Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ի՞նչ «սիստեմներ» կմշակի Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա»-ից

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահեց իր խոսք-խոստումը եւ երիտասարդ թոշակառու չդարձավ. նա այժմ պաշտոն ունի, այն էլ ի՜նչ պաշտոն. դարձել է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում գործող «Սիստեմա» ֆինանսական խոշոր ընկերության տնօրենների խորհրդի տնօրեններից մեկը: «Սիստեմա»-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել հունիսի 27-ին, որտեղ էլ կայացել է ընկերության նոր տնօրենների խորհրդի ընտրությունը. այստեղ 10 տնօրեններին ավելացել են եւս 3-ը: Ռոբերտ Քոչարյանից բացի, տնօրենների խորհրդում ընտրվել են Shyam Telelink-ի հիմնադիր եւ ղեկավար Ռաջիվ Մեհրոտրան ու «Սիստեմա»-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը:
Շարունակել կարդալ

Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին

Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ (տես էջ 1): Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:

Շարունակել կարդալ

Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:

Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:

Շարունակել կարդալ

Թե ինչ է պատահում այն բանից հետո, երբ ԱԺ-ում կնանիք են հավաքվում

Հատկանշական է, որ այս բոլոր առաջարկությունների տակ իսկապես դրված է ադրբեջանական պատվիրակության անդամ Գյուլթաքին Հաջիբայլիի ստորագրությունը: Նկատենք, որ այդ փաստաթղթերում այնպիսի թուրք պատվիրակների անուններ են, ովքեր հիմնականում հայտնի են իրենց հակահայկական դիրքորոշմամբ: Ներկայացրած փոփոխություններով Փոստանջյանն առաջարկում է նախագծի այն դրույթից հետո, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ոչ բոլորն են ազատ արձակվել համաներման հետեւանքով, ավելացնել, թե Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ օգտագործել առկա բոլոր իրավական գործիքները մնացած մարդկանց եւս ազատ արձակելու համար: Ի դեպ, երբ դաշնակցական Արմեն Ռուստամյանը անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակներին ստորագրել տալու փաստին, ասաց. «Չեմ ընդունում, թե թերթերում ինչ կերպ են արձագանքում: Մեզ չի սազում, բայց մյուս կողմից էլ ճիշտ կլիներ, որ նա խոստովաներ, որ դա իր անփորձությունից էր»:

Շարունակել կարդալ

Գազ՝ Արցախի դիմա՞ց

Հունիսի 29-ին կայացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքային այցը Բաքու: Այդ այցի նպատակներից էր երկու երկրների գազային ընկերությունների միջեւ համաձայնագրի ստորագրումը: Ըստ այդ փաստաթղթի, ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրից հաջորդ տարի գազ է արտահանվելու Ռուսաստան:

Ռուսական մամուլը անմիջապես արձագանքեց, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հաջողվել է համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ հրաժարվել արեւմտյան բազմամիլիոնանոց ներդրումային խոստումներից:

Իսկ ինչպե՞ս արձագանքեց ադրբեջանական մամուլը:

Շարունակել կարդալ

Այսպես ենք փակելու արտաքին պարտքը

Տնտեսական աճի անկման 15,7 տոկոսը Հայաստանի համար աննախադեպ է, բայց ԱԺ բյուջետային, ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով, դա բնական է, քանզի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ է. «Տնտեսական աճի անկման հիմնական պատճառը, բնականաբար, համաշխարհային տնտեսական ճգնաժամն է: Սակայն ես կարծում եմ, որ տարեվերջին տնտեսական անկման ցուցանիշը շատ ավելի փոքր կլինի, քան 10 տոկոսը: Ես կարծում եմ, որ այս ցուցանիշը կլինի միջինը ԱՊՀ երկրների համար», – հայտարարել է Գագիկ Մինասյանը:
Այս ճգնաժամի պայմաններում Հայաստանն անընդհատ վարկեր է վերցնում, հետո ինչպե՞ս է մարելու դրանք:

Շարունակել կարդալ

Եթերային «հանճարեղ» արկածներ

«1492 թվական: Հաղթահարելով հազարավոր մղոն ջրային տարածություններ, Կոլումբոսը շրջանցելով Երկրագունդը (ընդգծումը՝ Ա.Հ.-ի) փորձում էր հասնել Հնդկաստան, սակայն, բացահայտեց նոր մայրցամաք: Այդժամ նա չէր գիտակցում իր բացահայտմնան բացառիկությունը: Փորձեք անել ձեր փոքրիկ բացահայտումը: Մենք հաղորդակից կլինենք»:
Սույն գովազդային տեսահոլովակը մենք դիտում ենք ամեն օր, տարբեր հեռուստաալիքներով եւ ոչ մեկի մտքով չի անցնում ուղղել տալ Երկրագունդը շրջանցելու «հանճարեղ» մղումը, հատկապես, երբ Կոլումբոսը երբեք չի շրջանցել այն… Նույնիսկ տիեզերանավի մասին պատկերացում չի ունեցել:
Ինչեւէ: Գովազդի վերջում ասվում է՝ «Փորձեք անել ձեր փոքրիկ բացահայտումը: Մենք հաղորդակից կլինենք»:
Անենք մի փոքրիկ բացահայտում:
Շարունակել կարդալ

Կառավարությունն ի՞նքն է նպաստում ուղեղների արտահոսքին

Վարչապետը վերադարձի մեխանիզմներ փնտրում ու… չի գտնում

«Լույս» հիմնադրամը ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո է գործում, մասնավոր նախաձեռնություն է, օգտագործելու է մասնավոր հատվածից հավաքագրված բարեգործական միջոցները: «Մենք պարտավորված ենք, որպեսզի հիմնադրամի գործունեությունը հասարակության համար լինի առավել թափանցիկ, եւ փորձելու ենք բոլոր գործառույթներն իրականացնել այս սկզբունքով», – ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը հայտնեց վարչապետ Տ. Սարգսյանը: «Լույս» հիմնադրամի ներքո իրականացվում է կրթական ծրագիր, որի նպատակը աջակցելն է մեր տաղանդավոր ուսանողներին, որպեսզի վերջիններս կարողանան իրենց ուսումը շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում: «Դրա համար էլ փորձում ենք հավաքել միջոցներ եւ դրանք ուղղել այդ նպատակին», – նույն ԵՊՀ-ում ընդգծել է վարչապետը:  Ի դեպ, այս տարվա համար արդեն 400 մլն դրամ հավաքվել է:

Շարունակել կարդալ

Միխայիլ Սահակաշվիլու անձնական երգիչը – 1

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիու անձնական երգիչ, խորհրդական Վան Բայբուրթը (ոչ բարով՝ ազգությամբ հայ), հերթական երգն է գրել:
Խոսելով ջավախահայության խնդիրների մասին՝ նշել է. «Վրացական իշխանություններն ամեն ինչ անում են ջավախահայության վիճակը բարելավելու համար: Մասնավորապես, եթե Ախալքալաքի բյուջեն 5 տարի առաջ կազմում էր մոտ 700 000 լարի, այժմ 8 մլն է: Գործում է 64 հայկական դպրոց, որոնք ֆինանսավորվում են Վրաստանի բյուջեից: Խնդիրը վարչական ապարատի մեջ է: Ջավախահայերը ավելի շատ ինքնավարություն են ուզում, եւ Վրաստանը կամաց-կամաց գնում է դրան»:
Ինչու՞ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին չեն թողել մտնել Վրաստան: Հարցին Վրաստանի նախագահի խորհրդականը պատասխանել է. «Ռուսական ռիտորիկայի համար»:

Շարունակել կարդալ

«Ինձ իբր վրաերթի ենթարկողը մեր հանդիպումից հետո անհասանելի դարձավ»


Հայ Արիական Միաբանության առաջնորդի բացառիկ հարցազրույցը «Լուսանցք»-ին

- Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիվանդանոցից տուն տեղափոխվելուց հետո:
- Օրեցօր ավելի լավ եմ, կարելի է ասել՝ ապաքինման փուլում եմ: Պետք է նշեմ, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հրաշալի դրսեւորեց իրեն, եւ ամեն ինչ արեց ինձ ծանր վիճակից հանելու եւ բուժելու համար: Այսօր բուժումը շարունակում եմ տան պայմաններում, բայց նույն բժիշկների հսկողության ու խորհրդատվության ներքո: Երբ հետո մամուլում ու իմ բժշկական գործում կարդացի ոտից-գլուխ եղած կոտրվածքների, վնասվածքների ու այլ բաների մասին, շատ զարմացա, որ ողջ եմ մնացել ու ապաքինվում եմ: Անկեղծ ասած՝ նույնիսկ բժիշկներն են զարմացել: Շնորհակալ եմ նաեւ իմ ընկերներին ու հարազատներին, ովքեր միշտ կողքիս են եղել:

Շարունակել կարդալ

Զորակցություն Արմեն Ավետիսյանին

Շարունակում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի  առողջական վիճակի մասին (տես «Լուսանցք»-ի նախորդ համարները): Հիշեցնենք, որ մայիսի 4-ին պատահարի հետեւանքով (ըստ ոստիկանության հաղորդագրության՝ վրաերթի) Արմեն Ավետիսյանը հայտնվել էր «Էրեբունի»-ում՝ մարմնական բազմաթիվ ծանր վնասվածքներով: Հունիսի 3-ին Արմեն Ավետիսյանին բժիշկները թույլատրեցին հետագա բուժումը, ընդ որում՝ երկարատեւ, շարունակել արդեն տնային պայմաններում: Ի զորակցություն Արմեն Ավետիսյանի, մենք մայիսի 4-ից սկսած մեր բոլոր շաբաթական թողարկումներում տպագրում ենք այն նամակները, որոնք ստանում ենք խմբագրության հասցեով կամ էլփոստով:

Շարունակել կարդալ

Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:
Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:

Շարունակել կարդալ

Ինչի՞ց է կախվում Վրաստանը

Վերջերս «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը պատմում էր, թե ինչպես են վրացական սահմանի մոտ իրեն արգելել հատել սահմանը: Հունիսի 19-ին իրեն թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը եւ ժամանել Թբիլիսի, որտեղ ինքը հայկական պատվիրակության կազմում պետք է մասնակցեր «Ֆրիդրիխ Նաումանի» անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող հանդիպումներին՝ Վրաստանի ԱԳՆ-ի, ռեինտեգրացման նախարարության, մի շարք հ/կ-ների եւ ԶԼՄ-ների հետ: Քննարկումների թեմաները պետք է լինեին հայ-վրացական հարաբերությունների, Վրաստանի ազգային փոքրամասնությունների, տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված հիմնախնդիրները:

Շարունակել կարդալ

Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին

Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ (տես էջ 1): Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:

Բարոյահոգեբանական բնագավառ

Առաջնորդվելով Համատիեզերական օրենքներով եւ լինելով  Բնությանը ներդաշնակ՝ Հայերը ստեղծել են ուժին եւ արդարությանը հիմնված հաստատուն բարոյահոգեբանական սկզբունքներ ու մտածելակերպ: Սակայն, հեռանալով արմատներից, կորցնելով ռազմատենչ եւ ազատատենչ բնաներդաշնակ Ոգին, շրջանցելով ՀայԱրիական ներցեղային օրենքներն ու բարոյականությունը, զրկվելով հզոր Հայրենիք-Բնօրրանից՝ դարերի ընթացքում  ձեւախեղվել եւ աղճատվել է Հայ ազգի բարոյականությունը, հոգեբանությունը, մտածելակերպը:

Շարունակել կարդալ

Ահմադինեջադը իրականու՛մ ժողովրդականություն է վայելում


Հյուսիսային Թեհրանը շատ երազային է:  Այդտեղ կան բազմաթիվ բարձրակարգ շենքեր, խոշոր առանձնատներ, դղյակներ, հյուրանոցներ եւ համալսարաններ: Այդտեղից լավ է նայվում  Ալբրոզյան լեռնաշղթան, որ նշանավոր է իր դահուկային սպորտին հարմար վայրերով եւ, ըստ փորձառու դահուկորդների, այդ լեռնաշղթայի վրայի ձյան որակը աշխարհում լավագույններից է: Այդտեղ են ապրում Իրանի մեծահարուստներից շատերը, ովքեր ազատակա՜ն գաղափարների կրողներ են: Այդտեղ շատ են անգլերեն իմացողները: Այդտեղ շատ են հաճախում զբոսաշրջիկները եւ գործարար մարդիկ: Այդտեղ են հաճախում նաեւ լրագրողները արեւմուտքից, եւ այստեղ է, որ լրագրողները շփվում են տեղի բնակիչների հետ ու «ծանոթանում» Իրանի իրավիճակին:

Շարունակել կարդալ