հարվածել ոստիկաններին… Ինչին ի պատասխան ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել էր, թե ոստիկաններն այլեւս ցուցաբերում են համբերություն եւ ներողամտություն…

Ոստիկանությունից հայտնում են, որ «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունում ծառայության անցնողների եւ այլ աշխատանքի տեղափոխվողների կամ կենսաթոշակի անցնողների քանակը լիովին համադրելի է նախորդ եւ մյուս տարիների ցուցանիշներին:   Շարունակել կարդալ

Ոչ մի ֆանտաստիկա -Հիմա՝ մեզ համար այս բուն ձայնագրությունը չէ, որ ֆանտաստիկայի ժանրի նմուշ է, մեզ ավելի զարմացրել է խոսակցության բովանդակությունը… Անկեղծ լինեմ՝ ԱԱԾ ղեկավարը ՀՔԾ ղեկավարի համեմատ չափազանց քչախոս էր: ՀՔԾ պետը բլբուլ էր կտրել… Մինչ կհասկանան… թշնամին գնդակոծում է մեր սահմանամերձ տարածքները…

Երբ ԼԳԲՏ անձինք մտան ոստիկանություն ու ծեծեցին ոստիկաններին, այդ օրը  հասկացանք, որ ֆանտաստիկայի այս ժանրով էլ պետությունը կազմաքանդման են տանում: Փակագծերը բացելու կարիք, վստահ ենք, չկա:

Ֆանտաստիկայի ժանրի մի նմուշ էլ օրերս գցվեց՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ձայնագրությունը:

Անկեղծանանք՝ բուն ձայնագրության գաղտնալսման կարողությունը մեզ համար զարմանալի չէ, որովհետեւ մենք ապրում ենք մի աշխարհում, որը, բառի ուղղակի եւ անուղղակի ընկալմամբ, համացանցային կառավարմամբ է ապրում: Այստեղ ցանցահեններն (հաքերներ)  են տիրակալները՝ դաձյալ բառի ուղղակի եւ անուղղակի իմաստով: Պենտագոնի կայքն են շարքից հանում, Վատիկանի պաշտոնական կայքի աշխատանքն են խափանում, պրանկերները ուզածդ երկրի ղեկավարի անունից զանգում են ուզածդ երկրի ղեկավարին, Մերկելին են գաղտնալսում եւ այլն եւ այլն:

Չպիտի՞ կարողանային Հայաստանի ԱԱԾ ու ՀՔԾ պետերին գաղտնալսել: Կարող ենք մտածել, որ էլի ձայնագրություններ կան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու տարբեր տարիների: Բայց չեն հրապարակվել: Հրապարակվել է այս մեկը: Հրապարակվել է հիմա: Պատճառների մասին խոսելն անիմաստ զբաղմունք է: Բայց հրապարակվել է, որ ի ցույց դրվի, որ ներկայիս իշխանություններն էլ նախկինների պես են. հրեշտակներ չեն, սրբեր չեն: Իսկ երբ սրբեր են ձեւանում, «նվեր» են ստանում. իմա՝ ձայնագրության տեսքով, որպես թե՝ տանդ դուռը կողպել սովորիր, հետո մեծ-մեծ խոսիր: Հիմա մնում է տեսնել՝ ԱԱԾ-ն կկարողանա՞ պարզել՝ ով է իր ղեկավարին գաղտնալսել:   Շարունակել կարդալ

Ով թավշեկիր չէ, հայ չէ՞ – Մեկ էլ, կարծում եմ, ճիշտ կլինի Հայկոյին «ժողովրդի թեկնածու» չասել: Էս մեր ժողովուրդը ոնց որ անտեր երեխա լինի, ում ասես որդեգրման են տալիս՝ առանց կարծիքը հարցնելու… Թատրոնով զբաղվողները իրենց ուսանողներին ցույց են տալիս Հայկոյի արածները եւ սովորեցնում, թե ինչպես չի կարելի հումոր անել: Կոմեդիան շատ լուրջ ժանր է՝ իմացություն պահանջող – Նույնը, ի դեպ, ծաղրածուների գործն է՝ Հայկոն ոչ մեկի տիրույթում չի տեղավորվում…

Բոլոր նրանք, ովքեր ուզում են ՀՀ-ում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, «թավշյա հեղափոխության» հաղթանակը, ուրեմն նրանք ընտրական տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին:

Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին այսպես է խոսել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտրություններում խնդիրն այն չէ՝ Հայկ Մարությանն ընտրվելու է Երեւանի քաղաքապետ, թե ոչ: Խնդիրն այն է՝ ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե ոչ»:

Էրեբունի վարչական շրջանում այսպես է շարունակել Նիկոլ Փաշինյանը:

Հիմա ուզում եմ հասկանալ.  «թավշյա հեղափոխության» հաղթանակի իմաստը, ըստ թավշեկիրների, այն չէ՞ր, որ ժողովուրդը կարողանա կատարել ի՛ր ընտրությունը: Հիմա եթե ես Հայկոյին չեմ ուզում ընտրել, այլ՝ այլ թեկնածու ունեմ, ուրեմն թավշյա հաթանակի գլխին քա՞ր եմ գցում: Հարգելի թավշեկիներ, բա դու՞ք չէիք պայքարում սեփական ձայնի իրավունքի համար:

Եթե պետք է ասվեր՝ «պետք է քվեարկեն բացառապես» Հայկոյի օգտին, ապա հեղափոխության նպատակը ո՞րն էր:   Շարունակել կարդալ

Ներքաղաքական սրված իրավիճակ, որ կարող է հակառակ քաղաքական ուղղությամբ ընթանալ – Ներքաղաքական վիճակը ներկայացնելու փորձ… Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին… Ռոբերտ Քոչարյանը փորձում է դառնալ 2-րդ քաղաքական բեւեռ… «Մարտի 1-ի» գործի ընթացքը «իրավաբանական աղբ» է որակել նախկին նախագահը… Նոր քրեական գործ՝ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի վերաբերյալ… Միջազգային հնարավոր արձագանքների մասին…

«Լուսանցք»-ը մի շարք թողարկումներում ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում թավշյա հեղափոխության ընթացքի, հին եւ նոր իշխանությունների պատասխանատուների հայտարարությունների եւ գործելաոճի, ինչպես նաեւ իշխանափոխությունից հետո կարեւոր դեպքերի մասին:

Նման ոճով կփորձենք ներկայացնել ներքաղաքական իրավիճակը ՀՀ 2-րդ նախագահի՝ 2-րդ քաղաքական բեւեռը ստեղծելու հայտարարության մասին, ինչը հնարավոր եղավ մարտիմեկյան դեպքերի նոր վերաքննության ընթացքում:

Ներքաղաքական վիճակը ներկայացնելու փորձ

Նախորդ իշխանությունների հանդեպ ժողովրդական ատելության ալիքը իշխանության բերեց մի ընդդիմադիր քաղաքական ուժի, որը երազել անգամ չէր կարող այդ մասին: Խիստ կասկածելի թվով ընտրաձայներ հավաքած այս սակավաթիվ կազմակերպությունը համարվում էր (ինչն ակնհայտ հայտարարում էին գրեթե բոլոր քաղաքական ուժերը) երկրի նախագահ, ապա վարչապետ Սերժ Սարգսյանի նախագիծը:…«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ գաղափարախոսական, ոչ ֆինանսա-տնտեսական եւ ոչ էլ քանակական առումով ոչ մի հնարավորություն չուներ իշխանափոխություն իրականացնելու ինքնուրույն, անգամ ընդդիմադիր դաշտի առաջատար լինելու փորձերն էին անհաջողության մատնվում: Վերջին փորձը՝ ընդդիմադիր առաջատար ուժ դառնալու, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նախաձեռնեց խորհրդարանական ուժերի կին պատգամավորների հետ լեզվակռիվ ծավալելով, ինչը որակվեց որպես «խորհրդարանական կանանց գունդը» փշրելու փորձ, որը պիտի բարձրացներ Նիկոլի վարկանիշը: Տղամարդ պատգամավորների հետ լեզվակռիվը ավարտվում էր կամ մյուս կողմի քամահրական վերաբերմունքով կամ էլ միջանցքում հաշիվ մաքրելով……

Սերժ Սարգսյանը երեւի թե վստահ էր, որ գոնե  «իմ քայլը» միջոցառումը Նիկոլ Փաշինյանի թիմին կդարձնի ընդդիմության առաջատար ուժը, հատկապես, որ «Ելք» խորհրդարանական դաշինքը եւս շահագրգռված էր դրանով: «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը օժանդակում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Սակայն «իմ քայլը» սկսվեց «Ելք»-ի ներքին տարաձայնությունների ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանը որոշեց այդ քաղաքական արշավով բարձրացնել իր կուսակցության հեղինակությունը եւ ինչու չէ հասնել ընդդիմադիր դաշտում առաջատարի դեր ստանձնելուն: Միաժամանակ նա փորձելու էր ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի նախագիծը չէ՝ թոթափվելով այդ ճնշող իրականությունից…   Շարունակել կարդալ

Ակամա փուռը տվեցին վարչապետին – Հայտնի ձայնագրության հրապարակումից հետո բացատրություններն այլեւս թույլ են հնչում, եթե չասվի՝ որպես հակաբացատրություն… Թեմային ստիպված  անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանը… / Երբ տղերքը «դուխով» անում են – ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ…

Ակամա փուռը տվեցին վարչապետին

Հայտնի ձայնագրությունից հետո բացատրություններն այլեւս թույլ են հնչում, եթե չասվի՝ որպես հակաբացատրություն…

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց չի ասել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պետք է կալանավորվի: «Վարչապետն ասել է, որ որեւէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել քրեական գործի օրինական ընթացքի համար: Վարչապետի խոսքը դա է եղել»,- փորձել է լրագրողներին համոզել Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ հրապարակված ձայնագրության մեջ Արթուր Վանեցյանը մասնավորապես ասել է. «Ախպեր, խնդրում եմ՝ Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները… »: Հիմա ի՞նչպես հասկանանք, որ վարչապետը չի ասել՝ փակեք…

Իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատեց, որ Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդության մասին տեղյակ է պահել Նիկոլ Փաշինյանին…

Սասուն Խաչատրյանն ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին ինքը տեղյակ է պահել Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետը բազմիցս ասել է, որ որեւէ քաղաքական արգելք չի լինելու որեւէ անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված: Այս առումով, այո, ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ միջնորդություններ իմ կողմից ներկայացվելու են դատարան նրանց նկատմամբ կալանք կիրառելու համար, ինչն արվել է…»…

Նշենք, որ ըստ գաղտնալսված ձայնագրության՝ Սասուն Խաչատրյանն Արթուր Վանեցյանին հայտնում է, որ ինքը Յուրի Խաչատուրովի միջնորդության վերաբերյալ արդեն իսկ տեղեկացրել է վարչապետին: «Ուրեմն վարչապետի հետ խոսա մի հատ, ընկեր, որովհետեւ ես ասել եմ՝ տանում եմ կալանքի»,– ասում է Սասուն Խաչատրյանը։  Շարունակել կարդալ

Չհերքեցին անհերքելին, բայց հրաժարական չեն տա – Արթուր Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը… Չի կարծում, որ իր ծառայությունում կան դավաճաններ… Կառչած չեն պաշտոնին եւ պաշտոնավարում են մեծ պատասխանատվությամբ… Համացանցում շատերն են պահանջում վարչապետի, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հրաժարականները… Հնարավոր է նաեւ վարչապետի հեռախոսն են գաղտնալսում…  / Այսօրվա նետված խոսքը միշտ վաղվա պատասխանին է սպասելու – Յուրի խաչատուրովի հասցեին հնչած վիրավորանքները խիստ զայրացրել է նրա որդիներին…

Չհերքեցին անհերքելին, բայց հրաժարական չեն տա

Արթուր Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է, որ համացանցում հայտնված ձայնագրությունում խոսում են ինքն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Սեպտեմբերի 11-ին, ձայնագրության հայտնվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, որ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն եւ կպարզվի ձայնագրության աղբյուրը եւ թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը: Եթե չեմ սխալվում Գլխավոր դատախազությունում արդեն քրգործ է հարուցվել եւ առաջիկայում կիմանանք մանրամասները:

«Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը: Խոսակցությունը բոլորդ լսել եք, գիտեք՝ ինչի մասին է, ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջեւ կանգնած էին ՀՀ 2-րդ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100% համոզված լինել, որ այդ հարցում որեւէ թերացում եւ թերություն չկա: Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրյանի միջեւ կայացել է եւ եղել է զուտ իրավաբանական քննարկում» (բայց չգիտես ինչու ոչ իրավաբանական հայհոյախառը բառերով եւ վիրավորական խոսքերով համեմված,- խմբ.),- ասել է ԱԱԾ տնօրենը:

Նա պարզաբանեց, որ ինքը ստացել էր մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր. «Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, նա որպես իրավաբան տվել է իր բացատրություններն այդ հարցի շուրջ: Ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ այն պայքարը, որը սկսել ենք, շարունակելու ենք, եւ մեզ չի խանգարելու որեւէ բան: Որեւէ խոչընդոտ չի կարող լինել: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ եւ այդ պրոցեսը շարունակելու ենք»:   Շարունակել կարդալ

Իշխանությունը նաե՛ւ անիշխանության է տանում – Պայքարում եք, լավ եք անում, քննեք, փաստերը ներկայացրեք, բռնեք, տեղեկացրեք, վերջ: Անցեք առաջ… դե լավ էլի, իշխանական այրեր եք, վերջապես ձեզ մի քիչ ձիգ պահեք… / Բռնապետության առաջին հիմնաքարը դրվեց Հայաստանում – ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում եմ օլիգարխներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունը:

Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Քանի որ այս ողջ պատմության մանրամասներին տիրապետում եմ, այսինքն այդ հայտնի օրերին, դրանից առաջ ու հետո ինչ է տեղի ունեցել Հայաստանում, եւ հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում ես այդ կոնտեքստին, բնականաբար, տեղյակ եմ: Բայց այս պահին ձեր թույլտվությամբ, մանրամասներին դեռեւս չեմ անդրադառնա:

Քիչ առաջ ինձ մոտ եմ հրավիրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ նրան հանձնարարել եմ հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ: Այդ պարզաբանումներին մենք դեռ կանդրադառնանք, թե ինչ ասաց ԱԱԾ տնօրենը, ինչ ասաց ՀՔԾ պետը, ինչ է դա նշանակում, ինչն ինչպես պետք է մեկնաբանել, ինչն ինչու է հնչում, եւ ոնցը ոնց եղավ, որ այդպես է հնչում, այլ ոչ թե այլ կերպ:

Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել. եկեք հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ըստ էության, տեղի է ունեցել հետեւյալը, սա իմ գնահատմամբ, չնայած իրավաբաններն ավելի ճիշտ կասեն, իմ գնահատմամբ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ինչ նպատակով: Արդյոք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացրել:

Եվ ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը, ինչն է այս ամենի քաղաքական նպատակը. ես դեռեւս օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ, իմ կարծիքով մարտի 1-ը բացահայտված է եւ տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջեւ:

Այսօր Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար, տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից եւ սպասարկել է երկար տարիներ այդ համակարգին եւ պլանավորված է այդ կոռուպցիոն համակարգին սպասարկելու համար: Ես դեռ վարչապետ ընտրվելուց հետո բա՞ն եմ թաքցրել ձեզնից: Ասել եմ՝ մինչեւ օրս դատավորները զանգում, խաբար են ուղարկում, թե ինչ անենք, այս մի հարցը ոնց որոշենք, էն մի հարցը ոնց որոշենք: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա:   Շարունակել կարդալ

Հայաստանի նախկին 3 նախագահները՝ նշանակետի տակ – 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել… Կհարցաքննվի նաեւ 3-րդ նախագահը… 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն էլ կհարցաքննվի… / Արտակարգ դրություն չհայտարարելը կբերեր լրացուցիչ զոհերի՞… / Վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ…

Հայաստանի նախկին 3 նախագահները՝ նշանակետի տակ

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն ժամանակ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝‘Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար (այն բավարարվել է, սակայն հետո Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում):

Կհարցաքննվի նաեւ 3-րդ նախագահը

«Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, որոնք առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության»,- այս մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա նշել է, որ ՀՀ նախկին նախագահը եւս հարցաքննվելու է. «Այո, հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը»: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ նա «շատ կարեւոր վկա է»:

Նշվել է, որ քննիչն է որոշում, թե ում, ինչ հարցերի շուրջ եւ երբ հարցաքննի։

Մինչ այս պահը նպատակահարմար չի եղել, որ Սերժ Սարգսյանին հարցաքննեն:   Շարունակել կարդալ

Հոկտեմբերի 27-ի արդեն հայտնի ցուցակը – Ոմանք անմիջապես փորձել էին ստանալ նախագահ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը եւ որոշ մարդկանց միջեւ պաշտոններ բաշխելու իրավունքը… Վերադարձավ եւ ասաց, թե նախագահը զայրացած է, որ այս ինչ է՝ դիակները դեռ տաք, պաշտոննե՞ր եք բաժանում…

Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել եւ գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբեւէ չի հրապարակվել։ «168 ժամ»-ի ձեռքին է հայտնվել հայտնի այդ ցուցակի պատճենը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նշվում է. «Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված լուրերի՝ մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ նախագահ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը եւ որոշ մարդկանց միջեւ պաշտոններ բաշխելու իրավունքը: Ցուցակի մասին փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Մեզ պատասխանեցին, որ դա այն նույն ցուցակն է, որի օրիգինալն իրենց մոտ է պահպանվում, եւ որը նախագահին առաջարկվել է՝ որպես գործարք. նախագահը նշանակում է ցուցակում ներկայացված անձանց՝ ըստ նշված պաշտոնների, իսկ վերջիններս չեն շահարկում Ռոբերտ Քոչարյանի անունն այդ օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իբր կազմակերպիչների, կամ գոնե շահագրգիռ անձանց շարքում:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրել է գործարքի այդ առաջարկը, որով նրան շանտաժ էր արվում‘իրականության հետ կապ չունեցող մեղադրանքով: Ըստ նույն աղբյուրների՝ Ռոբերտ Քոչարյանը ՊՆ պատվիրակներին դուրս է հանել՝ «սրիկայություն եւ անբարոյականություն» որակելով նրանց այդ շանտաժային քայլը, այն էլ այն պահին, երբ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ գտնվում էր խորհրդարանում:   Շարունակել կարդալ

Նոր հարված ազգային արժեհամակարգին – Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… ԼԳԲՏ համայնքը՝ վարչապետի հետ հեղափոխության առաջին շարքերու՞մ… Մարիխուանան՝ որպես հեղափոխական անհոգս ապագա… Նոր Հայաստանը թմրամոլության հարցում հետ է մնացել Թուրքիայից… 2017թ. թմրանյութերի չարաշահումներից ամբողջ աշխարհում մահացել է 207.000 մարդ…

Արեւմուտքը իրեն հարմար ոչ մի պահ չի կորցնում հայկական արժեհամակարգը թուլացնելու, ապա խաթարելու համար: Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… Իրենց աչքը մտած մախաթը անտեսելով՝ մեր աչքի միջի ասեղն են ցույց տալիս, թե կան ընտանիքներ, որտեղ տղամարդը ծեծում է կնոջը կամ ոտնահարում է կնոջ իրավունքները: Իհարկե կան նման ընտանիքներ: Բայց դրանք այնքան մեծ թիվ չեն կազմում (ըստ բնակչության թվի եւ նման դեպքերի քանակի), ինչպես արեւմտյան երկրներում է, որտեղ ոչ միայն ծեծում են կանանց, այլեւ օգտվելով զենք կրելու իրավունքից՝ գնդակահարում են, երբ բարկացած են, երբեմն նաեւ հարեւանների կանանց…

Բայց ընտանեկան բռնության դեմ, նաեւ ընդհանրապես բռնությունը պատժելու եւ կանխլու համար կան օրենքներ, որոնք գործում են վաղուց: Իմիջիայլոց, այդ օրենքները գործում են նաեւ այն ժամանակ, երն կանայք են չարաշահում իրենք իրավունքները ընդդեմ տղամարդկանց: Այո, կան նաեւ այսպիսի ընտանիքներ, սակայն երբեք չի ստեղծվում միջազգային կառույց՝ ի պաշտպանություն տղամարդկանց իրավունքների:

Այսպիսի ընտանիքներն արեւմտյան երկրներում ավելի շատ են, քան տղամարդու կողմից կնոջ իրավունքները ոտնահարող ընտանիքներն են: Սակայն գենդերականներին սա չի հետաքրքրում, ավանդական ընտանիքները ոչնչացնելու համար նրանց պետք է թուլացնել բացառապես տղամարդու դիրքերն ընտանիքում եւ մնացյալն արդեն գենդերային, նաեւ ԼԳԲՏ-ական տարբեր իրավունքներով կլուծվի…

Բայց քանի որ ավանդույթ ունեցող երկրներում սա դժվարությամբ են առաջ տանում, առաջ են քաշել նաեւ երեխաների իրավունքների թեզը: Իհարկե ընտանիքներում երեխաներն էլ իրավունքներ ունեն, սակայն գենդերականները փորձում են այդ իրավունքները մեծացնել առավելապես մանուկների համար, մանկապարտեզ կամ դպրոց գնացող տարրական դասարանների երեխաների մոտ, որոնք անգամ սեփական ես-ը պաշտպանելու մտավոր հնարավորությունը չունեն դեռ… Եվ հենց սա էլ փորձում են գործածել, երեխաների այսօրինակ անպաշտպանվածությունը դարձնել իրենց հաղթաթուղթը՝ իբր նրանց պաշտպանում են իրենց ծնողներից… Սա ոչ միայն քանդում է ավանդական ընտանիքի կառուցվածը, այլեւ հակասություններ է առաջացնում սերունդների միջեւ:

«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության հետ բազմիցս անդրադարձել է հայ ընտանիքների ավանդական արժեհամակարգի պահպանման կարեւորությանը, հայ կնոջ ծանրակշիռ դերակատարման թեմաներին, հստակ ցույց տալով, թե ինչպես է հայ ընտանիքը առաջնորդվում եւ ղեկավարվում որպես պետության մանրակերտ: Այնպես, ինչպես պետության կառուցվածքում կան իրավունքների եւ պարտականությունների շրջանակներ, այդպես էլ հայ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ մեծից-փոքր, ունեն իրավունքների ու պարտականությունների ընդգծված շրջանակներ, որ աստվածատուր են: 

Հայկական պետականության լավագույն օրինակը միշտ եղել եւ դարեդար մնում է ավանդական հայ ընտանիքի կառույցը, որտեղ անհավասարության որեւէ տարր չկա: Պարզապես ընտանիքի կառավարման սկզբունքները հստակ բաժանված են հենց ընտանիքի կայունությունն ու հետագա հաջողությունները ապահովելու նպատակով: Դա ապահովում է նաեւ ազգի հարատեւումը:

Հայ ավանդական ընտանիքում կինը կառավարման այնպիսի ազատություն եւ հնարավորություններ է ունեցել, որի մասին այսօր էլ կերազեն աշխարհի կանայք… Օտար ուսումնասիրողները սա եւս արձանագրել են՝ նշելով, որ պետության մանրակերտ հայ ընտանիքում հայ կնոջ «վարչապետական» եւ հայ տղամարդու «նախագահական» իրավունքներն ու պարտականությունները հազարամյակներ շարունակ հզոր են պահել ինչպես ավանդական ընտանիքները, ազգը, այպես էլ հայոց պետականությունը (այս մասին «Լուսանցք»-ում հրապարակումներ ունի հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը):

Այսօր մի այլ ուղղությամբ են փորձում սողոսկել արեւմտյան կատարածուները: Օգտվելով Նւիկոլ Փաշինյանի անհամակարգ գործելաոճից, վերստին պարտադրում են «թարմացնել» Հայաստանի օրենքները ԳԵՆԴԵՐ-ական եւ ԼԳԲՏ-ական օրենքներով: Բայց ավանդական ընտանիքի փոխարեն արծարծում են քրիստոնեական արժեքներին հետեւող ընտանիքներ ձեւը՝ փորձելով օգտվել քրիստոնեական եկեղեցու դեմ ծավալված արշավի ընձեռած հնարավորությունից: Վստահաբար այդ արշավն էլ են իրենք սադրել եւ անբարոյականության ազատությունների հետ մեկտեղ միշտ էլ փորձել են աղանդավորական շարժումներ եւս ներմուծել:   Շարունակել կարդալ