Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ահազանգ. «Նոր Հայաստանը» գունափոխվում է ընդամենը օրեր անց.- Անգլիական ձիու քա՞յլ, թե՞ – Անգլիայի թագուհու հպատակի խոնարհում – Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանի ցունամիի մի քշված քամին անգամ լինելու համար… / Բոլորն են տեսել, թե «Նոր Հայաստանը»-ի անգլիական ցունամի անողների մեջ ինչ դերակատարում էին ստանձնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները … Անգլիայի թագուհու հրամանագրով տիկին Էլթոն Ջոնը օրերս կրկին կայցելի Հայաստան եւ կառավարության ընդլայնված նիստում, որը կվարի նախագահ Արմեն Սարգսյանը կհայտարարի… / Իսկ Մեծբ Բրիտանիան այսօր էլ չի հրաժարվել իր թուրքա-ադրբեջանական բարեկամությունից…

Բբրիտանացի հայտնի համասեռական երգիչ Էլթոն Ջոնը, ով մեր երկրի նախագահի հրավերով մայիսի 26-ին ժամանել էր Հայաստան, նշել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ փոփոխություններ են նախաձեռնել Հայաստանում, եւ ինքը երջանիկ է, որ նախատեսվող փոփոխությունների ցունամիի մի մասն է:

Դե, ով կարող է կասկածել դյուրագրգիռ Էլթոն Ջոնի եղանակի տեսության ներկայացման հավաստիությանը, ինչը, փաստորեն ցունամի էր՝ ուղարկված Հայաստան: Եվ եթե, ներողություն արտահայտությանս համար, տիկին Էլթոն Ջոնը այդ ցունամիի մի մասնիկն է, ապա այդ ցունամին ուղարկվել է Լոնդոնից…

Եվ անգլիահպատակ մեր նախագահը անմիջապես հրավիրել է Մեծ Բրիտանիայի գունավոր ցունամիների լավագույն մասնագետներից մեկին, ով անմիջապես հնչեցրեց ի լուր աշխարհի եւ սեփական կառավարության, որ անգլիական ցունամիները կարող են աշխատել նաեւ լեռնային պայմաններում…

Ըստ որոշ անհավատների եւ հակաանգլիականների, քանի որ անգլիական նավերը 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում այդպես էլ չկարողացան հայկական լեռները բարձրանալ (Անգլիան անգամ պաշտոնապես դա հայտարարեց) եւ չկարողացան փրկել մայր ու մանուկ ցեղասպանվող հայերին … ապա անգլիական ցունամիները եւս չէին կարողանալու բարձրանալ լեռնային երկիր Հայաստան…   Շարունակել կարդալ

Փնտրվում է արժանապատվություն. գինը՝ 2500 լսողական սարք… / Հետաքրքիր է, երբ ընթրել են Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, Դեւիդ Ֆերնիշը եւ Էլթոն Ջոնը, ինչպես են հայտարարել նրանց՝ դեպի սեղան երթից առաջ – տեր եւ տիկին տարբերակումներն արվե՞լ են, թե ընթրել են սեռի դեմ բոյկոտ հայտարարած, առանց ընտանեկան քարանձավային դատողությունների… / Ինչու է Անգլիայի թագուհին տիկին Էլթոնին «սըր» կոչումը տվել…

Փաստորեն, Էլթոն Ջոնը Հայաստան է եկել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, այն էլ բարեգործություն անելու նպատակով: Եվ փաստորեն, նա հասկացել է, որ առաջին անգամ մի երկիր է եկել՝ որտեղ իր նմանները հարգված չեն մեղմ ասած:

Բայց ինչ-որ մարդիկ հուշել են, որ բարեգործություն անելու համար ես եկել եւ վտանգ չկա, հայերը լավությունը «հարամ» չեն անում...

Այնուամենայնիվ, համասեռական երգիչը համերգ չի տվել, երեւի չեն վստահեցրել, թե ամեն բան լավ կանցնի: Խոստացել է հաջորդ անգամ երգել…

Այս երգիչը իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը չի էլ թաքցրել, քանի որ չէր կարող, բայց նվաստացուցիչը մեր ավանդական  երկրի հանդեպ այն է, որ եկել էր ամուսնու հետ, ով ուղեկցում էր նրան ամենուր, անգամ երեխաների միջավայրում:

Այցի շրջանակներում «Երեւան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր: Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey հիմնադրամի տնօրեն Ուիլյան Օսթինի հետ նվիրել են 2500 լսողական սարքեր՝ ոչ միայն երեխաներին:   Շարունակել կարդալ

Բաց նամակ ՀՀ վարչապետին – Մայիսյան գոյամարտի հաղթանակների համաժողովրդական տոնակատարությանը զուգահեռ, Էլթոն Ջոնի բարձր մակարդակով ընդունումն անպատվաբեր է Հայաստանի քաղաքացիների ստվար զանգվածի համար, սպառնում է մեր ազգային անվտանգությանը… / Էլթոն Ջոնի հաջորդ այցը՝ անցանկալի՛ – Ինչ պիտի պատմեր Էլթոն Ջոնը իր ընտանիքի մասին, եթե հայ երեխաները հարցնեին նրան, թե ով է ինքը եւ ով՝ Դեյվիդ Ֆերնիշը…

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Բնավ չցանկանալով ստվերել սիրո եւ համերաշխության համաժողովրդական մթնոլորտը կամ սեպ խրել միասնականության մեջ՝ չենք կարող չարձագանքել երգիչ Էլթոն Ջոնի այցին եւ ելույթին:

Թյուրըմբռնումից խուսափելու համար խնդրում ենք սույն ինքնաբուխ նախաձեռնությունը չորակել ՀՀ նոր կառավարության դեմ ուղղված քայլ եւ չդիտարկել այն որպես հակահեղափոխական միջոցառումների մաս:

Հարգելով Էլթոն Ջոնի երաժշտական ժառանգությունը, բարեգործական գործունեությունը (լսողական խնդիր ունեցողների եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների օժանդակությունը)՝ հայտնում ենք Ձեզ, որ դեմ ենք Հայաստանում ցանկացած արատավոր երեւույթի քարոզին:

Մայիսյան գոյամարտի հաղթանակների համաժողովրդական տոնակատարությանը զուգահեռ, նման ելույթների ողջունումն անպատվաբեր է Հայաստանի քաղաքացիների ստվար զանգվածի համար:

Այս ամենը սպառնում է մեր ազգային անվտանգությանը, ուստի կոչ ենք անում ԱԱԾ-ին, Հայ Առաքելական Եկեղեցուն եւ աշխարհասփյուռ հայության ուշադրությունը սեւեռել այս հարցի շուրջ եւ հետեւողական լինել:   Շարունակել կարդալ

Ընտանեկան բռնության մասին ուղեցույցը եւ հակաընտանիքի այցը ավանդական Հայաստան… / Ուղեցույցով նախատեսվում է, որ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվի բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի առկայությունը…

Այս խառն օրերին, երբ հատկապես հայտնի համասեռական երգիչ Էլթոն Ջոնն է հրավիրվում Հայաստան եւ բարձր մակարդակով ընդունելությունների արժանանում, տեղի են ունենում մեր կյանքին առնչվող «ներքին սղագրումներ», որոնք հնարավոր չէ անել հանգիստ պայմաններում, քանի որ արդեն մերժվել է ինչպես հանրության, այնպես էլ պետության կողմից: Նաեւ հայ հանրությունն ավելի զգույշ է դարձել օտար նորամուծությունների նկատմամբ…

Ընտանեկան բռնության… մասին օրինագիծը մերժվեց, քանի որ հակազգային նախագիծ էր եւ թույլատրում էր «կազմաքանդել հայ ընտանիքները»՝ երեխաների միամտության պատճառով կամ ծնողներին իրական եւ անիրական պատճառներով բաժանելով, ապաեւ՝ երկրից բառացի արտահանելով մեր երեխաներին… Հետո նոր փաստաթուղթ մշակվեց՝ արդեն ուղղումներով:

Այժմ մշակվել է ընտանեկան բռնության մասին հանցագործությունների հատկանիշների գնահատման ուղեցույց, որի մասին խոսում ենք ստորեւ:

Այս տարվա հունվարի 31-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի լրացված 4-րդ մասը, համաձայն որի, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց՝ ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազն իրավասու է հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս դեպքում քրեական գործը հարուցվում եւ քննվում է ընդհանուր կարգով, եւ տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:   Շարունակել կարդալ

Հայազգի 4 թեկնածու՝ Թուրքիայի ընտրություններին – Սակայն Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել- նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր է ներկայացվել, ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ հայկական համայնքին վերաբերող տարբեր հարցեր մեջլիսում բարձրացնելու համար… / «Հայի վիժվածք» ասողի օգտին չեմ կարող քվեարկաել – Գարո Փայլանը կոչ է արել քվեարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրական հակառակորդ՝ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաի օգտին…

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը վերջնականապես հստակեցրել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ներկայացրած թեկնածուների ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, ցուցակները հրապարակվել են Resmi Gazete պաշտոնաթերթում:

Համաձայն հրապարակված ցուցակների՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջադրել են 4 հայազգի թեկնածուի: Նրանք են՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը եւ Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:

Մարգար Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որեւէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016թ. հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:

Ի տարբերություն Մարգար Եսայանի՝ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915թ. դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաեւ պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:  Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:   Շարունակել կարդալ

Բռերով մեդալների հետեւանքը – Այս կամ այն անձը լավ գործ է անում՝ նշում եմ – վատ գործ է անում, դա էլ եմ նշում – այսինքն՝ պետական այրի մասին լավն ու վատը՝ ըստ գործի – այս նույն աշխատաոճը ես որդեգրել եմ արդեն 20 տարի (սա ասացի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հանգիստ լինեն ու ինձ զանգահարելով չհարցնեն՝ ախչի, ընչի Նիկոլին չես սիրում – Ես էլ ստիպված չլինեմ պատասխանելու նույն ոճով՝ հրողբեր կամ մորքուր ջան, ես իմ ամուսնուն եմ սիրում, իսկ Նիկոլի գործունեությունը կարող եմ հավանել կամ չհավանել՝ ըստ նրա ծրագրերի)…

Բռերով մեդալների հետեւանքը

Ես երբեք հակալեւոնական չեմ եղել:

Ես երբեք հակառոբերտական չեմ եղել:

Ես երբեք հակասերժական չեմ եղել:

Ես հականիկոլական էլ չեմ:

Սա գիտեն ոչ միայն ինձ ճանաչողները, այլեւ՝ իմ գրչին ծանոթները:

Ես ընդհանրապես հակա-ի շրջանակում չեմ (հակաթյուրքը բացառություն է, քանի դեռ իմ Միասնական Հայրենիքի տերը չեմ): Հանուն-ի տիրույթում եմ:

Այս կամ այն անձը լավ գործ է անում՝ նշում եմ:

Այս կամ այն անձը վատ գործ է անում, դա էլ եմ նշում:

Այսինքն՝ պետական այրի մասին լավն ու վատը՝ ըստ գործի:   Շարունակել կարդալ

Հասցետերը ով լինի, ում ասեն – «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է – ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը եւս Երեւանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է եւ իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից… / «Զառային անջատեք, լոգիկան միացրեք» – Զարուհի Փոստանջյանը խուսափեց ցուցարարների հետ հանդիպումից եւ հարց ու պատասխանից…

Հասցետերը ով լինի, ում ասեն

Տարոն Մարգարյանն այսուհետ նախատեսել է պարզաբանումներով հանդես գալ, քանի որ շահարկումները եւ անտեղի մեղադրանքները ուղղված քաղաքապետարանին, չեն դադարում: «Հանրությանը պետք է տեղեկացնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու եւ ով պետք է պատասխան տա քաղաքացիների համար ստեղծված այս կամ այն անհարմարությունների համար»:

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ շաբաթ օրը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով փողոցներում անձրեւաջրերի կուտակումներին, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգում առաջացած խնդիրներին՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ անձրեւաջրերի եւ, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաեւ ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երեւանի քաղաքապետարանի գործառույթը չէ:

«Տարիներ շարունակ սրա հետ կապված հարվածներն ու մեղադրանքները միայն մեզ են ուղղվել, մինչդեռ անձրեւաջրերի ու, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաեւ ջրամատակարարման համակարգերի սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է: Ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը եւս Երեւանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է եւ իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից: Այո, հանրությանը պետք է տեղեկացնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու: Եթե ոմանց թվում է, թե թաքնվելով եւ հայտարարություններով հանդես չգալով անհայտ են մնալու, ապա չարաչար սխալվում են:   Շարունակել կարդալ

«Տաշի՞ր»-ն է ճիշտ ասում, թե՞ նախարարը – «Տաշիր»-ը պնդում է, թե ճիշտ հակառակը՝ այդ իրենք են հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից… «ԲԷՑ»-ը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկը… / «Տաշիր»-ից վերցրին, Գագւիկ Ծառուկյանի՞ն կտան – Ի նշան երախտագիտության ճիշտ ժամանակին Նիկոլ Փաշինյանի թիմին միանալու համար…

«Տաշի՞ր»-ն է ճիշտ ասում, թե՞ նախարարը

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ասել էր, թե «ԲԷՑ»-երը թողնում են պետական եւ դադարեցնում են «Տաշիր»-ի հետ պայմանագիրը:

«Տաշիր»-ը պնդում է, թե ճիշտ հակառակը՝ այդ իրենք են հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից։

Ընկերությունը տարածել էր հայտարարություն, որում ասվում է. «2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջեւ՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (այսուհետ՝ ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով:

Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել եւ համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը:

Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզ ցուցանիշ եւ եզրակացությունները թողնում հասարակությանը:

«Տաշիր Կապիտալ»-ը առաջարկվում էր ԲԷՑ-ի տարեկան ընթացիկ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 7 մլն դոլար, կրճատել 40%-ով, որի արդյունքում պետությունը տարեկան մոտ 3 մլն դոլար կշահեր:   Շարունակել կարդալ

Թե որոշել ենք սպասարկող էլ մնանք, մեզ այս մեկ էներգաբլոկն էլ հերիք է – Այս երկարաձգման հետեւանքով ՀԱԷԿ-ը կաշխատի եւս 10 տարի։ Դրանից հետո… Գործող Հայկական ԱԷԿ-ի հարթակը նախատեսված է 4 էներգաբլոկ կառուցելու համար, եւ մինչեւ 1985թ. հարթակն նախապատրաստվում էր Հայկական ԱԷԿ-ի 3-րդ եւ 4-րդ էներգաբլոկերի համար: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ծրագիրը դադարեցվեց – ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկը նախատեսվում է կառուցել նույն հարթակում… / ՀԱԷԿ-ի կանգնելը սակագնի վրա չի ազդի…

Թե որոշել ենք սպասարկող էլ մնանք, մեզ այս մեկ էներգաբլոկն էլ հերիք է

Ուղիղ մեկ շաբաթ առաջ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանն այցելեց Հայկական ԱԷԿ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, որի շրջանակում ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը։ Նախատեսվում է իրականացնել տուրբոագրեգատի վերանորոգում, արդիականացում։

Հունիսի 1-ից Հայկական ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է եւ սկսվելու են լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներ։ Հունիս 1-ից կկանգնեցվեն ռեակտորը եւ թիվ 3-րդ տուրբոագրեգատը։ Նախատեսված է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի այս տարվա օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին։ Էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի դեկտեմբերի 1-ին։ Նախարարը հայտնեց, որ նախապատրաստական հիմնական աշխատանքները կատարելու է ռուսական կողմը։ Անհրաժեշտ բոլոր սարքավորումները ներկրված են, դրանք բոլորը արդեն ատոմակայանում են։

Ընդհանրապես թե ինչ ձեւով կարվեն ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, ինչ սարքավորումներ կօգտագործվեն, ինչքան գումար անհրաժեշտ կլինի դրա համար, «Լուսանցք»-ը նախորդ 2 թողարկումներում ներկայացրել է:

Եվ մենք արդեն ասել ենք, որ  այս երկարաձգման հետեւանքով ՀԱԷԿ-ը կաշխատի եւս 10 տարի։ Դրանից հետո, նախարարի խոսքերով, համապատասխան փորձագիտական, մասնագիտական խորը վերլուծություններ կիրականացվեն եւ կորոշվի, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ նորից երկարաձգել, թե՞ ոչ։   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Աշխարհի մարզական հեւքից.- «Լեո»-ն՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն… ՀՖՖ.- «Շիրակ»-ն ընտրել է սադրանքների եւ կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը… ՀՖՖ-ն «Շիրակ» ակումբի 2 թիմին հանեց առաջնությունից… Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնել էր Ավստրիա / Հայաստանի եւ Մալթայի, Հայաստան եւ Մոլդովա… Իրանի հավաքականը աշխարհի առաջնությունից առաջ մնացել է առանց մրցակցության… Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Daily Express-ին… Ինչու Զինեդին Զիդանն ավարտեց իր առաքելությունը «Ռեալ»-ում… Մարադոնան խորհուրդներ է տվել Մեսիին… «Վաշինգտոն»-ը վերջապես հաղթել է Սթենլիի գավաթի եզրափակիչում… Անատոլի Կարպովը քննադատել է Մագնուս Կառլսենին… Մարիա Շարապովան եւ Կարեն Խաչանովը շարունակում են հաղթարշավը… Լեւոն Արոնյանը Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess 2018 սուպերմրցաշարում… Հովհաննես Գաբուզյանը 13-րդն է «Չիկագո Օփեն»-ում… Երեւանում՝ շաշկու միջազգային մրցաշար / մրցաշարում հաղթեց Դմիտրի Մելնիկովը… Սարգիս Ստեփանյանը եւ Խաչատուր Սարիբեկյանը՝ Եվրոպայի բազկամարտի չեմպիոն…

Մարզաշխարհի խաչմերուկներում

«Լեո»-ն՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

Կայացավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ 3-րդ հանդիպումը՝ «Լեո» եւ «Չարբախ» թիմերի միջեւ: 2 խաղերից հետո սերիայում առջեւում էին լեոնցիները՝ 2:0: Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ չեմպիոնի տիտղոսը նվաճում է այն թիմը, որը եզրափակիչում առաջինն է 3 հաղթանակ տանում:

«Լեո»-ն լարված պայքարում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 5:3, եւ 2-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ավարտից հետո չեմպիոնական գավաթը հաղթող թիմին հանձնեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

ՀՖՖ.- «Շիրակ»-ն ընտրել է սադրանքների եւ կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել` «Շիրակ» ակումբի շուրջ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հաշվի առնելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018թ. կայացրած որոշման  շուրջ չհանդարտվող կրքերը, հատկապես՝ կապված  իբրեւ թե ՀՖՖ-ի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հետ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել այն չոր փաստերի վրա, որոնք օբյեկտիվ ընթերցողին հնարավորություն կտան հստակ պատկերացում կազմել «Շիրակ» ՖԱ-ի կողմից ձեռնարկած դատական պաշտպանության եւ դրա արդյունքում  նույն օրը՝ 17.05.2018թ.-ին, միևնույն դատարանի կայացված երկու որոշումների վերաբերյալ։

Մամուլում անընդհատ շրջանառվում է 17.05.2018թ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահող դատավոր Ռ.Վարդազարյան/ կողմից կայացված որոշումը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը բավարարելու մասին եւ արգելելու ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ»-ի միավորները, որն էլ իբրեւ թե չի կատարվել ՀՖՖ-ի կողմից։

ՀՖՖ-ն մինչ օրս զերծ է մնացել այդ որոշման վերաբերյալ որեւէ գնահատական տալուց, սակայն այդ հարցի շուրջ անհարկի շահարկումները մեկընդմիշտ բացառելու նպատակով հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք փաստերի վրա։ Նախ, նշված որոշումը կայացնելիս դատարանը ղեկավարվել էր «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով, որն էլ հստակ սահմանում է, թե որոնք են առեւտրային բնույթի հարաբերությունները: Եվ ակնհայտ է, որ ՀՖՖ եւ «Շիրակ ՖԱ» ՀԿ միջեւ եղած հարաբերությունները իրենց բնույթով որեւէ հեռավոր աղերս անգամ չունեն «Առեւտային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունների հետ եւ հետեւապես այդ օրենքն այս հարաբերությունների նպատմամբ կիրառելի համարվել չէր կարող։   Շարունակել կարդալ

1918թ. մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է եւ Հայոց Պետականության վերականգնման տոնը…

Այս հիշարժան օրը Հայաստանի Ազգային Խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: Եվ 1-ին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հայ նվիրյալների կամքով եւ արյամբ, նվիրյալների փառահեղ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերը այսօր այցելեցին Սարդարապատի հուշահամալիր: Կազմվեցին երկու առանձին խմբեր, որոնք այսօր այցելեցին Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի տեղավայրեր:

1918-1920թթ. գոյատեւած Հայաստանի 1-ին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության եւ պետականության վերականգնման ընթացքըԿրկին ուրվագծեց Միացյալ Հայաստանի Տեսլականը…

Հայոց ցեղասպանությունից եւ հայրենազրկումից հետո, հայրենիքի մի փոքր հատվածի վրա պետության կառուցումը հայությանը շնչելու եւ գալիքը վերաիմաստավորելու հնարավորություն տվեց: 1-ին Հանրապետության ավելի քան 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի միտքն ու բազուկը, ինչը չկոտրվեց անգամ այն ժամանակ, երբ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությանը ձեռքը հասավ նաեւ Հայաստան…   Շարունակել կարդալ

Հայրենիք սիրելը հասարակական աշխատանք չէ՝ ազգային սրբազան պարտականություն է… Ազգ-բանակ ծրագիրը պետք է կայանա՛ – Եվ բոլոր համազգային ծրագրերը պիտի կյանքի կոչվեն (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… – Առանց մեկնաբանության.- «Ազգ-բանակ» հայեցակարգը պետք է ընկալել (Վիգեն Սարգսյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար)… – Առանց մեկնաբանության.- Արմեն Գրիգորյանի պատասխանը՝ պաշտոնաթող պաշտպանության նախարարին (Արմեն Գրիգորյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար)…

Ազգ-բանակ ծրագիրը պետք է կայանա՛

Եվ բոլոր համազգային ծրագրերը պիտի կյանքի կոչվեն

Համազգային բանակի ստեղծումը, իհարկե ժողովրդական ալիքի վրա ինքնաբերաբար հրամցված նվեր կամ շոու-ծրագիր չէ, սակայն ամեն հայի ուղեղին պիտի հասանելի լինի, եթե իհարկե ուղեղի հետ խնդիրներ չկան:

Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ Ազգ-բանակը այն համազգային ծրագիրը պիտի լինի, ինչպիսին պատկերացնում ենք Համահայկական խորհրդի կամ Սահմանադրության ստեղծումը, ինչը կնպաստի նաեւ Համահայկական խորհրդարանի առաջացմանը, Համազգային դրամատան եւ տնտեսական միավորման, այս կամ այն ոլորտային  կառույցի ստեղծումն ու Հայրենիք-Սփյուռք յուրաքանչյուր համատեղ գործողության կիրառումը…

Ով դեմ է Ազգ-բանակին եւ դեմ գնալու համար խնդրի հետ կապ չունեցող տարաբնույթ սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, նա կամ լավ չի պատկերացնում, թե ինչ կարող է տեղի ունենալ մեզ հետ կտրուկ եւ նպատակային պատերազմական իրավիճակներում, կամ՝ հասել է իշխանության ազգադավ նպատակներով:

Եթե համաշխարհային հերթական վերաբաժանման ժամանակ պայթեն բոլոր մեր սահմանակից հակամարտությունները (անգամ եթե դրանցից մի քանիսը), ապա միայն Հայաստանի Հանրապետությանը միջազգայնորեն թույլատրված քանակ ունեցող բանակով անգամ մեր սահմանները չենք կարող լիարժեք պաշտպանել… Արցախյան նոր պատերազմ (որը կարող է հեռանկարում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական (Նախիջեւանի կողմից) ծավալումների հասնել), Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի մասնատում, որի ժամանակ Արեւմտյան Հայաստանի Քրդստան դառնալու խնդիր կա դրված նաեւ, Իրանա-իսրայելական առճակատում, որտեղ Ադրբեջանի տարածքային ծավալման հնարավորություններ են նաեւ քննարկվում, Սաուդյան Արաբիա-Իրան առճակատում, որը մեծ հարվածի տակ է դնելու արաբական աշխարհուն եւ Իրանոմ ապրող հարյուր հազարավոր հայերի գոյությունը (որոնք էլ հիմնականում Արեւմտյան Հայաստանի ներգաղթյալներն են լինելու՝ մեզ համար նպաստավոր միջազգային ծրագրերում), ռուս-վրացական նոր պատերազմ, որը Հայաստանի համապարփակ շրջափակման սկիզբը կարող է դնել…   Շարունակել կարդալ

«Հայի վիժվածք» ասողի օգտին չեմ կարող քվեարկաել – Գարո Փայլանը հիշեցնելով այս նախագահի թեկնածու թրքուհու հակահայ արտահայտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին… / Քրդամետ ընդդիմադիր կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշի կալանավորման միակ պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է… 

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող պոլսահայ պատգմավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից Թուրքիայի նախագահական ընտրություններում 2-րդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն 2 հոգի: Ըստ նրա, կարող են անցնել կամ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշը, կամ էլ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» թեկնածու Մուհարրեմ Ինջեն:

Պոլսահայ պատգամավորը բացառել է, որ ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ, նախագահի կին թեկնածու Մերալ Աքշեները կարող է հայտնվել 2-րդ փուլում: Նա հիշեցնելով այս թրքուհու հակահայ արտահայտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին: Մերալ Աքշեները 90-ականներին Ներքին գործերի նախարարն էր: Այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել: «Հիմա ես, որպես հայ, ինչպե՞ս ձայն տամ նրան: Նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտականությունն է»,- ասել է Փայլանը:

Իմիջիայլոց, հայ պատգամավորի կարծիքը, որ հակահայ այս թրքուհին ոչ մի հնարավորություն չունի 2-րդ փուլ դուրս գալու, հիմնավորվել է սոցհարցումների արդյունքներով:   Շարունակել կարդալ

Հաղթելու ենք թուրքական ժխտողականությանը – Արդյո՞ք մենք ունենք Հայոց պահանջատիրության հայեցակարգ… Մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն… / Ծիծեռնակաբերդ էին ժամանել ՀՀ ԱԺում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները՝ քրդական, ասորական եւ եզդիական համայնքի ներկայացուցիչները – ներկա էր նաեւ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը…

Մայիս 19-ին Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին ժամանել նաեւ Հայաստանի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները՝ քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը: Ներկա էին նաեւ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո կատարվեց հոգեհանգստի կարգ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը 2015թ. միաձայն ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ ես այդ հարցի հիմնական զեկուցողն եմ եղել: Միեւնույն ժամանակ մենք մեր հույն եւ Կիպրոսի գործընկերների հետ աշխատանք ենք իրականացրել եւ հաջող պայքար ենք մղել ժխտողականության դեմ: Թե Հունաստանը, թե Կիպրոսը միաձայն դատապարտել են թուրքական ժխտողականությունը, սակայն սա բավարար չէ: Մենք պետք է կարողանանք համադրել հունական, ասորական եւ հայկական սփյուռքի միասնությունը, մեր պետությունների միասնությունը ընդդեմ թուրքական ժխտողականության»,- ասել է նա: Ապա շարունակել է, թե քանի դեռ կա ժխտողականություն, վտանգ կա, որ նոր ցեղասպանություններ կլինեն. «Ավելին՝ թուրքական ժխտողականության հետեւանք էին թե՛ 1988թ. սումգայիթյան ջարդերը, թե՛ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հակամարդային գործողությունները եւ՛ խաղաղ բնակչության, եւ՛ զինվորների նկատմամբ: Մի բան պարզ է՝ մենք պայքարող ժողովուրդ ենք ու պետք է պայքարենք: Մենք հաղթելու ենք, որովհետեւ Աստված է մեզ հետ եւ որովհետեւ մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության է»:   Շարունակել կարդալ

ԵԽԽՎ – Հայաստան – ԵՄ.- Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցը… Փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին… Հայ պատգամավորի պատասխանն ադրբեջանցիներին… Եվրամիություն – Հայաստան… ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները (նման խնդրի առնչվել ենք նաեւ ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրման ժամանակ, երբ Արցախը համարվել է ոչ հայաստանյան տարածք)… Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը… Շարունակվելու է համագործակցությունը Ռուսաստանի, Եվրամիության եւ Իրանի հետ… 

Ներքաղաքական կյանքի վերադասավորումները լուսաբանման տեսանկյունից հետ գցեցին մի շարք կա­րեւո­րա­գույն միջազգային իրադարձությունների ներկայացման ընթացքը, սակայն, պիտի նշել, որ դրանք հիշարժան ի­րադարձություններ են, որոնք առնչվում են Հայաստանին՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ է իշ­խա­նության վերեւում:

«Լուսանցք»-ի այս թողարկումում կներկայացնենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա­տարված իրադարձությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումների արտահայտմանն ու համապատասխան որոշումների կայացմանը: Հաջորդիվ կանդրադառնանք նաեւ մեր երկրի հետ Եվրամիության հարաբերությունների ընթացքին, ապա Մերձավորարեւելյան հակամարտության հնարավոր ծավալմանը՝ Իսրայել-Արաբական աշխարհ եւ Իսրայել-Իրան ուղղություններով, նաեւ մեր  հիմնախնդրի՝ Արցա­խին առնչվող իրադարձություններին:

Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցը

ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված կոռուպցիան ուսումնասիրող Արտաքին հետաքննության մարմինը ապրիլի վերջերին հրապարակել է իր զեկույցը, որը գրեթե ամբողջությամբ վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից լոբբիստական աշխատանքներին ու ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու գործընթացին։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ մի քանի այլ երկրների գործունեությանը, որոնց թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Ղազախստանը, Մակեդոնիան։

Զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է, թե իբր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները ցանկացել են կաշառել ուկրաինացի զեկուցող Վոլոդիմիր Արիեւին՝ նրան առաջարկելով թանկարժեք կոնյակ, որպեսզի նա լրագրողների վերաբերյալ զեկույցից հանի հատվածը, որում Լեռնային Ղարաբաղը ներկայացվում էր որպես Ադրբեջանի տարածք։ Ուկրաինացին ասել է, որ մերժել է կոնյակն ու ասել, թե հաջորդ օրը հայերը սկսել են տարածել, թե իր տատիկը ադրբեջանցի է ու ինքն էլ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գործակալը։

Նշենք, որ Վոլոդիմիր Արիեւին «կաշառելու» հետ կապված ԵԽԽՎ պատվիրակության անդամները մեկնաբանություններ տվել են ու հերքել այն։ Իսկ ինչ վերաբերում է նրա տատիկին ադրբեջանցի անվանելուն, ապա այդ մասին ոչ թե հայերն էին ասել, այլ հենց ուկրաինացին՝ ադրբեջանական կայքին տված հարցազրույցում, որում նաեւ «սեր է խոստովանում» Ադրբեջանին եւ նրա ղեկավարությանը։   Շարունակել կարդալ